The Wanted, բրիտանա-իռլանդական բոյ բենդ, որը ստեղծվել է 2009 թվականին։ Խմբի անդամներն են Մաքս Ջորջը, Սիվա Կանեսվարանը, Ջեյմս ՄակԳինեսը, Թոմ Փարկերը և Նեյտան Սայքսը։

The Wanted
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ժանրերդանս փոփ, փոփ, եվրոդենս
Գործունեություն2009
ԼեյբլGeffen, Island, Mercury (U.S.)
Կայքthewantedmusic.com
Անդամներ
Մաքս Ջորջ, Սիվա Կանեսվարան, Ջեյմս ՄակԳինես, Փոմ Փարկեր, Նեյտան Սայքս
 The Wanted (band) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«The Wanted» խումբը սկսել է իր գործունեությունը 2009 թվականին Լոնդոնում, Ջեյն Քոլինզի գլխավորությոամբ, ով նախկինում ղեկավարում էր «The Saturdays» խումբը։ Լսումների արդյունքում խմբի անդամներ ընտրվել են Մաքս Ջորջը, Սիվա Կանեսվարանը, Ջեյմս ՄակԳինեսը, Թոմ Փարկերը և Նեյտան Սայքսը։ Այժմ խմբի ղեկավարը համարվում է Սկուտեր Բրաունը։

2009-2010: The Wanted Առաջին սինգլը՝ «All Time Low» ստեղծվել է Սթիվ Մակի, Ուեյն Գեկտորի և Էդ Դրեուետի գլխավորությամբ 2010 թվականի հուլիսին։ Սինգլը մեծ հաջողությունների հասավ և գրավեց առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայի չարթերում[1]։ Խումբը, ոգեշնչվելով սինգլի հաջողությունից, սկսեց ձայանգրել առաջին ալբոմը, որի պրոդյուսերները դարձան Գայ Չամբերսը, Տայո Կրուզը և Սթիվ Մակը։

 
2014 թվականի շրջագայության ժամանակ

2010. The Wanted խմբագրել

Առաջին ստուդիական ալբոմը՝ «The WANTED», թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 25-ին և գրավել է 4-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։ «Heart Vacancy» սինգլը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ «Lose My Mind»-ը՝ 19-րդ հորիզոնականը։ Մեծ Բրիտանիայում ալբոմը դարձավ պլատինե։

2011 թվականի մարտին խումբը մեկնեց իր առաջին շրջագայությանը՝ The Behind Bars Tour, որի տոմսերը մեկ շաբաթում վաճառվեցին։ Շրջագայությունը տևեց 2011 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 15-ը և անցկացվեց Մեծ Բրիտանիայի 12 քաղաքներում։

2011. Battleground խմբագրել

2011 թվականի հունվարին խումբը սկսեց ձայնագրել իր երկրորդ ստուդիական ալբոմը։ Այն կոչվում էր «Battleground» և թողարկվեց 2011 թվականի նոյեմբերի 4-ին։ Ալբոմը նույնպես հաջողությունների հասավ և Մեծ Բրիտանիայի չարթերում գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ Իռլանդիայի չարթերում՝ 4-րդ հորիզոնականը[1][2]։ «Gold Forever» սինգլը 3-րդ հորիզոնականը գրավեց UK Singles Chart-ում։ «Glad You Came» հիթը գլխավորեց Մեծ Բրիտանիայի չարթերը 2- շաբաթ, Իռլանդիայում` 5 շաբաթ։ «Lightning» և «Warzone» սինգլները Մեծ Բրիտանիայում դարձան № 2 և № 21 հիթեր (հաջորդականությամբ)։

2012 թվականից սկսած խումբը հայտնի դարձավ ԱՄՆ-ում և Կանադայում, վաճառվեց «Glad You Came» երգի 3 միլիոն պատճեն, շնորհիվ դրան նրանք հայտնվեցին Billboard Hot 100-ում։ Դրանից հետո նրանց երկրորդ սինգլը՝ «Chasing The Sun», դարձավ երկրորդը Billboard չարթում, առաջինը Hot Dance Club Songs չարթում։

