Future (ռեփեր)
Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորն (անգլ.՝ Nayvadius DeMun Wilburn, նոյեմբերի 20, 1983[1], Ատլանտա), ավելի հայտնի է որպես Future, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։
Future | |
---|---|
![]() Ռեփերը 2016 թվականի հուլիսին Տորոնտոյում, Կանադա | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորն |
Նաև հայտնի է որպես | Future |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1983[1] (40 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ և ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | A1 Recordings, Freebandz, Epic Records |
Կրթություն | Columbia High School? |
Կապված | Mike Will Made It, Ռիք Ռոս, Դրեյք, Լիլ Ուեյն, Ռոկո, DJ Esco, Սիարա |
Կայք | futurefreebandz.com |
![]() |
2010-2011 թվականներին մի քանի միքսթեյպներ թողարկելուց հետո, Future-ը ստորագրում է պայմանագիր A1 Recordings և Epic Records լեյբլի հետ և սկսում է աշխատել իր դեբյուտային «Pluto» կոչվող ալբոմի վրա, որը թողարկվում է 2012 թվականի ապրիլին։ Ռեփերի երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվել է 2014 թվականի ապրիլին և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ 2015 թվականի հուլիսին թողարկվել է նրա երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200-ը։
Կյանքը և կարիերան խմբագրել
1983-2011: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ խմբագրել
Նեյվեդիաս Դեմուն Վիլբյորնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 20-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա ծնողները հայիթիացիներ են[2]։ Նա կրթությունը ստացել է Դեկատուր քաղաքի Columbia High School դպրոցում[3]։
Future-ը իր բեմական կեղծանունը ընտրել է այն բանից հետո, երբ Dungeon Family երաժշտական կոլեկտիվի անդամները նրան անվանել են «The Future» («Ապագան»)։ Այդ կոլեկտիվի պրոդյուսեր Ռիկո Ուեյդը, ով Future-ի զարմիկն է, նրան խրախուսում է, որպեսզի ավելի հմտանա երգեր գրելու մեջ և շարունակի իր կարիերան որպես ռեփեր[4]։ 2010 թվականին նա ստորագրում է պայմանագիր ամերիկացի ռեփեր Ռոկոյի A1 Recordings ձայնագրման լեյբլի հետ և դառնում է այդ լեյբլի անդամ[5]։
2010-2011 թվականներին նա թողարկում է մի քանի միքսթեյպ, որոնցից են՝ «1000», «Dirty Sprite» և «True Story»[6][7]։ Այդ ընթացքում նա նաև թողարկում է «Free Bricks» միքսթեյպը ռեփեր Գուչի Մենի հետ համատեղ, ինչպես նաև իր մասնակցությունն է ունենում ռեփեր YC-ի «Racks» սինգլում[8][9]։ 2011 թվականի սեպտեմբերի սկզբին Future-ը ստորագրում է պայմանագիր Epic Records լեյբլի հետ[10], իսկ այնուհետև թողարկում է «Streetz Calling» միքսթեյպը[11]։ 2011 թվականին նա նաև հիմնադրում է իր սեփական ձայնագրման լեյբլը, որը կոչվում է Freebandz[12]։ Հետագայում այդ լեյբլի անդամ են դառնում այնպիսի ռեփերներ, ինչպիսիք են՝ Յանգ Սկուտերը և Casino-ն[13][14]։
2012-13: «Pluto» խմբագրել
Չնայած այն բանին, որ Future-ը հայտարարել էր, որ «Streetz Calling»-ը լինելու է իր վերջին միքսթեյպը, քանի որ պատրաստվում է թողարկել դեբյուտային ստուդիական ալբոմը[11], սակայն 2012 թվականի հունվարին թողարկում է մեկ այլ միքսթեյպ՝ «Astronaut Status» անվանմամբ[15]։ 2012 թվականի սկզբին նա ընդգրկվում է «XXL» ամսագրի կողմից կազմվող ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[16]։ 2012 թվականի ապրիլի 13-ին թողարկվում է նրա դեբյուտային «Pluto» ալբոմը, որը առաջին շաբաթում վաճառվում է 41,000 օրինակով Միացյալ Նահանգներում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[17]։ Ալբոմի «Magic» (T.I.-ի մասնակցությամբ), «Same Damn Time», «Turn On The Lights» և «Neva End» սինգլները հորիզոնականներ են զբաղեցնում Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2012 թվականի նոյեմբերին ալբոմը վերաթողարկվում է «Pluto 3D» անվանմամբ[19]։
