Քեթի Փերրի (անգլ.՝ Katy Perry, իսկական անունը՝ Քեթրին Էլիզաբեթ Հադսըն, անգլ.՝ Katheryn Elizabeth Hudson, հոկտեմբերի 25, 1984(1984-10-25)[1][2][3], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի, երգահան։

Քեթի Փերրի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKaty Perry
Ի ծնե անունՔետրին Էլիզաբետ Հադսըն
Katheryn Elizabeth Hudson
Նաև հայտնի է որպեսKaty Perry
Ծնվել էհոկտեմբերի 25, 1984(1984-10-25)[1][2][3] (39 տարեկան)
Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, պարուհի
ԳործիքներՎոկալ
Կիթառ
Գործունեություն2001 - ներկա
ԱշխատավայրՅՈՒՆԻՍԵՖ
ԼեյբլRed Hill (2001)
Island (2003–2004)
Columbia (2004–2006)
Capitol (2007–ներկա)
ԿրթությունDos Pueblos High School? և Santa Barbara City College?
ԱմուսինՌասել Բրենդ[5]
Պարգևներ

Billboard Music Award for Top Hot 100 Artist? (2011)

,

Billboard Music Award for Spotlight? (2012)

,

Billboard Music Award for Top Female Artist? (2014)

,

Special Achievement Award? (2011)

,

Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար (2012)

,

Ամերիկյան երաժշտական մրցանակ լավագույն փոփ/ռոք երգչուհու համար (2014)

,

Favorite Adult Contemporary New Artist? (2014)

,

American Music Award for Single of the Year? (2014)

,

«BRIT» մրցանակ միջազգային կին մենակատարի համար (2009)

,

Ջունո մրցանակ արտասահմանյան լավագույն ալբոմի համար (2011)

,

MTV Video Music մրցանակ տարվա տեսահոլովակի համար (2011)

,

MTV Video Music Award լավագույն համատեղ աշխատանքի համար (2011)

,

MTV Video Music Award for Best Art Direction? (2012)

և

MTV Video Music Award կնոջ լավագույն տեսահոլովակի համար (2014)

Կայքkatyperry.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Katy Perry Վիքիպահեստում

2007 թվականի ապրիլին Փերրին պայմանագիր կնքեց Capitol Records ձայնագրման ընկերության հետ։ Նա 2008 թվականին աշխարհում հայտնի դարձավ «I Kissed a Girl» սինգլի և One of the Boys ձայնասկավառակի շնորհիվ։ Հետագա սինգլները՝ «Hot n Cold» և «Waking Up in Vegas», ևս միջազգային մեծ ճանաչում էին ստացել։ Փերրիի երրորդ Teenage Dream ձայնասկավառակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերին։ Այդ սկավառակից թողարկվեցին 6 սինգլներ, որոնցից 5-ը բարձրագույն հորիզոնականներ գրավեցին ԱՄՆ-ում․ «California Gurls», «Teenage Dream», «Firework», «E.T.», «Last Friday Night (T.G.I.F.)»: Teenage Dream ձայնասկավառակը համարվում է առաջին ձայնասկավառկը երգչուհիների շրջանում, որտեղ հինգ սինգլ հասել են Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնական և երկրորդ ձայնասկավառակը Մայքլ Ջեքսոնի Bad ձայնասկավառակից հետո։ 2012 թվականի մարտին Փերրին վերաթողարկեց Teenage Dream երգը Teenage Dream: The Complete Confection անվամբ։ Առաջին «Part of Me» սինգլը առաջին տեղը գրավեց Billboard Hot 100-ում։ Այն գլխավորեց նաև Բրիտանիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի չարթերը։ Նրա չորրորդ Prism ձայնասկավառակը թողարկվեց 2013 թվականի հոկտեմբերին։ Նա գլխավորեց Billboard 200 ազգային չարթը վաճառքի առաջին շաբաթում, իսկ առաջին «Roar» սինգլ առաջին համաշխարհային հիթն էր, որ գլխավորել է 17 չարթ։

