Ջերարդ Ջեյմս Բաթլեր (անգլ.՝ Gerard James Butler, նոյեմբերի 13, 1969(1969-11-13)[1][2], Փեյսլի, Շոտլանդիա), շոտլանդացի դերասան, որը հայտնի է «Օպերայի ուրվականը», «300 սպարտացիները», «Ռոքնռոլլա» ֆիլմերից։

Ջերարդ Բաթլեր
անգլ.՝ Gerard Butler
Ծնվել էնոյեմբերի 13, 1969(1969-11-13)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՓեյսլի, Շոտլանդիա
ԿրթությունԳլազգոյի համալսարան, St Mirin's Academy? և University of Glasgow School of Law?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունՇոտլանդացիներ և իռլանդացի
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, փաստաբան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
gerardbutler.net

Կենսագրություն խմբագրել

Ջերարդ Բաթլերը ծնվել է Գլազգոյում, Շոտլանդիա, կաթոլիկ ընտանիքում։ Բաթլերն ունի շոտլանդական և իռլանդական արմատներ։ Երբ Ջերարդն ընդամենը 6 ամսական էր, ծնողների հետ տեղափոխվում է Մոնրեալ, Կանադա։ Սակայն 1971 թվականին Ջերարդի մայրն ամուսնալուծվում է և երեխաների հետ վերադառնում է իր հայրենի քաղաք՝ Պրեսլի, որտեղ էլ անցել է Ջերարդի մանկությունը։ Փոքր հասակից հետաքրքրվել է թատրոնով և կինոյով։ Ավարտել է Գլազգոյի համալսարանի իրավագիտության բաժինը։ Դերասանական կարիերան սկսել է իրավաբանական ընկերությունից հեռացվելուց հետո միայն, 28 տարեկան հասակում։ Ջերարդի առաջին դերը կինոյում «Տիկին Բրաուն» ֆիլմում էր։

Առաջին մեծ դերը «Դրակուլա 2000» ֆիլմում էր։ Այնուհետ նկարահանվում է «Աթթիլա» հեռուստաֆիլմում, «Հրե իշխանություն», «Ժամանակի թակարդում», «Լառա Քրոֆտ. Կյանքի օրորոց» ֆիլմերում։

Նրա հաջորդ ֆիլմը՝ «Օպերայի ուրվականը», Բաթլերին մեծ ճանաչում բերեց։ Ֆիլմը, որում բոլոր երգերը Բաթլերն անձամբ էր կատարում, մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Այնուհետ Բաթլերը նկարահանվում է «Սիրելի Ֆրենկի», «Նրանց կյանքի խաղը», «Բեովուլֆ և Գրենդել» ֆիլմերում։

Լեոնիդաս արքայի դերը «300 սպարտացիները» ֆիլմում, որը հիմնված է Ֆրենկ Միլլերի «300» կոմիքսի հիման վրա, Բաթլերին համաշխարհային հռչակ բերեց։

Այնուհետ նա կինոէկրաններին երևաց «Փրկագին» ֆիլմում Փիրս Բրոսնանի հետ միասին և «Հ.Գ. Ես սիրում եմ քեզ» ռոմանտիկ կատակերգությունում։

2008 թվականին նկարահանվում է «Նիմ կղզին» և Գայ Ռիչիի «Ռոքնռոլլա» ֆիլմերում, 2009 թվականին՝ «Գեյմեր», «Մերկ ճշմարտություն» և «Օրինապաշտ քաղաքացին» ֆիլմերում։ 2010 թվականին էկրաններ դուրս եկան «Գլուխների որսորդը» ֆիլմը և Բաթլերի ձայնով «Ինչպես վարժեցնել քո վիշապին» մուլտֆիլմը։

2011 թվականին էկրաններ բարձրացան Ջերարդ Բաթլերի մասնակցությամբ «Կորիլիանուս» ֆիլմը, որը Շեքսպիրի համանուն ստեղծագործության ժամանակակից էկրանավորումն է, Movie 43 կատակերգությունը և «Հրաձիգով քահանան» ֆիլմերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1997 Միստր Բրաուն Mrs Brown Արչի Բրաուն Դրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Ջոն Մեդեն Ջուդի Դենչ,
Բիլի Կոնոլի,
Ջեֆրի Պալմեր,
Էնթոնի Շեր
1997-2001 Կնոջը ոչ համապատասխան աշխատանք An Unsuitable Job for a Woman Թիմ Բոլթոն Սերիալ,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Բեն Բոլտ
Ջոն Ստրիկլենդ
Դևիդ Էվանս
Հելեն Բեքսենդեյլ,
Աննեթ Կրոսբի,
Ռոզմարի Լիչ,
Ստրուան Ռոջեր,
Ռիկի Էշ
1997 Վաղը չի մեռնի երբեք Tomorrow Never Dies HMS Դեվոնշիրի ավագ Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ռոջեր Սպոթիսվուդ Պիրս Բրոսնան,
Ջոնաթան Փրայս,
Միշել Յեո,
Տերի Հետչեր,
Ռիքի Ջեյ
1998 Մումիա. Եգիպտոսի արքայազնը Tale of the Mummy Բուրկ Սարսափ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Արկածային
Ռասել Մալկեյ Ջեյսոն Սքոթ Լի,
Լուիզա Լոմբարդ,
Շոն Պերտուի,
Լիզեթ Էնթոնի,
Մայքլ Լերներ
1998 Փոքրիկ սուտ փրկության համար Little White Lies Փիթեր Թրիլեր Ֆիլիպ Սավիլ Տարա Ֆիտցջերալդ,
Շերի Լունգի,
Փիթեր Բոուլզ,
Ջենի Դի
1998 Ինչպես դառնալ ռոք աստղ. Ձեռնարկ երիտասարդների համար The Young Person's Guide to Becoming a Rock Star Մարտի Կլեյմոր Սերիալ,
Կատակերգություն
Շերի Ֆոլքսոն
Կիրոն Ջ. Ուոլշ
Կիարան ՄակՄենամին,
Սիմոն Լաբիբ,
Կիտ Ալեն,
Ջեննի Ֆոսթեր Հյուզ
1999 Արագ սնունդ Fast Food Ջեքկո Կատակերգություն,
Քրեական
Ստյուարտ Սագ Դուգլաս Հենշել,
Էմիլի Վուֆ,
Մայլզ Անդերսոն,
Սթիվեն Լորդ
1999 Եվս մի համբույր One More Kiss Սեմ Դրամա,
Մելոդրամա
Վադիմ Ժան Վալերի Էդմոնդ,
Վալերի Գոգան,
Ջեյմս Կոսմո,
Կարլ Պրոկտոր
1999 Բալենիների այգի The Cherry Orchard Յաշա Դրամա Միխալիս Կակոյաննիս Շարլոթա Ռեմպլինգ,
Ալան Բեյթս,
Քեթրին Կարտլիջ,
Օուեն Տիլ,
Տուշկա Բերգեն
1999-2000 Լյուսի Սալիվանն ամուսնանում է Lucy Sullivan Is Getting Married Գաս Սերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Բրայան Գրանտ
Սարա Հելինգս
Քեմերոն Ջեք,
Սեմ Լոգին,
Նիալ Բագի,
Դեբի Չեյզեն,
Լետիշիա Դին
2000 Հարիսոնի ծաղիկները Harrison's Flowers Քրիս Կումակ, ֆոտոլրագրող Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Էլի Շուրակի Էնդի ՄակԴաուել,
Էլիաս Կոտեաս,
Բրենդեն Գլիսոն,
Էդրիան Բրոուդի,
Դևիդ Ստրետեյրն
2000 Դրակուլա 2000 Dracula 2000 Դրակուլա Սարսափ,
Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր
Պատրիկ Լյուսե Քրիստոֆեր Պլամեր,