 
The Wanted, Empire State Building Observation Deck

2013. Word Of Mouth և The Wanted Life խմբագրել

«Battleground»-ի թողարկումից հետո՝ 2011 թվականի նոյեմբերի 4-ին խումբը սկսեց աշխատել երրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2011 թվականի մայիսին «Chasing The Sun» երգը դարձավ ալբոմի գլխավոր սինգլը։ Հենց այդ ժամանակ նրանք հրապարակեցին նոր երգ՝ «Satellite», որը գրվել էր Ռայան Թեդերի կողմից։ 2012 թվականի օգոստոսին սկսեցին "I Found You" երգի համար տեսահոլովակ նկարահանել։ Միայն, երբ տեսահոլովակը հրապարակվեց հոկտեմբերի 15-ին, պարզվեց, որ նկարահանվել է երկու տեսահոլովակ, որոնցից մեկը ֆան տարբերակ է համարվում և թողարկվել է նոյեմբերի 5-ին։ 2013 թվականի ապրիլին խումբը տեղեկացրեց երրորդ ալբոմի երրորդ սինգլի մասին, որը կոչվում էր «Walks Like Rihanna»: Այն հրապարակվեց 2013 թվականի հունիսի 23-ին և UK Singles Chart-ում գրավեց 4-րդ հորիզոնականը։ Օգոստոսի 11-ին թողարկվել է «We Own the Night» անվանումով սինգլը։

 
The Wanted

2013 թվականին տեղեկացրեցին, որ խումբը սկսել է նկարահանվել իր սեփական ռեալիթի շոուում, որը կոչվում էր «The Wanted Life» և ցուցադրվելու էր E! հեռուստաալիքով։ Ռեալիթի շոուում ցուցադրվում էր նաև երրորդ ստուդիական ալբոմի ձայնագրման աշխատանքները Լոս Անջելեսում և միջազգային շրջագայության պատրաստվելու ժամանակները։ Շոուն մեծ ճանաչում բերեց The Wanted խմբին։ 2013 թվականի սեպտեմեբրի 9-ին խումբը նշեց, որ երրորդ ալբոմը՝ «Word of Mouth», կթողարկվի 2013 թվականի նոյեմբերի 4-ին։

Անդամները խմբագրել

Մաքս Ջորջ խմբագրել

Մաքս Ջորջ (անգլ.՝ Maximillian «Max» Alberto George), ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 6-ին Մանչեսթերում։ Նախքան խմբին միանալը Preston North End F.C ակումբում ֆուտբոլ է խաղացել։ Եղել է Avenue ընկերության անդամ, որի կազմում էին նաև Ջոնաթան Լոյդը, Սքոթ Կլարկը, Ռոս Քենդինև Ջեյմի Տինկլերը։ Սակայն ընկերությունը 2009 թվականի ապրիլին բաժանվեց։

Նշանված է եղել դերասանուհի Միշել Կիգանի հետ, սակայն 2012 թվականի ապրիլին նրանք բաժանվել են։ 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը հանդիպել է մոդել Նինա Ագդալի հետ։

Նեյտան Սայքս խմբագրել

Նեյտան Սայքս (անգլ.՝ Nathan James Sykes), ծնվել է 1993 թվականի ապրիլի 18-ին Գլոստերում։

Սկսել է երգել 6 տարեկանում։ Դասվում է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենահզոր ձայնով երգիչ-դեռահաս։ 2013 թվականի ապրիլի 18-ին, իր 20-րդ տարելիցին նա վիրահատել է իր ձայնալարերը։ Վիրահատումից հետո նրա առաջին հադեսը եղել է 2013 թվականի հունիսին Capital FM-ի ամառային հանդիության ժամանակ։ Սայքսի 80.000 երկրպագուների համար դա մի մեծ անակնկալ էր, նա այդ ժամանակ կատարել է «I Found You» երգը։