Փերրին բազում մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ նա երեսուն անգամ առաջադրվել է «Գրեմի» մրցանակին։ 2012 թվականին Billboard երաժշտական հրատարկչությունը անվանեց նրան տարվա կին։ Նա շարունակում է մնալ միակ երգչուհին, ում հաջողվել է 69 շաբաթ շարունակ մնալ Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի լավագույն տասնյակում[6][7]։ Փերրին նաև անվանել է թվային դարաշրջանի երրորդ լավագույն արտիստը՝ համաձայն RIAA-ի վիճակագրության[8]։ Նա նաև թողարկել է օծանելիքի սեփական հավաքածուն՝ Purr, Meow, Killer Queen: 2011 թվականի հուլիսի վերջին Փերրին միացավ «Սմուրֆիկներ» նախագծին՝ հնչյունավորելով գլխավոր հերոսուհուն՝ Սմուրֆետտային։ Billboard-ը Փերրիին դասել է 14-րդ հորիզոնականում 2011 թվականի ամենաշատ վճարվող երգչուհիների ցանկում։ 2012 թվականի հուլիսի սկզբում նա թողարկել է ինքնակենսագրական փաստագրական ֆիլմ՝ «Քեթի Փերրի․ Մի կտոր ինձնից» անվամբ, որտեղ նա պատմում է իր վերջին համերգային շրջագայության՝ The California Dreams Tour-ի մասին։ 2013 թվականի նոյեմբերին Փերրին վաճառել է 12 միլիոն ձայնասկավառակ և 81 միլիոն սինգլ ողջ աշխարհում[9][10]։

Կենսագրություն խմբագրել

Քեթի Փերրին ծնվել է Սանտա Բարբարայում։ Քեթիի թե՛ հայրը, թե՛ մայրը ավետարանչական եկեղեցու հետևորդներ էին։ Նա ընտանիքի երկրորդ երեխան է։ Քեթին ավարտել է Dos Pueblos High School-ը Գոլեթում, Կալիֆորնիա 2003 թվականին, շուտով նա տեղափոխվել է Լոս Անջելես։ Այդ ժամանակ նա 19 տարեկան էր[11]։ Դեռահասության տարիներին նա փոխել է իր ազգանունը՝ դարձնելով Փերրի, քանի որ «Katy Hudson» անունը շատ նման էր Քեյթ Հադսոնի անվանը։ Փերրին նրա մոր աղջկական ազգանունն է[12]։ Քեթի Փերրիի երաժշտության վրա ազդեցություն են ունեցել Queen, Nirvana, Ալանիս Մորիսեթ, Heart, Ջոնի Միթչել, Incubus երաժիշտները։

Երաժշտական կարիերա խմբագրել

1999-2006: Katy Hudson և The Matrix խմբագրել

Եկեղեցական երգչախմբում երգող 15-ամյա Փերրիին նկատել են Նեշվիլի արդի ռոք երաժիշտները, որոնք առաջարկել էին նրան բարելավել ու զարգացնել երգեր հեղինակելու իր հմտությունները։ 1999 թվականի դեկտեմբերին Փերրին ստացել է ամբողջական միջնակարգ կրթություն Dos Pueblos High School-ի առաջին կիսամյակից՝ որոշելով թողնելդպրոցը՝ հանուն իր երաժշտական կարիերայի։ Փերրին ուսանել է իտալական օպերայի կարճ կուրսը Music Academy of the West-ոմ[13]։ Նեշվիլում Փերրին սկսել է ձայնագրել դեմո տարբերակը և դասեր վերցնել քանթրի երաժշտության փորձառու երաժշիտներից՝ զարգացնելով երգեր գրելու հմտությունները և կիթառ նվագելը[14]։ Փերրին պայմանագիր կնքեց քրիստոնեական երաժշտության Red Hill Records լեյբլի հետ։ Նա ձայնագրեց և թողարկեց իր առաջին ալբոմը՝ Katy Hudson անվամբ, 2001 թվականի փետրվարի 8-ին։ Ձայնասկավառակից թողարկվեցին երկու սինգլներ՝ «Trust In Me» և «Search Me»: Ալբոմի առաջակցության համար Փերրին մասնակցեց The Strangely Normal Tour-ին՝ երգեր կատարելո Ֆիլ Ջոուլից և LaRue-ից առաջ[15]։ Katy Hudson ձայանսկավառակը առևտրային հաջողություններ չունեցավ, սակայն ստացավ հիմնականում դրական կարծիքներ երաժշտական քննադատների կողմից, որոնք գովաբանում էին նրա տղաանդը։ Չնայած դրան՝ 2001 թվականի դեկտեմբերին Red Hill Records-ը սնանկացավ։

