Իրաքի և Լևանտի իսլամական պետություն
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ, արաբ․՝ الدولة الإسلامية في العراق والشام , հայտնի նաև որպես՝ Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն, Իրաքի և ալ Շամի իսլամական պետություն, ԴԱԻՇ), Իրաքի Դաշնակցային Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորում։ Ակտիվ ծայրահեղական գործունեություն է ծավալում նաև արևելյան Լիբիայում, Եգիպտոսի Սինայի թերակղզում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածքներում[4]։ Հետևելով իսլամի վահաբական հոսանքին, խմբավորումը Իրաքի և Սիրիայի գրավյալ տարածքներում 2014 թվականի հունիսի 29-ին ինքն իրեն հռչակել է որպես անկախ պետություն (համաշխարհային խալիֆայություն)՝ որպես առաջնորդ ընտրելով Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Հակադրվում է շիա իսլամի ուսմունքներին։
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Կարգավիճակ | ահաբեկչական կազմակերպություն, Խալիֆայություն, զինված կազմակերպություն, self-proclaimed state?, self-proclaimed monarchy? և Իսլամակական պետություն | ||
Պետական լեզու | արաբերեն | ||
Մայրաքաղաք | Էր Ռաքքա (դե-ֆակտո)[1] | ||
Ազգաբնակչություն | 8 մլն | ||
Կրոն | Սուննի Իսլամ | ||
Հիմն | «Ա՛զգ իմ, եկել է լուսաբացը» أمتي قد لاح فجر[2] | ||
Կարգախոս | «Մնալ և ընդլայնվել» باقية وتتمدد[3] | ||
Հիմնադրված է | 1999 և 2006 թ. | ||
Արժույթ | Դինար |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսլամական պետություն (այլ կիրառումներ)
ԻԼԻՊ-ի առաջնորդներ Խմբագրել
- Աբու Բաքր ալ-Բաղդադի - Իսլամական պետության խալիֆը, վիրավորվել է 2015 թվականի մարտի 13-ին, բուժվել է Թուրքիայում, փոխադրվել է Լիբիա 2015 թվականի դեկտեմբերին
- Աբու Ալյա ալ-Աֆրի - Իսլամական պետության խալիֆի տեղակալը, փոխարինել է խալիֆին մինչև 2015 թվականի մայիսը, սպանվել է մայիսի 13-ին
- Աբու Մուսլիմ աթ–Թուրքմանի - Իսլամական պետության զորքերի գլխավոր հրամանատարը և փոխարքան Իրաքում, սպանվել է 2014 թվականի
- Աբու Ալի ալ-Անբարի - Սադդամ Հուսեյնի բանակի նախկին գեներալ-մայոր, Իսլամական պետության խալիֆի տեղակալը և փոխարքան Սիրիայում
- Աբու Ումար աշ-Շիշանիի կամ Թարխան Բատիրաշվիլի Թիմուրի - Իսլամական պետության Հյուսիսային ռազմաճակատի զորքերի հրամանատարը (Սիրիա)
- Աբու Մուհամեդ ալ-Ադնանի - Իսլամական պետության գլխավոր խոսնակը
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ben Hubbard (հուլիսի 24, 2014)։ «Life in a Jihadist Capital: Order With a Darker Side»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է սեպտեմբերի 5, 2014 Instead, he took his remaining cash east and moved to a neighboring city, Raqqa, the de facto capital of the world’s fastest growing jihadist force
- ↑ «Ինչպես ԻԼԻՊ-ը ստեղծեց իր հիմնը»։ «Գարդիան»։ նոյեմբերի 16, 2014
- ↑ «Գաղութային խալիֆայություն։ «Իսլամական պետության» հակավնությունները»։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014
- ↑ «Պակիստանյան թալիբանի լքյալներ իրենց հավատարմության երդումն են տվել Իսլամական պետությանը»։ «Ռութերս»։ նոյեմբերի 18, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին
Արտաքին հղումներ Խմբագրել
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն Վիքիպահեստում |
- Չեչնիայից Սիրիա։ Սիրիայում ռուսալեզու արտաքին մարտիկների վերլուծություն Archived 2021-01-18 at the Wayback Machine.(անգլ.)
- Շփման գծի քարտեզներ (Իրաք և Սիրիա) Archived 2016-11-19 at the Wayback Machine.