Փոխարինում (ֆիլմ, 2008)
Փոխարինում (ֆիլմ, 2008 թվական), (անգլ.՝ Changeling)՝ ռեժիսոր Քլինթ Իսթվուդի ամերիկյան թրիլերը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1920- ական թվականների վերջին Լոս-Անջելեսում, և հիմնված են մի կնոջ իրական պատմության վրա, ով հասկանում է, որ տղան՝ ում ոստիկանությունը վերադարձրել է նրան առևանգումից հետո, իր որդին չէ։ Հուսահատորեն փորձելով հասնել որդու որոնումների վերսկսմանը, նա դիմում է լրագրողներին։ Բայց քաղաքային իշխանությանը դա շահավետ չէ, ուստի նրան հայտարարում են վատ մայր և մոլագար։ Սցենարի հեղինակը Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկին է, ով մեկ տարի շարունակ քաղաքային արխիվներում ուսումնասիրել է այդ գործը։ Սցենարը պատրաստվել է Imagine Entertainment և Malpaso Productions-ի կողմից Universal Pictures-ի համար։ Ի սկզբանե ռեժիսորը պետք է լիներ Ռոն Հովարդը, սակայն ժամանակի սղության և ծրագրի իրականացման գործընթացը արագացնելու համընդհանուր ձգտման պատճառով նրան փոխարինեց Քլինթ Իսթվուդը։
Գլխավոր դերում ՝ Անջելինա Ջոլի։ Ֆիլմում նկարահանվել են նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Ջեֆրի Դոնովանը, Ջոն Մալկովիչը, Էմի Ռայանը, Մայքլ Քելլին, Ջեֆրի Պիրսոնը, Ջեյսոն Բաթլեր Խարները և Կոլմ Ֆիորը։ Ֆիլմում բացահայտվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կնոջ իրավազրկությունը, կաշառակերությունը քաղաքական համակարգում և բռնությամբ կատարված հանցագործությունների ազդեցությունը հասարակության փոխհարաբերությունների վրա։ Հիմնական նկարահանումները սկսվել են 2007 թվականի հոկտեմբերին և ավարտվել նոյեմբերին։ Նկարահանումները տեղի են ունեցել Լոս-Անջելեսի շրջակայքում։

«Փոխարինում»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 20-ին Կաննի 61-րդ կինոփառատոնին։ Հյուսիսային Ամերիկայում պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 4-ին, որպես Նյու Յորքի 46-րդ կինոփառատոնի կենտրոնական ֆիլմ և վարձույթի թողարկվեց սահմանապակումների վերացումից հետո՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ին։ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ֆիլմը էկրանին հայտնվեց նոյեմբերի 28-ին։
Քննադատների արձագանքը ընդհանուր առմամբ բարեպատեհ էր։ Ռուսաստանում պրեմիերան կայացավ 2009 թվականի հունվարի 15-ին։
Պատմություն
խմբագրել1928 թվականին Լոս–Անջելեսի արվարձանում ապրող հեռախոսավարուհի Քրիստին Քոլինսը աշխատանքից տուն վերադառնալով հայտնաբերում է իր իննամյա տղայի՝ Ուոթսոնի կորուստը։ Սուրբ Գուստավ Բրիգլեդը Քրիստինի դեպքը ներկայացնում է որպես Լոս-Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի անիրազեկության և կաշառակերության ապացույց։ Ուոլթերի անհետացումից մի քանի ամիս անց ոստիկանությունը տեղեկացնում է Քրիստինին, որ նրա որդին գտնվել է Դե-Կալբեում (ինչ-որ տղամարդ թողել էր նրան ճանապարհամերձ սրճարանում)։ Համարելով, որ կատարվածին լայն հրապարակում տալը կօգնի հասարակությանը որոշ ժամանակով մոռանալ նրանց արատավոր հեղինակության մասին, Լոս-Անջելեսի ոստիկանությունը կազմակերպում է Քրիստինի և որդու հրապարակային վերամիավորումը։
