«Anybody Seen My Baby?», անգլիական The Rolling Stones ռոք խմբի երգը նրանց 1997 թվականի «Bridges to Babylon» ալբոմից։ Այն զբաղեցրել է UK Singles Chart-ի 22-րդ հորիզոնականը և դարձել է խմբի 38-րդ երգը, որն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի չարթերի լավագույն 40 երգերում։ Այն ավելի հաջող է եղել արտասահմանում՝ գլխավորելով RPM Top Singles չարթը Կանադայում և ընդգրկվելով որոշ եվրոպական երկրների չարթերի լավագույն 20 երգերում, ներառյալ Հունգարիան և Իսպանիան։ Միացյալ Նահանգներում երգը զբաղեցրել է Billboard Mainstream Rock չարթի 3-րդ հորիզանականը։

«Anybody Seen My Baby?»
«» սինգլի շապիկը (The Rolling Stones, 1997)
The Rolling Stonesսինգլը
«Bridges to Babylon» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 22, 1997 (1997-09-22)
ՖորմատCD
ՁայնագրվածՄարտ-հուլիս, 1997
ԺանրՌոք
Տևողություն4:31
ԼեյբլVirgin
Պրոդյուսեր
  • Դոն Ուաս
  • Dust Brothers
  • The Glimmer Twins
The Rolling Stones-ի սինգլների ժամանակագրություն
«Wild Horses»
(1996)
«Anybody Seen My Baby?»
(1997)
«Saint of Me»
(1998)
«Anybody Seen My Baby?» ՅուԹյուբում

ՆկարագրությունԽմբագրել

Երգի հեղինակներն են Միք Ջագերը և Քիտ Ռիչարդսը, սակայն Քեթրին Դոն Լանգը և Բեն Մինքը նշվում են որպես երգի համահեղինակներ[1]։ Երգն առավել հայտնի է իր կրկներգով, որը շատ նման է 1992 թվականի Լանգի «Constant Craving» հիթ երգին։ Ջագերը և Ռիչարդսը պնդում էին, որ երբեք չեն լսել այս երգը և հայտնաբերել են նմանությունը միայն մինչև «Anybody Seen My Baby?»-ի թողարկումը։ Ինչպես Ռիչարդսը գրել է իր «Կյանք» (անգլ.՝ «Life») ինքնակենսագրության մեջ, «Դուստրս՝ Անջելան, և նրա ընկերուհին եղել են Ռեդլենդսում և ես երգում էի այս ձայնագրությունը, սակայն նրանք սկսել են լիովին այլ երգ երգել։ Նրանք լսում էին Քեթրին Դոն Լանգի 'Constant Craving'-ը։ Հենց Անժելան և նրա ընկերուհին ճանաչել այդ երգը»[2]։ Ջագերը և Ռիչարդսը նշել են Դոն Լանգի և «Constant Craving» երգի համահեղինակ Մինքի մասնակցությունը։ Ավելի ուշ Լանգն ասել է, որ «լիովին շոյված էր», երբ ստացել է երգի հեղինակության իրավունքները[3][4]։

Զուգադիպությամբ, The Rolling Stones-ից հեռանալուց հետո Բրայան Ջոնսի կողմից գրված և ձայնագրված երգերից մեկի վերնագիրը «Has Anybody Seen My Baby» էր[5]։

«Anybody Seen My Baby?»-ն ունի ոգեշնչման լայն շրջանակ, ներառյալ հիփ հոփ կատարող Բիզ Մարկիի սեմփլինգը, որը դարձնում է այն The Rolling Stones-ի միակ երգը, որը սեմփլինգ է ներառում։ Երգում բասը և ստեղնաշարայինները նվագում է Ջեյմի Մուհոբերակը։ Ուադի Ուաքթելը ակուստիկ կիթառ և էլեկտրակիթառ է նվագում, իսկ Ջագերը և Ռիչարդսը՝ միայն էլեկտրակիթառ։

ԹողարկումԽմբագրել

Երգը միջազգային հիթ է դարձել 1997 թվականին՝ ընդգրկվելով որոշ եվրոպական երկրների չարթերի լավագույն 20 երգերում, զբաղեցնելով Կանադայի Top Singles և Alternative 30 չարթերի առաջին հորիզոնականը և Billboard Mainstream Rock-ի երրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում։

ՏեսահոլովակԽմբագրել

Երաժշտական տեսահոլովակը, թերևս, շատ լավ հիշվել է Անջելինա Ջոլիի մասնակցության շնորհիվ[6]։ Նա մարմնավորել է մերկապարուհու կերպարը, որը թողնում է բեմը ելույթի կեսին, Նյու Յորքով թափառելու համար։

ՉարթերԽմբագրել

Շաբաթական չարթերԽմբագրել

Illegal chart entered Canadatopsingles|1 Illegal chart entered Canadaadultcontemporary|4 Illegal chart entered Canadarock|1
Չարթ (1997) Բարձրագույն
դիրք
  Ö3 Austria Top 75[7] 12
  Ultratip Flanders[8] 2
Europe (Eurochart Hot 100)[9] 18
  Suomen virallinen lista[10] 11
  Media Control AG[11] 24
Hungary (Mahasz)[12] 2
Iceland (Íslenski Listinn Topp 40) 15
Italy (Musica e dischi)[13] 20
  Dutch Top 40[14] 12
  Mega Single Top 100[15] 25
  VG-lista[16] 14
Poland (LP3)[17] 1
  Scottish Singles Top 40[18] 18
Spain (AFYVE)[19] 4
  Sverigetopplistan[20] 18
  Schweizer Hitparade[21] 26
  UK Singles Chart[22] 22
  Adult Alternative Songs (Billboard)[23] 2
  Mainstream Rock (Billboard)[24] 3

Տարեվերջյան չարթերԽմբագրել

Չարթ (1997) Դիրք
Canada Top Singles (RPM)[25] 19
Canada Adult Contemporary (RPM)[26] 41
Canada Rock/Alternative (RPM)[27] 27
Iceland (Íslenski Listinn Topp 40) 85
Romania (Romanian Top 100)[28] 35

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Anybody Seen My Baby»։ ACE Title Search։ American Society of Composers, Authors and Publishers։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 13, 2008 
  2. Richards, Keith. Life. New York: Little, Brown & Co., 2010. p. 457.
  3. «The Country Network - k.d. lang»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2012-09-27 
  4. k.d. lang - Something for the Weekend 1/2 ՅուԹյուբում
  5. http://www/aeppli.ch/TUG08/CDJonesUp.pdf
  6. «Angelina Jolie in 'Anybody Seen My Baby?' by the Rolling Stones»։ Ultimate Classic Rock։ Վերցված է ապրիլի 23, 2018 
  7. The Rolling Stones — Anybody Seen My Baby? Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
  8. Ultratop.be — The Rolling Stones — Anybody Seen My Baby? (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 June 2016.
  9. Eurochart Hot 100 Singles։ Music & Media 14 (41)։ հոկտեմբերի 11, 1997: 12։ Վերցված է մայիսի 29, 2020 
  10. Finnishcharts.com — The Rolling Stones — Anybody Seen My Baby?. Finland’s Official List
  11. The Rolling Stones - Anybody Seen My Baby? (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 18 June 2016.
  12. Top National Sellers։ Music & Media 14 (41)։ հոկտեմբերի 11, 1997: 14։ Վերցված է մայիսի 6, 2018 
  13. Hits of the World – Italy։ Billboard 109 (41)։ հոկտեմբերի 11, 1997: 60։ Վերցված է հունիսի 4, 2020 
  14. Nederlandse Top 40 - week 42, 1997 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 4 October 2018.
  15. Dutchcharts.nl — The Rolling Stones — Anybody Seen My Baby? (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 June 2016.
  16. Norwegiancharts.com — The Rolling Stones — Anybody Seen My Baby?. VG-lista. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
  17. Notowanie nr821 (լեհերեն)։ LP3։ հոկտեմբերի 24, 1997։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին։ Վերցված է մարտի 4, 2019 
  18. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 4 October 2018.
  19. Salaverri Fernando (September 2005)։ Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.)։ Spain: Fundación Autor-SGAE։ ISBN 84-8048-639-2 
  20. Swedishcharts.com — The Rolling Stones — Anybody Seen My Baby?. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
  21. The Rolling Stones — Anybody Seen My Baby? swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 18 June 2016.
  22. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 4 October 2018.
  23. The Rolling Stones Album & Song Chart History Billboard Adult Alternative Songs for The Rolling Stones. Ստուգվել է 18 June 2016.
  24. The Rolling Stones Album & Song Chart History Billboard Mainstream Rock for The Rolling Stones. Ստուգվել է 18 June 2016.
  25. RPM '97 Year End Top 100 Hit Tracks։ RPM (Library and Archives Canada)։ Վերցված է հոկտեմբերի 4, 2018 
  26. RPM '97 Year End Top 100 Adult Contemporary Tracks։ RPM (Library and Archives Canada)։ Վերցված է հոկտեմբերի 4, 2018 
  27. RPM '97 Year End Top 50 Alternative Tracks։ RPM (Library and Archives Canada)։ Վերցված է հոկտեմբերի 4, 2018 
  28. «Romanian Top 100 Singles Airplay – Top of the Year 1997» (ռումիներեն)։ Romanian Top 100։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 22, 2005-ին։ Վերցված է մայիսի 4, 2020 

Արտաքին հղումներԽմբագրել