Վինքս Ակումբ (անգլ.՝ Winx Club), Rainbow S.r.l.-ի արտադրության ֆանտաստիկ մուլտսերիալ, որը ստեղծվել է իտալացի նկարիչ-մուլտիպլիկատոր Իջինիո Ստրաֆիի մտահղացմամբ[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի հունվարի 28-ին Իտալիայում Rai 2 ալիքով։

Վինքս Ակումբ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրէքշն սերիալ, ֆենթզի հեռուստասերիալ, կատակերգական հեռուստասերիալ և Մահո-շոջո
ՀիմքՀարրի Փոթեր
ՍտեղծողԻջինիո Ստրաֆի
ՁայնագրումՄոլլի Քուին, Լիլիանա Մամի, Կեկե Փալմեր, Լետիցիա Չիամպա, Պերլա Լիբերատորի, Դոմիտիլա Դ'Ամիկո, Իլարիա Լատինի, Ջեմմա Դոնատի, Լաուրա Լենգի և Էլիզաբեթ Գիլիս
ԵրաժշտությունԱնջելո Պոգի, Ջnիովանի Կերա, Ֆաբրիցիո Կաստանիա և Պիտեր Զիցո
Երկիր Իտալիա և  ԱՄՆ
Լեզուիտալերեն և անգլերեն
ՀեռուստաալիքRai 2, Nickelodeon, Rai Gulp, Rai Yoyo և Nick Jr.
Եթերաշրջաններ8
Սերիաների քանակ208
ՌեժիսորԻջինիո Ստրաֆի
ՍցենարիստԻջինիո Ստրաֆի, Ֆրանչեսկո Արտիբանի, Գենիս Բերգես, Sascha Paladino? և Adam Peltzman?
ԸնկերությունRainbow S.p.A., Ռեյ Ֆիկտիոն, Նիկելոդեոն, Ռայի Ռագազզի և Nickelodeon
Էկրաններին է2003-ից
սեպտեմբերի 17, 2019
ՀաջորդՎինքս ակումբ։ Կորուսյալ թագավորության գաղտնիքը, Վինքս Քլաբ: Կախարդական արկածներ և Վինքս Քլաբ: Անդունդի առեղծվածը
winxclub.com/en

Սյուժե խմբագրել

Վինքսը փերիների խումբ է, որը պայքարում է չարի, տվյալ դեպքում՝ չար կախարդների, վհուկների դեմ։ Խումբը բաղկացած է խիզախ, բարի և ուժեղ փերիներից, որոնք կռվում են աշխարհը փրկելու համար։ Այդ փերիներն են՝ Ստելլան, Բլումը, Ֆլորան, Մուզան, Տեկնան, որոնց հետո միանում են Լեյլան և Ռոքսին[2]։ Այդ յոթ երիտասարդ փերիները տարիներ շարունակ կռվում են աշխարհի համար և ունենում են տարբեր թշնամիներ, ոմանք չար, ոմանք ուժեղ, խարդախ կամ անարդար։ Նրանց առաջին թշնամիները երեք վհուկներն էին՝ Այսին, Դարսին և Սթորմին։ Նրանք ուզում էին գողանալ փերիներից մեկի՝ Ստելլայի Սոլիարիի մատանին, որպեսզի իշխեին ամենաուժեղ ուժին՝ վիշապի ուժին և ավելի մոտ լինեին աշխարհը գրավելու հաղթանակին։ Նրանք խլում են Բլումի ուժը, սակայն, երազում նրա ավագ քույրը՝ Դաֆնան ասում է նրան, որ չի կորցրել իր ուժերը։ Բլումի ուժը վերականգնվում է և Վինքսը հաղթում է Թրիքսին։ Որպես պատիժ նրանց ուղարկում են Սպիտակ քար, որտեղից նրանց հաջողվում է փախչել և շարունակել իրենց չար գործերը[3]։

