Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2

«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները՝ մաս երկու», 2011 թվականին «Warner Bros. Pictures»-ի կողմից արտադրված ֆանտաստիկ ժանրի ֆիլմ, որը հանդիսանում է Հարրի Փոթերի մասին պատմող ութերորդ՝ եզրափակիչ տեսաժապավենը և Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» վեպի էկրանավորման երկրորդ հատվածամասը։ Ինչպես նախորդ երեք էկրանավորումներում, այնպես էլ այս դեպքում, ֆիլմի ռեժիսորը եղել է Դեյվիդ Եթսը, իսկ պրոդյուսերը՝ Դեյվիդ Հեյմանը։ Դիպաշարային առումով այն համարվում է «Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը» ֆիլմի և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» թողարկման առաջին մասի շարունակությունը, որտեղ բովանդակված է գլխավոր հերոսի և վերջինիս ընկերների պայքարը ընդդեմ Խավարի լորդի՝ Վոլդեմորտի իշխանության տապալման և առհավետ ոչնչացման։

Picto infobox cinema.png
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2
անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows – Part 2
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2.png
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքՀարրի Փոթերը և Մահվան պարգևները
Թվականհուլիսի 15, 2011 և հուլիսի 13, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Եթս
ՊրոդյուսերԴևիդ Հեյման, Դեյվիդ Բարրոն և Ջոան Ռոուլինգ
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս
ԴերակատարներԴենիել Ռեդկլիֆ, Ռուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Ռեյֆ Ֆայնս, Մայքլ Գեմբոն, Ալան Ռիքման, Մեգի Սմիթ, Հելենա Բոնեմ Քարթեր, Թոմ Ֆելթոն, Ջեյսոն Այզեքս, Հելեն Մաքքրորի, Մեթյու Լյուիս, Բոննի Ռայթ, Էվաննա Լինչ, Մարկ Ուիլյամս, Ջուլի Ուոլտերս, Ջորջ Հարիս, Դևիդ Թյուլիս, Նատալիա Տենա, Կրիրիան Հայնդս, Ջոն Հըրթ, Ուորիկ Դևիս, Ջիմ Բրոուդբենթ, Էմմա Թոմփսոն, Միրիամ Մարգուլիս, Ռօբի Կոլտրեյն, Դոնալ Գլիսոն, Կլեմանս Պոեզի, Դեյվիդ Բրեդլի, Devon Murray?, Քեթի Լյունգ, Joshua Herdman?, Ջերալդին Սոմերվիլ, Էդրիան Ռոուլինս, Գարի Օլդմեն, Կելլի Մակդոնալդ, Դեյվ Լեջենո, Bertie Gilbert?, Arthur Bowen?, Will Dunn?, Helena Barlow?, Benedict Clarke?, Ellie Darcey-Alden?, Rohan Gotobed?, Գայ Հենրի, Tamara Taylor?, Ջեյմս Ֆելպս, Oliver Phelps?, Benn Northover?, Ջեսսի Քեյվ[2], Նիկ Մորան[2], Շոն Բիգերսթաֆ[2], Ջեմմա Ջոնս[2], Anna Shaffer?[2], Քրիս Ռենքին[2], Ալֆրեդ Ենոք[2], Աֆշան Ազադ[2], Georgina Leonidas?[2], Ֆրեդի Ստրոմա[2], Robbie Jarvis?[2], Emil Hostina?[2], Ուիլյամ Մելինգ[2], Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր[2] և Մայքլ Այնեսոն[2]
ՕպերատորԷդուարդու Սերրա
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունHeyday Films և Warner Bros.
Տևողություն130 րոպե
Շահույթ1 341 511 219 $
Պաշտոնական կայքէջ
Harry Potter and the Deathly Hallows (film) Վիքիպահեստում

Ֆիլմում Դենիել Ռեդքլիֆը մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Հարի Փոթերի կերպարը, Ռուպերտ Գրինթը՝ նրա լավագույն ընկեր Ռոնալդ Ուիզլիին, իսկ Էմմա Ուոթսոնը՝ եռյակի իգական անդամ Հերմիոնա Գրեյնջերին։ Հիմնական նկարահանման աշխատանքները սկսվել են 2009 թվականի փետրվարի 19-ին և ավարտվել 2010 թվականի հունիսի 12-ին՝ ֆիլմի առաջին թողարկումից ավելի քան 10 տարի անց։ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասի նորամուտը բրիտանական կինոթատրոններում տեղի է ունենեցել 2011 թվականի հուլիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում՝ հանդիսանալով «Հարի Փոթեր» ֆիլմաշարի առաջին դեպքը, երբ տեսաժապավենը թողարկվել է 3D ձևաչափով։