2013 թվականի օգոստոսին Արիանա Գրանդեի հետ «Մահվան գործիքները։ Ոսկորների քաղաք» ֆիլմի համար ձայանգրել է սաունդթրեք։ 2013 թվականի սեպտեմբերին կարգավորել է իր հարաբերությունները Գրանդեի հետ։ Նրանց սիրավեպը երկար չի տևել, նոյեմբերի վերջին զույգը բաժանվել է։ Սայքսը համարվում է Lawson խմբի, Էդ Շիրանի, Ջասթին Թիմբերլեյքի, Ռիտա Օրայի, Ջասթին Բիբերի, One Direction խմբի ընկերը։

Սիվա Կանեսվերան խմբագրել

Սիվա Կանեսվերան (անգլ.՝ Siva Stephen Michael Kaneswaran), ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 16-ին։ Նրա հայրը ծնունդով Շրի Լանկայից է, իսկ մայրը իռլանդացի է։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Կումարը և ևս 6 եղբայր։ 16 տարեկանում աշխատաել է Storm Model Management մոդեալային գործակալությունում։ Նկարահանվել է Rock Rivals-ի 8 դրվագներում։ Իր ազատ ժամանակը անցկացնում է տնային ստուդիայում, երգեր գրելով և ձայնագրելով, ինչպես նաև ուղղակի կիթառ նվագելով։

Ունի ընկերուհի՝ Նարիշա ՄակԿեֆրին, ով կոշիկի ձևավորող է։

Թոմ Փարկեր խմբագրել

Թոմ Փարկեր (անգլ.՝ Thomas Anthony «Tom» Parker), ծնվել է 1988 թվականի օգոստոսի 4-ին Բոլտոնում։ Կիթառ է նվագում 16 տարեկանից։ Սովորել է Մանչեստերի համնալսարանում, աշխարհագրության ֆակուլտետում, սակայն թողնել է ուսումը, որպեսզի դառնա «Մարկ Օուեն» Take That 2 խմբում։ Սակայն ցավոք նրա փորձը չի հաջողվել։

Հանդիպում է պարուհի Կելսի Հարդվիկի հետ։

«Hashtagz Clothing»-ի սեփականատերը։

Ջեյ ՄակԳինես խմբագրել

Ջեյ ՄակԳինես (անգլ.՝ James «Jay» Noah Carlos McGuiness), ծնվել է 1990 թվականի հուլիսի 24-ին Նոտինգեմում։ Սովորել է Նյուարկա կաթոլիկ դպրոցում։ 13 տարեկանում հաճախել է Charlotte Hamilton School պարի դպրոց։ Սովորել է նվագել հարվածային գործիքների վրա։ Կարողանում է նաև դաշնամուր նվագել։ ՄակԳԻնեսը ձախլիկ է և բուսակեր։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջեյը ունի մեծ եղբայր, երկվորյակ, փոքր եղբայր և փոքր քույր։
  • Իռլանդիայում "Glad You Came" երգի տեսահոլովակը գլխավորել է տասնյակը, 11 շաբաթ, իսկ ԱՄՆ-ում՝ 17 շաբաթ։
  • "Gold Forever" տեսահոլովակը եղել է հիթերի հնգյակում հինգերորդը։
  • 2013 թվականին հաղթել են Virgin Media Awards-ում, «Լավագույն Խումբ» անվանակարգում։
  • 2013 թվականի հունվարի 9-ին People's Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ հաղթել են «Տարվա առաջխաղացում» անվանակարգում։
  • Խումբը սերտորեն կապված է բրիտանական Lawson խմբի, Ջասթին Բիբերի և Էդ Շիրանի հետ։
  • Մաքսը նկարահանվել է AXM ամսագրի համար։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • The Wanted (2010)
  • Battleground (2011)
  • Word of Mouth (2013)

Մինի ալբոմներ

  • The Wanted (2012)

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «"UK Charts > The Wanted"». The Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին. Վերցված է 2012-08-31-ին.
  2. «"Irish Charts > The Wanted"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Wanted» հոդվածին։