Այսի, Դարսի, Սթորմի վհուկներին հաջորդում է չար կախարդ Դարկառը, որին փերիները ատում էին, սակայն հաղթում են բավականին հեշտությամբ։ Հաջորդ թշնամին լինում է Վալտորը, որին փերիները հաղթում են Էնչանտիքս ուժի միջոցով[4][5]։ Փերիների հաջորդ թշնամիները Սև շրջանի կախարդներն էին, հայտնի փերի որսացող անունով։ Այս անգամ նրանք ուզում էին բռնել երկրագնդի վերջին փերուն՝ Ռոքսիին, որը համարվում է կենդանիների փերին[6]։ Սակայն Ռոքսին գրեթե կործանում է նրանց[7]։

Հաջորդ Վինքսի թշնամիներից է Տրիտանուսը Թրիքսի հետ։ Տրիտանուսը փորձում է դառնալ ծովի տիրակալը‚ սակայն քաջ փերիները կանգնեցնում են նրան նոր ուժի միջոցով՝ սիրենիքս։ Հաջորդ թշնամին Սելինան է‚ որը եղել է Բլումի ընկերուհին‚ սակայն նա Թրիքսի հետ միավորվում է և գողանալով Բլումի ուժը՝ կենդանացնում է Աշերոնին։ Նրանց հաջորդ թշնամին Կալշարան է‚ որը իր եղբոր՝ Բրաֆիլիուսի հետ փորձում է տիրանալ վերջին ուժին‚ սակայն դա նրանց չի հաջողվում։ Վինքսը և իրենց նոր ընկերները՝ փերի կենդանիները կանգնեցնում են նրան։

Վինքսը ստանում է ուժեր դրանք են՝ Չարմիքսը, Էնչանտիքսը, Բելիվիքսը, Դյումիքսը‚ Սպիդիքսը‚ Թրեսիքսը‚ Հարմոնիքսը, Սիրենիքսը‚ Բլումիքսը‚ Միֆիքսը‚ Բաթերֆլիքսը և Տայնիքսը[8]։ Այս ուժերով նրանք հաղթում են բոլոր չարերին։ Եվ ոչ միայն իրենց ուժերով‚ այլ նաև իրենց ազնվությամբ և բարությամբ։

Կերպարներ խմբագրել

Բլումը Վինքս փերիներից էր։ Նա Դոմինոյի արքայադուստրն էր, բայց չգիտեր իր ծագման մասին։ Հնագույն երեք կախարդները ամբողջությամբ կործանել էին մոլորակը, իսկ Բլումին հազիվ փրկել էր քույրը՝ Դաֆնան, և ուղարկել Երկիր մոլորակ։ Մանուկ Բլումին որդեգրում են խորթ ծնողները՝ Վանեսսան ու Մայքը։ Երբ Բլումը դառնում է 16 տարեկան, նա հանդիպում է Ստելլային՝ արևի, լուսնի և աստղերի փերուն։ Նա հանկարծակիորեն պարզում է իր կախարդական ընդունակությունների մասին ու իրեն որդեգրած ծնողների համաձայնությամբ Ստելլայի հետտեղափոխվում Ալֆեա` փերիների դպրոց։ Այստեղ նա ծանոթանում է Ֆլորայի, Մուզայի, Տեխնայի հետ, ովքեր դառնում են իր լավագույն ընկերուհիները։ Ծանոթանալով Սքայի հետ՝ Բլումը սիրահարվում է նրան։ Պարզվում է, որ Բլումը վիշապի կրակի փերին է։

Ստելլան Սոլիարիի արքայադուստրն էր, ամենաուժեղը Վինքս փերիներից։ Նա Արևի և Լուսնի փերին էր։ Նրան էր պատկանում Սոլիարիի մատանին, որը ցանկանում էին գողանալ Թրիքսը դրա միջոցով աշխարհին տիրելու համար։

Ֆլորան բնության փերին էր։ Ամենազգացմունքային‚ խելացի, քնքուշ և ամենաուժեղ փերիներից մեկը։ Ֆլորան ուներ քույր‚ մայր և հայր։ Նրա մոլորակը Լինֆեան էր։ 6-րդ սեզոնում թրիքսը և Սելինան առաջինը փորձեցին գրավել Լինֆեան‚սակայն նոր ուժի՝ բլումիքսի միջոցով Վինքսը հաղթեց Թրիքսին։

