Ջարեդ Լետո
Ջարեդ Լետո (անգլ.՝ Jared Joseph Leto, ծնվ. Ջարեդ Ջոզեֆ Լետո, դեկտեմբերի 26, 1971[2][3][4], Բոսիեր Սիթի, Բոսիեր շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ, ռեժիսոր, ով հանդիսանում է 30 Seconds to Mars ռոք խմբի անդամ և համահիմնադիր։ Նա շատ երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր է՝ Bartholomew Cubbins մականվան տակ։
Ջարեդ Լետո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jared Leto |
Ի ծնե անուն | Ջարեդ Ջոզեֆ Լետո Jared Joseph Leto |
Նաև հայտնի է որպես | Bartholomew Cubbins[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1971 (52 տարեկան) Բոսիեր Սիթի, Բոսիեր շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ, Լուիզիանա, Բոսեր Սիթի |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | Երգիչ, ռեժիսոր, դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր |
Գործունեություն | 1992-ներկա |
Լեյբլ | Universal, Virgin, EMI, Immortal |
Կրթություն | Emerson Preparatory School?, Flint Hill School?, Արվեստի համալսարան, Կերպարվեստի դպրոց, McLean High School?, «Գարդեն Սիթի» Համալսարան և Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ |
Անդամակցություն | 30 Seconds to Mars |
Պարգևներ | |
Կայք | jaredleto.com |
Jared Leto Վիքիպահեստում |
Ջարեդ Լետոն բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են «Օսկարը», «Ոսկե գլոբուսը» և «Գնորդների դալասյան ակումբը» դրամայի տրանսգենդերային կնոջ դերի համար ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը։
Վաղ կյանք
խմբագրելՋարեդ Լետոն ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 26-ին Լուիզիանա նահանգի Բոսսեր Սիթի քաղաքում։ Իր՝ դեպի արվեստ ձգտման համար նա պարտավոր է իր մոր Կոնստանսին, ով աջակցում էր Ջարեդին և իր ավագ եղբոր Շենոնին։ Նրանց հայրը բաժանվել է Կոնստանսի հետ, երբ Ջերեդը դեռ երեխա է եղել։ Շուտով կրկիրն ամուսնանալուց հետո, նա մահացել է։ Մոր երկրորդ Ամուսինը Կառլ Լետոն, որդեգրել է երեխաներին, սակայն շուտով բաժանվել է Կոնստանսից։ Հայրերի կրկնակի ամուսնուցյուններից Լետո եղբայրների ունեն ևս երկու արյունակից եղբարներ և մեկ խորթ քույր։ Ջարեդի խորթ քույրը Մելիսա Լաֆսկին է, նա նախկինում իրավաբան էր, իսկ այժմ գրող է[5]։
Ջարեդի ծնողները ամուսնալուծվել են երբ նա դեռ երեխա է եղել։ 12 տարեկանում նա աշխատել է մի փոքրիկ ճաշարանում, իսկ 16 տարեկանում նա աշխատում էր որպես շվեյցար։ Վաղ տարիներին Ջարեդը շատ էր ճամփորդում իր ընտանիքի հետ, ապրելով այնպիսի տեղերում, ինչպիսիք են Հայիտին կամ կոմունա Կոլորադոյում։ Նրա պապիկը ծառայում էր օդային ուժորում, այդ պատճառով քոչվորի կյանքը իր համար նորմալ էր։ Դպրոցն ավարտելուն պես նա ընդունվում է Ֆիլադելֆիայի արվեստների համալսարանը, որտեղ նա մասնագիտանում է գեղանկարչության և հատկապես կերպարվեստի ուսումնասիրման բնագավառներում։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Նյու Յորքի Գեղարվեստի համալսարան։
Ուսանողական տարիներին Ջարեդը գրել է սցենար և խաղացել գլխավոր դերերից մեկը իր «Լացող ցնծություն» ֆիլմում։
Կարիերա
խմբագրելԴերասանական կարիերայի սկիզբ և առաջին դերերը
խմբագրելԻր դերասանական կարիերան սկսելու նպատակով 1992 թվականին նա Նյու Յորքից տեղափոխվում է Լոս Անջելես։ Այդ ժամանակ Ջարեդը դերասանական բնագավառում ուներ որոշակի փորձ, սակայն նա հայտնի դարձավ միայն «Իմ այսպես կոչված կյանքը» հեռուստասերիալում Ջորդան Կատալանոյի դերը ստանձնելուց հետո։ Հեռուստասերիալի ավարտից հետո նա սկսեց արդեն նկարահանվել մի շարք ֆիլմերում։
Ճանաչության ձեռք բերում