Տասնյոթամյա Փերրին տեղափոխվեց բնակվելու Լոս Անջելես, որտեղ սկսեց աշխատել Գլեն Բալարդի հետ նրա և ‎Island Records-ի պայմանագրի շրջանակներում[16]։

2004 թվականի Քեթին միացավ The Matrix-ի թիմի հետ, որը առաջադրվել է «Գրեմի» մրցանակի համար և որի ռեզյումեն ներառում էր համագործակցոթյուն այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ավրիլ Լավինը, Շակիրան և Korn-ը։ Matrix-ը ծրագրում էր, որ սեփական ձայնասկավառակը կձայնագրի Քեթի Փերրիի հետ։ Նախագիծը վերջիվերջո չիրականացավ, քանի որ Փերրին 2004 թվականին հայտնվեց «Բլենդեր» ամսագրում, որը նրան նկարագրում էր որպես «The Next Big Thing!»: Հարցազրույցի ժամանակ Քեթին հայտարարել էր, որ նա «բնորոշ քրիստոնյա» չէ՝ հիշեցնելով, որ նա պատանի տարիներին «բազում վատ բաներ» է արել[17]։ Matrix-ի հետ չկնքված պայամանագրից հետո Փերրին 2007 թվականին պայմանագիր կնքեց Capitolի հետ։

2007-2009: Համաշխարհային ճանաչումը One of the Boys-ի հետ խմբագրել

 
Փերրիի ելույթը, հուլիս 2008

2006 թվականին Columbia Records-ի հետ պայմանագիրը խզելուց հետո ընկերության գործադիր պրոդյուսեր Անժելիկա Քոբ-Բեյլերը խանդավառությամբ առաջադրեց Փերրիի թեկնածությունը՝ դիտարկվելու Ջեքսոն Ֆլոմի՝ ձայնագրման Virgin Records ընկերության նախագահի կողմից։ Այդ ժամանակ Ֆլոմը փորձում էր ստեղծել մի երաժշտական նախագիծ, որը համաշխարհային ճանաչում կստանար։ Չնայած Virgin Records-ի գործընկերների ոչ միանշանակ արձագանքին՝ նա համոզվեց, որ Փերրին տաղանդավոր է, և նա կկարողանար իրական հեղափոխություն դառնալ երաժշտական աշխարհում։ 2006 թվականի սկզբին Columbia Records-ի ներկայացուցչի հետ երկարատև բանակցություններ վարելուց հետո պայմանագիր կնքվեց Փերրիի և ձայնագրման Capitol Music Group ընկերության հետ։ Blender ամսագրին տված հարցազրույցում երգչուհին նկարագրեց իր զգացմունքները․

Առաջին անգամ, երբ ինձ հետ պայմանագիր կնքեցին, ես նստած էի երեք այլ աղջիկների հետ, որոնց հետ նույն ժամանակաընթացքում ևս պայմանագիր կնքեցին։ Նրանք նստեցրին մեզ և ասացին․ «Հնարավոր է, որ ձեզնից մեկը մի օր աստղ դառնա։ Մյուս երեքը կարող են վերադառնալ Ամերիկա»[18]։

Պայմանագրի մի մասն էր Փերրի ամբողջ նյութերի վերահսկողությունը, որոնք ձայնագրվում էին չթողարկված ձայնասկավառակի համար Columbia Records- հետ պայմանագիր կնքելու ժամանակ։ Դրա հետևանքով այդ նյութը մտավ նրա առաջին ձայնասկավառակի՝ One of the Boys-ի մեջ։ Ֆլոմը նշեց, որ նյութը, որը ձայնագրվել էր նախորդ լեյբլի հետ համագործակցության ժամանակ, շատ ուժեղ էր, սակայն դա բավական չէր ամերիկյան և համաշխարհային ռադիոկայաններում հաջողության հասնելու համար։ Առավել որակյալ և հարուստ հնչողություն ստանալու համար ներգրավվեց պրոդյուսեր Dr. Luke-ը, որի հետ Փերրին գրեց «I Kissed a Girl» և «Hot n Cold» ստեղծագործությունները։ Փերրիի նոր կերպարի ստեղծումը իր մենեջմենթի գլխավոր խնդիրներից մեկն էր համարվում։ 2007 թվականի նոյեմբերի 20-ին սկսվեց գովազդային արշավը, երբ թողարկվեց «Ur So Gay» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը ուղղված էր Փերրի՝ երաժշտական շուկա ներգրավվելուն։ Թողարկվեց նաև մինի-ձայնասկավառակ՝ «Ur So Gay» երգի գլխավորությամբ՝ համացանցային տիրույթում և մամուլում աղմուկ առաջացնելու նպատակով։ «Ur So Gay» երգն իր բառերով և հոլովակով մեղադրվեց ենթադրյալ հոմոֆոբիայի մեջ[19]։ Դա հաջող քայլ էր սկսնակ երգչուհու համար, քանի որ նրան նկատեց Մադոննան՝ հիշատակելով «Ur So Gay» երգը KISS FM ռադիոկայանին տված հարցազրույցի մեջ։

