Քրիս Բրաուն
Քրիստոֆեր Մորիս «Քրիս» Բրաուն (անգլ.՝ Christopher Maurice "Chris" Brown, մայիսի 5, 1989[4][5][3][…], Tappahannock, Վիրջինիա, ԱՄՆ[6]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պարող և դերասան։ Դեռ մանկուց ներգրավված է եղել եկեղեցական երգչախմբում և մասնակցել է տարբեր տաղանդների շոուների։ 2004 թվականին Jive Records ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, հաջորդ տարվա նոյեմբերի 29-ին թողարկում է իր դեբյուտային՝ «Chris Brown» կոչվող ստուդիական ալբոմը։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, և առաջին շաբաթում ունեցել է 154,000 օրինակի վաճառք[7]։ Քրիսի դեբյուտային՝ «Run It!» սինգլը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը, և նրան դարձնում է այն շատ քիչ կատարողներից մեկը, ով իր դեբյուտային սինգլով գլխավորել է այդ հիթ շքերթը։ 2007 թվականի նոյեմբերի 6-ին նա թողարկում է իր «Exclusive» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը, որը Billboard 200-ում 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում և առաջին շաբաթում վաճառվում է 294,000 օրինակով[8]։ Ալբոմի գլխավոր՝ «Kiss Kiss» սինգլը, նույնպես գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը։
Քրիս Բրաուն | |
---|---|
![]() Քրիս Բրաունը 2012 թվականի ապրիլին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Chris Brown |
Ի ծնե անուն | Քրիստոֆեր Մորիս Բրաուն |
Նաև հայտնի է որպես | Բրիզի (Breezy) |
Ծնվել է | մայիսի 5, 1989 (33 տարեկան) Տապահանոկ, Վիրջինիա, ![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | R&B, փոփ, հիփ հոփ, պարային |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պարող, դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | Chris Brown Entertainment, Jive Records, Zomba Label Group, RCA Records |
Կրթություն | Essex High School? |
Կապված | Ռիհաննա, Թայգա, Թրեյ Սոնգզ, Քիդ Ինկ, Բիգ Շոն, The Game, Քևին Մակքոլ, Լիլ Ուեյն, Թի Փեյն, Ար Քելլի, Ջուլզ Սանտանա, Busta Rhymes, Bow Wow |
Պարգևներ | |
Կայք | chrisbrownworld.com |
![]() |
2009 թվականին Քրիս Բրաունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ Ռիհաննային, որից հետո մի քանի տարի նա հսկողության տակ էր։ 2009-ի դեկտեմբերի 7-ին Քրիսը թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Graffiti»: Ալբոմը իր առաջին շաբաթում 102,000 օրինակի վաճառք է ունենում, և Billboard 200-ում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականի մարտ 18-ին նա թողարկում է իր «F.A.M.E.» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը, որը միանգամից գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը, և առաջին շաբաթում գրանցում է 270,000 օրինակի վաճառք[9]։ Ալբոմը նաև Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունում ստանում է «Լավագույն R&B ալբոմ» մրցանակը, որը նաև դառնում է Քրիսի առաջին Գրեմմին։ Նրա թվով հինգերորդ՝ «Fortune» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվում է 2012-ի հունիսի 29-ին։ Չնայած ալբոմը հիմնականում բասացական կարծիքների է արժանացել երաժշտական քննատաների կողմից, սակայն այն գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը[10]։ Իր վեցերորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «X», Քրիս Բրաունը թողարկել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ալբոմը Billboard 200 ալբոմներ հիթ շքերթ է մտել 2-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում գրանցել է 146,000 օրինակի վաճառք։
Վաղ կյանքԽմբագրել
Քրիստոֆեր Մորիս Բրաունը ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Վիրջինիա նահանգի Տապահանոկ քաղաքում[11], Քլինթոն Բրաունի և Ջոյս Հոկինսի ընտանիքում[12]։ Նա ունի մեկ ավագ քույր[13]։ Քրիսը երգել սկսել է եկեղեցական երգչախմբում[14], իսկ ավելի երիտասարդ տարիքում ինքնուրույն սովորել է պարել[15]։
Անձնական կյանքԽմբագրել