Սակայն Քրիստինը տեսնելով տղային, նկատում է, որ իր դիմաց Ուոլթերը չէ, բայց անչափահասների գործով բաժնի ղեկավար կապիտան Ջեյ-Ջեյ Ջոնսը պնդում է, որ նա հենց Ուոլթեր Քոլինսն է և Քրիստինը նրա ճնշման ներքո համաձայնվում է տղային տանել տուն՝ «փորձնական»։ Նորաթուխ որդու մեջ առաջին իսկ օրը նա տարօրինակություններ է նկատում։ Երեխան թլպատած էր և Ուոլթերից հասակով ցածր։ Նա այդ մասին հայտնում է Ջոնսին, նա բժիշկ է ուղարկում, ով ամեն ինչ շատ հեշտ բացատրում է. Երեխային կարող էր թլպատել այն տղամարդը, ով նրան թողել էր սրճարանում, իսկ հասակի տարբերությունը բացատրվում է նրանով, որ նա ակնհայտորեն հոգեբանական վնասվածք է ստացել և նրա ողնաշարը կրճատվել է։ Դրանից հետո ոստիկանության ներկայացմամբ, մամուլը գրում է, որ Քրիստինը վատ մայր է։
Նրա փորձերը՝ ստիպել տղային պատմել ճշմարտությունը ապարդյուն են անցնում։ Բրիգլեբը բացատրում է Քրիստինին, որ ոստիկանությունը փորձում է վարկաբեկել նրան։ Այնուամենայնիվ Քրիստինին հաջողվում է որոշ հաջողության հասնել՝ Ուոլթերի դպրոցի ուսուցչուհին և ատամնաբույժը ում մոտ ստուգվում էր տղան, վստահ էին, որ այդ տղան ինքնակոչ է և համապատասխան վկայություն են տալիս, իսկ Քրիստինը ողջ պատմությունը պատմում է մամուլում։ Այդժամ Ջոնսը Քրիստինին հարկադիր բուժման է ուղարկում Լոս-Անջելեսի հիվանդանոցի կանանց հոգեբուժական բաժանմունք «Կոդ 12» ախտորոշմամբ, որի համաձայն այդ ժամանակ բանտ և հիվանդանոցներ էին ուղարկում մարդկանց, ովքեր վտանգավոր էին համարվում հասարակության համար։ Շուտով Քրիստինը հոգեբուժարանում բացահայտում է, որ «Կոդ 12» ախտորոշումը կրում են այն կանայք, ովքեր համարձակվել են դեմ գնալ Լոս-Անջելեսի ոստիկանությանը։ Այդպես նա ծանոթանում է մարմնավաճառ Քերոլ Դեկստերի հետ, ով հատուցում էր ոստիկանի դեմ բողոք գրելու համար, ով նրան ծեծող հաճախորդ էր։ Բժիշկ Ստիլը Քրիստինին խելագար է համարում ստիպում է նրան տրանկվիլիզատորներ ընդունել։ Բժիշկը պատրաստ է դուրս գրել Քրիստինին, եթե նա պաշտոնապես ընդունի, որ սխալվել է, որ ոստիկանությունը գտել է իր որդուն։ Քրիստինը հրաժարվում է։
Մինչդեռ հետախույզ Լեսթեր Յաբարը ժամանում է Գորդոն Նորտքոտի ագարակը, որպեսզի այնտեղից վերցնի Սենֆորդ Կլարկին՝ կանադացի դեռահասին, ով անօրինաբար հատել էր ԱՄՆ-ի սահմանը։ Յաբարան ագարակի տիրոջը չի հանդիպում և գտնում է վախեցած Սենֆորդին, ով փախչելու անհաջող փորձեր է կատարում։ Ոստիկանական բաժանմունքում Սենֆորդը տեղեկանալով, որ նրան բռնել են արտաքսելու համար, Յաբարին պատմում է ցնցող պատմություն։ Նրա զարմիկը՝ Գորդոն Նորտքոտը և ինքը Սենֆորդը՝ նրա ճնշման տակ սպանել են 20 փոքր տղաների։ Նորտքոտը օգտագործում էր Սենֆորդին որպես խայծ, երեխաները տեսնելով Ստենֆորդին առանց վախենալու նստում էին Նորտքոտի մեքենան և նա նրանց տեղափոխում էր ագարակ, որտեղ փակում էր հավաբնում, իսկ հետո, երբ նրանց թիվը աճում էր, ողջ ողջ կացնով կտոր կտոր էր անում, երբեմն սպառնալիքներով ստիպելով Սենֆորդին անել դա։ Մնացորդները թաղում էին հենց ագարակում։ Այնուհետև Յաբարան տղային երեխաների նկարներ է ցույց տալիս, ովքեր վերջին ժամանակներիը անհետացել են Կալիֆոռնիայում և խնդրում է ցույց տալ նրանցից որևէ մեկը եղել էր ագարակում, թե ոչ։ Սենֆորդի մատնանշած երեխաներից մեկը Ուոլթեր Քոլինսն էր։