 
Փերրիի ելույթը Warped Tour-ի ժամանակ, 2008 թվական, օգոստոս

Փերրիի գովազդային արշավի հաջորդ փուլում երգչուհին երկամսյա շրջագայություն անցկացրեց ռադիոկայաններո։ Առաջին պաշտոնական «I Kissed a Girl» սինգլը թողարկվեց 2008 թվականի մայիսի 8-ին։ Capitol Records-ի ավագ փոխնախագահ Դենիզ Ռիզը փորձեց սկսել սինգլի ռադիոռոտացիան փոքր ազգային ռադիոկայաններից։ Առաջին ռադիոկայանը, որտեղ ընտրվեց նման քայլը, դարձավ Նեշվիլի The River ռադիոկայանը։ Երեք օր ակտիվ ռոտացիայից հետո ռադիոկայանը հեղեղված էր ունկնդիրների հիացած զանգերով։ 2008 թվականի հունիսի 12-ին Փերրին մասնակցեց «Երիտասարդներ և հանդուգններ» սերիալի նկարահանումներին։ Երգչուհին նաև հանդես եկավ բեք-վոկալիստուհու կարգավիճակում Գևին Ռոսդեյլի «Another Night in the Hill» ստեղծագործության մեջ, որը ավելի ուշ մտավ նրա դեբյուտային Wanderlust ձայնասկավառակի երգացանկի մեջ։ «I Kissed a Girl» երգը իրական բեկում էր փոփ երաժշտության մեջ։ Նա յոթ շաբաթ շարունակ գլխավորեց Billboard Hot 100 վարկանիշային սանդղակը, ինչպես նաև առաջին հորիզոնականը զբաղեցրեց 20 երկրների չարթերում։ «I Kissed a Girl» երգի տեսահոլովակը ներկայացվեց 2008 թվականի մայիսի 21-ին Փերրիի MySpace սոցիալական կայքի պաշտոնական էջում։

Փերրիի առաջին ձայնասկավառակը՝ One of the Boys անվամբ թողարկվեց 2008 թվականի հունիսի 17-ին։ Այն ստացավ քննադատների ոչ միանշանակն կարծիքները։ Ալբոմը սկսեց իր երթը Billboard 200-ի 9-րդ հորիզոնականից՝ շաբաթական 47 հազար օրինակի վաճառքով։ One of the Boys ձայնասկավառակը ստացավ RIAA-ի կողմից պլատինե հավաստագիր, ողջ աշխարհում ընդհանուր վաճառքը գերազանցեց 5 միլիոն օրինակը։ Մեծ Բրիտանիաում Քեթի Փերրիին քննադատեցին ձայնասկավառակի՝ ածելիով լոսանկարի համար[20]։ Երգչուհին ածելին մոտեցրել էր դեմքին և դա զայրույթ էր առաջացրել մարդկանց մոտ, որոնք դեմ են բռնությանը, քանի որ Լոնդոնում մեծ թվով հարձակումներ են տեղի ունենում, որոնք կապված են դանակի հետ[21]։ Լուսանկարը պետք է միայն ցույց տար Փերրիի դաժանությունը և սեքսուալությունը, և ծրագրած չէր այդ նկարը տեղադրել ձայնասկավառլի շապիկին[22]։ 2008 թվականի օգոստոսին Փերրին ժխտեց այն հերյուրանքները, որ իր ծնողները դեմ էին իր երաժշտական կարիերային՝ հայտարարելով, որ «նրանք ինձ քաջալերում էին»։ Նա նաև հավելեց, որ ծնողները «անքան էլ» զարմացած չէին իր «Ur So Gay» երգով։ «Hot n Cold» երգը թողարկվեց որպես ձայնասկավառակի երկրորդ սինգլ և հասավ Billboard Hot 100 վարկանիշային սանդղաի երրորդ հորիզոնական։ Երգը գլխավորում էր ռուսական ռադիո-վարկանիշային Tophit աղյուսակը երկու շաբաթվա ընթացքում[23]։ Բացի այդ՝ ստեղծագործությունը առաջինն էր Գերմանիայում, Դանիայում, Կանադայում։ Փերրին մասնակցեց Warped Tour շրջագայությանը, որի շրջանակներում ելույթներ ունեցավ Եվրոպայում։ Ապա Փերրին ելույթ ունեցավ իր սեփական Hello Katy Tour շրջագայության ժամանակ, որը անցավ 2009 թվականի հունվարին։ «I Kissed a Girl» ստեղծագործությունը Փերիին անվանակարգ բերեց «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ որպես «Կանանց լավագույն վոկալ փոփ կատարում»։ Նա առաջադրվեց MTV Video Music Awards 2008-ի հինգ անվանակարգերում, սակայն պարտվեց Բրիթնի Սփիրսին Piece of Me տեսահոլովակով։ MTV Europe Music Awards 2008-ի ժամանակ Փերրին հաղթեց «Լավագույն նոր կատարող» անվանակարգում, որտեղ նա հանդես էր գալիս նաև որպես հաղորդավարուհի։

