«Dance to This», ավստրալիացի երգիչ Թրոյ Սիվանի երգը՝ ձայնագրված ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մասնակցությամբ։ Թողարկվել է որպես Սիվանի Bloom (2018) երկրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։

«Dance to This»
Թրոյ Սիվանի սինգլը
«Bloom» ալբոմից
Թողարկված19 հունիսի, 2018
Ֆորմատթվային ներբեռնում, սթրիմինգ
Ժանրփոփ, R&B
Տևողություն3:51
ԼեյբլEMI Australia
ՊրոդյուսերՕսկար Հոլթեր
Թրոյ Սիվանի սինգլների ժամանակագրություն
«Bloom» «Dance to This»
(2018)

 «Dance to This»


No Tears Left to Cry
(2018)

Dance to This
(2018)

Bed
(2018)

Պատմություն խմբագրել

Սիվանն թողարկման ամսաթիվն ու սինգլի վերնագիրն առաջին անգամ պաշտոնաօես հայտարարել է 2018 թվականի հունիսի 11-ին՝ մեկ օր անց ցուցադրելով 11 վայրկյանանոց հատված[1][2][3]։

«Dance to This» երգում համադրված են երաժշտական այնպիսի ոճեր, ինչպիսիք են փոփն ու R&B-ն 1980-ական թվականների ազդեցությամբ[4][5][6] և «խլացված պերկուսիայով» ու «շեշտաշարժ, բազմառիթմ բիթով»[7][8][9]։ Երգն սկսվում է ծանր բիթերով և կիթառի մեղեդային հնչյուններով[10], նախքան կմինանան «թարթող թմբուկներին ու արագ սինթեզատորային ստեղներին երազուն կիթառի հազվադեպ մասնակցությամբ»[11][12] և ի վերջո կստեղծվի «մթնոլորտային կապ զանգվածեղ թմբուկների հետ»։ Երգի տեսքտը պատմում է տնային երեկույթի մասին, երբ տանը՝ խոհանոցում մնալու և ընթրիք պատրաստելու գաղափարը հնչում է որպես ավելի լավ այլընտրանք[4]։

Սինգլն արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների ու առցանց հրատարակությունների կողմից, ինչպիսիք են Քեթրին Բառները Complex ամսագրից («Այս երկու ձայները՝ իսկական մրցություն է, որ արվել է պարային երաժշտության երկնքում, և հիանալի համադրվում են երկրորդ կրկներգի ժամանակ»)[11], Սաշա Գեֆենը Pitchfork հրատարակությունից[13]։

Երաժշտական հոլովակ խմբագրել

Տեսահոլովակը թիզերի տեսքով առաջին անգամ ներկայացվել է նկարների շարքի հետ միասին Ինստագրամում Սիվանի ու Գրանդեի կողմից 2018 թվականի հունիսի 28-ին։ Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի հուլիսի 19-ին[14]։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Ըստ Tidal-ի տվյալների[15].

  • Թրոյ Սիվան – վոկալ
  • Արիանա Գրանդե – վոկալ
  • Օսկար Հոլթեր – պրոդյուսեր
  • Ռենդի Մերիլ – հնչյունային ինժեներ
  • Ջոն Հեյնս – հնչյունային ինժեներ
  • Սերբան Գենեա – միքսավորման հնչյունային ինժեներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brandle, Lars (2018 թ․ հունիսի 10). «Troye Sivan Announces 'Dance to This' Featuring Ariana Grande». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. Renshaw, David (2018 թ․ հունիսի 11). «Troye Sivan and Ariana Grande announce new single "Dance To This"». The Fader. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  3. Dresden, Hilton (2018 թ․ հունիսի 11). «Troye Sivan Announces Title & Release Date of Duet With Ariana Grande». Out. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  4. 4,0 4,1 Reed, Ryan (2018 թ․ հունիսի 13). «Hear Troye Sivan's New Party Jam With Ariana Grande, 'Dance to This'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  5. Youtt, Henry (2018 թ․ հունիսի 13). «8 Troye Sivan Songs to Celebrate Pride Month: Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  6. Copperman, Joshua (2018 թ․ հունիսի 13). «"Dance to This" – Troye Sivan (ft. Ariana Grande)». Spin. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  7. Schatz, Lake (2018 թ․ հունիսի 14). «Ariana Grande and Troye Sivan link up on new song "Dance to This": Stream». Consequence of Sound. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  8. Crowley, Patrick (2018 թ․ հունիսի 13). «Troye Sivan & Ariana Grande Drop Sexy 'Dance To This': Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  9. Zaynab (2018 թ․ հունիսի 13). «Troye Sivan & Ariana Grande Harmonize On "Dance To This"». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  10. Braidwood, Ella (2018 թ․ հունիսի 13). «Troye Sivan drops new track with Ariana Grande». PinkNews. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  11. 11,0 11,1 Barner, Katherine (2018 թ․ հունիսի 14). «Ariana Grande Joins Troye Sivan on New 'Bloom' Bop "Dance to This"». Complex. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  12. «Troye Sivan & Ariana Grande's 'Dance To This' Is Here & It's A Chillout Dream». MTV News. 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  13. Geffen, Sasha (2018 թ․ հունիսի 13). «"Dance to This" [ft. Ariana Grande] by Troye Sivan Review». Pitchfork. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  14. Salvatore, Maicki (2018 թ․ հուլիսի 17). «Troye Sivan and Ariana Grande preview "Dance To This" video». The Fader. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Dance To This / Troye Sivan TIDAL». Tidal. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել