«Ջիա» (անգլ.՝ Gia), կենսագրական հեռուստատեսային դրամա, որը պատմում է մանեկենուհի Ջիա Մարի Կարաջիի կյանքի և մահվան մասին։

Picto infobox cinema.png
Ջիա
անգլ.՝ Gia
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ԹեմաՀերոին և Թունամոլություն
Թվական1998
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Քրիստոֆեր
Սցենարի հեղինակՋեյ Մաքիներնի և Մայքլ Քրիստոֆեր[1]
ԴերակատարներԱնջելինա Ջոլի, Էլիզաբեթ Միթչել[1], Eric Michael Cole?[1], Kylie Travis?[1], Սքոթ Քոեն[1], Մերսեդես Ռուել[1], Ֆեյ Դանաուեյ[1], Միլա Կունիս[1], Թրիշա Օ'Նիլ[1], Holly Sampson?[1], Joan Pringle?[1], Torsten Voges?[1], Michael E. Rodgers?[1], Brian Donovan?[1] և Մարտին Սեյֆերթ[1]
ՕպերատորՌոդրիգո Գարսիա
ԵրաժշտությունԹերենս Բլանչարդ
Տևողություն117 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը հիմնված է 1970-ական թվականներին հայտնի ֆոտոմոդել Ջիա Մարի Կարաջիի կենսագրության, նրա անձնական օրագրի, մտերիմների, ընկերների և գործընկերների պատմածների վրա՝ սկսած այն բանից, թե ինչպես է նա 17 տարեկանում աշխատել իր հոր մոտ՝ խորտկարանում, և վերջացրած 26 տարեկանում (1986 թվականին) ՁԻԱՀ-ից նրա մահով։ Ջիան դարձել է առաջին կանանցից մեկը, որի մահվան պատճառ է դարձել իմունային անբավարարության վիրուսը։

ԴերերումԽմբագրել

  • Անջելինա Ջոլի - Ջիա Մարիա Կարանջի
  • Ֆեյ Դանաուեյ - Վիլհելմինա Կուպեր
  • Էլիզաբեթ Միտչել - Լինդա
  • Էրիկ Մայքլ Քոուլ - Թի Ջեյ
  • Քայլի Թրեվիս - Սթեֆանի
  • Մերսեդես Ռուլ - Քեթլին Կարանջի
  • Միլա Կունիս - 11-ամյա Ջիա
  • Լուիս Գյամբալվո - Ջոզեֆ Կարանջի
  • Ջոն Կոնսիդայն - Բրյուս Կուպեր
  • Սքոթ Կոեն - Մայք Մենսֆիլդ
  • Էդմունդ Ժենե - Ֆրանչեսկո Սկավուլո
  • Ադինա Պորտեր - խմբակային թերապիայի աղջիկ
  • Քայլի Թրեվիս - Սթեֆանի
  • Ալեքսանդր Էնբերգ - Քրիս ֆոն Վանգենհայմ
  • Էրիկ Մայքլ Քոուլ - Թի Ջեյ
  • Ջեյմս Հևն - Սանսոմ փողոցի երիտասարդը
  • Րիկ Բատալլա - Ֆիլիպպ
  • Բրայան Դոնովան - Թմրամոլը հրաձգարանում
  • Տրիշա Օ ' Նիլ - Vogue խմբագիր
  • Սեմ Փանքեյք - ոճաբան Ֆրանչեսկո №1
  • Մայքլ Է. Ռոջերս - լուսանկարիչ
  • Նիկ Սփանո - Մայքլ
  • Ջեյսոն Ստյուարտ - Բուքեր # 2

ՔննադատությունԽմբագրել

Ֆիլմն, ընդհանուր առմամբ, լավ է ընդունվել քննադատների կողմից։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92% վարկանիշ, որը հիմնված է 13 քննադատների գրախոսությունների վրա՝ 10-ից 6,9 միջին գնահատականով[2]։

«Kalamazoo Gazette» լրագիրը ֆիլմը մեկնաբանել է այսպես՝ «Ջոլին ցուցադրում է այդ ամենը՝ սուր զգացողություններից մինչև սուր զգացողություններ ապրող կնոջ լիովին ազատ և շատ արդյունավետ դիմանկարով»[3]։

Filmcritic.com-ից Քրիստոֆեր Նուլը ֆիլմին տվել է 5-ից 3 աստղ[4]։

ՓաստերԽմբագրել

  • Անջելինա Ջոլին երկար ժամանակ մերժել է Ջիայի դերը՝ վկայակոչելով, որ մոդելի կյանքը շատ նման էր իր սեփական կյանքին։
  • Տեսանյութում թողարկվել է ֆիլմի այլընտրանքային տարբերակը, որտեղ բաց տեսարաններ են մնացել Ջինայի և նրա սիրուհի Լինդայի միջև։

ՄրցանակներԽմբագրել

Ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե Գլոբուսի», ինչպես նաև 7 այլ պարգևների և տարբեր կինոփառատոների 12 անվանակարգի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Gia (1998)» (անգլերեն)։ Վերցված է 2019-07-19 
  3. «James Sanford reviews Gia»։ web.archive.org։ 2006-10-19։ Վերցված է 2019-07-19 
  4. «TAKING LIVES (UNRATED DIRECTOR'S CUT - WIDESCREEN DVD + BLU-RAY DISC) + GIA (UNRATED DVD)»։ web.archive.org։ 2012-03-06։ Վերցված է 2019-07-19 

Արտաքին հղումներԽմբագրել