Ֆիլմը բավականին մեծ հաջողություններ է գրանցում համաշխարհային կինոշուկայում՝ դառնալով 2011 թվականի լավագույն ֆիլմերից մեկը (ըստ վարկանշային արդյունքների): Կինոքննադատները բարձր գնահատականի են արժանացրել հերոսների դերասանական խաղը, վիզուալ էֆեկտները, կինեմատոգրաֆիան, գործողությունների հաջորդականությունը և դիպաշարի գոհացնող ավարտը։ Ընդհանուր հաշվով, ֆիլմը դառնում է 13-րդ ամենաբարձր վարկանիշն ունեցող ֆիլմն ամբողջ աշխարհում՝ ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլարի համախառն շահույթի ցուցանիշով։

«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասը մրցանակակիր էր «Օսկար»-ի (կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխություն) լավագույն դիմահարդարման և վարսահարդարման, լավագույն վիզուալ էֆեկտների և լավագույն բեմադրող նկարչի անվանակարգերում։

ԴիպաշարԽմբագրել

Էլֆ Դոբիին թաղելուց հետո Հարի Փոթերը դիմում է գոբլին Գրիփհուկին՝ վերջինիցս խնդրելով օգնել մուտք գործել «Գրինգորթս» բանկ, որտեղ էլ, ըստ Հարիի կանխազգացման, գտնվում է Վոլդեմորտի հոգեկտորներից (հորքրուքս) մեկը։ Գրիփհուկը իր օգնության դիմաց պահանջում է Գրիֆինդորի սուրը, իսկ Հարին այլընտրանք չունենալով համաձայնվում է։ Հարին, իր ընկերների՝ Ռոնի և Հերմիոնայի հետ միասին կարողանում է ոչնչացնել բանկում տեղակայված հորքրուքսը՝ Հելգա Հաֆլփաֆի բաժակը։ Գրիփհուկը սուրը ստանալուց անմիջապես հետո նենգաբար դավաճանում է դեռահաս հրաշագործներին, մինչդեռ վերջիններս հրաշքով (Հերմիոնային հաջողվում է հեծնել շքամուտքի պահապան վիշապին) կարողանում են փախչել բանկից։ Եռյակը հաջորդ հորքրուքսի փնտրտուքներով ժամանում է Հոգվարթսում, որտեղ էլ մահացած Ալբուս Դամբլդորի եղբայրը՝ Աբերֆորտը, օգնում է նրանց գաղտնի մուտքով ներթափանցել ամրոց: Պրոֆեսոր Սևերուս Սնեյփը, որը դպրոցի Ալբուսի սպանությունից հետո նշանակվել էր դպրոցի տնօրեն, բոլորին հավաքում է մեծ դահլիճում և պահանջում է նրանցից մատնել Հարիին: Վերջինս բաց մարտահրավեր է նետում Սնեյփին. դպրոցականների և ուսուցիչների մեծամասնությունը, պրոֆեսոր ՄաքԳոնագոլի գլխավորությամբ կանգնում են Հարիի կողքին: Պրոֆեսոր Սնեյփը փախչում է, իսկ ՄաքԳոնագոլի հրամանով Սլիզերինի ֆակուլտետի ուսանողները մեկուսացվում են գետնահարկում:

 
«Գրինգորթս»-ի սրահները հսկող վիշապը (ուկրաինական վիշապ), որի միջոցով Հարի Փոթերը, Ռոն Ուզլին և Հերմիոնա Գրեյնջերը կարողանում են նազապուրծ լինել բանկի անվտանգության աշխատակիցներից ու մահաբերներից։

Հընթացս, Վոլդեմորտի բանակը հավաքվում է Արգելված անտառում և պատրասվում է խուժել Հոգվարթս: Ուշգիշերին մթին ուժերը և դաշնակիցները նախահարձակ են լինում դպրոցի վրա: Այդ ժամանակ Ռոնը և Հերմիոնան շարժվում են Գաղտնի սենյակի ուղղությամբ և Վասիլիսկի ժանիքի օգնությամբ ոչնչացնում «Գրինգորթս»-ի հորքրուքսը։ Միևնույն ժամանակ Հարի Փոթերը շտապում է Կարիքների սենյակից գտնել մյուս հորքրուքսը՝ Ռովենա Ռևենքլոյի ադամանդե թագը: Նկատելով Հարիին՝ մահաբեր Դրակո Մալֆոյը ցանկանում է խոչընդոտել վերջինիս․ Դրակոյի ընկեր Գոյլը «դժոխային կրակ» է առաջացնում, սակայն այն հունից դուրս գալով «կուլ է տալիս» ամբողջ Կարիքների սենյակը: Հարին հասցնում է փրկել Մալֆոյին, իսկ Ռոնը՝ Քրեբին, մինչդեռ Գոյլը ողջակիզվում է կրակների մեջ: Կարիքների սենյակից դուրս գալուց հետո Հարին Հերմիոնայի տված ժանիքով ոչնչացնում է Ռևենքլոյի թագը․ այս ամենը խստագույնս սկսում է տագնապել Վոլդեմորտին: Իրադրության բերումով Հագվարթսի ճակատամարտը առժամանակ կասեցվում է․ Վոլնդեմորը Հարի Փոթերին ստանալու դիմաց խոստանում է չշարունակել արյունահեղությունը: Կոչից հետո Խավարի լորդը իր մոտ է կանչում Սնեյփին և հայտնում, որ Դամբլդորի գերեզմանից գողացված ավագ փայտիկը (մահվան երեք պարգևներից մեկը) իրեն չի ենթարկվի, քանի դեռ նա ողջ է։ Այդժամ Վոլդեմորտը մահվան նզովքի կիրառմամբ սպանում է Սնեյփին և անհետանում։ Հարրին իր ընկերների հետ միասին գալիս է մահամերձ պրոֆեսորի մոտ և վերցնում նրա հիշողությունները։ Սնեյփի հիշողություններից պարզ է դառնում, որ պրոֆեսոր Դամբլդորը մահանալուց առաջ կարգադրել էր Սնեյփին սպանել իրեն: Միևնույն ժամանակ Հարին պարզում է, որ Սևերուսը մանկուց կուրորեն սիրել է իր մորը՝ Լիլիին, և այդ էր պատճառը, որ նա օգնում էր Դամբլդորին և վերջինիս խնդրանքով հսկում իրեն: Ամենադաժան լուրը այն էր, որ Փոթերների սպանության ժամանակ Վոլնդեմորն իր հոգու մի մասը թողել էր մանկահասակ Հարիին (այլ կերպ ասած՝ Հարին Խավարի լորդի վերջին հորքրուքսն էր), և հիմա, որպեսզի Վոլնդեմորը խոցվեր, Հարրին պետք է մահանար նրա իսկ ձեռքով: Հենց այս վերջնակետին էր պրոֆեսոր Դամբլդորը մոտեցնում Հարրիին: Հարին հրաժեշտ է տալիս իր ընկերներին և ճամփա բռնում դեպի Արգելված անտառ՝ առճակատվելու Վոլդեմորտի հետ: Ճանապարհին նա վերծանում է Դամբլդորի կտակած սնիտչը, որտեղ էլ հայտնաբերվում է վերակենդանացնող քարը։ Դրա միջոցով Հարին հնարավորություն է ստանում տեսնել իր ծնողներին և մահացած ընկերներին: Շուտով Հարին հայտնվում է բացատում՝ Խավարի լորդի հետ դեմ առ դեմ։

 
Մահվան երեք պարգևներից մեկը՝ ավագ փայտիկը (ամենաուժեղ փայտիկը): Ի սկզբանե փայտիկին տիրանում է Վոլդեմորտը, սակայն ճակատագրի բերումով այն վիճարկված էր վերացվելու Հարի Փոթերի կողմից։