Գորդոն Նորտքոտին հայտարարում են հետախուզման մեջ, ավելի ուշ բռնում են Կանադայում, ուր փախել էր, երբ տեսել էր իր ագարակին մոտեցող Յաբարին։ Զուգահեռաբար ագարակում գտնում են թաղված երեխաների մնացորդները և սարսափելի սկանդալ է բռնկվում։ Քրիստինին ազատում են հոգեբուժարանից, երբ սուրբ Բրիգլեդը բժիշկ Ստիլին ցույց է տալիս թերթի հոդվածը, որտեղ ասվում էր, որ ագարակում սպանված երեխաների մեջ էր նաև Ուոլթերը։ Ավելի ուշ Քրիստինը և Բրիգլեդը հասնում են «կոդ 12» ախտանիշով հիվանդների ազատ արձակմանը։ Նորտքոտոնի և Քրիստինի պատմությունը այնպիսի արձագանք առաջացրեց, որ շտապ կարգով անցկացնում են միանգամից երկու դատական վարույթ՝ մեկը Նորտքոտոնի նկատմամբ, մյուսը՝ Լոս-Անջելեսի ոստիկանության։
Արդյունքում Ջոնսին և ոստիկանության կապիտան Ջեյմս Դեվիսին հեռացնում են իրենց պաշտոններից, իսկ Նորտքոտոնին երկու տարի Սան-Կվենտին քաղաքի բանտում անցկացնելուց հետո դատապարտում են կախման։ Դատարանում նա Քրիստինին ասում է, որ չի սպանել Ուոլթերին, ինչը նրան հույս է տալիս, որ իր որդին ողջ է։ 1930 թվականին մահապատժի նախօրեին Քրիստինը հեռագիր է ստանում Նորտքոտոնից՝ նրա մոտ բանտ գնալու խնդրանքով։ Նա ցանկանում էր մահապատժից առաջ ապաշխարել և պատմել ճշմարտությունը։ Քրիստին գնում է, բայց Գորդոնը անսպասելի հրաժարվում է նրա հետ խոսել եւ Քրիստինին չի հաջողվում ոչնչի հասնել։ Նորտքոտոնին կախում են, իսկ Քրիստինը շարունակում է ապրել, վստահ լինելով, որ նրա որդին ողջ է։ 1935 թվականին հանկարցակի հայտնվում է Դեվիդ Կլեյը՝ արևանգված տղաներից մեկը, ում մի քանի երեխաների հետ հաջողվել էր փախչել ագարակից։ Նա պատմում է, որ այդ տղաներից մեկին Ուոլթեր Քոլինս էին կոչում, Դեվիդը հիշում էր նրա անունը քանի որ վերջինս օգնել էր նրան փախչել։ Սակայն քանի որ նրանք փախել են գիշերը և տարբեր ուղղություններով Դեվիդը չգիտի ինչ է եղել մնացած երեխաների հետ։ Դրանից հետո Քրիստինը վերջնականապես համոզվում է, որ Ուոլթերը ողջ է, բայց ինչ-որ պատճառներով չի կարողանում կապվել իր հետ։ Ֆիլմը ավարտվում է մակագրությամբ, հայտնելով, որ ստեղծված հեղինակության պատճառով Վայնվիլը վերանվանվեց Միրա-Լոմի, իսկ Քրիստին Քոլինսը ամբողջ կյանքի ընթացքում փնտրում է որդուն։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Անջելինա Ջոլի | Քրիստին Քոլինս |
Ջոն Գևին Մալկովիչ | Գուստավ Բրիգլեբ |
Ջեֆրի Դոնովան | Կապիտան Ջոնս |
Գեթլին Գրիֆին | Ուոլթեր՝ Քրիստիանի որդին |
Մայքլ Քելլի | Լեսթեր Իբարա՝ խուզարկու |
Կոլմ Ֆիոր | Ջեյմս Դեվիս |
Ջեյսոն Բաթլեր Խարներ | Գորդոն Նորթկոտ |
Էմի Ռայան | Քերոլ Դեքստեր |
Ջեֆրի Պիրսոն | Խան՝ փաստաբան |
Դենիս Օ Հարե | բժիշկ Ջոնաթան Սթիլ |
Ֆրենկ Վուդ | Բեն Հարիս |
Միշել Մարտին | Սենդի |
Դեվիդ Կոնտի | Արթուր Հատչինս |
Ռիդ Բիրնի | քաղաքապետ Կրայեր |
Զաք Միլս | թերթ վաճառող տղա |
Մրցանակներ եւ անվանակարգումներ
խմբագրելՄրցանակներ
- 2009 թվական՝ «Սատուրն» մրցանակ, կնոջ լավագույն դերի համար (Անջելինա Ջոլի)
Անվանակարգումներ
- 2008 թվական՝ Կաննի կինոփառատոնին ներկայացվել է «Ոսկե արմավենի» մրցանակի (Քլինթ Իսթվուդ)
- 2009 թվական ներկայացվել է երեք «Օսկար» մրցանակի։ Լավագույն դերասանուհի (Անջելինա Ջոլի), բեմադրիչ-նկարիչի լավագույն աշխատանք (Ջեյմս Մուրակամի), Գերի Ֆետիս), օպերատորի լավագույն աշխատանք (Թոմ Ստեռն)
- 2009 թվական ներկայացվել է հինգ «Սատուռն» մրցանակի։ Լավագույն ֆիլմ՝ արկածային, թրելեր ժանրերում, լավագույն ռեժիսոր (Քլինթ Իսթվուդ), լավագույն սցենար (Ջ. Մայքլ Ստրաժինսկի), լավագույն երաժշտություն (Քլինթ Իսթվուդ), լավագույն բեմական հագուստ (Դեբորա Հոպպպեր)
- 2009 թվական ներկայացվել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի։ Կնոջ լավագույն դերի համար (Անջելինա Ջոլի), լավագույն ռեժիսոր (Քլինթ Իսթվուդ),լավագույն սցենարիստ (Ջ. Մայքլ Ստրաժինսկի), օպերատորի լավագույն աշխատանք (Թոմ Ստեռն), լավագույն բեմական հագուստ (Դեբորա Հոպպպեր), լավագույն ձայն, լավագույն մոնտաժ (Ջոել Կոկս, Գերի Ռուչ), բեմադրիչ-նկարչի լավագույն աշխատանք (Ջեյմս Մուրակամի), Գերի Ֆետիս)
- 2009 թվական ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, երկու անվանակարգերում՝ կնոջ լավագույն դեր, դրամա (Անջելինա Ջոլի), լավագույն երաժշտություն (Քլինթ Իսթվուդ)
- 2009 թվական ներկայացվել է ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիա մրցանակի կնոջ լավագույն դերի համար (Անջելինա Ջոլի)
- 2010 թվական ներկայացվել է Ճապոնիայի կինոպառատոնին լավագույն արտասահմանյան ֆիլմ նոմինացիայում։
Շահույթ
խմբագրելՖիլմի բյուջեն կազմել է 55 միլիոն դոլար։ Սահմանափակ վարձույթում է 2008 թվականի հոկտեմբերի 24-ից, լայն Վարձույթում՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2009 թվականի հունվարի 8-ը։ Սահմանապակ վարձույթի առաջին ցուցադրմանը հավաքել է 489 015 դոլար (15 կինոթատրոններում 20-րդ տեղ), լայն վարձույթի առաջին շաբաթը՝ 9 351 560 դոլար (1850 կինոթատրոններում 4-րդ տեղ)։ Առավելագույն թվով ցուցադրություններ 1896 կինոթատրոններում միանվագ։ Վարձույթի ընթացքում վաստակել է 113 020 256 դոլար (53-րդ տեղ ըստ տարվա արդյունքների), որից 35 739 802 դոլար ԱՄՆ-ում (80-րդ տեղ, ըստ տարվա արդյունքների) և 77 280 454 դոլար մյուս երկրներում։
ԱՊՀ-ի երկրներում ֆիլմը ցուցադրվել է 2009 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի 4-ը ևվաստակել է գրեթե 30 միլիոն ռուբլի (ավելի քան 900 հազար դոլար)։
Փաստեր
խմբագրել- Անգլերենից թարգմանաբար ֆիլմի անվանումը «changeling»՝ բառը նշանակում է կախարդական արարածի՝ էլֆի, տրոլի կամ փերիի երեխա, որոնց թողնում են առևանգված մարդկային երեխայի փոխարեն։
- Անջելինա Ջոլիի մարմնավորած դերը՝ Քրիստին երկու անգամ կրկնում է հետևյալ արտահայտությունը՝ «Երբեք մի սկսիր կռվել առաջինը, բայց միշտ ավարտիր այն»։ Սա այն արտահայտությունն է, որը ըստ կապիտան Ջոն Շերիդանի նրան ասում էր հայրը, որը հնչել է 90-ական թվականներին «Բաբելոն-5» սերիալում (1995 թվական), որի սցենարի հեղինակը դարձյալ Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկին էր։
- Որոշ կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվել է «Օտարական» («Nomad») անվամբ
- Քրիստին Քոլինզի դերի համար առաջադրվել են Հիլարի Սուենկը և Ռիզ Ուիզերսփունը։
- Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա՝ աննշան փոփոխություններով։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխարինում (ֆիլմ, 2008)» հոդվածին։ |