Էլեկտրոփոփ
Էլեկտրոփոփ (անգլ.՝ Electropop), երաժշտական ժանր, որը միավորում է էլեկտրոնային և փոփ ժանրերի տարրերը։ Որպես կանոն, այն նկարագրվում է որպես սինթի փոփի տարբերակ՝ մեծ շեշտադրմամբ իր էլեկտրոնային հնչեղության վրա։ Այս ժանրը սկսել է ժողովրդականություն վայելել 2000-ական թվականներից ի վեր[1]։
Էլեկտրոփոփ անգլ.՝ Electropop | |
---|---|
Ոճային հիմքեր | |
Մշակութային հիմքեր | Վաղ 1980-ական թվականներ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Արևմտյան Գերմանիա |
Ծագման ժամանակ | 1978 |
Ծագման երկիր | ![]() |
Հատուկ գործիքներ |
|
Բխող ժանրեր | |
Տես նաև | |
ՊատմությունԽմբագրել
Վաղ 1980-ական թվականներԽմբագրել
1980-ական թվականների ընթացքում այնպիսի բրիտանացի արտիստներ, ինչպիսիք են Գարի Նյումանը, The Human League-ը, Soft Cell-ը, Ջոն Ֆոքսը և Visage-ը, օգնել են նոր սինթի փոփ ոճի զարգացմանը, որն ավելի շատ հենվում էր էլեկտրոնային երաժշտության վրա և ընդգծում էր սինթեզատորների հիմնական օգտագործումը[4], այն ժամանակ, երբ էլեկտրո ոճը առավել զարգացվել է Afrika Bambaataa-յի կողմից, ով գտնվում էր Yellow Magic Orchestra-յի և Kraftwerk-ի ազդեցության տակ, և ինքն էլ, իր հերթին, ազդել է Մադոննայի 1980-ական թվականների փոփ երաժշտական ոճի վրա[5]։
21-րդ դարԽմբագրել
2009 թվականին ԶԼՄ-ներում ի հայտ են եկել հոդվածներ, որոնք հռչակում էին տարբեր էլեկտրոփոփ աստղերի նոր դարաշրջանը, և, իրոք, նկատվում էր մի շարք էլեկտրոփոփ արտիստների ժողովրդականության աճ։ 130 երաժշտական փորձագետների հարցման ընթացքում, որն անցկացվել Է BBC-ի համար 2009 թվականին, լավագույն տասնհինգ կատարողներից 10-ը պատկանում էին էլեկտրոփոփ ժանրին[6]։ Լեդի Գագան խոշոր առևտրային հաջողություն է ունեցել իր 2008 թվականի «The Fame» ալբոմի շնորհիվ։ Երաժշտության հեղինակ Սայմոն Ռեյնոլդսը նշում է, որ «Այն ամենը, ինչ կապված էր Գագայի հետ, եկել է էլեկտրոքլեշից, բացառությամբ երաժշտության, որը 1980-ական թվականներից չէր»[7]։ Կորեական փոփ երաժշտական բեմում նույնպես տիրում է էլեկտրոփոփ ժանրը, հատկապես բոյ բենդերի և այնպիսի գըրլ բենդերի ստեղծագործության մեջ, ինչպիսիք են Super Junior, SHINee, f(x) և Girls' Generation խմբերը[8]։
Երգիչ Մայքլ Անգելակոսը Passion Pit-ից ասել է 2009 թվականի հարցազրույցում, որ էլեկտրոփոփ նվագելն իր մտադրությունը չէր, սակայն հանրակացարանում ապրելու սահմանափակումները դարձրել են այդ ժանրը ավելի մատչելի»[9]։
2009 թվականին Ջեյմս Օլդհեմը՝ A&M Records-ի արտիստների և ռեպերտուարի նախագահն ասել է, որ «Բոլոր A&R բաժիններն ասում էին մենեջերներին և իրավաբաններին․ 'Մի տվեք մեզ այլ երաժշտական խմբերի, քանի որ մենք չենք ուզում պայմանագիր կնքել նրանց հետ, նրանք չեն ուզում ձայնագրություններ վաճառել'։ Այն ամենը, ինչին մեզ միացրել են, էլեկտրոնային բնույթ է կրում»[10][11]։
Ըստ Քենեթ Ուոմաքի, երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշը «ամրապնդել է էլեկտրոփոփի իշխող թագուհու տիտղոսը» իր «When We All Fall Asleep, Where Do We Go?» քննադատական և առևտրային հիթ ալբոմով[12]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Jones, 2006, էջ 107
- ↑ Jon Pareles (March 21, 2010)։ «Spilling Beyond a Festival's Main Courses»։ The New York Times
- ↑ «Spilling Beyond a Festival’s Main Courses»։ The New York Times։ 22 March 2010 – via New York Times
- ↑ Reynolds, 2005, էջեր 296-308
- ↑ David Toop (March 1996), «A-Z Of Electro», The Wire (145), http://www.thewire.co.uk/articles/210/, վերցված է 2011-05-29
- ↑ UK gaga for electro-pop, guitar bands fight back Archived 2009-07-23 at the Wayback Machine., The Kuwait Times, January 28, 2009
- ↑ The 1980s revival that lasted an entire decade by Simon Reynolds for The Guardian 22 January 2010
- ↑ Mullins Michelle (հունվարի 15, 2012)։ «K-pop splashes into the west»։ The Purdue University Calumet Chronicle։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 4, 2013-ին։ Վերցված է հունիսի 22, 2012
- ↑ «Interview: Michael Angelakos of Passion Pit Boston Phoenix October 1, 2009»
- ↑ «Gaga for girl power»։ smh.com.au
- ↑ Neil McCormick (օգոստոսի 5, 2009)։ «La Roux, Lady Gaga, Mika, Little Boots: the 80s are back»։ Telegraph.co.uk
- ↑ Womack Kenneth (մայիսի 10, 2019)։ Billie Eilish is the new pop intelligentsia։ Salon։ Վերցված է փետրվարի 2, 2020
Մատենագրություն
- Ջոնս Հոլին (2006)։ Երաժշտական նախագծեր Propellerhead Reason-ի հետ․ Գրուվեր, բիթեր և ոճ։ PC Publishing։ ISBN 978-1-870775-14-4