«Անապատի լուսին» (անգլ.՝ Mojave Moon), 1996 թվականի ամերիկյան ճամփորդական կինոնկար[4], դերերում՝ Դեննի Այելլո, Էնն Առչեր,Մայքլ Բին, Անջելինա Ջոլի և Ջեք Նուսեուորդի։ Սցենարը գրել է Լեոնարդ Գլասերը, ռեժիսոր՝ Քևին Դոուլինգ։

Անապատի լուսին
անգլ.՝ Mojave Moon
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔևին Դաուլինգ[1][2]
ՊրոդյուսերՄեթ Սելինջեր
Սցենարի հեղինակԼեոնարդ Գլասեր
ԴերակատարներԴեննի Այելլո[2][3], Էնն Առչեր[3], Անջելինա Ջոլի[3], Մայքլ Բին[3], Ալֆրեդ Մոլինա[3] և Ջեք Նոուզուորֆի[3]
ՕպերատորՋեյմս Գլենոն
Տևողություն95 րոպե

Սյուժե խմբագրել

Ալ Մաքքորդը իր սիրած ռեստորանում էր, երբ ծանոթանում է մի գրավիչ երիտասարդ կնոջ՝ Էլլիի հետ, որը քաղաքից գնում էր դեպի Մոհավի անապատ, որտեղ ապրում էր նրա մայրը՝ Ջուլին։ Ալը սիրավեպ է սկսում ազատամիտ Ջուլիի հետ՝ չնայած նրա զուգընկերոջ՝ Բոյդի ներկայությանը, որը որոշ պահերի նմանվում էր խելագարի։ Դրան հաջորդում են տարօրինակ իրադարձություններ, և Ալին մնում է բացատրություն գտնել։

Անապատում Ալի մեքենայի անվադողը ծակվում է։ Նա բացում է բեռնախցիկը և այնտեղ դիակ է հայտնաբերում (Էլլիի ընկերոջը՝ Կաիսերին, որի մասին Ալը դեռ տեղյակ չէր)։ Մայրուղու պարեկային ծառայության մոտակա անցումից հետո Ալը գնում է բենզալցակայան՝ լիցքավորվելու համար, երբ նրան կողոպուտելու փորձ են կատարում։ Բենզալցակայանի աշխատողի՝ զենքերով ստեղծած խառնաշփոթը Ալին թույլ է տալիս անվնաս փրկվել։

Տուն վերադառնալիս Ալն այցելում է Էլլիին, ապա Ջուլիին։ Նրա մեքենան բացահայտ գողանում են։ Դրսում նրանք նկատում են Բոյդին, որը փախչում էր մոտակա մոթել։ Այն բանից հետո, երբ Ալը գնում է իր մեքենան փնտրելու, Բոյդը հասնում է մոթել, վերցնում կանանց, ապա գնում Մոհավի և նրանց փակում տնակում։

Ալը և իր դերասան ընկեր Սալը փրկարարական առաքելություն են իրականացնում, բայց Բոյդը նրանց ծեծի է ենթարկում։ Դեռ կենդանի Կաիսերը, աննկատ հասնում է Մոհավի այն ժամանակ, երբ Բոյդը փորձում էր բեռնատարից մեքենայի հետ միասին քարհանք նետել Ալին, Սալին, Էլլին և Ջուլիին։

Էլլին վերադառնում է Լոս Անջելես Սալի հետ, իսկ Ալը գիշերը համենայն դեպս մնում է Ջուլիի հետ։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Դեր
Դեննի Այելլո Ալ Մաքքորդ Ալ Մաքքորդ
Անջելինա Ջոլի Էլլի Ռիգբի Էլլի Ռիգբի
Էնն Առչեր Ջուլի, Էլլիի մայրը Ջուլի, Էլլիի մայրը
Մայքլ Բին Բոյդ, Ջուլիի ընկերը Բոյդ, Ջուլիի ընկերը
Ալֆրեդ Մոլինա Սալ Սենտորի Սալ Սենտորի
Ջեք Նուսեուորդի Կաիսեր, Էլլիի ընկերը Կաիսեր, Էլլիի ընկերը
Ժակ Նորման Թերի Թերի
Մայքլ Մեսսի Ջենի Նյուտոն որպես հինգերորդ տղա Ջենի Նյուտոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0117070/
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film262286.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.imdb.com/title/tt0117070/fullcredits
  4. «Mojave Moon». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել