Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն փոփ վոկալային ալբոմի համար (անգլ.՝ Grammy Award for Best Pop Vocal Album), «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մրցանակներից մեկը, որը տրվում է փոփ ժանրում լավագույն երաժշտական ալբոմի համար: Մրցանակաբաշխությունը հաստատվել է 1958 թվականին և սկզբնապես անվանվել է «Գրամոֆոն»[1]: Մրցանակն ամեն տարի շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և չարթերում դիրքերը»[2]:

Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար
ՏեսակԳրեմմի
ԵնթատեսակԳրեմմի
Մասն էlist of Grammy Award categories?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվել է1958
ՊարգևադրողՁայնագրման ակադեմիա

Առաջին անգամ տրվել է 1968 թվականին` Գրեմմիի 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Բիթլզ խմբի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմին որպես «Լավագույն ժամանակակից ալբոմ»: Հետագայում մրցանակը չի հանձնվել մինչև 1995 թվականը, որտեղ այն հայտնվել է նոր անվամբ` «Լավագույն փոփ ալբոմ»: 2001 թվականին մրցանակի անվանումը փոխվել է և անվանվել է «Լավագույն փոփ վոկալային ալբոմ»: Գրեմմիի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ ղեկավարները հաղորդել են, որ մրցանակը տրվում է այն արտիստներին, «որոնց ալբոմները պարունակում են վերջերս ձայնագրված փոփ վոկալային երգերի առնվազն 51%-ը»[3]:

Քելլի Քլարկսոնը և Ադելն այս մրցանակի միակ երկակի դափնեկիրներն են և Քլարկսոնն առաջինն էր, որը հաղթել է երկու անգամ: Քլարկսոնը և Ջասթին Թիմբերլեյքն առաջադրվել են հինգ անգամ, ավելին, քան ցանկացած այլ արտիստ, չնայած, որ Քլարկսոնը միակ արտիստն է, որն ունի առավելագույն առաջադրված սոլո ալբոմներ: Թիմբերլեյքը երեք անգամ առաջադրվել է որպես մենակատար, իսկ երկու անգամ՝ որպես NSYNC խմբի անդամ:

Այս մրցանակն ամենաշատը ստացել են ամերիկացի կատարողները (14 անգամ), 9 անգամ՝ բրիտանացիները և 2 անգամ՝ կանադացիները: Ներքևում ներկայացված է դափնեկիրների ամբողջական ցանկը:

