Դագ Լայման

ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր

Դուգլաս Էրիկ «Դագ» Լայման (անգլ.՝ Douglas Eric Liman, հուլիսի 24, 1965(1965-07-24)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր։

Դագ Լայման
անգլ.՝ Douglas Eric Liman
Ծնվել էհուլիսի 24, 1965(1965-07-24)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունԲրաունի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր
IMDbID ID 0510731

Կենսագրություն խմբագրել

Դագ Լայմանը ծնվել է Նյու Յորքում հրեական ընտանիքում[4], նկարչուհի և գրող Էլլենի (ծննդյամբ Ֆոգելսոն) և իրավաբան Արթուր Լ. Լայմանի որդին[5]։

Լայմանը սկսել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել դեռևս միջին դպրոցի ցածր դասարանում, սովորել է Նյու Յորքում միջազգային լուսանկարչական կենտրոնում։ Հաճախել է Բրաուն համալսարանը։ Լայմանն ասպիրանտուրան ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Որպես ռեժիսոր Լայմանի առաջնելույթը դարձել է «Ընդունելություն» ֆիլմը (1994)։

Ամբողջ կարիերայի ընթացքում Լայմանը նկարահանել է ավելի քան տասը ֆիլմ և եղել է ավելի քան քսանհինգ կինոնկարների պրոդյուսեր, ներառյալ գրեթե բոլոր ֆիլմերը, ինչպիսիք են՝ «Բորնի նույնացումը» (2002), «Խաղ առանց կանոնների» (2010) և շատ ուրիշներ։ Նաև նկարահանել է մի շարք հեռուստասերիալներ, ինչպես, օրինակ «Միայնակ սրտեր»։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Դերը
1994 Ընդունելություն Getting In ռեժիսոր
1996 Կուսակցական մարդիկ Swingers ռեժիսոր
1999 էքստազ Go ռեժիսոր
2001 Ջեսիկա Սթայնի համբույրը Kissing Jessica Stein պրոդյուսեր
2002 Բորնի նույնացումը The Bourne Identity ռեժիսոր, պրոդյուսեր
2003-2004 Միայնակ սրտեր The O.C. ռեժիսոր, պրոդյուսեր
2004 Բորնի գերակայությունը The Bourne Supremacy գործադիր պրոդյուսեր
2005 Միայնակ գայլը Cry_Wolf պրոդյուսեր
2005 Միստր և միսիս Սմիթ Mr. & Mrs. Smith ռեժիսոր
2007 Բորնի վերջնագիրը The Bourne Ultimatum գործադիր պրոդյուսեր
2007 Անիծված տուն The Killing Floor գործադիր պրոդյուսեր
2008 Ջեմպեր Jumper ռեժիսոր
2010 Խաղ առանց կանոնների Fair Game ռեժիսոր, պրոդյուսեր
2010—2014 Գաղտնի գործարքներ Covert Affairs պրոդյուսեր
2011—2017 Suits (հեռուստասերիալ) Suits գործադիր պրոդյուսեր
2012 Բորնի էվոլյուցիան The Bourne Legacy գործադիր պրոդյուսեր
2014 Ապագայի սահմանը (ֆիլմ) Edge of Tomorrow[6] ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր
2016 Ջեյսոն Բորն Jason Bourne գործադիր պրոդյուսեր
2017 The Wall (2017) Wall ռեժիսոր
2017 Պատրաստված է Ամերիկայում American Made ռեժիսոր
2019 Քայլ քաոսում Chaos Walking (film) ռեժիսոր

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ Լայման» հոդվածին։