Ջոնի Լի Միլեր,
Ջասթին Ուոդել,
Կոլին Ֆիցպատրիկ
2001 Աթիլա նվաճողը Attila Աթիլա Մարտական,
Դրամա,
Արկածային,
Ռազմական,
Կենսագրական,
Պատմական
Դիկ Լոուրի Պաուերս Բուտ,
Սիմոն Մաքինոն,
Ռեգ Ռոջերս,
Էլիս Կրայջ
2001 Խնդրեմ Please! Փիթեր Կարճամետրաժ Պոլ Բլեկ Քեյթ Էշֆիլդ,
Դեննի Միդուինտեր,
Բերնիս Ստիջերս,
Լորեն Կուկ Գենոն
2001 Սահարայի ադամանդը Jewel of the Sahara կապիտան Չարլզ Բելամի Կարճամետրաժ,
Ֆենտեզի,
Կատակերգություն
Արիել Վրոմեն Կլիֆորդ Դևիդ,
Փեթեր Ֆրանցեն,
Օրի Ֆեֆեր,
Ռալֆ Լիսթեր
2002 Կրակողները Shooters Ջեքի Ջունիոր Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Գլեն Դուրֆորթ
Քոլին Տիգա
Էդրիան Դանբար,
Էնդրյու Հովարդ,
Լուիս Դեմպսի,
Ջեյսոն Հյուզ
2002 Երդվյալ ատենակալները The Jury Ջոնի Դոն մինի սերիալ,
Դրամա
Փիթ Տրևիս Նինա Սոսանյա,
Նիկոլաս Ֆերել,
Ստյուարտ Բանս,
Հելեն ՄակԿրորի
2002 Կրակի ուժը Reign of Fire Creedy Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ռոբ Բոումեն Քրիստիան Բեյլ,
Մեթյու Մակքոնահի,
Իզաբելլա Սկորուպկո,
Սքոթ Մոթեր
2003 Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց Lara Croft Tomb Raider։ The Cradle of Life Թերի Շերիդան Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Յան դե Բոնտ Անջելինա Ջոլի,
Կիարան Հինդս,
Քրիս Բարի,
Նոա Թեյլոր
2003 Ժամանակի թակարդում Timeline Անդրե Մարեկ Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ռիչարդ Դոներ Պոլ Ուոկեր,
Ֆրենսիս Օ’Քոնոր,
Բիլի Քոնոլի,
Դևիդ Տյուլիս
2003 Սիրելի Ֆրենկի Dear Frankie օտարական Դրամա,
Մելոդրամա
Շոնա Աուերբակ Էմիլի Մորտիմեր,
Ջեք ՄակԷլխոուն,
Մերի Ռիգանս,
Շերոն Սմոլ
2004 Օպերայի ուրվականը The Phantom of the Opera ուրվական Երաժշտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Ջոել Շումահեր Էմի Ռոսամ,
Պատրիկ Ուիլսոն,
Միրանդա Ռիչարդսոն,
Միննի Դրայվեր
2005 Նրանց կյանքի խաղը The Game of Their Lives Frank Borghi Դրամա,
Պատմական,
Սպորտային
Դևիդ Անսպո Ուես Բենթլի,
Ջեյ Ռոդան,
Գևին Ռոսդեյլ,
Կոսթաս Մենդիլոր
2005 Թրեյլեր Կալիգուլայի ռեմեյկի համար Trailer for a Remake of Gore Vidal's Caligula իդեալական Կասի Չերարա Կարճամետրաժ,
Դրամա,
Կատակերգություն,
Պատմական
Ֆրանչեսկո Վեցցոլի Հելեն Միրեն,
Միլա Յովովիչ,
Կարեն Բլեկ,
Բենիսիո Դել Տորո
2005 Բեովուլֆ և Գրենդել Beowulf & Grendel Բեովուլֆ Ֆենտեզի,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Ստուրլա Գունարսոն Հրինգուր Ինգվարսոն,
Սպենսեր Ուիդլինգ,
Ստելան Սկարսգարդ,
Ինգվար Էգգերտ Սիգուրդսոն,
Գունար Էյոլֆսոն
2006 Ստվերային ընկերություն Shadow Company Ջեյմս Աշկրոֆտ (հնչյունավորում) Փաստագրական Նիք Բիկանիք
Ջեյսոն Բուրկ
Ալան Բել,
Ֆիլ Լանկասթեր,
Մադելայն Դրոհան,
Ռոբերտ Յանգ Պելտոն,
Փիթեր Սինգեր
2006 300 սպարտացիները 300 Լեոնիդաս թագավոր Ֆենտեզի,
Մարտական,
Ռազմական,
Պատմական
Զակ Սնայդեր Մայքլ Ֆասբենդեր,
Վինսենտ Ռիգան,
Դևիդ Ուենեմ,
Լինա Հիդի
2007 Փրկագին Butterfly on a Wheel Նեյլ Ռանդալ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Մայկ Բարկեր Պիրս Բրոսնան,
Մարիա Բելո,
Էմա Կարվանդի,
Կլոդեթ Մինկ
2007 Հ.Գ. Ես սիրում եմ քեզ P.S. I Love You Գերի Դրամա,
Մելոդրամա
Ռիչարդ ԼաԳրավենես Հիլարի Սուենկ,
Քեթի Բեյթս,
Ջինա Գերշոն,
Լիզա Կուդրոու
2008 Նիմ կղզին Nim's Island Ջեք Ռուսո / Ալեքս Ռովերr Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջենիֆեր Ֆլեկեթ
Մարկ Լևին
Էբիգեյլ Բրեսլին,
Ջոդի Ֆոսթեր,
Մայքլ Կարման,
Մարկ Բրեյդի
2008 Ռոքնռոլլա RocknRolla Մեկ Երկու Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Գայ Ռիչի Մարկ Ստրոնգ,
Թոմ Հարդի,
Թոմ Ուիլկինսոն,
Տենդի Նյուտոն
2009 Պահապանները. Սև շխունայի պատմությունը Tales of the Black Freighter Նավապետ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Սարսափ,
Մարտական,
Արկածային
Դենիել ԴելՊուրգատորիո
Մայկ Սմիթ
Կեմ Կլարկ,
Շիվան Ֆլինն,
Ջարեդ Հարիս,
Սալի Սաֆիոտի
2009 Մերկ ճշմարտություն The Ugly Truth Մայք Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբերտ Լուկետիչ Քեթրին Հայգլ,
Բրի Թերներ,
Էրիկ Վինտեր,
Նիկ Սիրսի
2009 Գեյմեր Gamer Քեբլ Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Մարկ Նևելդայն
Բրայան Թեյլոր
Էմբեր Վալեթա,
Մայքլ Ս. Հոլ,
Քիրա Սեջվիկ,
Լոգան Լերման
2009 Օրինապահ քաղաքացին Law Abiding Citizen Կլայդ Շելթոն Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ֆ. Գերի Գրեյ Ջեյմի Ֆոքս,
Կոլմ Մինի,
Բրյուս ՄակԳիլ,
Լեսլի Բիբ
2010 Գլուխների որսորդը The Bounty Hunter Միլո Բոյդ Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էնդի Թենանտ Ջենիֆեր Էնիսթոն,
Ջիո Պերեզ,
Ջոել Գարլենդ,
Ջեյսոն Կոլոտուրոս
2010 Ինչպես ընտելացնել վիշապին How to Train Your Dragon Ստոիկ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Դին ԴեԲլուա
Քրիս Սանդերս
Ջեյ Բարուշել,
Կրեյգ Ֆերգյուսոն,
Ամերիկա Ֆերերա,
Ջոնա Հիլ
2010 Լեգենդ Ոսկոր Փշրողի մասին Legend of the Boneknapper Dragon Ստոիկ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի
Ջոն Պուգլիսի Ջեյ Բարուշել,
Կրեյգ Ֆերգյուսոն,
Ամերիկա Ֆերերա,
Ջոնա Հիլ
2010 Կորոլիանուս Coriolanus Tullus Aufidius Թրիլեր,
Դրամա,
Ռազմական
Ռեյֆ Ֆայնս Ռեյֆ Ֆայնս,
Վանեսա Ռեդգրեյվ,
Բրայան Կոքս,
Ջեսիկա Չեսթեյն
2011 Հրաձիգով քահանան Machine Gun Preacher Սեմ Չիլդերս Մարտական,
