Էյբլ Տեսֆայե (անգլ.՝ Abel Tesfaye, փետրվարի 16, 1990(1990-02-16)[2], Տորոնտո, Օնտարիո, Կանադա[9] և Սքարբորո, Օնտարիո, Կանադա[10]), ավելի հայտնի է որպես The Weeknd (արտասանվում է «Դը Ուիքենդ»), կանադացի երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Հայտնի է դարձել 2010 թվականին ՅուԹյուբում վիդեոհոսթինգում ներբեռնած մի քանի երգերի շնորհիվ, իսկ 2011 թվականին թողարկել է միանգամից 3 միքսթեյպ։ 2013 թվականի սեպտեմբերին լույս է տեսնում նրա դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Kiss Land»։ 2015 թվականի օգոստոսին թողարկել է իր երկրորդ՝ «Beauty Behind the Madness» անվանումը կրող ալբոմը[11], որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը[12]։ Ալբոմի «Can't Feel My Face» և «The Hills» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը[13][14]։

The Weeknd
The Weeknd-ը 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe Weeknd
Ի ծնե անունԷյբլ Տեսֆայե
Նաև հայտնի է որպեսThe Weeknd[1]
Ծնվել էփետրվարի 16, 1990(1990-02-16)[2] (34 տարեկան)
Սկարբորո, Օնտարիո
Երկիր Կանադա
ԺանրերPBR&B
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներդաշնամուր, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ, կիթառ և հարվածային համակարգ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլRepublic Records և XO
ԿրթությունBirchmount Park Collegiate Institute? և West Hill Collegiate Institute?
Պարգևներ
Կայքthe-weeknd-xo.com
Ստորագրություն
Ստորագրություն
 The Weeknd Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նա ծնվել է 1990 թվականի փետրվարի 16-ին, Տորոնտոյում, Կանադա, մեծացել է Սքարբորոյում և եղել է միակ երեխան ընտանիքում։ Նրա ընտանիքը Եթովպիայից Կանադա եկած էմիգրանտներ էին։ Նրա ծնողները Մաքքոնեն և Սամրան, տեղափոխվել են Եթովպիայից 1980-ականներին։ Նրա մայրը եղել է բուժքույր, խոհարարուհի, աշխատել է նաև գիշերoթիկ դպրոցում։ Նա մեծացել է`լսելով տարբեր ժանրերի երաժշտություն`սոուլ, հիփ հոփ, Funk, Indie Rock, Post-Punk։ Սկսած նրա ծննդից` հայրը երբեք նրա կողքին չի եղել, և մայրը շատ էր աշխատում, ամենից շատը նրա մասին հոգ է տարել նրա տատիկը, այդ պատճառով էլ նա տիրապետում էր Ամհարիկ լեզվին, դա առաջին լեզուն էր, որը նա սովորեց։ Նրա տատիկը վերցնում էր նրան իր հետ Եթովպական Օրթոդոքս եկեղեցի։

Գործունեություն

խմբագրել

2010-11։ Կարիերայի սկիզբ և միքսթեյփներ

խմբագրել

Տորոնտոյում Տեսֆայեն հանդիպեց պրոդյուսեր Ջերմի Ռոուզին, ով մտահղացում ուներ ստեղծել R&B պրոյեկտ "The Weeknd" անունով։ Հետո փորձելով իր մտահաղացման մասին պատմել երաժիշտ Կերտիս Սանտիագոյին։ Ռոուզը նվագեց իր գործիքներից մեկի վրա, իսկ Տեսֆայեն երգեց և նրանք սկսեcին աշխատել առաջին ալբոմի վրա։ Երեք երգ "What You Need", "Loft Music","The Morning"։ Ռոուզը թույլատրեց նրան թողել երգերը իր անվան տակ, այն պայմանով, որ նա կվարձատրվի դրանց համար։ Ամեն դեպքում 2010 թվականին տեղադրեց այդ երգերը YouTube "The Weeknd" անունով, բայց նրա անձը գաղտնի էր մնում[15]։

2012–14։ Trilogy և Kiss Land

խմբագրել
 
Kiss Land ալբոմը

2012 թվականի ապրիլին նա սկսեց իր Ամերիկյան շրջագայությունը՝ ներկայանալով Coachella Festival-ում։ Նա և իր խումբն այցելեցին տարբեր մեծ քաղաքներ։ Տեսֆայեն և իր բենդը շարունակեցին շրջագայությունը Եվրոպայում։ Իր դեբյուտի ժամանակ Լոնդոնում նա երգեց Մայքլ Ջեքսոնի "Dirty Diana" երգը։ 2012 թվականի սեպտեմբերին The Weeknd-ը միացավ Republic Records-ին։ "Trilogy" ալբոմը թողարկվեց նոյեմբերին և ներառում էր իր մեջ միքստեյփների ուրիշ ձևեր և 3 այլ երգ։ "Trilogy"-ին հայտնվեց "Canadian Albums Chart"-ի 5-րդ հորիզոնականում և "U.S. Billboard 200"-ի 4-րդ հորիզոնականում՝ առաջին շաբաթում 86,000 վաճառքի թվաքանակով։ Հետո BBC-ին հայտարարեց, որ The Weeknd-ը նոմինացվել է "The Sound of 2013" մրցանակաբաշխությանը։ 2013 թվականի մայիսին հայտարարվեց որ "Trilogy"-ն պաշտոնապես դարձել է պլատինե։

2013 թվականի վերջին Դը Ուքենդը միացավ Ջասթին Թիմբերլեյքին իր 20/20 շրջագայության ժամանակ 6 ներկայացման համար։ 2014 թվականի փետրվարին նա ռեմիքսեց Beyonce-ի "Drunk in Love" սինգլը։ Այն ավելին էր, քան ռեմիքս, որովհետև նա լիովին փոխեց երգի կառուցվածքը։

2014 թվականին նա ներկայացրեց իր նոր երգը "SoundCloud"-ում, որի անունն էր "Often"։ Հուլիսի 20-ին նա ներկայացրեց մի ուրիշ երգ՝ "King of the Fall", իր շրջագայությունը գովազդելու համար։ Սեպտեմբերի 30-ին լույս տեսավ իր և Արիանա Գրանդեյի նոր երգը, որի անունն է "Love me harder"։ Երգը հայտնվեց "Billboard HOT 100 chart"-ի 7-րդ հորիզականում։ Իսկ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ներկայացրեց "Մոխրագույնի 50 երանգները" ֆիլմի սաունդթրեքը՝ "Earned It" երգը, որը գրավեց 3 հորիզոնականը "Billboard HOT 100"-ում։ 2015 թվականին "2015 BET Awards"-ում նա երգեց Ալիշա Քիսի հետ[16]։

2015։ Beauty Behind The Madness

խմբագրել

2015 թվականի մայիսի 27-ին նա ներկայացրեց իր նոր տեսահոլովակը "The Hills" երգի համար։ Երգը գրավեց 20-րդ հորիզոնականը "The Billboard HOT 100"։ Հունիսի 8-ին ներկայացվեց "Can't Feel My Face" երգը։ Երգը գրավեց 24-րդ հորիզոնականը "Billboard HOT 100" և գրավեց 1 տեղը Կանադական "HOT 100"-ում։

2015 թվականի սեպտեմբերին նա դարձավ վերջին 7 տարվա մեջ առաջին մարդը ով ունեցավ միանգամից 2 երգ HOT 100-ի Թոփ 3-ում նույն շաբաթվա մեջ "Can't Feel My Face" և "The Hills" 2-րդ և 3-րդ հորիզոնականներում։ Այդ տարի The Weeknd-ը ունեցավ բազմաթիվ դուետներ որոնց թվում են Միք Միլլի "Pullin Up" Բելլիյի "Might Not" և Թրեվիս Սքոթթի "Pray 4 Love"։ Հետագայում նա կունենա դուետ Դիսքլոժրի հետ, նրանց նոր "Caracal" ալբոմի համար։ 2015 թվականի հոկտեմբերին նա հյուրնկալեց Էմի Շումերին "Saturday Night Live" շոուին որպես երաժշտական հյուր։

Դեկտեմբերի 1-ին ալբոմը հայտարարվեց որպես 2015 թվականի ընթացքում ամենից շատ լսված ալբոմ (ավելի քան 60 միլիոն լսող), իսկ «Rolling Stone» ամսագիրը այն համարեց 2015 թվականի 5-րդ լավագույն ալբոմը[17]։

Ոգեշնչող արտիստներ և կերպար

խմբագրել

The Weeknd-ը նշել է, որ ոգեշնչվում է Ար Քելլիով, Մայքլ Ջեքսոնով և Փրինսով։ Նա նաև նշել է, որ հենց Ջեքսոնի երաժշտությունն է հասկացրել նրան, որ նա ուզում է երգիչ դառնալ։

Նրա հատկանշական սանրվածքը ոգեշնչված է Ժան-Միշել Բասքիաթից։ Նրա մազերը կարող են լինել բաժանված 4 մասի (դիմացի ձախ - պտտված եղջյուր։ հետեվի ձախ - փոքր ութոտնուկ)։ Նա երկարացնում է մազերը 2011 թվականից։ Այն պատասխանին, թե ինչու են նրա մազերը այդպիսին, նա ասում է, որ ուզում է հիշվել որպես բոլորից տարբերվող և տարօրինակ[18]։ «Գրողի ծոցը ամեն ինչը, թող իմ մազերը լինեն այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում։ Եթե ես կտրեմ մազերս, կլինեմ բոլորի նման, իսկ դա ինձ շատ է հոգնեցնում»,- ասել է The Weeknd-ը։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել

Շրջագայություններ

խմբագրել

Սեփական

խմբագրել
  • The Weeknd International Tour (Spring 2012)
  • The Weeknd Fall Tour (2012)
  • The Weeknd Kiss Land Fall Tour (2013)
  • King of the Fall (2014)
  • The Madness Fall Tour (2015)

Բացումներ

խմբագրել
  • Ceremonials Tour (2012) (with Florence and the Machine)
  • The 20/20 Experience World Tour (2013) (with Justin Timberlake)
  • Would You Like a Tour? (2014) (with Drake)
  • Anti World Tour (2016) (with Rihanna)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Allmusic — 1991.
  2. 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
  3. https://www.msn.com/en-ca/entertainment/music/2021-juno-awards-nominees-the-weeknd-leads-the-charge/ar-BB1epK0j
  4. http://awardsandwinners.com/winner/?mid=/m/0gjdn4c
  5. https://www.cbc.ca/news/entertainment/bet-awards-2015-toronto-s-the-weeknd-comes-up-a-winner-1.3131432
  6. https://www.theguardian.com/music/2016/feb/15/the-weeknd-wins-best-urban-contemporary-album-grammy-for-beauty-behind-the-madness
  7. http://www.justjaredjr.com/photo-gallery/951486/the-weeknd-wins-artist-of-the-year-at-juno-awards-2016-performs-medley-watch-here-09/
  8. The Weeknd Sweeps 2023 Juno Opening Night Awards: Full Winners List // Billboard — 2023. — ISSN 0006-2510
  9. 9,0 9,1 Allmusic — 1991.
  10. 10,0 10,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. Beauchemin, Molly (2015 թ․ հուլիսի 9). «The Weekend Announces New Album Beauty Behind the Madness». Pitchfork Media. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  12. «The Weeknd Set for Big No. 1 Debut on Billboard 200 Albums Chart». Billboard. 2015 թ․ օգոստոսի 31.
  13. «The Weeknd Replaces Himself Atop Hot 100 as 'The Hills' Hits No. 1». Billboard. 2015 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. «The Weeknd Tops Hot 100 With 'Can't Feel My Face,' One Direction Debuts at No. 3». Billboard. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «"The Weeknd Reveals How He Got His Name... And Where The 'E' Went". MTV News. MTV. Retrieved 15 September 2013». Արխիվացված է օրիգինալից 7 January 2021-ին. Վերցված է 6 February 2016-ին.
  16. «Molly Beauchemin. "Janelle Monáe Performs "Yoga", The Weeknd Performs "Earned It" with Alicia Keys at the BET Awards". Pitchfork. Retrieved 28 June 2015». Արխիվացված է օրիգինալից 7 January 2021-ին. Վերցված է 6 February 2016-ին.
  17. «"The Weeknd, 'Beauty Behind the Madness'". Rolling Stone». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին.
  18. «Josh Eeels (21 October 2015). "Sex, Drugs and R&B: Inside The Weeknd's Dark Twisted Fantasy". Rolling Stone. (Wenner Media LLC). Retrieved 11 November 2015». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Weeknd» հոդվածին։