Կեշա
Կեշա Ռոուզ Սեբերտ (անգլ.՝ Kesha Rose Sebert, մարտի 1, 1987[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և ռեփեր։ 2005 թվականին ստորագրել է պայմանագիր պրոդյուսեր Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման լեյբլի հետ և դարձել է դրա անդամ[4]։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2009 թվականին, երբ իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Ֆլո Ռայդայի «Right Round» սինգլում, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[5]։ 2010 թվականի հունվարին թողարկվեց երգչուհու առաջին՝ «Animal» կոչվող ստուդիական ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը և վաճառվել է միլիոնավոր օրինակներով[6]։ Այդ ալբոմի «Tik Tok» սինգլը գլխավորեց միջազգային հիթ շքերթներ, այդ թվում՝ Billboard Hot 100-ը[7]։ 2010 թվականին թողարկվեց նաև «We R Who We R» սինգլը, որը նույնպես գլխավորեց Billboard Hot 100-ը՝ դառնալով նրա երրորդ երգը, որն այդ հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։
Կեշա | |
---|---|
![]() Կեշան 2014 թվականի հուլիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kesha |
Ի ծնե անուն | Կեշա Ռոուզ Սեբերտ |
Ծնվել է | մարտի 1, 1987 (33 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Սինտփոփ, էլեկտրոփոփ, փոփ ռեփ, ռոք, պարային |
Մասնագիտություն | Երգչուհի, երգերի հեղինակ, ռեփեր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ և սինթեզատոր |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | RCA Records, Kemosabe Records |
Պարգևներ | Գենեզիսի մրցանակ |
Կայք | keshasparty.com |
Ստորագրություն | |
Kesha Վիքիպահեստում |
2012 թվականի նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Կեշայի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Warrior» անվանումը[9]։ 2013 թվականին երգչուհին իր մասնակցությունն ունեցավ ռեփեր Պիտբուլի «Timber» սինգլում, որը Billboard Hot 100-ում և միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[10]։
Անձնական կյանքԽմբագրել
Կեշան բիսեքսուալ է[11]։ Նա երաժշտական կատարումներով է հանդես եկել թե՛ հետերոսեքսուալ և թե՛ հոմոսեքսուալ զույգերի հարսանեկան արարողությունների ժամանակ[12]։
ՍկավառակագրությունԽմբագրել
- Ստուդիական ալբոմներ
- Մինի ալբոմներ
- «Cannibal» (2010)
- «Deconstructed» (2013)
- Հավաքածու ալբոմներ
- «I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album» (2011)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=sebertk
- ↑ 3,0 3,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #137732562 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Kesha: The Billboard Cover Story»։ Billboard։ Փետրվարի 19, 2010։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Ask Billboard: Swift's Lucky 13 Top 40 Hits»։ Billboard։ Նոյեմբերի 20, 2009։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2009
- ↑ «Ke$ha Ends Boyle's 'Dream' With No. 1 Debut On Billboard 200»։ Billboard։ Հունվարի 13, 2010։ Արխիվացված է օրիգինալից Մարտի 1, 2012-ին։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Kesha Clocks Her First Hot 100 No. 1»։ Billboard։ Դեկտեմբերի 23, 2009։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Ke$ha To Crash Hot 100 At No. 1»։ Billboard։ Նոյեմբերի 3, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-11-30-ին։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Kesha's new single could feature Rihanna»։ BigPond։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Pitbull - Chart history»։ Billboard։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Kesha comes to Marquee Theatre; Talks Roadkill, Glitter and 'SNL'»։ Phoenix New Times։ Վերցված է Փետրվարի 21, 2016
- ↑ «Ke$ha Performs Commitment Ceremony for Lesbian Friends»։ The Advocate։ Հունիսի 11, 2012։ Վերցված է Փետրվարի 21, 2016