Երաժշտական պրոդյուսեր
Ձայնագրման պրոդյուսեր կամ երաժշտական պրոդյուսեր, անձն որը պատասխանտու է երաժշտական նախագծի, նախագծի հանրային ոճի ստեղծման, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսավորման հարցերի և համապատասխան աշխատանքների կատարման և վերահսկման համար։ Նա պարտավոր է կատարել երգերի ստեղծման և ձայնագրման ընթացքը, առանձին դեպքերում նաև տեսահոլովակներ նկարահանման և համերգային ելույթներ կազմակերպման հարցերում։ Երաժշտական պրոդյուսերը կարող է աշխատել ամբողջ նախագծի, ինչպես և առանձին վերցված ալբոմների, երգերի, տեսահոլովակների և համերգների համար[1]։
Ծառայողական պարտականություններԽմբագրել
Երաժշտության պրոդյուսերը կարող է ամբողջությամբ աշխատել նախագծի հետ, կամ նրա առանձին ալբոմների, երգերի, տեսանյութերի, նույնիսկ կենդանի կատարումների հետ։ Ի սկզբանե երաժշտական պրոդյուսերը պատասխանատու է երաժշտության ձայնագրման գործընթացը վերահսկելու, ռեպերտուարի ոճը որոշելու, պոեզիայի, երաժշտության և միջոցառումների ընտրության ու հաստատման համար։ Բացի դրանից, նա կարող է ընտրել սցենարներ տեսահոլովակների կամ կենդանի ներկայացումների համար։ Բացի այդ, երաժշտական պրոդյուսերը կարող է որոշել ծրագրի իրականացման ընդհանուր ընթացքը, զարգացնել գործողությունների ընթացքը, ստեղծել հասարակական պատկերներ։ Երաժշտության պրոդյուսերը պարտավոր է վերահսկել երգերի ձայնագրման և ձայնադրման գործընթացը, պկազմակերպել նկարահանումներ, համերգային կատարումներ։ Երաժշտության պրոդյուսերը ընտրում է նախագծի տեխնիկական անձնակազմը` ուղեկցող (երաժիշտների «նիստ»), ձայնային օպերատորներ, ձայնային արտադրագետներ, օգնականներ և մոնտաժորներ[2]։ Որպես կանոն, խոշոր ձայնագրման ստուդիաներ ունեն իրենց սեփական երաժշտական արտադրողները, բայց հաճախ երաժիշտներն իրենք են հրավիրում իրենց պրյոդուսերին, օգնականներին։ Երաժշտականն պրոդյուսերի կատարած աշխատանքը կարելի է համեմատել գեղարվեստական ղեկավարի կատարած աշխատանքի հետ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն գեղարվեստական ղեկավարի, երաժշտական պրոդյուսերի պարտականությունները հաճախ ներառում են ոչ միայն նախագծի ստեղծագործական մասի կառավարումը, այլ նաև կազմակերպել և վերահսկել այդ աշխատանքների նյութական և տեխնիկական միջոցները[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Music Producer»։ Schoolsintheusa.com։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին։ Վերցված է 2016 թ․ հունվարի 2
- ↑ Виталий Концевич (2015-10-24)։ «Музыкальный продюсер»։ Продюсер.укр։ Виталий Концевич
- ↑ «Game Changer Beats Trap Beats and Type Beats Home Page - Game Changer Beats»։ Game Changer Beats (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 11