Անձնական կյանք խմբագրել

Քեթի Փերրին հանդիպում էր ամերիկյան Gym Class Heroes խմբի մենակատար Թրևիս ՄքՔոյի հետ, սակայն 2008 թվականի վերջին նրանք բաժանվեցին։ Նա նաև հայտնվել է խմբի «Cupid’s Chokehold» տեսահոլովակում[24]։

2009 թվականին երգչուհին սկսեց հանդիպել բրիտանացի կատակերգու Ռասել Բրենդի հետ։ Վերջինիս հետ նշանդրեքը կայացավ Հնդկաստանում Ամանորի գիշերը[25]։ Զույգի ամուսնությունը կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 23-ին։ 2011 թվականի դեկտեմբերի 30-ին Ռասել Բրենդը փաստաթղթեր ներկայացրեց՝ ամուսնալուծության համար՝ որպես պատճառ նշելով «անհաղթահարելի անհամաձայնությունները»։ Նաև հայտնի դարձավ, որ Քեթիի նախկին ամուսինը չէր ցանկացել ձեռք բերել նախկին կնոջ ունեցվածքի կեսը։ Ամուսնալուծական գործընթացը պաշտոնապես ավարտվեց 2012 թվականի հուլիսի 14-ին[26]։

Ամուսնալուծությունից հետո Քեթին սկսեց հանդիպել երգիչ Ջոն Մեյերի հետ։ Հարաբերությունների ընթացքում զույգը միացավ ու բաժանվեց երեք անգամ[27]։ 2015 թվականի ամռանը Քեթին և Ջոնը կրկին բաժանվել են[28][29][30], սակայն հետագայում մնացել են ընկերներ[31]։

2016 թվականի փետրվարին Քեթի Փերրին «Ոսկե գլոբուսի» 73-րդ մրցանակաբաշխության ժամանակ ծանոթացել է բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի հետ[32]։ Դրանից հետո մամուլում հայտնվել են լուրեր այն մասին, որ նրանք միասին են[33], թեև ո՛չ երգչուհին, ո՛չ դերասանը անձամբ չեն հաստատել այդ լուրը։

2017 թվականի փետրվարի վերջին Քեթի Փերրին պաշտոնապես հայտարարել է, որ ինքն ու Օռլանդո Բլումը բաժանվել են գրեթե մեկ տարի տևած հարաբերություններից հետո։ Բաժանման պատճառը եղել է այն, որ «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին դերասանը տարվել է ուրիշ աղջկանով[34]։

