Մանչեստր արենա
Մանչեստր արենա (անգլ.՝ Manchester Arena), փակ մարզահամերգային համալիր Մանչեստր քաղաքում (Միացյալ Թագավորություն)։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 15-ին[2]։
Մանչեստր արենա անգլ.՝ Manchester Arena | |
---|---|
![]() | |
Տեսակ | մարզասրահ |
Մարզաձև | Բադմինտոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մանչեսթեր |
Վայր | Մանչեսթեր |
Տարողություն | 21 000 |
Սեփականատեր | Mansford? |
Սպասարկող | SMG? |
Բնակիչ | 2002 Commonwealth Games?, Manchester Giants?, Manchester Storm? և Manchester Phoenix? |
Բացված | հուլիսի 15, 1995 |
Ճարտարապետ | Dan Meis? |
Իրադարձություններ | Պայթյուն Մանչեսթերում 2017 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Մանչեստր արենան Մեծ Բրիտանիայի ամենաընդարձակ (ըստ հանդիսատեսների քանակի) փակ սպորտային արենան է և Եվրոպայի ամենաընդարձակներից մեկն է[2]։ Այն կարող է տեղավորել մինչև 23,000 հանդիսատես[2] (ըստ այլ աղբյուրների ՝ 21 հազար)։ Արենան կառուցվել է ամենամասշտաբային սպորտային մրցումների, հատկապես Օլիմպիական խաղերի անցկացման համար։
Մանչեստր արենայի նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել էխոյի կրճատման վրա, որի պատճառով տուժել են Լոնդոնի բազմաթիվ համերգասրահներ։ Այժմ արենան հիմնականում օգտագործվում է համերգների համար։ Արենայում ելույթ են ունենում աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտներ, ովքեր ունակ են վաճառել բավարար քանակով տոմսեր՝ այդպիսի մեծ մարզադաշտը լցնելու համար[2]։
2017-ի պայթյուն Խմբագրել
2017 թվականի մայիսի 22-ին, ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի Dangerous Woman Tour շրջագայության շրջանակներում տեղի ունեցած համերգից հետո՝ ֆոյեում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։ Ոստիկանությունը հաղորդել է, որ 22 մեծահասակներ և երեխաներ, ներառյալ ահաբեկիչը զոհվել են, իսկ 500-ը՝ վիրավորվել[3][4]։
Վերաբացում Խմբագրել
2017 թվականի հունիսի 14-ին հաստատվեց, որ արենան մինչ սեպտեմբեր փակ է լինելու, բոլոր նախատեսված համերգները չեղարկվելու են կամ մեկ այլ տեղ են անցկացվելու[5]։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին արենան վերաբացվել է բարեգործական համերգով, որին մասնակցել են Նոել Գալահերը և այլք[6]։ Այն ուղիղ եթերով հեռարձակվել է BBC Radio Manchester-ով, Key 103-ով և Radio X-ով [7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Songkick — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «"Манчестер Арена" и Ариана Гранде: краткая справка»։ Вести.Ru։ 2017-05-23
- ↑ Rawlison Kevin (մայիսի 22, 2017)։ «Police warning after reports of explosion at Manchester Arena»։ The Guardian։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «Manchester Arena blast: 22 dead and 59 hurt»։ BBC News։ մայիսի 22, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «Manchester Arena to stay closed until September»։ BBC News։ հունիսի 14, 2017։ Վերցված է հունիսի 14, 2017
- ↑ «Manchester Arena: Noel Gallagher to headline reopening concert»։ BBC News (BBC)։ օգոստոսի 16, 2017։ Վերցված է օգոստոսի 16, 2017
- ↑ «Manchester Arena: Radio stations to broadcast reopening concert»։ BBC News (BBC)։ սեպտեմբերի 5, 2017։ Վերցված է սեպտեմբերի 5, 2017
Արտաքին հղումներ Խմբագրել
Մանչեստր արենա Վիքիպահեստում |