Իր վաղեմի մտադրությանը հասնելու նպատակով Վոլդեմորտը Հարիի դեմ կիրառում է մահաբեր «Ավադա կեդավրա» հմայությունը, որի արդյունքում պատանի հրաշագործը հայտնվում է իրեն անծանոթ, «Քինգս Քրոս» կայարանի նմանությամբ լուսավոր մի տարածքում։ Ձնառատ նստարանի տակ նա տեսնում է մի տգեղ էակի, որը Վոլնդեմորի հոգու մի մասիկն է, որըմահացել էր իր հետ միասին: Այդտեղ Հարին հանդիպում է պրոֆեսոր Դամբլդորին, որի հետ ունեցած կարճ խոսակցությունից հետո նա հասկանում էր, որ իր ապագան կարող էր ընտրել միայն ինքը: Վոլդեմորտը, կարծելով թե սպանել է Փոթերին, «մահ կլանողների» կողմից գերված Հագրիդի և իր բանակի հետ միասին «սպանված» Հարիի մարմինը տանում է Հագվարթս, որտեղ նրանց դիմավորում են փրկվածների մի մեծ ամբոխ: Լորդ Վոլնդեմորը առաջարկում է վերջ տալ հակամարտությանը և անցնել իր կողմը: Վիրավոր Նևիլ Լոնգբոթոմը՝ Հարիի վաղեմի ընկերը, պատասխանում է, որ նրանք կպայքարեն մինչև վերջ: Այդ ժամանակ ի զարմանս Վոլդեմորտի՝ Հարրին Հագրիդի ձեռքերում հանկարծակի «վերակենդանանում» է: Որոշ Մահ կլանողներ (այդ թվում նաև Մալֆոյների ընտանիքը) փրկվում են՝ փախուստի մատնվելով: Հոգվարթսը պաշտպանողները մարտի են բռնվում Վոլնդեմորի բանակի դեմ, իսկ ինքը՝ Խավարի տիրակալը, հետապնդում է Հարիին: Այդ ընթացքում Ռոնն ու Հերմիոնեն փնտրում են Վալդեմորտի վերջին հոգեկտորը համարվող օձին՝ Նագայինային: Սակայն, Նագայինային սպանելը վիճակված էր Նևիլին, որն էլ Գրիֆինդորի սրով կտրում է օձի գլուխը։ Հարի Փոթերի հետ արդեն իսկ մարտի բռնկված Խավարի տիրակալը այդժամ մոխրանում է։ Ավագ փայտիկը մնում է Հարրի մոտ: Վերջինս շուտով գլխի է ընկնում, որ Դամբլդորին մահից առաջ պրոֆեսորին վնասազերծել է Մալֆոյը, իսկ ավելի ուշը՝ ինքն է զինաթափել Դրակոյին: Սա նշանակում էր, որ ավագ փայտիկի իրական տերը հանդիսանում էր հենց ինքը՝ Հարին, : Սակայն Հարին, չցանկանալով տիրանալ ավագ փայտիկին, կոտրում է այն և նետում անդունդը:

19 տարի անց Հարրին ու Ջինին, Ռոնն ու Հերմայոնին, ինչպես նաև Դրակոն, իր կնոջ՝ Աստորիեի հետ միասին, գնացքի կայարանում Հոգվարթս են ուղարկում իրենց երեխաներին: Հարին նկատում է, որ իր որդին՝ Ալբուս Սևերուս Փոթերը, ևս մտահոգված է Սլիզերի ֆակուլտետ չընկնելու կապակցությամբ։

ԴերերումԽմբագրել

Դերակատարների ընտրությունԽմբագրել

Ֆիլմի նկարահանումների շրջանակներում տեղի են ունենում որոշակի կերպարային փոփոխություններ և դերասանական փոխարինումներ։ Օրինակ՝ իռլանդացի դերասան Քիարան Հայնդսը միաժամանակ ստանձնում է Ալբուս Դամբլդորի եղբոր՝ Աբերֆորթ Դամբլդորի և «The Hog's Head»-ի խանութպանի դերերը։

Հարկ է նշել, որ համանուն վեպում կան բազմաթիվ հերոսներ, որոնք չեն հայտնվում ֆիլմում, կամ ունենում են տեսարանային մասնակցություն։ Եզրափակիչ տեսաժապավենի վրա աշխատող ստեղծագործական թիմը ջանք չի խնայել այս թողարկման ընթացքում հնարավորինս շատ հերոսներ ներգրավելու։ Ռեժիսոր Դեյվիդ Եյթսը այս կապակցությամբ նշում է․ «Ես ցանկանում եմ ետ բերել նրանց բոլորին․․․»։ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի երկրորդ մասում վերադառնում են Շոն Բիգերսթաֆի (Օլիվեր Վուդի դերում), Ջիմ Բրոդբենտի (Հորացիոս Սլաքհորմի դերում), Ջեմմա Ջոնսի (Փոմֆրի Փոփիի դերում), Մարիամ Մարգուլիսի (պրոֆեսոր Պամոնի Ցողունի դերում), Էմմա Թոմփսոնի (Սիվիլլա Տրելոնիի դերում) կերպարները, որոնք գլխավորապես հանդիպում են մարտական տեսարաններում։

