Մալեֆիսենտ (ֆիլմ)
Մալեֆիսենտ (անգլ.՝ Maleficent), ռեժիսոր Ռոբերտ Ստրոմբերգի կողմից նկարահանված եռաչափ ֆենթեզի ժանրի ֆիլմ, որն ստեղծվել է «Walt Disney Pictures» ստուդիայի կողմից։ Ֆիլմը հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռիմեյքը, որտեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենտ փերու տեսանկյունից։ Փերու դերը խաղում է ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին։ Ֆիլմում հանդես են եկել նաև դերասաններ Էլ Ֆենինգը, Շարլտո Կոպլին, Ջունո Թեմփլը, Սեմ Ռայլին և այլք։ Ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրացել 2014 թվականի մայիսի 28-ին[12]։
Մալեֆիսենտ անգլ.՝ Maleficent | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3], դրամա և մարտաֆիլմ |
Հիմք | Մայր սագի հեքիաթները |
Թվական | մայիսի 30, 2014[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Ստրոմբերգ[5][6][7][…] |
Պրոդյուսեր | Ջո Ռոտ |
Սցենարի հեղինակ | Լինդա Վուլվերտոն |
Դերակատարներ | Անջելինա Ջոլի[6][7][8][…], Էլ Ֆեննինգ[6][8][9][…], Շարլտո Կոպլի[8][9][10][…], Ջունո Թեմփլ[8][9][2], Սեմ Ռեյլի[8][9][10][…], Միրանդա Ռիչարդսոն[2], Իմելդա Ստոնթոն[8][9][2], Բրենտոն Թուեյտես[8][9][2], Ջանեթ ՄակԹիր[8], Քեննեթ Քրենեմ[8][2], Լեսլի Մենվիլ[8][9][2], Հանա Նյու, Սառա Ֆլինդ և Էլլա Փարնել |
Օպերատոր | Դին Սեմլեր |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Քրիս Լեբենզոն և Ռիկ Փիրսոն |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures և Roth Films |
Տևողություն | 97 րոպե |
Շահույթ | 758 410 378 $[11] |
Հաջորդ | Մալեֆիսենտա: Խավարի տիրուհին |
Պաշտոնական կայքէջ | |
Maleficent (film) Վիքիպահեստում |
ՍյուժեԽմբագրել
Երիտասարդ փերի Մալեֆիսենտը իր կյանքն էր վարում Ճահճուտներում, որը շրջապատված էր հեքիաթային արարածներով: Մի անգամ նա ծանոթանում է մի տղայի հետ որի անունը Ստեֆան էր և նրանց միջև միանգամից առաջանում է ընկերություն, որը հետագայում վերածվում է սիրո: Չնայած դրան տարիների ընթացքում Ստեֆանը ավելի է հեռանում Մալիֆիսենտից:
երբ լրանում է Մալիֆիսենտի 20 տարին, ճահճուտի վրա հարձակվում է զորք որը թագավոր Հենրիինն էր, որը միշտ ցանկացել է տիրել նրանց հարստությանը: Մալիֆիսենտը և ուրիշ կախարդական էակներ կանգնում են պաշտպանելու իրենց տունը քշելու նրանց, իսկ Մալիֆիսենտին հաջողվում է ծանր վիրավորել թագավորին: թագավոր Հենրին մահամերձ լինելով հայտարարում է որ ցանկացածըՙ ով կսպանի Մալիֆիսենտին, կժառանգի գահը և կամուսնանա իր աղջկաՙ արքայադուստր Լեիլայի հետ: որոշ ժամանակ անց Մալիֆիսենտի մոտ է գնում Ստեֆանը և տեղեկացնում նրան վտանգի մասին: Մալիֆիսենտը հավատում է նրան և ամբողջ հաջորդ երեկոն նրանք անց են կացնում միասին, մինչև փերին չի քնում քնաբերի ազդեցության տակ, որը տվել էր նրան Ստեֆանը: Ստեֆանը ուզում էր սպանել փերիին, բայց չի կարողանում իրեն թույլ տալ անել դա: Նա կտրում է Մալիֆիսենտի թևերը և տանում է իր հետ որպես ճահճի պաշտպանի մահվան ապացույց:
