Yours Truly (հայերեն՝ Հարգանքով), ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեի ստուդիական առաջին ալբոմը։ Թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 30-ին Republic Records լեյբլով։ Սկավառակի հիմնական ժանրը R&B է, որում Արիանային ոգեշնչել են այնպիսի երգչուհիներ, ինչպիսիք են Ուիթնի Հյուսթոնը, Քրիստինա Ագիլերան և Մրայա Քերին, ինչպես նաև Էմի Ուայնհաուսը։ Գրանդեն ալբոմի առաջին մասը բնութագրում է որպես 1990-ականների R&B-ի «վերադարձ», իսկ երկրորդ մասը՝ որպես «շատ յուրահատուկ և առանձնահատուկ»։ Սկավառակի ստանդարտ տարբերակում ընդգրկված են 12 երգեր, իսկ դելյուքս հրատարակությունում կա «The Way» երգի իսպանական տարբերակը։ Արիանան եղել է ալբոմի 5 երգերի համահեղինակ։

Yours Truly
Արիանա Գրանդեի ստուդիական ալբոմ
Թողարկված2013 թվականի օգոստոսի 30
Ձայնագրված2013 թվականի հունիս։
Brandon's Way Recording Studios, London Bridge Studios, The Power House Studios, The Lair Rocket Carousel Studios, Armoury Studios-ում
ԺանրR&B, սոուլ
Տևողություն46:23
Լեզուանգլերեն
ԼեյբլRepublic, Island
ՊրոդյուսերՔեննեթ "Բեյբիֆեյս" Էդմոնդս, Արիանա Գրանդե (իսպ.), Անտոնիո Դիքսոն, Patrick "J. Que" Smith, The Rascals, Հարմոնի Սեմյուելս (նաև իսպ.), Khris Riddick-Tynes, Լեոն Թոմաս III, Մեթ Սքվայր, Միկա Փեննիման, Սքոթ "Սքութեր" Բրաուն(իսպ.), Գրեգ Ուելս
Արիանա Գրանդեի ալբոմների ժամանակագրություն
«Yours Truly»
(2013)
«My Everything»
(2014)
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 81/100[1]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ

2014 թվականի ապրիլի տվյալներով՝ սկավառակը ստացել է ոսկե կարգավիճակ ԱՄՆ-ում։

Նախապատմություն և թողարկում խմբագրել

Ալբոմի ձայնագրումը սկսվել է 2010 թվականին, երբ Արիանա Գրանդեն նկարահանվում էր «Վիքտարիուս» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում[2]։ 2010 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ ալբոմի համար Գրանդեն գրել է շուրջ քսան երգ, բայց ցանկը կրճատել են մինչև 13-ի։ Առաջին սինգլը՝ «Put Your Hearts Up»-ը, թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 12-ին[3]։ Երգն ուղղված էր երգչուհու դեռահաս երկրպագուների համար։ 2012 թվականի հարցազրույցում Արիանան բնութագրել է ալբոմը՝ որպես «նախորդ դարի 50-ականների և 60-ականների երաժշտություն»։ Նա նաև հայտարարել է, որ մինչ սկավառակի թողարկումը պետք է թողարկվեն ևս երկու սինգլներ, որոնցից մեկը կոչվում է «Do You Love Me?», և տվել է նաև այլ երգերի անուններ, որոնք նույնպես պետք է ներառվեին ալբոմի մեջ. դրանք են՝ «Honeymoon Avenue», «Voodoo Love», «Daydreamin», «Boyfriend Material», «You’re My Only Shorty» (Դեմի Լովատոյի երգի քավեր տարբերակը) և «Tattooed Heart»:

2013 թվականի սկզբին Արիանայի լեյբլը հայտնեց իր դժգոհությունը սկավառակի առթիվ, և դժգոհությունը ընդունվեց։ Հարցազրույցի ժամանակ Գրանդեն ասել է, որ դժգոհ է իր «Put Your Hearts Up» սինգլից, և հետաքրքրված չէ այդ ժանրի երգերով[4]։ Նա բացատրել է, որ ցանկացել է թողարկել երաժշտություն, որն իրեն ավելի հարազատ է[5]։ Իգի Ազալիան մերժել է Արիանայի՝ իր հետ աշխատելու առաջարկը, բայց նրանք 2014 թվականին ձայնագրեցին երգ Գրանդեի երկրորդ սկավառակի համար։

Սինգլներ խմբագրել

«The Way» երգը գրվել է 2013 թվականի մարտի 26-ին որպես ալբոմի պաշտոնական գլխավոր սինգլ։ Երգն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում և ստացել է պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում[6]։

«Baby I» թողարկվել է 2013 թվականի հուլիսի 22-ին որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Երգն զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում և առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 141 000 օրինակ[7]։

«Right There» թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 6-ին որպես ալբոմի պաշտոնական վերջին սինգլ[8]։ Երգն զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում[9]։ Ռադիոյով առաջին անգամ հաղորդվել է նույն թվականի սեպտեմբերի 10-ին։

Երգերի ցանկը խմբագրել

  1. «Honeymoon Avenue»
  2. «Baby I»
  3. «Right There» (Բիգ Շոնի հետ համատեղ)
  4. «Tattooed Heart»
  5. «Lovin' It»
  6. «Piano»
  7. «Daydreamin'»
  8. «The Way» (Մեք Միլլերի հետ համատեղ)
  9. «You’ll Never Know»
  10. «Almost Is Never Enough» (Nathan Sykes of The Wanted-ի հետ)
  11. «Popular Song» (Mika-ի հետ)
  12. «Better Left Unsaid»
  13. «The Way» (Spanglish Version) (Մեք Միլլերի հետ համատեղ)

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ(2013–14) Ամենաբարձր
հորիզոնականը
Australian Albums (ARIA)[10] 6
Austrian Albums (Ö3 Austria)[11] 53
Belgian Albums (Ultratop Flanders)[12] 62
Belgian Albums (Ultratop Wallonia)[13] 82
Canadian Albums (Billboard)[14] 2
Chinese Albums (Sino Chart)[15] 27
Danish Albums (Hitlisten)[16] 10
Dutch Albums (MegaCharts)[17] 5
French Albums (SNEP)[18] 183
Greek Albums (IFPI)[19] 31
Irish Albums (IRMA)[20] 6
Japanese Albums (Oricon)[21] 3
Mexican Albums (AMPROFON)[22] 39
New Zealand Albums (RMNZ)[23] 11
Norwegian Albums (VG-lista)[24] 33
Swiss Albums (Schweizer Hitparade)[25] 57
UK Albums (OCC)[26] 7
UK R&B Albums (OCC)[27] 2
US Billboard 200[28] 1
US Digital Albums (Billboard)[29] 1

Տարեվերջի հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ(2013) Հորիզոնական
US Billboard 200[30] 106
Հիթ-շքերթ(2014) Հորիզոնական
Japanese Albums (Oricon)[31] 42
US Billboard 200[32] 68

Հավաստագրեր խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ճապոնիա (RIAJ) ոսկե 104 000[33]
ԱՄՆ (RIAA) ոսկե 500 000[34]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yours Truly Reviews». Metacritic. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  2. Who Is Ariana Grande?
  3. Ariana Grande debuts "Put Your Hearts Up"
  4. Ariana Grande on KIIS FM
  5. Ariana Grande talk about her breakout single "The Way"
  6. "The Way" Certefications
  7. More details about "The Way" music video
  8. "Right There" is out NOW!
  9. «Ariana Grande Chart Story». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  10. "Ariana Grande – Yours Truly". Australiancharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  11. "Ariana Grande – Yours Truly" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  12. "Ariana Grande – Yours Truly" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  13. "Ariana Grande – Yours Truly" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  14. "Ariana Grande – Chart history" Billboard Canadian Albums Chart for Ariana Grande. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  15. «Comprehensive List 2013, Week 49» (Chinese). Sino Chart. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. "Ariana Grande – Yours Truly". Danishcharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  17. "Ariana Grande – Yours Truly" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  18. "Ariana Grande – Yours Truly". Lescharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  19. «Official Cyta-IFPI Charts Top-75 Albums Sales Chart». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  20. "GFK Chart-Track Albums: Week 36, 2013". Chart-Track. IRMA. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  21. "Oricon Top 50 Albums: 2014-02-17" (in Japanese). Oricon. Retrieved փետրվարի 18, 2014.
  22. «Yours Truly de @ArianaGrande puesto #39 del #Top100MX del 21 al 27 de octubre...» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Twitter. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. "Ariana Grande – Yours Truly". Charts.org.nz. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  24. "Ariana Grande – Yours Truly". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  25. "Ariana Grande – Yours Truly". Swisscharts.com. Hung Medien. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  26. "2013-09-14 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved հոկտեմբերի 11, 2013.
  27. «Archive Chart». UK R&B Chart. The Official Charts Company. 2013 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. "Ariana Grande – Chart history" Billboard 200 for Ariana Grande.
  29. "– Chart history" Billboard Digital Albums for Ariana Grande.
  30. «Billboard 200 Albums: Dec 13, 2013». Billboard. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  31. «ja:年間アルバムヒットチャート 2014年(平成26年)» (Japanese). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «2014 Year-End Charts – Billboard 200 Albums». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  33. «ja:年間アルバムヒットチャート 2014年(平成26年) 2014/12/15更新» (Japanese). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Paul Grein (2014 թ․ սեպտեմբերի 13). «Chart Watch: Maroon 5's 'V' & Other Super-Short Album Titles». Music.Yahoo.com. Music.Yahoo.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.