Դիպաշարի վերջնամասում ներկայացվում են Հարի Փոթերը, Ռոնի Ուիզլին, Հերմիոնա Գրեյնջերը և Դրակո Մալֆոյը 19 տարի անց։ Սա նշանակում էր, որ գլխավոր դերերում հանդես եկող դերասանները պետք է դիմահարդարման և հատուկ էֆեկտների օգտագործման շնորհիվ երևային իրենց տարիքից առնվազն 15 տարի ավելի։ Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերայից հետո որոշ երկրպագուներ և կինոքննադատներ հանդես են գալիս հայտարարությամբ, որ Հերմիոնա Գրեյնջերին մարմնավորող 17-ամյա Էմմա Ուոթսոնը ֆիլմի վերջնամասում արտաքուստ բոլորովին էլ նման չէ հասուն կնոջ։ Հայվի առնելով այս ամենը՝ կինոարտադրողը ստիպված է լինում վերանկարահանել այդ կարճատև տեսարանը՝ հասցնելով գոհացուցիչ արդյունքի։

ԱրտադրությունԽմբագրել


ՊրեմիերաԽմբագրել

2011 թվականի ապրիլի 2-ին Չիկագոյում անցկացվեց ֆիլմի փորձնական դիտում: Այնտեղ էին ռեժիսոր Դեյվիդ Եթսը, պրոդյուսերներ Դեյվիդ Հեյմանը և Դեյվիդ Բարրոնը, ինչպես նաև ֆիլմի մոնտաժող Մարկ Դեյը[3]:

Ֆիլմի պրեմիերան անցկացվեց հուլիսի 7-ին՝ Լոնդոնում՝ Թրաֆալգարյան հրապարակում[4][5]: Համաշխարհային պրեմիերան կայացել է հուլիսի 15-ին[6], Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի կինոթատրոններում՝ 2011 թվականի հուլիսի 13-ին[7]: Վերջին ֆիլմի թողարկումը անցկացվեց 2D և 3D ձևաչափերում և ցուցադրվեց RealD 3D և IMAX 3D կինոթատրոններում:

«Հարրի Փոթերը և Մահվան պարգևները: Մաս 2» ֆիլմի DVD տարբերակով վաճառքն սկսվեց 2011 թվականի նոյեմբերի 17-ին:

Ռուսաստանում հեռուստապրեմիերան կայացավ 2013 թվականի մայիսի 25-ին՝ 20:00-ին՝ ТНТ ալիքով և 21:00-00:00 ժամանակահատվածում դիտումների քանակով դարձավ առաջատար: ТВ3-ում պրեմիերան կայացավ սեպտեմբերի 28-ին՝ 20:00-ին:

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

MTV Movie AwardsԽմբագրել

  • 2012 - Լավագույն դերասանական կազմ

SFX AwardsԽմբագրել

  • 2012 - Լավագույն ֆիլմ[8]

People’s Choice AwardsԽմբագրել

  • 2012 - Լավագույն ֆիլմ[9]
  • 2012 - «Էքշն» ժանրի լավագույն ֆիլմ
  • 2012 - Գրքի լավագույն էկրանավորում
  • 2012 - Լավագույն դերասանական անսամբլ

Scream AwardsԽմբագրել

  • 2011 - Ֆենթեզի ժանրի լավագույն դերասան (Դենիել Ռեդկլիֆ)[10]
  • 2011 - THE ULTIMATE SCREAM (Արարողության բարձրագույն մրցանակ)
  • 2011 - Տարվա լավագույն տեսարան (Կրակի տեսարանը Փրկիր-սենյակում)
  • 2011 - Լավագույն Лучший չարագործ (Ռեյֆ Փայնս)
  • 2011 - Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ
  • 2011 - Լավագույն խաղ

ԱնվանակարգերԽմբագրել

ՕսկարԽմբագրել

  • 2012 - Լավագույն դեկորացիաներ[11]
  • 2012 - Լավագույն վիզուալ էֆֆեկտներ
  • 2012 - Լավագույն գրիմ

BAFTAԽմբագրել

  • 2012 - Լավագույն ձայն[11]
  • 2012 - Լավագույն վիզուալ էֆֆեկտներ
  • 2012 - Լավագույն գրիմ/սանրվածքներ
  • 2012 - Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք (Ստյուարտ Կրեյգ, Սթեֆանի ՄաքՄիլան)

SFX AwardsԽմբագրել

  • 2012 - Լավագույն ռեժիսոր (Դեյվիդ Եթս)[8]

People’s Choice AwardsԽմբագրել

  • 2012 - Լավագույն դերասան (Դենիել Ռեդկլիֆ)[12]
  • 2012 - 25-ից փոքր լավագույն դերասան (Դենիել Ռեդկլիֆ, Էմմա Ուոթսոն, Ռուպերտ Գրինտ, Թոմ Ֆելթոն)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել