Թիմոթի Փիթեր Դալթոն (անգլ.՝ Timothy Peter Dalton մարտի 21, 1946(1946-03-21), Colwyn Bay, Ուելս), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։

Թիմոթի Դալթոն
անգլ.՝ Timothy Dalton
Ծնվել էմարտի 21, 1946(1946-03-21) (78 տարեկան)
ԾննդավայրColwyn Bay, Ուելս
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1966)[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Վանեսա Ռեդգրեյվ

Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել՝ հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում (1983 թվական), Ջեյմս Բոնդի դերում «Կայծեր աչքերից» (1987) և «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմերում, նաև մի քանի շեքսպիրյան ֆիլմերում ու ներկայացումներում[2]։

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Թիմոթի Դալթոնը ծնվել է Հյուսիսային Ուելսի Քոլվին Բեյ քաղաքում։ Հայրը անգլիացի զինվորական էր, մայրը ամերիկուհի՝ իտալիական և իռլանդական արմատներով[3][4][5]։

1964 թվականին դպրոցն ավարտելուց հետո Դալթոնը սկսում է հանդես գալ թատրոնում և մոտ 3 տարի լինում է Մայքլ Քրոֆթի երիտասարդական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Թատրոնում խաղալուն զուգահեռ 1964-1966 թվականներին սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, ապա հանդես եկել Բիմինհեմի թատրոնում։

1966 թվականին առաջին անգամ նկարահանվել է հեռուստատեսությունում, իսկ 1968 թվականին կայացավ նրա նորամուտը կինո «Առյուծը ձմռանը» պատմական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Պիտեր Օ'Թուլը և Քեթրին Հեփբորնը։ Այդ ֆիլմում իր նորամուտն է նշել ևս մեկ նշանավոր անգլիացի դերասան Էնթոնի Հոփքինսը։

1970-ական թվականներին արդեն Թիմոթի Դալթոնը նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում նաև իսպանական և իտալական մի քանի նախագծերում, աշխատել է հեռուստատեսությունում, նաև թագավորական շեքսպիրյան թատրոնում և Prospect Theater թատրոնում պատմական ներկայացումներում՝ խաղալով նշանակալի դերեր։ 1978 թվականին նկարահանվում է իր առաջին ամերիկյան ֆիլմում։ Դերասանի համար նշանակալի եղավ նաև 1980 թվականին նկարահանված «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ ֆիլմը։

1980-ական թվականներին մեծ ճանաչում է ձեռք բերում հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում, ապա հաջողությամբ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի դերերում։ Ներկայումս էլ դերասանը շարունակում է նկարահանվել կինոյում և հեռուստատեսային նախագծերում։ Ընդհանուր թվով խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։

Անձնական կյանք խմբագրել

Թիմոթի Դալթոնը 1971-1986 թվականներին արտաամուսնական հարաբերությունների մեջ է եղել անգլիացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, ում հետ ծանոթացել էր 1971 թվականին «Մարիա, Շոտլանդիայի թագուհի» ֆիլմի նկարահանումներին[6]։ Նա ունի մեկ որդի՝ ծնված 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Ալեքսանդր Դալթոն, ռուս երգչուհի Օկսաննա Գրիգորևնայից[7], ում հետ նա ծանոթացել էր 1995 թվականին, որպես Նիկիտա Միխալկովի թարգմանչուհի Լոնդոնյանի կինոփառատոնում[8][9]։ Նրանց բաժանման պատճառ է դարձել Օկսաննայի սիրավեպը շվեդ գործարար Պիտեր Բլոմկվիստի հետ։ Դրանից հետո Թիմոթի Դալթոնը ապրում է միայնակ[9]։

Դալթոնը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու և հաճախ է ներկա լինում իր սիրելի թիմի խաղերին Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  2. Թիմոթի Դալթոնի մասին peoples.ru կայքում
  3. Timothy Dalton Film Reference bio
  4. Muir, Frank (1998 թ․ հոկտեմբերի 1). A Kentish Lad. Corgi (publisher)#Random House, UK. էջեր 113–114. ISBN 0-552-14137-2.
  5. Williams, Martin (2010 թ․ հունվարի 11). «The Bond of Colwyn Bay». Liverpool Daily Post. էջ 17.
  6. «Excerpts from Vanessa Redgrave's Autobiography:». Oocities.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Hardy, Rebecca (2007 թ․ փետրվարի 24). «Daniel Craig doesn't know what he's in for». Daily Mai. London. էջ 16.
  8. «Биография Оксаны Григорьевой» (ռուսերեն). 28.05.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  9. 9,0 9,1 Hardy, Rebecca (2007 թ․ փետրվարի 24). «Daniel Craig doesn't know what he's in for». Daily Mail. London. էջ 16.
  10. «Former James Bond Actor Timothy Dalton – Photo». uk.eurosport.yahoo.com. 2009 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Դալթոն» հոդվածին։