Ֆորտ Լոդերդեյլ (անգլ.՝ Fort Lauderdale [ˌfɔrt ˈlɔːdərdeɪl]), կուրորտային քաղաք Հարավային Ֆլորիդայի արևելյան ափին, տեղաբաշխված է Մայամի և Ուեստ Պալմ Բիչ քաղաքների միջև։ Բնակչությունը 165 521 մարդ (2010)[2]: Այս քաղաքի պատմությունը պատմությունը կապված է առաջամարտիկ Ուիլյամ Կուլիի հետ։

Բնակավայր
Ֆորտ Լոդերդեյլ
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես94,045083 կմ², 99,899764 կմ²
ԲԾՄ2,75 մետր
Բնակչություն182 760 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Պաշտոնական կայքfortlauderdale.gov(անգլ.)
Ֆորտ Լոդերդեյլ (ԱՄՆ)##
Ֆորտ Լոդերդեյլ (ԱՄՆ)

Քաղաքում է տեղաբաշխված է AutoNation ընկերության գլխավոր գրասենյակը՝ ԱՄՆ-ում ավտոմեքենաներ վաճառող խոշորագույն ընկերությունը։

Քաղաքը համարվում է հանրահայտ զբոսաշրջային օբյեկտ, 2006 թվականին այն այցելել է 10,35 միլիոն մարդ[3]։ Ֆորտ Լոդերդեյլը հաճախ անվանում են «Ամերիկական Վենետիկ»[4]։

Քաղաքը տեղակայված է Մայամիից 23 մղոն (37 կմ) հեռավորության վրա։ Ֆորտ Լոդերդեյլում և նրա շրջակայքում կան ավելի քան 4100 ռեստորան և 120 գիշերային ակումբ[3]։

Անվան առաջացում խմբագրել

ֆորտ Լոդերդեյլ ստացել է իր անվանումը մի քանի նավահանգիստների հետ մետեղմ որոնք կառուցվել են Միացյալ Նահանգների կողմից երկրորդ Սեմինոլական պատերազմի ժամանակ։ Նավահանգիստը անվանվել է մայոր Ուիլյամ Լոդերդեյլի պատվին, որը հրամանատարն էր այն զինվորների որոնք պատրաստեցին առաջին նավահանգիստը[5]։ Բայց քաղաքի զարգացումը տեղի ունեցավ 50 տարի անց այն բանից հետո, երբ լքվեց հակամարտության ավարտից հետո[5]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Ֆորտ Լոդերեյլի ծովափ

Ֆորտ Լոդերդեյլի մոտուկություն Ատլանտյան օվկիանոսին, հիանալի բնությունը, տարատեսակ ստորջրյա աշխարհը և հարմար բնական բուխտաները դարձնում են քաղաքը հանրահայտ վայր զբոսանավերով շրջելու համար։

Զբոսանավային ենթակառուցվածքի մակարդակի արձր լինելուն նպաստեց այն, որ այս տեղը բարձավ աշխարհում հայտնի զբոսանավերի ամանորյա շքերթի և զբոսանավերի և Կատերների ցուցահանդեսի անցկացման կենտրոնը՝ Fort Lauderdale International Boat Show:

Շքերթը ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի 14-ին։ Նրա պատմությունը հաշվվում է մի քանի տասնամյակ։ Այն ամեն տարի անցկացվում է սկսած 1971 թվականից, և ամեն անգամ ունի իր թեմատիկ ուղղվածությունը։

Զբոսանավերի ցուցահանդեսը անցկացվում է ամեն տարի սկսած 1960 թվականից, և համարվում է տվյալ տարածքի ամենամեծ միջոցառումներց մեկը։

 
Ֆորտ Լոդերդեյլ նավահանգիստ

Կլիմա խմբագրել

Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա (1981–2010 նորմալ)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 92
(33)
94
(34)
94
(34)
95
(35)
98
(37)
98
(37)
99
(37)
100
(38)
99
(37)
98
(37)
91
(33)
90
(32)
100
(38)
Միջին բարձր °F (°C) 75.4
(24.1)
76.7
(24.8)
78.5
(25.8)
81.9
(27.7)
85.5
(29.7)
88.5
(31.4)
89.8
(32.1)
90.2
(32.3)
88.8
(31.6)
85.8
(29.9)
80.9
(27.2)
76.9
(24.9)
83.2
(28.4)
Միջին օրական °F (°C) 66.3
(19.1)
67.8
(19.9)
70.1
(21.2)
73.9
(23.3)
78.1
(25.6)
81.5
(27.5)
82.6
(28.1)
83.0
(28.3)
82.0
(27.8)
78.8
(26)
73.3
(22.9)
68.6
(20.3)
75.5
(24.2)
Միջին ցածր °F (°C) 57.1
(13.9)
59.0
(15)
61.6
(16.4)
65.9
(18.8)
70.7
(21.5)
74.4
(23.6)
75.4
(24.1)
75.8
(24.3)
75.2
(24)
71.9
(22.2)
65.7
(18.7)
60.4
(15.8)
67.8
(19.9)
Ռեկորդային ցածր °F (°C) 28
(−2)
28
(−2)
32
(0)
40
(4)
49
(9)
57
(14)
64
(18)
66
(19)
61
(16)
44
(7)
35
(2)
29
(−2)
28
(−2)
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) 2.62
(66.5)
3.24
(82.3)
3.58
(90.9)
3.52
(89.4)
6.20
(157.5)
9.81
(249.2)
7.41
(188.2)
8.00
(203.2)
9.45
(240)
6.40
(162.6)
3.90
(99.1)
2.39
(60.7)
65,75
(1670,1)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 in) 8.3 7.8 8.7 7.3 10.3 16.9 16.4 17.5 18.5 13.5 10.5 8.8 144.7
աղբյուր: NOAA (extremes 1912–present)[6]

Հայտնի բնիկներ և բնակիչներ խմբագրել

  • Լեսլի Նիլսեն՝ ամերիկացի և կանադացի դերասան։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է և մահացել Ֆորտ Լոդերդեյլում։
  • Բիշ Դիանա՝ ամերիկական երգեհոնահար և հեռուստահաղորդահար։ Ավելի քան 20 տարի շարունակ եղել է Ֆորտ Լոդերդեյլի պրեսբիտերեկան Կորալ Ռիդժ եկեղեցու երգենհենահարը։
  • Ստեֆեն Բիեր՝ ամերիկական լուսանկարիչ և երաժիշտ։
  • Մերիլին Մենսոն՝ ամերիկացի երաժիշտ, Marilyn Manson ռոք խմբի հիմնադիր և առաջատար։
  • Թորի Լեյն՝ պորնոդերսանուհի
 
A1A և Լաս Օլաս ծառուղիների հատման լողափ

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Fort Lauderdale, Florida». American FactFinder. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 24 февраля 2016-ին.
  3. 3,0 3,1 «Greater Fort Lauderdale 2006 Statistics» (Press release). Greater Fort Lauderdale Convention and Visitors Bureau. March 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «About Fot Lauderdale». City of Fort Lauderdale. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 «Old Fort Lauderdale Museum-Sneak Preview». Fort Lauderdale Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 17-ին.
  6. «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտ Լոդերդեյլ» հոդվածին։