2013 թվականի ընթացքում Future-ը իր մասնակցությունն է ունենում այնպիսի հիթային սինգլներում, որոնցից են՝ Լիլ Ուեյնի «Love Me»[20], Էյս Հուդի «Bugatti»[21], Ռոկոյի «U.O.E.N.O.»[22], Ռիհաննայի «Loveeeeeee Song»[23] և այլն։ 2013 թվականի նոյեմբերին Future-ը և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը թողարկում են «Real and True» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը[24]։
2014-15:«Honest» և «DS2» խմբագրել
Future-ի երկրորդ ալբոմը, որը կրում է «Honest» անվանումը, թողարկվում է 2014 թվականի ապրիլի 22-ին[25]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում վաճառվում է 53,000 օրինակով, իսկ Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[26]։ Ալբոմի «Karate Chop» (Լիլ Ուեյնի մասնակցությամբ), «Honest», «Move That Dope» (Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի մասնակցությամբ) և «I Won» (Քանյե Ուեսթի մասնակցությամբ) սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2014 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Monster» միքսթեյպը, որում նաև ընդգրկված է նրա «Fuck Up Some Commas» սինգլը[27]։
2015 թվականի հուլիսի 17-ին թողարկվում է ռեփերի երրորդ՝ «DS2» անվանումը կրող ալբոմը, որը նրա «Dirty Spirte» միքսթեյպի շարունակությունն է[28]։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը վաճառվում է 147.000 օրինակով և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում՝ դառնալով ռեփերի առաջին ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[29]։ 2015 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Future-ի և կանադացի ռեփեր Դրեյքի «What a Time to Be Alive» կոչվող համատեղ միքսթեյպը, որը գլխավորեց Billboard 200-ը[30]։
2016-ներկա։ «Evol» խմբագրել
2016 թվականի փետրվարի 6-ին Future-ը թողարկեց իր «Evol» անվանումը կրող չորրորդ ալբոմը[31]։ Այն գլխավորեց Billboard 200-ը՝ դառնալով Future-ի երրորդ ալբոմը, որը որը գլխավորել է այդ հիթ շքերթն[32]։
Կատարողական արվեստ խմբագրել
Երաժշտական ոճ խմբագրել
Future-ը իր բոլորը երգերում օգտագործում է Auto-Tune ծրագիրը։ Ամերիկացի ռեփեր Թի Փեյնը, ով նույնպես Auto-Tune է օգտագործում իր երգերում, Future-ին քննադատել է, հայտարարելով, որ նա այդ ծրագիրը չի կարողանում ճիշտ ձևով օգտագործել[33]։ Թի Փեյնի այդ հայտարարությունից հետո, Future-ը հարցազրույցներից մեկում ասել է․ «Երբ ես առաջին անգամ օգտագործեցի Auto-Tune, ես երբեք չեմ օգտագործել այն երգելու համար։ Ես դա այն ձևով չէի օգտագործում, ինչպես Թի Փեյնն էր [օգտագործում]։ Ես դա օգտագործել եմ ռեփ կարդալու համար, քանի որ դա իմ ձայնը ավելի պինդ է դարձնում»[34]։
Անձնական կյանք խմբագրել
Future-ը ունի չորս երեխա, որոնք բոլորը տարբեր կանանցից են՝ Ջեսիկա Սմիթից, Բրիթնի Միլիից, Ինդիա Ջեյից և երգչուհի Սիարայից[35]։ Future-ն ու Սիարան նշանվել էին 2013 թվականի հոկտեմբերին, սակայն մյուս տարվա օգոստոսին բաժանվել են[36]։
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
Անվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Pluto» |
|
«Honest» |
|
«DS2» |
|
«Evol» |
|
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
BET Awards | |||
---|---|---|---|
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
2012[37] | Լավագույն նոր արտիստ | - | Առաջադրված |
2013[38] | Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ | Առաջադրված | |
2014[39] | Լավագույն տղամարդ հիփ հոփ արտիստ | Առաջադրված |
BET Hip Hop Awards | |||
---|---|---|---|
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
2013[40] | Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն | «Bugatti» (Էյս Հուդի և Ռիք Ռոսի հետ) |
Առաջադրված |
Լավագույն հատված ուրիշ կատարողի երգում | «Bugatti» (Future-ի հատվածը Էյս Հուդի երգում) |
Առաջադրված | |
2014[41] | Տարվա ամենաթանկ կատարող | - | Առաջադրված |
Տարվա ալբոմ | «Honest» | Առաջադրված | |
Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն | «Move That Dope» (Ֆարելի, Փուշա Թիի և Casino-ի հետ) |
Առաջադրված | |
Լավագույն ակումբային երգ | Հաղթանակ | ||
Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | Առաջադրված | ||
Մարդկանց չեմպիոն | Առաջադրված | ||
2015[42] | Տարվա ամենաարժեքավոր կատարող | - | Առաջադրված |
Լավագույն ակումբային երգ | «Fuck Up Some Commas» | Առաջադրված | |
Մարդկանց չեմպիոն | Առաջադրված | ||
Լավագույն միքսթեյպ | «Monster» | Առաջադրված | |
Լավագույն միքսթեյպ | «56 Nights» | Հաղթանակ | |
Լավագույն միքսթեյպ | «Beast Mode» | Առաջադրված |
Much Music Video Awards | |||
---|---|---|---|
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
2015[43] | Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ | «DnF» (Փի Ռեյնի և Դրեյքի հետ) |
Հաղթանակ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «20 CELEBRITIES THAT YOU DIDN'T KNOW WERE OF HAITIAN DESCENT»։ cloud9tv.net։ Սեպտեմբերի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-19-ին։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «WMRE Brings B.o.B. for Focus Group»։ The Emory Wheel։ Նոյեմբերի 1, 2013։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future Talks Dungeon Family Ties, Credits Cousin Rico Wade With Success»։ Վերցված է Հուլիսի 14, 2015
- ↑ «Future Is Now»։ Spin։ Ապրիլի 22, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է Հուլիսի 14, 2015
- ↑ Markman Rob (հուլիսի 11, 2011)։ «Future's Latest Mixtape Based On A 'True Story'»։ MTV։ Վերցված է Հուլիսի 14, 2015
- ↑ Caramanica Jon (սեպտեմբերի 9, 2011)։ «Starting New York Cool, Ending Atlanta Hot»։ The New York Times։ Վերցված է Հուլիսի 14, 2015
- ↑ «Gucci Mane & Future, Free Bricks»։ XXL։ Օգոստոսի 2, 2011։ Վերցված է Հուլիսի 14, 2015
- ↑ Fleischer Adam (սեպտեմբերի 12, 2011)։ «Reviews: Future, 'Streetz Calling'»։ XXL։ Վերցված է Հուլիսի 14, 2015
- ↑ Chandler D.L. (Սեպտեմբերի 9, 2011)։ «Fab 5 Alum Future Signs Major Label Deal»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-07-ին։ Վերցված է Հուլիսի 15, 2015
- ↑ 11,0 11,1 Markman, Rob, Roberts, Steven (Սեպտեմբերի 12, 2011)։ «Future Says Streetz Calling Will Be His Last Mixtape»։ MTV News։ MTV Networks։ Վերցված է Հուլիսի 15, 2015
- ↑ «Freebandz, Llc in Atlanta, Georgia»։ findthecompany.com։ Վերցված է Հուլիսի 17, 2015(չաշխատող հղում)
- ↑ «YOUNG SCOOTER»։ Freebandz։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-07-ին։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future Introduces His Free Bandz Crew on "FBG: The Movie"»։ Vibe։ Հունվարի 14, 2013։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future - Astronaut Status [Mixtape] - Hosted by DJ Esco, DJ Scream, DJ X-Rated»։ Livemixtapes.com։ Վերցված է Հուլիսի 15, 2015
