Մանչեստր[2], նաև Մանչեսթեր (անգլ.՝ Manchester [ˈmæntʃɛstər]), քաղաք և մունիցիպալ շրջան է Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում, Անգլիա երկրամասում։ Կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքը ունի տարածաշրջանում ամենամեծ ագլոմերացիան՝ 2.2 միլիոն բնակչությամբ։ Այն ներկայումս մշայութային, ֆինանսական և արդյունաբերական խոշոր մեգապոլիս է։ Ունի «սիթի»-ի կարգավիճակ։

Բնակավայր
Մանչեստր
անգլ.՝ Manchester
Զինանշան


Concilio Et Labore
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1301 թ.
Մակերես115,6 կմ²
ԲԾՄ38 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն547 627 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ0161
Փոստային դասիչM
Պաշտոնական կայքcms.manchester.gov.uk(անգլ.)
Մանչեստր (Միացյալ Թագավորություն)##
Մանչեստր (Միացյալ Թագավորություն)

Հայերը Մանչեստրում խմբագրել

Մանչեստի հայ համայնքը հիմնվել է 1863 թվականին, թեև հայերը (պոլսեցի վաճառականներ) այստեղ երևացել են 1830-ական թթ.: 1863 թվականի մարտին ընտրվել է գաղութային վարչություն։ Գաղութի ներքին գործերը տնօրինելու համար 1866 թվականին մշակվել է կանոնագիր, որը վերջնականապես հաստատվել է 1901 թվականին։ Գաղութը ղեկավարող գործադիր մարմինը ընտրվում էր ընդհանուր ժողովում, 2 տարին մեկ անգամ։ 1870 թվականին հայերը կառուցել են եկեղեցի (Ս. Երրորդություն, գործում է ցայսօր)։ 1911 թվականին Մանչեստրում բնակվող հայերի թիվը հասել է 550-ի, որը զգալիորեն մեծացել է առաջին համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին, սակայն աստիճանաբար նվազել է հայերի՝ այլ վայրեր տեղափոխվելու հետևանքով։ 1965 թվականին Մանչեստրում հաշվվում էր 400 հայ, 1981 թվականին՝ 100: Մշտաբնակ հայերից բացի զգալի թիվ են կազմել Իրանից, Իրաքից, Լիբանանից սովորելու եկած հայ ուսանողները (1980 թվականին շուրջ 150 մարդ), որոնք ստեղծել են «Էրեբունի» միությունը։ 1907 թվականից գործում է ՀԲԸՄ Մանչեստրի մասնաճյուղը։

Աղբյուրներ խմբագրել

  1. https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/populationestimatesforukenglandandwalesscotlandandnorthernireland
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 239