Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադել (այլ կիրառումներ)

Ադել Լորի Բլու Էդկինս (անգլ.՝ Adele Laurie Blue Adkins, մայիսի 5, 1988(1988-05-05)[2][3][4][…], Տոտենհեմ, Հարինգի), անգլիացի երգչուհի, երգահան, Գրեմմիի բազմակի մրցանակակիր։

Ադել
Ադել Լորի Բլու Էդկինս
Բնօրինակ անունանգլ.՝ Adele
Ի ծնե անունանգլ.՝ Adele Laurie Blue Adkins[1]
Նաև հայտնի է որպեսAdele
Ծնվել էմայիսի 5, 1988(1988-05-05)[2][3][4][…] (36 տարեկան)
Տոտենհեմ, Հարինգի
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ[5], կապուտաչյա սոուլ, ռիթմ էնդ բլյուզ, սոուլ, ջազ և ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, թմբկահար, երաժիշտ, ստուդիական երաժիշտ, գործադիր պրոդյուսեր և կոմպոզիտոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ[5], դաշնամուր, հարվածային համակարգ, բաս կիթառ, Շեփոր, ալտ և վոկալ
ԼեյբլXL Recordings, Columbia Records և Sony Music Entertainment
ԿրթությունԲՐԻԹ դպրոց (մայիս 2006)
ԱմուսինՍայմոն Քոնեքի
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ[6]

Գրեմմի լավագույն նոր արտիստի համար

[7]

Grammy Award for Best Pop Solo Performance?

Գրեմմի տարվա ձայնագրության համար

Օսկար լավագույն երգի համար[8]

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն երգի համար

Գրեմմի տարվա ալբոմի համար

Brit մրցանակ բրիտանական կին մենակատարի համար

«Գրեմմի» մրցանակ կնոջ լավագույն փոփ վոկալ կատարման համար

Գրեմմի տարվա ալբոմի համար

Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար

Գրեմմի լավագույն երաժշտական տեսահոլովակի համար

Գրեմմի տարվա երգի համար

Grammy Award for Best Pop Solo Performance?

«Գրեմմի» մրցանակ վիզուալ ներկայացման համար լավագույն երգի համար

Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար

Գրեմմի տարվա ձայնագրության համար

Գրեմմի տարվա երգի համար

Grammy Award for Best Pop Solo Performance?

Օդեոն մրցանակ

Թայմ 100

[9]
և

Կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ լավագույն երգի համար

Կայքadele.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Adele (vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ադել Լորի Բլու Էդկինսը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում։ Ադելն առաջին անգամ երգել է դպրոցական բեմում և կատարել է երգիչ Գաբրիելի «Rise» երգը։ Այդ ժամանակաշրջանից նա իր վրա կրում է սիրելի կատարողների՝ Էտտա Ջեյմսի ու Դաստի Սպինգֆիլդի ազդեցությունը, խոստովանելով, որ նրանց ձայնագրությունները պատահաբար են հայտնվել իր ձեռքում։ Նա սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնիկայի դպրոցում (որտեղ ուսանել են նաև Էմի Վայնհաուսը, Լեոնա Լյուսիսը և այլք)։ Ուսումն ավարտել է 2006 թվականի մայիսին։ 2 ամիս անց նա իր 2 կոմպոզիցիաները թողարկեց PlatformsMagazine.com օնլայն մշակութային ամսագրում։ Իր առաջին բրիտանական շրջագայությանը նա մեկնեց 2007 թվականի հոկտեմբերին։ Հենց այդ ժամանակ MySpace-ում հայտնվեց Ադելի դեմո-ձայնագրությունը, որն արվել էր վաղ տարիքում։ MySpace-ում ունեցած հաջողության շնորհիվ, շուտով նա ստացավ իր առաջին պայմանագրի առաջարկը Pacemaker Recordings լեյբլի կողմից և թողարկվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Hometown Glory»-ին։ Երգը իր հարազատ քաղաքի՝ Թոթենհեմի մասին էր և գրավեց շատ մարդկանց։ iTunes-ում այն ճանաչվեց «շաբաթվա լավագույն սինգլ», 2008 թվականի ապրիլին երգը հայտնվեց բրիտանական թոփ-40 հիթ-շքերթում, այն բանից հետ, երբ դարձավ «Սկինս» սերիալի սաունդթրեկը։ 2007 թվականի դեկտեմբերին նա ստացավ Brit Awards Critics' Choice Award (որը հանձնվում է դեռևս ալբոմ չունեցող արտիստին)։ XL Recordings-ի հետ կնքած պայմանագրի արդյունքում Ադելը թողարկեց իր 2-րդ երգը՝ «Chasing Pavements», որը մեկ ամիս գտնվում էր 2-րդ հորիզոնականում բրիտանական հիթ-շքերթում։ Իսկ դեբյուտային ալբոմը թողարկվեց 2008 թվականի հունվարին և կոչվում էր «19»։ Այն միանգամից գրավեց առաջատար հորիզոնականներ ու թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ անց վաճառվել էր 500 հազար օրինակով և ստացել պլատինե կարգավիճակ։ Columbia Records-ի հետ երգչուհին պայմանագիր կնքեց 2008 թվականի մարտին և անցկացրեց հաջող շրջագայություն ամբողջ ԱՄՆ-ում և Կանադայում։ «19»-ը ալբոմը 2008 թվականի հունիսի 20-ին թողարկվեց ԱՄՆ-ում և գրավեց 10-րդ հորիզոնականը։ 2010 թվականին նա առաջադրվել էր Գրեմմի, որպես լավագույն «փոփ-վոկալ կատարում» «Hometown Glory»-ի երգի համար։ Նույն տարվա սեպտեմբերին կատարելով Բոբ Դիլանի հանրահայտ «Make You Feel My Love» երգի քավր տարբերակը բրիտանական Իքս Ֆակտոր նախագծի ժամանակ, քավրը թողարկվեց ու բարձրացավ չարթերի 4-րդ հորիզոնական։

Ադելին մեծ ճանաչում և փառք բերեց նրա 2-րդ ալբոմը՝ «21-ը»։ Ալբոմը թողարկվեց 2011 թվականի հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայում, իսկ Ամերիկայում ռելիզը կայացավ փետրվարի 22-ին։ Երաժշտական քննադատները բավականին լավ գնահատեցին ալբոմը։

Առաջին սինգլը «Rolling in the Deep»-ը շուրջ 7 շաբաթ մնաց 1-ին տեղում Billboard Hot 100-ում։ Ալբոմը բարձրացավ առաջին հորիզոնական Մեծ Բրիտանիայում (6 շաբաթ), Իռլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, իսկ 2011 թվականի մարտին նաև Billboard 200-ում։

Հաջորդը «Someone Like You» ստեղծագործությունն էր, որն Ադելը կենդանի կատարել է Brit Awards-ի ժամանակ։ Այս երգը նույնպես առաջինն էր Բրիտանիայում։ Official Charts Company-ի տվյալներով Ադելը իր երկու ալբոմներով և երկու երգով գտնվել է առաջատար հնգյակում, դառնալով երկրորդը պատմության մեջ Բիթլզից հետո, որոնք ևս հասել էին նման արդյունքի։

2011 թվականի նոյեմբերի սկզբին չեղյալ հայտարարվեցին Ադելի բոլոր համերգները՝ կապված ձայնալարերի վիրահատության հետ։

Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Նույն թվականի դեկտեմբերին Ադելը հայտարարեց, որ պատրաստվում է որոշ ժամանակով դադարեցնել երաժշտական կարիերան։

2012 թվականի սկզբին լույս տեսավ Ադելի «Set Fire to the Rain»-ը, որը դարձավ առաջատար Billboard Hot 100-ում։ Այդ տարվա մայիսին «21» ալբոմը Մեծ Բրիտանիայում վաճառվեց 4274300 օրինակով, նաև ներառվեց Բրիտանական մեդիաշուկայում երբևէ թողարկված լավագույն ռելիզների հնգյակում։

2012 թվականի Գրեմմիի մրցանակաբաշխությունն Ադելը հաղթեց միանգամից 6 անվանակարգերում։

2013 թվականին ստանում է Ոսկե Գլոբուս և Օսկար 007: Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմի երաժշտության համար՝ որպես լավագույն սաունդթրեք։

2015 թվականի նոյեմբերի 20-ին թողարկվել Ադելի երրորդ ստուդիական ալբոմը «25» Ալբոմի առաջին սինգլը՝ «Hello»-ն թողարկվեց հոկտեմբերի 23-ին և միանագամից գլխավորեց տարբեր երկրների հիթ-շքերթներ առաջատար հորիզոնականները։ Ինչպես և սինգլը այնպես էլ ալբոմը դարձավ առաջատար և ամենալավ վաճառվողներից։

Ադելն ունի 136 մրցանակ, որոնցից 15-ը Գրեմմի է, նա պարգևատրվել է նաև Բրիտանական կայսրության շքանշանով՝ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար

2017 թվականին նա զբաղեցրել է երրորդ տեղը Forbes ամսագրի « ամենաբարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների աղյուսակում[10]։

2021 թվականի նոյեմբերի 19-ին թողարկվել է Ադելի չորրորդ ստուդիական ալբոմը «30»Apple Music-ի ռեկորդակիր է որպես ամենաշատ նախավաճառքներ ունեցող ալբոմ տվյալ հարթակում, որը նախկինում պատկանում էր ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «Happier Than Ever» ալբոմին։ ԱՄՆ-ում 30-ը դարձավ 2021 թվականի ամենավաճառվող ալբոմը առաջին երեք օրում։

Ալբոմը առաջին տեղում է Billboard 200-ում 2021 թվականի դեկտեմբերի 4-ին՝ 839,000 ալբոմի համարժեք միավոր քանակով, ներառյալ 692,000 վաճառքի օրինակ (երկուսն էլ 2021 թվականի ռեկորդներ են)։

Անձնական կյանք

խմբագրել

2017 թվականին Ադելը ամուսնացել է Սայմոն Կոնեկիի հետ։ Այդ ժամանակ նա և Սայմոնն արդեն որդի ունեին՝ Անջելոն (տղան ծնվել է 2012 թվականի հոկտեմբերին)։

2019 թվականի գարնանը Ադելը հայտարարեց Սայմոն Քոնեքիից ամուսնալուծության մասին։

Սկավառակագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.britannica.com/biography/Adele
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. Arise, Miss Adele Adkins MBE: singer honoured by Prince CharlesThe Independent, 2013.
  7. http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
  8. 2013 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
  9. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177742/adele/
  10. Technologies, Peyotto. «Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների վարկանիշը (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել» հոդվածին։