Ձայնադարան խմբագրել

Շրջագայություններ խմբագրել

Ձեռքբերումներ խմբագրել

  • Քեթի Փերրին դարձել է Թվիթթերի առաջին օգտատերը, որի հետևորդների թիվը գերազանցել է 50 միլիոնը[35]։ Այժմ արդեն Փերրիի պաշտոնական էջի հետևորդների թիվը գերազանցում է 104 միլիոնը[36]։
  • «Teenage Dream» ձայնասկավառակը առաջինն է համարվում երգչուհիների շրջանում, որի հինգ սինգլները հասել են ամերիկյան Billboard Hot 100 վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնական[37]։
  • Փերրին համարվում է միակ երգչուհին, ում 6 սինգլները մի ձայնասկավառակից («Teenage Dream») գլխավորել են Billboard Pop Songs վարկանիշային սանդղակը[38]։
  • Փերրին համարվում է միակ երգչուհին, ում հինգ սինգլները միևնույն ալբոմից («Teenage Dream») գլխավորեցին Billboard Adult Pop Songs վարկանիշային սանդղակը[39]։
  • Փերրին մի անգամ չէ, որ ռեկորդներ է սահմանել շաբաթական ռոտիացիաների թվով։ «California Gurls», «E.T.», «Last Friday Night (T.G.I.F.)» և «Roar» սինգլները նմանատիպ ռեկորդներ են սահմանել։ «Roar» երգը պահպանում է այդ ռեկորդը՝ սկսած 16,065 շաբաթական ռադիոռոտացիաներից[40][41]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13595598X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://people.com/music/katy-perry-says-there-was-friction-and-resistance-in-her-previous-marriage-to-russell-brand/
  6. «Katy Perry Celebrates Year In Hot 100's Top 10 | Billboard».
  7. «Adele's 'Someone Like You' Soars To No. 1 On Hot 100 | Billboard».
  8. «RIAA - Recording Industry Association of America - January 28, 2014».
  9. «Katy Perry First Confirmed Performer For Capital FM's Jingle Bell Ball 2013 - Capital FM».
  10. «Katy Perry To Headline Day One Of 2013 Jingle Bell Ball | Katy Perry | News | MTV UK». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  11. The Santa Barbara Independent Major League
  12. allmusic (((One of the Boys > Review)))
  13. «Toonage - Features». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 16-ին.
  14. «Katy Perry Exclusive Interview | The Star Scoop». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  15. The Strangely Normal Tour - Phil Joel, Earthsuit, V*Enna & Katy Hudson - Earthsuit Concert Reviews - Epinions.com
  16. «'Kiss' Me, Katy | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  17. The Next Big Thing! Katy Perry - Blender
  18. «Katy Perry - "Blender" November 2008» (անգլերեն). Just Jared. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. Zack Rosen. (2008 թ․ հունիսի 10). «Music: Katy Perry: The New Gay Interview» (անգլերեն). thenewgay.net. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  20. Katy Perry stirs up knife controversy by posing with a spoon | Daily Mail Online
  21. The Sun
  22. Outrage as singer Katy Perry poses with a knife to 'look edgy' | Daily Mail Online
  23. http://tophit.ru/cgi-bin/trackinfo.cgi?id=15532(չաշխատող հղում)
  24. Katy Perry to release Ur So Gay album / MusicRemedy
  25. Քեթի Փերրին ցույց է տվել նշանդրեքի մատանին
  26. Քեթի Փերրին բաժանվել է ամուսնուց
  27. «Քեթի Փերրին և Ջոն Մայերը կրկին հանդիպում են». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  28. Ջոն Մայերը և Քեթի Փերրին կրկին բաժանվել են
  29. John Mayer and Katy Perry split again
  30. Katy Perry, John Mayer split once again: report — NY Daily News
  31. Katy Perry, John Mayer leave California nightclub together — NY Daily News
  32. Golden Globes 2016: Katy Perry, Orlando Bloom Hang at Afterparty : People.com
  33. Katy Perry Spent Her Saturday With Orlando Bloom and His Son Flynn
  34. «Стала известна причина разрыва Орландо Блума и Кэти Перри». ru.golos.ua. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  35. «Քեթի Փերրին առաջինն է հաղթահարել Թվիթթերի 50 միլիոն հետևորդների սահմանը» (ռուսերեն). NEWSru.com. 2014 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  36. «KATY PERRY (@katyperry)». Թվիթթեր. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  37. Katy Perry Makes Hot 100 History: Ties Michael Jackson's Record | Billboard
  38. Katy Perry Ties For Most Pop Songs No. 1s | Billboard
  39. «Katy Perry Breaks Record On Billboard's Adult Pop Songs Chart - Starpulse.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  40. Katy Perry's 'E.T.' Lands Pop Songs Plays Record | Billboard<
  41. http://www1.billboard.biz/bbbiz/photos/pdf/2013/TFMm1007.pdf

Արտաքին հղումներ խմբագրել