Պատկերելով Աստծուն
«Պատկերելով Աստծուն» (Playing god), 1997 թվականի դրամա՝ նկարահանված Էնդի Ուիլսոնի կողմից։ Գլխավոր դերերում Դևիդ Դուխովնի, Թիմոթի Հաթոն և Անջելինա Ջոլի։
Պատկերելով Աստծուն անգլ.՝ Playing God | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | քրեական[1] և դրամա[1] |
Թվական | 1997 և հոկտեմբերի 17, 1997[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Andy Wilson?[1][2] |
Պրոդյուսեր | Մարկ Աբրահամ |
Սցենարի հեղինակ | Mark Haskell Smith? |
Դերակատարներ | Դևիդ Դուխովնի[2][3], Թիմոթի Թարկին Հաթթոն[2][3], Անջելինա Ջոլի[3], Մայքլ Մասսի[2][3], Պետեր Ստորմարե[3], Gary Dourdan?[3], Ջոն Հոուքս[3], Էնդրյու Տիրնան[3], Կիոն Յանգ[3] և Թրեյսի Ուոլթեր[3] |
Օպերատոր | Էնթոնի Բ․ Ռիչմոնդ |
Երաժշտություն | Ռիչարդ Հարթլի |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Մալիբու |
Կինոընկերություն | Touchstone Pictures |
Տևողություն | 93 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Վիրաբույժ Յուջին Սէնդսին զրկում են լիցենզիայից՝ վիրահատության ընթացքում հիվանդի մահանալուց հետո, որը նա կատարել է ամֆետամինի ազդեցության տակ։ Իրականությունից կտրվելու փորձերից, մի քանի ամսվա ընթացքում, հերոսը տրվում է թմրանյութերին։
Բարում հերթական դոզան գնելու ժամանակ նա ականատես է լինում ավազակային պարզաբանմանը և փրկում վիրավոր տուժածի կյանքը` օգտագործելով իր բժիշկի տաղանդը։ Այս ամենից հետո նա հայտնվում է տեղական քրեական կազմակերպության տեսադաշտում և դառնում է նրանց պալատական բժիշկը, նրանով նաև հետաքրքրվում է հետաքննությունների դաշնային բյուրոն։
ԴերերումԽմբագրել
- Դևիդ Դուխովնի — Յուջին Սէնդս
- Տիմոտի Խատտոն — Ռայմոնդ Բլոսոմ
- Անջելինա Ջոլի — Կլեր
- Մայքլ Մասսի — Գեյջ
- Պետեր Ստորմարե — Վլադիմիր
- Էնդրյու Տիրնան — Կիրիլ
- Գարի Դուրդան — Յատես
- Ջոն Հոուկս — Ֆլիկ
- Ուիլլ Ստյուարտ — Պերրի
- Ֆիլիպ Մուն — Կէսի
Նկարահանող խումբԽմբագրել
- Ռեժիսոր։ Էնդի Ուիլսոն
- Սցենարիստ։ Մարկ Հեսկել Սմիթ
- Պրոդյուսերներ։ Լորա Բիկֆորդ, Մարկ Աբրահամ
- Կատարող պրոդյուսերներ։ Թոմաս Է. Բլիսս, Էրմիէն Բերնստայն
- Օպերատոր։ Էնտոնի Բ. Ռիչմոնդ
- Նկարիչ։ Նաոմի Շոխէն
- Երգահան։ Ռիչարդ Հարտլի
- Մոնտաժ։ Լուիզ Ռուբակի
- Հագուստներ։ Մէրի Զոֆրիս
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Անջելինա Ջոլիին Թիմոթի Հանթոնի հետ կապ էին վերագրել, որը 15 տարի մեծ էր նրանից և խաղացել է նրա հետ «Պատկերելով աստծուն» ֆիլմում։
- Ջոլիի առաջին նկարահանումները եղել են Ջոնի Լի Միլերի հետ ամուսնանալուց անմիջապես հետո։
- Ֆիլմը պատրաստ էր 1995 թվականին, սակայն փորձնական լսարանը բացասական ռեակցիա ցույց տվեց, այդ իսկ պատճառով մինչև 1997 թվական այն չէին թողարկում։
- Ֆիլմի թրեյլերը պարունակում էր Դևիդ Դուխովնիի և Անջելինա Ջոլիի կարճ սիրային դրվագները։ Ավելի ուշ դերասանուհին հաստատել է, որ ֆիլմի համար նկարահանվել է երկու սիրային տեսարան, սակայն այդ հատվածները վերջնական մոնտաժի ժամանակ կտրել են։