Մարդասեր ( հուն․՝ φιλέω, «սիրել» և հուն․՝ ἄνθρωπος, «մարդ»), բարեգործությամբ զբաղվող մարդ՝ օգնության կարիք ունեցողներին։

Վ.Ե.Մակովսկի «Այցելություն աղքատներին» (1874)

Մարդասիրության ամենահին ձև է հանդիսանում ողորմություն տալը և օգնելը աղքատներին՝ հիմնականում եկեղեցիներում և վանքերում։

Մարդասիրությունը դա ամբողջ մարդկության ճակատագրի բարելավման մտահոգությունն է[1]։ Մարդասերը հակադրվում է մարդատյացին և չի համարվում սոցիալական հիվանդություն։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

«Մարդասիրություն» հասկացությունը հունական լեզվից թարգմանաբար նշանակում է սեր դեպի մարդիկ։ Մ.թ.ա. 5-րդ դարում այն նշանակում էր աստվածահաճություն, իսկ մեր թվարկության 5-րդ դարում՝ բարեկամական վերաբերմունք մարդու հանդեպ։ Ներկայիս փուլում «մարդասիրություն» հասկացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել Ֆրանսիայում, որից էլ փոխառված է մեր խոսքի մեջ։

Առաջին անգամ «մարդասիրություն» բառը հայտնվել է Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունում՝ մարդկանց Աստվածային օգնության նշանակությունը ցույց տալու համար։

Մարդասիրության մասին ասացվածքներ և աֆորիզմներ խմբագրել

  • Մարդասերները՝ տարվելով բարեգործությամբ, կորցնում են ամբողջ մարդասիրությունը։ Դա նրանց առանձնահատկությունն է (Օսկար Ուայլդ, «Դորիան Գրեյի դիմանկարը»)
  • Մաքուր մարդասիրությունը շատ լավ է, բայց բարեգործություն գումարած հինգ տոկոսը ավելի լավ է։ (Սեսիլ Ռոդս)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чудинов А. Н. Словарь иностранных слов, вошедших в состав русского языка. — М., 1910.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդասեր» հոդվածին։