Դրամա,
Քրեական,
Կենսագրական
Մարկ Ֆորսթեր Միշել Մոնախեն,
Քեթի Բեյքեր,
Մայքլ Շենոն,
Ռայան Կամպոս
2011 Ինչպես վարժեցնել վիշապին. Սև ֆուրիայի պարգևը Dragons։ Gift of the Night Fury Ստոիկ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան
Թոմ Օուենս Ջեյ Բարուշել,
Կրեյգ Ֆերգյուսոն,
Ամերիկա Ֆերերա,
Ջոնա Հիլ
2012 Ալիքների տիրակալը Chasing Mavericks Ֆրոսթի Հեսոն Դրամա,
Սպորտային
Մայքլ Էպթեդ
Կերտիս Խենսոն
Ջոնի Ուեսթոն,
Էլիզաբեթ Շու,
Էբիգեյլ Սփենսեր,
Լիվեն Ռամբին
2012 Մեծ պահանջարկով տղամարդը Playing for Keeps Ջորջ Մելոդրամա,
Կատակերգություն
Գաբրիելե Մուչինո Ջեսիկա Բիլ,
Ումա Թուրման,
Քեթրին Զետա-Ջոնս,
Դենիս Քուեյդ
2013 Ֆիլմ 43 Movie 43 Չաուն Կատակերգություն Սթիվեն Բրիլ
Փիթեր Ֆարելի
Էլիզաբեթ Բենքս
Հոլի Բերի,
Աննա Ֆերիս,
Հյու Ջեքման,
Ջոնի Նոքսվիլ
2013 Օլիմպոսի անկումը Olympus Has Fallen Մայք Բանինգ Մարտական,
Թրիլեր
Անտուան Ֆուկուա Անջելա Բասեթ,
Ռոբերտ Ֆորսթեր,
Էշլի Ջադ,
Մելիսա Լեո
2013 Որոտը սկսվում է Thunder Run Գնդապետ Էրիկ Սվարտ Մարտական,
Դրամա,
Ռազմական
Սայմոն Ուեսթ Մեթյու Մակքոնահի,
Սեմ Ուորթինգտոն,
Օմիդ Աբտախի,
Ռազա Ջեֆրի
2014 Դինամո Dynamo Նիկոլայ Տրուսեվիչ Դրամա,
Սպորտային
2014 Ինչպես վարժեցնել վիշապին 2 How to Train Your Dragon 2 Stoick the Vast (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Դին ԴեԲլուա Ջեյ Բարուշել,
Ջոնա Հիլ,
Քրիստեն Ուիգ,
Քրիստոֆեր Մինց-Պլասե
Որսորդ մարդասպանը Hunter Killer կապիտան Ջո Գլաս (ասեկոսեներ) Մարտական,
Թրիլեր
Անտուան Ֆուկուա
Անձեռնամխելիները. Կապոնեի վերածվելը The Untouchables։ Capone Rising Ջիմմի Մալոնե Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրայան Դե Պալմա

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2006 Աստվածների ցասումը Wrath of Gods
2009 Օրինապահ քաղաքացին Law Abiding Citizen
2011 Հրաձիգով քահանան Machine Gun Preacher
2012 Ալիքների տիրակալը Chasing Mavericks
2012 Մեծ պահանջարկով տղամարդը Playing for Keeps
2013 Օլիմպոսի անկումը Olympus Has Fallen

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Տիկին Բրաուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ փրկել է գետում խեղդվող երեխայի, որի համար էլ ստացել է Խիզախության շքանշան։
  • Երիտասարդ տարիքում երգել է Spеed ռոք խմբում։
  • Նախընտրում է, որ իրեն Ջերրի անվանեն, քանի որ չի սիրում, թե ինչպես են ամերիկացիները արտասանում Ջերարդ անունը[3]։
  • Երկրպագում է շոտլանդական «Սելթիկ» ֆուտբոլային ակումբին։

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերարդ Բաթլեր» հոդվածին։