Մուզան երաժշտության փերին էր Մելոդի մոլորակից։ Նրա մայրը մահացել էր‚ երբ նա դեռ փոքրիկ էր։

Տեխնան տեխնոլոգիայի փերին էր, ուներ հայր և մայր‚ նրա մոլորակը Զենիթն էր։

Լեյլան Անդրոսի արքայադուստրն էր, ուներ հայր և մայր‚և Վալտորի և Տրիտանուսի դեմ ամենաշատը նա է պայքար մղել։

Ռոքսին Երկիր մոլորակի վերջին փերին էր։ Նա երբևէ եղած ամենաուժեղ փերիներից մեկն էր։ Ռոքսին կենդանիների փերին էր։

Վինքսի Ընկերները

Սկայը Բլումի ընկերն էր, Բրենդոնը` Ստելլայի, Նաբուն Լեյլայի ընկերն էր, Լեյլաին անվանում էն նաև Աիշա։ Ռիվենը Մուզայի ընկերն էր‚ Հելիան` Ֆլորայի‚ իսկ Թիմմին` Տեխնայի։

Չար հերոսներ խմբագրել

Վինքսի առաջին թշնամին Թրիքսն էր՝ Այսին,Դարսին և Սթորմին։ Նրանք ցանկանում էին Վիշապի ուժի միջոցով տիրել աշխարհին, սակայն անհաջողության մատնվեցին։

Վինքսի հաջորդ թշնամին լորդ Դարկառն էր, ով ցանկանում էր չորս կախարդական քարերի միջոցով տիրել Մաջիքսին։

Թերևս դժվար էր պայքարը Վալտորի դեմ։ Նա ուզում էր տիրանալ բոլոր կախարդանքներին ու դառնալ ամենաուժեղ կախարդը ամբողջ տիեզերքում։ Բայց Վինքսը նոր կախարդական ուժի՝ Էնչանտիքսի շնորհիվ կարողացավ հաղթել նաև Վալտորին։

Վինքսի հաջորդ թշնամին Սև շրջանի կախարդներն էին, բայց Վինքսը նրանց նույնպես հաղթեց Բելիվիքս ուժի միջոցով։

Հաջորդ թշնամին Տրիտանուսն էր (Լեյլայի զարմիկը) Թրիքսի հետ,ով ուզում էր տիրել ամբողջ ծովային թագավորությանը։ Վինքսը նրան էլ հաղթեց Սիրենիքս ուժի միջոցով, որն ամենահզոր ուժն է ջրի տակ։

Հաջորդ թշնամին Սելինան է՝ Բլումի վաղեմի ընկերուհին,դարձյալ Թրիքսի հետ։ Նա ուներ մի կախարդական գիրք՝ Լեգենդարիումը, որի մեջ գտնվում էր Աշերոնը։ Սելինան ուզում էր արթնացնել Աշերոնին և տիրել ողջ աշխարհին։

Հաջորդ չարագործը Կալշարան է իր եղբոր հետ՝ ով ցանկանում է տիրանալ աշխարհի վերջին ուժին և ամենաուժեղ փերի - կենդանուն։ Ճիշտ է‚ վինքսերը կորցրեցին իրենց կենդանիներին‚ բայց իրենց ազնվության պատճառով նրանք հաղթեցին Կալշարային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La Winx Mania» (իտալերեն) — Статья на итальянском кинематографическом портале. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Winx club (1) : Bienvenue à Magix - Film Dvd». DvdCritiques. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Fatine alla moda». Film.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Note di regia del film d'animazione "Winx Club - Il Segreto del Regno Perduto"». cinemaitaliano.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Note di regia del film d'animazione "Winx Club 3D - Magica Avventura"». Cinema Italiano. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Winx Club: i nuovi episodi dal 15 Aprile su RaiDue». Movieplayer.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Winx Club: dal 14 ottobre la quarta stagione su RaiDue». Movieplayer.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Winx Club: la premiere della quinta stagione». Movieplayer.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել