Պայթյուն Մանչեստրում 2017
2017 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի Մանչեստր արենայի դրսում, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունը տեղի ունեցավ Բրիտանիայի ամառային ժամանակով 22։33-ին (UTC+01:00)` սպանելով 22 և վիրավորելով 59 մարդու։ Նշվում է որ ենթադրյալ ահաբեկիչը գործել է միայնակ` գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ սարքը, ենթադրվում է, որ ահաբեկիչը եղել է մահապարտ։
Պայթյուն Մանչեստրում 2017 2017 Manchester Arena bombing | |
---|---|
![]() Մանչեստր արենան դրսից (այն ժամանակ Մանչեստր երեկոյան նորությունների արենա) 2010 թվականին | |
Տեսակ | Ահաբեկչություն |
Երկիր | Անգլիա |
Գրոհի վայր | Մանչեստր արենա |
Տեղադրանք | Մանչեսթեր Արենա[1] |
Գրոհի նպատակ | Անհայտ |
Տարեթիվ | 2017 |
Զենք | Ռումբ |
Զոհվածներ | 22 |
Վիրավորներ | 59 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Սալման Ռամադա Աբեդի |
53°29′17″ հս․ լ. 2°14′34″ ամ. ե.HGЯO | |
![]() |
ՀարձակումԽմբագրել
2017 թվականի մայիսի 22-ին Բրիտանիայի ամառային ժամանակով 22։33-ին (UTC+1)[2], տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի Մանչեստր արենայի դրսում։ Պայթյունը տեղի ունեցավ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո[3][4]։ Համերգին ժամանել էին մոտ 21.000 մարդ, որոնցից շատերը գտնվում էին պայթյունի վայրում[5]։
ՏուժածներԽմբագրել
Ըստ ոստիկանության տվյալների 23 մարդ զոհվել է, ներառյալ մահապարտ ահաբեկիչը և ամենաքիչը 120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ երեխաներ[6][7]։
ԱհաբեկիչԽմբագրել
Ահաբեկիչի ինքնությունը պարզվել է, նա 22 տարեկան բրիտանացի մուսուլման Սալման Ռամադա Աբեդին էր, ում մասին տեղեկացված էին եղել անվտանգության ծառայությունները[8]։ Նա ծնվել էր Մանչեստրում 1994 թվականի դեկտեմբերի 31-ին Լիբիայից ժամանած փախստականների ընտանիքում, ովքեր բնակություն էին հաստատել Մանչեստրի հարավում[9][10][11]։ Նա մեծացել էր Վալի Ռենջում և ապրել էր Մանչեստրի Ֆալովֆիլդ թաղամասում[12]։ Սալմանը և նրա եղբայրը աղոթում էին Դիդսբարի մզկիթում, որտեղ նրանց հայրը անվտանգության աշխատակից է եղել և շատ հարգված մարդ[8][12], սակայն մզկիթի հոգաբարձուն դա մերժել է` ասելով, որ երբեք նրան չի տեսել[13]։ Աբեդին աշխատել է հացթուխի մոտ և նրա ընկերները նրան հիշում են, որպես լավ ֆուտբոլիստ, ով ժամանակ առ ժամանակ կանեփ էր օգտագործում[9]։
Աբեդին ներքաշվել էր ավազակախմբերի մեջ և հետագայում պայթյունից առաջ ծայրահեղական իսլամի մեջ։ Նա իր վրա ուշադրություն է գրավել 2015 թվականին երբ քննադատում էր ահաբեկչության դեմ և կյանքի սրբության վերաբերյալ քարոզները[13]։
2014 թվականին Աբեդին դառնում է Սալֆորդի համալսարանի ուսանող, որտեղ ուսանում է բիզնես կառավարում, մինչև դուրս է մնում։ Նրա ծնողները ծնվել են Տրիպոլիում և վերադարձան Լիբիա 2011 թվականին Մուամար Քադդաֆիի սպանությունից հետո[12], իսկ Աբեդին մնաց Մանչեստրում։
ԱրձագանքներԽմբագրել
Արիանա Գրանդեն իր Թվիթթերի պաշտոնական էջում գրել է, որ «կոտրված» է իրեն զգում և նշել. «Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»[14]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Manchester attack: 22 dead and 59 hurt in suicide bombing — BBC, 2017.
- ↑ «Deaths confirmed after Manchester Arena blast reports»։ BBC News։ մայիսի 22, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «Deaths confirmed after Manchester Arena blast reports»։ BBC News։ մայիսի 22, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ CBS/AP 22 May 2017, 6:46 PM։ «Police: "Confirmed fatalities" after reports of explosion at Manchester Arena»։ CBS News։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Malkin Bonnie (մայիսի 22, 2017)։ «Manchester attack: city mobilises to help concert-goers with offers of rooms and free rides»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է մայիսի 23, 2017
- ↑ «22 dead, 120 injured in suicide bomber attack at Manchester Arena and three victims named – live updates»։ Manchester Evening News։ մայիսի 23, 2017։ Վերցված է մայիսի 23, 2017
- ↑ Eden Tom (մայիսի 23, 2017)։ «Manchester bombing attack: UK terror alert raised from 'severe' to 'critical' as 22 dead and 120 injured in atrocity»։ chronicle.live.com (Evening Chronicle)։ Վերցված է մայիսի 23, 2017
- ↑ 8,0 8,1 «Manchester Arena attacker named by police as Salman Ramadan Abedi»։ The Guardian։ մայիսի 23, 2017։ Վերցված է մայիսի 23, 2017
- ↑ 9,0 9,1 «Manchester attack: Who was Salman Abedi?»։ bbc.com։ BBC։ Վերցված է մայիսի 24, 2017
- ↑ Evans Martin, Ward Victoria (մայիսի 23, 2017)։ «Salman Abedi named as the Manchester suicide bomber - what we know about him»։ Daily Telegraph։ Վերցված է մայիսի 23, 2017։ «his parents were Libyan refugees who came to the UK to escape the Gaddafi regime»
- ↑ «Manchester attack: Who was the suspect Salman Abedi?»։ The BBC։ Վերցված է մայիսի 24, 2017։ «His parents escaped to Britain as refugees from Libya.»
- ↑ 12,0 12,1 12,2 Evans Martin, Ward Victoria (մայիսի 23, 2017)։ «Salman Abedi named as the Manchester suicide bomber - what we know about him»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է մայիսի 23, 2017
- ↑ 13,0 13,1 Bounds Andy (մայիսի 23, 2017)։ «Manchester suicide bomber moved from gangs to radical Islam»։ Financial Times (en-GB)։ Վերցված է մայիսի 23, 2017
- ↑ «Ariana Grande Is ‘Broken’ After Concert Bombing: "From the Bottom of My Heart, I Am So Sorry"»։ San Francisco Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է Մայիսի 23, 2017