Չնայած Քրիս Բրաունը և բարբադոսցի երգչուհի Ռիհաննան ընկերներ են դարձել 2005 թվականից, սակայն նրանց ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են 2008 թվականին։ Նրանք առաջին անգամ բաժանվել են 2009 թվականին, երբ Քրիսը բռնություն է կատարում նրա նկատմամբ[16]։ 2011 թվականին նա սկսում է հանդիպել մոդել Կարուչի Թրենի հետ, սակայն 2012-ի հոկտեմբերին Քրիսը հայտարարում է, որ իրենք վերջ են դրել իրենց հարաբերություններին, քանի որ դեռ զգացմունքներ ունի Ռիհաննայի նկատմամբ և չի ցանկանում ցավ պատճառել Կարուչիին[17]։ Այդ հայտարարությունից հետո նա նաև հրապարակում է մի տեսանյութ, որում մտածում է, թե արդյոք հնարավոր է սիրել երկու մարդու միաժամանակ, քանի որ այդպիսի զգացում ունի[18]։ 2013 թվականի հունվարին Ռիհաննան հայտարարում է, որ ինքը և Քրիսը կրկին միասին են[19][20], սակայն նույն տարվա մայիսին հայտնի է դառնում, որ նրանք կրկին բաժանվել են[21]։
2015 թվականին ծնվում է Քրիս Բրաունի և Կարուչի Թրենի դուստրը՝ Ռոյալթին[22][23]։
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Chris Brown» |
|
«Exclusive» |
|
«Graffiti» |
|
«F.A.M.E.» |
|
«Fortune» |
|
«X» |
|
«Royality» |
|
Համատեղ ալբոմներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Fan of a Fan: The Album» (Թայգայի հետ) |
|
Մինի ալբոմներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Royalty International – EP» |
|
ՄիքսթեյպներԽմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«In My Zone (Rhythm & Streets)» |
|
«Fan of a Fan» (Թայգայի հետ) |
|
«In My Zone 2» |
|
«Boy in Detention» |
|
«X Files» |
|
«Before the Party» |
|
«Before the Trap: Nights in Tarzana» |
|
«Attack the Block» (OHB-ի և Section Boyz-ի հետ) |
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ MusicBrainz artist ID
- ↑ Record #59368194 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Grein Paul (մարտի 30, 2011)։ «Week Ending March 27, 2011: Albums: Chris Brown's Recovery - Chart Watch»։ Yahoo! Music։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2012-ին։ Վերցված է ապրիլի 19, 2011
- ↑ Katie Hasty, "Jay-Z Leapfrogs Eagles, Britney For No. 1 Debut" Billboard. April 19, 2011.
- ↑ Caulfield Keith (մարտի 30, 2011)։ «Chris Brown Nets First No. 1 Album on Billboard 200 Chart»։ Billboard։ Վերցված է մարտի 30, 2011
- ↑ Mitchell Gail (հուլիսի 13, 2012)։ «Chris Brown, Usher Too Pop to Stay On Top?»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է հուլիսի 16, 2012
- ↑ Kellman Andy։ «Chris Brown Biography»։ Allmusic։ Վերցված է Մարտի 29, 2015
- ↑ «Chris Brown»։ ethnicelebs.com։ Վերցված է Մարտի 29, 2015
- ↑ «Chris Brown’s Sister, Friends Speak Out: ‘He’s Always Been A Good Boy, Never Violent’»։ MTV։ Վերցված է Մարտի 29, 2015
- ↑ «Chris Brown Speaks About Humble Beginnings in Church; Experience With Holy Ghost»։ The Christian Post։ Վերցված է Մարտի 29, 2015
- ↑ «Chris Brown Biography»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին։ Վերցված է Մարտի 29, 2015
- ↑ «A complete timeline of Rihanna and Chris Brown's relationship»։ The Mirror։ հոկտեմբերի 4, 2012։ Վերցված է հոկտեմբերի 6, 2012
- ↑ «Chris Brown, Karrueche Tran Split»։ Us Weekly։ հոկտեմբերի 4, 2012։ Վերցված է հոկտեմբերի 6, 2012
- ↑ «Chris Brown Loves Both Rihanna And Karreuche Tran»։ MTV։ հոկտեմբերի 5, 2012։ Վերցված է հոկտեմբերի 6, 2012
- ↑ «Rihanna breaks silence over Chris Brown: 'if it's a mistake, it's my mistake'»։ London: The Telegraph։ հունվարի 30, 2013։ Վերցված է հունվարի 31, 2013
- ↑ «Rihanna on Chris Brown: 'We Know Exactly What We Have Now'»։ Rolling Stone։ հունվարի 30, 2013։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 6
- ↑ Ravitz Justin (մայիսի 6, 2013)։ «Chris Brown Confirms Rihanna Breakup: "I Can't Focus on Wife-ing" Her»։ Us Weekly։ Վերցված է մայիսի 6, 2013
- ↑ Leon Anya (ապրիլի 17, 2015)։ «Chris Brown Cuddles Up with His ‘Twin’ – Daughter Royalty»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-31-ին։ Վերցված է մայիսի 14, 2015
- ↑ Klein Asher (մայիսի 7, 2015)։ «Chris Brown: "Crazy Individual" Broke Into Home, Threw out Daughter's Clothes»։ KNBC։ Վերցված է մայիսի 14, 2015