խմբագրել1994 թվականին Ալիսիա Սիլվերսթոունի հետ «Ցանցառներն ու գժերը» ֆիլմում նկարահանվելուց հետո, 1995 թվականին նա հայտնվում է «Ինչպես ստեղծել ամերիկյան վերմակ» ֆիլմում, որտեղ նկարահանվում էր նաև Վայնոնա Ռայդերը։ 1997 թվականին նա խաղում է «Պրեֆոնտեյն» ֆիլմի դերերից մեկը, որը ի սկզբանե նախատեսված էր Թոմ Քրուզի համար։ 1998 թվականին Ջարեդը նկարահանվում է ռեժիսոր Թերենս Մալիկի «Կարմիր բարակ գիծը» ֆիլմում Նիկ Նոլթիի, Ջորջ Քլունիի և Շոն Փենի հետ։ Բացի դրանից նա խաղացել է «Քաղաքային լեգենդներ» սարսափ ֆիլմի գլախավոր դերում։
Ներկայումս
խմբագրելՋարեդը հետ է դարձել մեծ էկրան 1999 թվականին «Մարտական ակումբ» և «Ընդհատված կյանքը» աշխատանքներով։ 2000 թվականը դերասանի համար դարձել է դրամանների և հոգեբանական թրիլերների տարի՝ «Ռեքվիեմ երազանքի համար» և «Ամերիկյան խենթ»։ Եվ եթե Ջարեդը երկրորդ ֆիլմում հաստատվել է որպես երկրորդ պլանի դերասան, «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմում նրան հասել է գլխավոր դերը։
Նրա նախագծերի մեջ են մտել Օլիվեր Սթոունի էպոս «Ալեքսանդրը», միջազգային թրիլեր «Զենքի Բարոն»-ը և «Գլուխ 27» դրաման, որը պատմում է Ջոն Լենոնի սպանողի՝ Մարկ Չեփմենի մասին։
2009 թվականին ավարտվել է իր մասնակցությամբ «Պարոն ոչ ոք» ֆիլմի նկարահանումները։ Վենետիկական կինոփառատոնում ֆիլմը ստացել է «Ոսկե Օզելաններ՝ լավագույն տեխնիկական աջակցության համար» և ամենալավ խաղակենսագրական ֆիլմ մրցանակը։ Բացի դրանից, ֆիլմը առաջադրվել է «Ոսկե առյուծ» մրցանակին։
2011 թվականին նա նկարահանվել է Hugo Boss «Just Different» օծանելիքի գովազդին[6]։
2013 թվականին արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակին որպես 2-րդ պլանի լավագույն դերասան՝ «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում խաղացած դերի համար (Ռեյոն)։
2014 թվականին նա ստացել է Ջոքերի դերը DC Comics-ների «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում[7]։ 2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Լետոն կխաղա Marvel Comics-ի կերպար վամպիր Մայքլ Մորբիուսին համանուն ֆիլմում[8]։
Որպես ռեժիսոր նկարահանել է խմբի գրեթե բոլոր տեսահոլովակները և This Is War ալբոմի նկարահանման մասին պատմող դոկումենտալ ֆիլմը՝ «Արտեֆակտ»։
Երաժշտական կարիերա
խմբագրելՉնայած դերասանության ասպարեզում ունեցած հաջողություններին, այսօր Ջարեդն իրեն առաջին հերթին ներկայացնում է որպես երաժիշտ։ Նա 1998թ. իր եղբայր Շենոնի հետ հիմնադրեց 30 Seconds to Mars ալտերնատիվ ռոք խոիմբը, որի մենակատարը հենց ինքը՝ Ջարեդն է։ Խմբի անդամ են նաև ջութակահար և կիթառիստ Տոմո Միլիշեվիքը և Ստիվեն Աիելլոն, որը միայն համերգների ժամանակ է հանդես գալիս։
Լետոյի 2 կիթառներն ունեն անուններ՝ Պյութագորաս և Արթեմիդա։ Այս կիթառները պատրաստել է Սթիվ Մաքսվեյնը։
Սկավառակագրություն
խմբագրել30 Seconds to Mars
խմբագրել- «30 Seconds to Mars» (2002)
- «A Beautiful Lie» (2005)
- «This Is War» (2009)
- «Love, Lust, Faith and Dreams» (2013)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.nytimes.com/2013/06/09/magazine/jared-letos-worst-kept-secret.html
- ↑ Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ https://www.independent.ie/entertainment/the-big-interview-30-seconds-to-mars-frontman-jared-leto-26347148.html
- ↑ «Opinionista, Continued: The Lafsky-Leto Connection» (անգլերեն). Gawker.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ Hugo Boss (10.06.2011). «HUGO Just Different - Commercial with Jared Leto» (անգլերեն). YouTube. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ It’s Official: 'Suicide Squad' to Star Will Smith, Jared Leto, Margot Robbie and More
- ↑ Borys Kit. «Jared Leto to star in Sony Spider-Man title 'Morbius', Daniel Espinosa to Direct». Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարեդ Լետո» հոդվածին։ |