Առավոտյան Մալիֆիսենտը բացահայտում է, որ Ստեֆանը կտրել է իր թևերը, բայց չի կարողանում հասկանալ այդ արարքի իմաստը: Որոշ ժամանակ անց փերին օգնում է Դիավալ անունով ագռավին, և նա որպես շնորհակալություն համաձայնում է ծառայել Մալիֆիսենտին: Նրա օգնությամբ Մալիֆիսենտը իմանում է որ Ստեֆանը դավաճանել է իրեն և կտրել է իր թևերը թագավոր դառնալու համար: Զայրանալով՝ հուզված փերին վերադառնում է ճահճուտ և իրեն թագուհի է հռչակում:
Որոշ ժամանակ անց Դիավալը հայտնում է Մալիֆիսենտին, որ ծնվել է Ստեֆանի աղջիկը և այդ առիթով լինելու է կնունք: Ցանկանալով վրեժղնդիր լինել Ստեֆանից, կնունքի օրը Մալիֆիսենտան հայտնվում է ամրոցում և կախարդում է Ստեֆանի աղջկան՝ Ավրորային, հավերժական անեծքով. 16 տարեկանը լրանալուն պես արքայադուստրը կծակի իր մատը և կքնի հավերժական քնով: թագավորը խնդրում է մեղմացնել պատիժը, և այդ ժամանակ Մալիֆիսենտը ավելացնում է որ Ավրորան կարող է արթնանալ քնից սիրո համբույրի օգնությամբ: Վախեցած իր և իր աղջկա համար, Ստեֆանը տալիս է աղջկան 3 փերիներին՝ Նոտգրասին, Ֆլիտլին և Ֆիսլվիտին, որոնք տանում են աղջկան անտառի խորքը: Իսկ ինքը թաքնվում է հենց իր սեփական ամրոցում:
ԴերերումԽմբագրել
- Անջելինա Ջոլի - Մալեֆիսենտ
- Էլ Ֆաննինգ - Ավրորա
- Շարլտո Կոպլի - Ստեֆան
- Ջունո Թեմփլ - Ֆիլսվիթ
- Սեմ Ռայլի - Դիավալ
- Միրանդա Րիչարդսոն - Ուլլա
- Իմելդա Ստոնտոն - Նոթգրասս
- Լեսլի Մենվիլլ - Ֆլիթլլ
- Բրենտոն Տուեյստ - Ֆիլիպ
- Էլլա Պերնելլ - երիտասարդ Մալեֆիսենտ
- Իզաբելլ Մոլլոյ - մանուկ Մալեֆիսենտ
- Թոբի Ռեգբո - երիտասարդ Ստեֆան
- Մայքլ Հիգգինս - մանուկ Ստեֆան
- Վիվյեն Ջոլի-Փիթթ - փոքր Ավրորա
- Էլեոնոր Ուորթինգտոն Կոկս - Ավրորան մանուկ ժամանակ
- Հաննա Նյու - թագուհի Լեյլա
- Քեննեթ Կրենեմ - թագավոր Հենրի
- Փիթեր Կապալդի - թագավոր Քինլոհ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.nytimes.com/2014/05/30/movies/angelina-jolie-stars-in-maleficent-from-disney.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.metacritic.com/movie/maleficent
- ↑ http://www.filmaffinity.com/en/film986989.html
- ↑ McClintock P. Pixar's 'The Good Dinosaur' Pushed Back Nearly 18 Months After Losing Director // The Hollywood Reporter / J. Min — LA: Prometheus Global Media, 2013. — ISSN 0018-3660
- ↑ http://www.imdb.com/title/tt1587310/?ref_=fn_al_tt_1
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.interfilmes.com/filme_28007_Malevola-(Maleficent).html
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/es/film986989.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 http://www.imdb.com/title/tt1587310/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.bbfc.co.uk/releases/maleficent-2014
- ↑ 10,0 10,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=201429.html
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Patten Dominic (2013-09-18)։ «Disney Shifts ‘Maleficent’, ‘Good Dinosaur’ & ‘Finding Dory’ Release Dates»։ Deadline Hollywood։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18