- ↑ «XXL's Freshman Class of 2012»։ XXL։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ Jacobs Allen (Ապրիլի 25, 2012)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 4/22/2012»։ HipHopDX։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ 18,0 18,1 «Future - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future Unveils ‘Pluto 3D’ Album Tracklist and Release Date»։ theversed.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ iTunes - Music - Love Me (feat. Drake & Future) - Single by Lil Wayne
- ↑ «Bugatti (feat. Future & Rick Ross) - Single by Ace Hood»։ iTunes։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «iTunes - Music - U.O.E.N.O. (feat. Future & Rick Ross) - Single by Rocko»։ iTunes։ Մարտի 5, 2013։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ Markman Rob (Նոյեմբերի 20, 2012)։ «Jay-Z Added Extra E's To Rihanna's 'Loveee Song'»։ MTV News. Viacom։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «'Real And True' Debuts From Future With Miley Cyrus And Mr. Hudson»։ The Huffington Post։ AOL։ Նոյեմբերի 5, 2013։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ C. Vernon Coleman։ «Future's 'Honest' Release Date Revealed - XXL»։ XXL։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ Tardio Andres (Ապրիլի 30, 2014)։ «Hip Hop Album Sales: Week Ending 4/27/2014»։ HipHopDX։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future - Monster Mixtape»։ DatPiff։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future Announces New Album 'Dirty Sprite 2'»։ Rap-Up։ Հուլիսի 10, 2015։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Future Earns His First No. 1 Album on Billboard 200 Chart»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 28, 2015
- ↑ «Drake and Future’s ‘What A Time To Be Alive’ to Debut at No. 1 on Billboard 200»։ XXL։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ «EVOL by Future»։ iTunes։ Վերցված է Փետրվարի 6, 2016
- ↑ «Future's 'EVOL' Debuts at No. 1»։ Rap-Up։ Փետրվարի 15, 2016։ Վերցված է Փետրվարի 15, 2016
- ↑ Reagans Dan (2013-02-14)։ «T-Pain: Future Is Not Using Auto-Tune Correctly»։ BET։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14–ին
- ↑ «My Complex: Future Talks Auto-Tune, Dumbing Down Music, and Why He's Not a Romantic»։ Complex։ 2013-01-23։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15–ին
- ↑ «Ciara Pregnant: Baby Will Be Future’s Fourth, All With Different Women»։ Hollywood Life։ Հունվարի 14, 2014։ Վերցված է Հուլիսի 17, 2015
- ↑ «Ciara and Future break off engagement due to cheating rumors: report»։ NY Daily News։ Դեկտեմբերի 19, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 9, 2015
- ↑ «BET Awards 2012 Nominations Announced»։ The Hollywood Reporter։ մայիսի 22, 2012։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «BET Awards 2013 Nominations: The Complete List»։ MTV։ մայիսի 14, 2013։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «BET Awards 2014: The Complete List of Nominees»։ TheWrap։ մայիսի 14, 2014։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Here Are The BET Award Nominees»։ Complex։ օգոստոսի 23, 2013։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Here Are the 2014 BET Hip-Hop Award Nominees»։ Complex։ սեպտեմբերի 4, 2014։ Վերցված է հուլիսի 7, 2015
- ↑ «Drake Leads BET Hip-Hop Awards 2015 Nominations»։ Rap-Up։ Սեպտեմբերի 15, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 16, 2015
- ↑ «A Drake Surprise At The 2015 MMVA. That Is All.»։ հունիսի 22, 2015։ Վերցված է հուլիսի 7, 2015