ԴափնեկիրներԽմբագրել

Տարեթիվ Կատարող Երկիր Ալբոմ Պատկեր Ծան.
1968 The Beatles   Մեծ Բրիտանիա Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band [4]
1995 Բոնի Ռեյտ   ԱՄՆ Longing in Their Hearts [5]
1996 Ջոնի Միտչելլ   Կանադա Turbulent Indigo [6]
1997 Սելին Դիոն   Կանադա Falling into You [7]
1998 Ջեյմս Թեյլոր   ԱՄՆ Hourglass [8]
1999 Մադոննա   ԱՄՆ Ray of Light [9]
2000 Սթինգ   Մեծ Բրիտանիա Brand New Day [10]
2001 Steely Dan   ԱՄՆ Two Against Nature [11]
2002 Sade   Մեծ Բրիտանիա Lovers Rock [12]
2003 Նորա Ջոնս   ԱՄՆ Come Away with Me [13]
2004 Ջասթին Թիմբերլեյք   ԱՄՆ Justified [14]
2005 Ռեյ Չարլզ   ԱՄՆ Genius Loves Company [15]
2006 Քելլի Քլարկսոն   ԱՄՆ Breakaway [16]
2007 Ջոն Մեյեր   ԱՄՆ Continuum [17]
2008 Էմի Ուայնհաուս   Մեծ Բրիտանիա Back to Black [18]
2009 Դաֆի   Մեծ Բրիտանիա Rockferry [19]
2010 The Black Eyed Peas   ԱՄՆ The E.N.D. [20]
2011 Լեդի Գագա   ԱՄՆ The Fame Monster [21]
2012 Ադել   Մեծ Բրիտանիա 21 [22]
2013 Քելլի Քլարկսոն   ԱՄՆ Stronger [23].
2014 Բրունո Մարս   ԱՄՆ Unorthodox Jukebox [24]
2015 Սեմ Սմիթ   Մեծ Բրիտանիա In the Lonely Hour [25]
2016 Թեյլոր Սվիֆթ   ԱՄՆ 1989 [26]
2017 Ադել   Մեծ Բրիտանիա 25 [27]
2018 Էդ Շիրան   Մեծ Բրիտանիա ÷ (Divide) [28]
2019 Արիանա Գրանդե   ԱՄՆ Sweetener [29]
2020 Բիլլի Այլիշ   ԱՄՆ When We All Fall Asleep, Where Do We Go? [30]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Grammy Awards at a Glance»։ Los Angeles Times (անգլերեն) (Tribune Company)։ Վերցված է 2011-02-04 
  2. «Overview» (անգլերեն)։ National Academy of Recording Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2011-03-16 
  3. «52nd OEP Category Description Guide» (PDF) (անգլերեն)։ National Academy of Recording Arts and Sciences։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2011-02-04 
  4. 1967 Grammy Awards Finalists(անգլ.) // Billboard : magazine. — Nielsen Business Media, Inc., 1968. — Т. 80. — № 7. — С. 10.
  5. «The 37th Grammy Nominations»։ Los Angeles Times (անգլերեն) (Tribune Company)։ 1995-01-06։ էջ 2։ Վերցված է 2011-02-04 
  6. «List of Grammy nominees» (անգլերեն)։ CNN։ 1996-01-04։ Վերցված է 2011-02-04 
  7. Kot Greg (1997-01-08)։ «Pumpkins A Smash With 7 Grammy Nominations»։ Chicago Tribune (անգլերեն) (Tribune Company)։ էջ 4։ Վերցված է 2011-04-26 
  8. «40st Grammy Awards - 1998»։ Rock On The Net (անգլերեն)։ 1998-02-25։ էջ 1։ Վերցված է 2012-09-13 
  9. «41st Grammy Awards - 1999»։ Rock On The Net (անգլերեն)։ 1999-02-25։ էջ 1։ Վերցված է 2012-09-13 
  10. «42nd Annual Grammy Awards nominations» (անգլերեն)։ CNN։ 2000-01-04։ Վերցված է 2011-02-04 
  11. «43rd Grammy Awards» (անգլերեն)։ CNN։ 2001-02-21։ Վերցված է 2011-02-04 
  12. «Complete List Of Grammy Nominees» (անգլերեն)։ CBS News։ 2002-01-04։ Վերցված է 2011-02-04 
  13. «Complete list of Grammy nominees; ceremony set for Feb. 23»։ San Francisco Chronicle (անգլերեն) (Hearst Corporation)։ 2003-01-08։ էջ 1։ Վերցված է 2011-02-04 
  14. «They're All Contenders»։ The New York Times (անգլերեն) (The New York Times Company)։ 2003-12-05։ Վերցված է 2011-02-04 
  15. «Grammy Award nominees in top categories»։ USA Today (անգլերեն) (Gannett Company)։ 2005-02-07։ Վերցված է 2011-02-04 
  16. «The Complete List of Grammy Nominations»։ The New York Times (անգլերեն) (The New York Times Company)։ 2005-12-08։ էջ 1։ Վերցված է 2011-02-04 
  17. «49th Annual Grammy Grammy Nominees» (անգլերեն)։ CBS News։ 2006-12-07։ Վերցված է 2011-03-16 
  18. «50th annual Grammy Awards nominations»։ Variety (անգլերեն) (Reed Business Information)։ 2007-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-08-ին։ Վերցված է 2011-02-04 
  19. «Grammy Awards: List of Winners»։ The New York Times (անգլերեն) (The New York Times Company)։ 2010-01-31։ Վերցված է 2011-03-16 
  20. «Nominees And Winners» (անգլերեն)։ National Academy of Recording Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2011-03-16 
  21. «53rd Annual Grammy Awards nominees list»։ Los Angeles Times (անգլերեն) (Tribune Company)։ Վերցված է 2011-02-03 
  22. «55th Annual GRAMMY Awards (2012). Winners»։ GRAMMY.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-15 
  23. «Grammys 2013: Mumford & Sons steal America’s thunder»։ Daily Telegraph։ 11 February 2012։ Վերցված է 11 February 2013 
  24. «56rd Annual Grammy Awards winners list» (անգլերեն)։ Վերցված է 2016-09-30 
  25. «57rd Annual Grammy Awards winners list» (անգլերեն)։ Վերցված է 2016-09-30 
  26. «57rd Annual Grammy Awards winners list» (անգլերեն)։ Վերցված է 2016-09-30 
  27. «59th Annual GRAMMY Awards Winners & Nominees»։ GRAMMY.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-20 
  28. «Ed Sheeran Wins Best Pop Vocal Album»։ GRAMMY.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03 
  29. «61st Grammy Nominees»։ Վերցված է 2018-12-07 
  30. «61st Grammy Nominees»։ Վերցված է դեկտեմբերի 7, 2018 

Արտաքին հղումներԽմբագրել