Բացել գլխավոր ցանկը

Վեստ Հեմ Յունայթեդ (անգլ.՝ West Ham United Football Club), անգլիական ֆուտբոլային ակումբ Լոնդոնի Նյուեմ շրջանի Ափթոն Փարք քաղաքում։ Ներկայումս թիմը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը ձևավորվել էր 1895 թվականին «Թեմս Այրոնվորքս» (անգլ.՝ Thames Ironworks F.C.) անունով և անվանափոխվել է 1900 թվականին՝ ստանալով իր ներկայիս անվանումը։

Վեստ Հեմ
West Ham United FC logo.svg.png
Ամբողջական անուն West Ham United Football Club
Մականուն(ներ) The Hammers (Մրճահարներ)
The Irons (Այրոնսներ)
The Academy of Football (Ֆուտբոլի ակադեմիա)
Հիմնադրում հունիսի 29, 1895
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Լոնդոն Ստեդիում
Տարողունակություն 60,000
Նախագահ ԱնգլիաԴևիդ Գոլդ
ԱնգլիաԴևիդ Սալիվան
Մարզիչ ԽորվաթիաՍլավեն Բիլիչ
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 11-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

ՊատմությունԽմբագրել

19-րդ դար, Առաջին տարիներԽմբագրել

Վեստ Հեմ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1895 թվականին, սակայն ուրիշ անվամբ։ Այդ ժամանակ ակումբը կոչեցին «Thames Ironworks»։ Երիտասարդ ակումբը հիմնադրումից մեկ տարի անց սկսեց հանդես գալ Լոնդոնի լիգայում և հենց հաջորդ մրցաշրջանում հաղթեց մրցաշարում։ Հետագայում ակումբը հայտնվեց Հարավային լիգայի երկրորդ դիվիզիոնում։ «Մրճահարները» տոնեցին հաջողությունը նոր մրցաշարում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում։ 1990 թվականին ակումբը փոխեց իր անունը՝ անվանվելով «Վեստ Հեմ Յունայթեդ»։ Այս անվանումը ակումբը պահպանել է մինչ օրս։

20-րդ դարԽմբագրել

1923 թվականին ակումբը խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում։ Վեստ Հեմին հաջողվում էր առաջատար գիրքերում լինել, սակայն 1932 թվականիին ակումբը հայտնվեց երկրորդ դիվիզիոնում և մնաց այնտեղ բավական երկար ժամանակ, մոտ 25 տարի։

1950-ական թվականներին ակումբը հաջողություններ գրանցեց։ Եկավ գլխավոր մարզիչ Թեդ Ֆենտոնը, որը ճիշտ էր օգտագործում երիտասարդ ֆուտբոլիստների տաղանդը, ինչը նկատելի դրական արդյունք բերեց թիմին. 1958 թվականին «Մրճահարները» կրկին հայտնվեցին առաջին լիգայում՝ հաղթելով երկրորդ դիվիզիոնը։ 1961 թվականին Վեստ Հեմը փոխարին գլախավոր մարզչին. Թեդ Ֆենտոնին փոխարինեց Ռոն Գրինվուդը։ Նա շարունակեց Թեդ Ֆենտոնի ոճը՝ հիմնականում հույսը դնելով երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Նա զարգացրեց մի քանի ֆուտբոլիստների խաղը ր փոխեց թիմի տակտիկան։ Այս ամենը հաջողություն բերեց Գրինվուդի թիմին. թիմը հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունը՝ եզրափակչում պարտության մատնելով Պրեսթոն Նորթ-Էնդ ակումբին 3։2 հաշվով։ Մինչ այդ թիմին հաջողվել էր հաղթահարել Մանչեսթեր Յունայթեդի արգելքը։ Սրանով ակումբը չբավարարվեց. շուտով Վեստ Հեմը տոնեց իր հաջողությունը նաև միջազգային ասպարեզում՝ ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակչում հաղթելով գերմանական Մյունխեն 1860-ին։

1970-ական թվականներին թիմից հեռացան մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Գրինվուդը։ Նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ջոն Լայալը։ 1975 թվականին Լայալը թիմի հետ նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ 1976-ին թիմը կարող էր կրկնել ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում գրանցած հաջողությունը, սակայն եզրափակչում պարտվեց բելգիական Անդերլեխտին։ Հետագայում ակումբի համար դժվար ժամանականեր էին. ակումբը դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր Լիգայից՝ տեղափոխվելով երկրորդ դիվիզիոն։ Երեք տարի անց ակումբը վերադարձավ, ավելին՝ 1980 թվականին Վեստ Հեմը իր պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ 1981 թվականին մոտ էր Անգլիայի ֆուտբոլային լիգան հաղթելուն, սակայն եզրափակչում զիջեց Լիվերպուլին։

Հետագայում առաջին լիգայում թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչը համարվում թիմի լավագույն արդյունքը մինչ օրս։ 1989-ին թիմիը կրկին հայտնվեց ցածր լիգայում, սակայն այն կարճ տևեց. երկու տարի անց նորից վերադարձավ։ Այդ նահանջը կրկին եղավ 1992 թվականին։

1990-ական թվականներին մարզիչ Բիլլի Բոնդսին միացավ Գարի Ռեդնապը։ Ակումբը միանգամից վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Կարճ ժամանակ անց Ռեդնապը մնաց միայնակ, այնուամենայնիվ թիմը պահպանեց տեղի Պրեմիեր Լիգայում, իսկ 1990 թվականին նվաճեց Ինտերտոտոյի գավաթը։

21-րդ դարԽմբագրել

2002-2003 մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո, որի ժամանակ ակումբին հաջողվեց հաղթանակ տոնել տանը միայն մրցաշրջանի սկսվելուց վեց ամիս անց, թիմը լքեց Պրեմիեր Լիգան։ Հաջորդ մրցաշրջանում թիմը կարող էր վերադառնալ, սակայն անցումային խաղերում զիջեց Քրիսթալ Պելասին։ 2004-2005 մրցաշրջանի ավարտից հետո Վեստ Հեմը ֆուտբոլային լիգայում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Դրանից հետո թիմը կրկին մասնակցեց անցումային խաղերին, որոնք հաղթանակով ավարտեց։ Սկզբում, Անտոն-Պարկ մարզադաշտում Իպսվիչի դեմ գրանցվեց ոչ-ոքի, իսկ Պորտմեն Ռոուդում Վեստ համը հաղթեց 2։0 հաշվով, որի միջոցով հայտնվեց անցումային խաղերի եզրափակիչ։ Եզրափակչում թիմը հանդիպեց Պրեսթոն Նորթ-Էնդ ակումբին՝ հաղթելով 1։0 հաշվով, որի միջոցով կրկին վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա։ 2005-2006-ից 2008-2009 թթ. թիմը առաջնությունում զբաղեցնում էր միջին հորիզոնականներ։

2009-2010 մրցաշրջանից սկսած թիմը պայքարում էր լիգայում տեղը պահպանելու համար, իսկ 2010-2011 մրցաշրջանին Վեստ Հեմը լքեզ Պրեմիեր Լիգան։

2011-2012 մրցաշրջանում Վեստ Հեմը երկրորդ լիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչ թիմին հնարավորություն տվեց հանդես գալ անցումային խաղերում։ Կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքով թիմը 5։0 հաշվով հաղթեց Կարդիֆ Սիթիին, իսկ եզրափակչում մրճահարները հաղթահարեցին Բլեքփուլի արգելքը՝ ապահովելով տեղը Պրեմիեր Լիգայում։ 2012-2013 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ Մայիսին թիմը հայտարարեց Շախտյորի ուկրաինացի եզրային պաշտպան Ռազվան Ռացին ձեռքբերման մասին։ Հունիսին թիմին միացավ նաև Անգլիայի հավաքականի և Լիվերպուլի հարձակվող Էնդի Քերոլը, որը նախկինում արդեն մեկ մրցաշրջան անցկացրել էր թիմում։

ՆվաճումներԽմբագրել

ԱզգայինԽմբագրել

  • Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա
    • Երրորդ տեղ (1). 1985–86
  • Անգլիայի երկրորդ դիվիզիոն/Չեմպիոնշիպ
    • Հաղթող (2). 1957–58, 1980–81
    • Երկրորդ տեղ (3). 1922–23, 1990–91, 1992–93
    • Փլեյ օֆֆի հաղթող (2). 2005, 2012
  • Հարավային առաջնության առաջին դիվիզիոն
    • Երրորդ տեղ (1). 1912–13
  • Արևմտյան առաջնություն
    • Հաղթող (1). 1906–07
    • A Սեկցիայի հաղթող (1). 1906–07
  • Անգլիայի գավաթ
  • Անգլիայի լիգայի գավաթ
    • Երկրորդ տեղ (2). 19661981
  • Անգլիայի սուպերգավաթ
    • Հաղթող (1). 1964 (միացյալ)
    • Երկրորդ տեղ (2). 1975, 1980
  • Ֆուտբոլային առաջնության ռազմական գավաթ
    • Հաղթող (1). 1940
  • Հարավային Ֆլուդլիտ գավաթ
    • Հաղթող (1). 1956
    • Երկրորդ տեղ (1). 1960
  • Լոնդոնի մարտահրավերի գավաթ
    • Հաղթող (9). 1924–25, 1925–26, 1929–30, 1946–47, 1948–49, 1952–53, 1956–57, 1967–68, 1968–69
  • Էսեքսի պրոֆեսիոնալ գավաթ
    • Հաղթող (3). 1951, 1955 (միացյալ), 1959
    • Երկրորդ տեղ (2). 1952, 1958

ՄիջազգայինԽմբագրել

Ներկա կազմԽմբագրել

Գլխավոր մարզիչներԽմբագրել

  • 1901-1932   Սիդ Քինգ
  • 1932-1950   Չարլի Պեյնթեր
  • 1950-1961   Թեդ Ֆենտոն
  • 1961-1974   Ռոն Գրինվուդ
  • 1974-1989   Ջոն Լայա
  • 1989-1990   Լու Մակարի
  • 1990-1994   Բիլլի Բոնդս
  • 1994-2001   Գարի Ռեդնապ
  • 2001-2003   Գլեն Ռեդեր
  • 2003-2003   Թրևոր Բրուկինգ
  • 2003-2006   Ալան Պարդյու
  • 2006-2008   Ալան Քերիբիշլի
  • 2008-2010   Ջանֆրանկո Ձոլա
  • 2010-2011   Ավրաամ Գրանտ
  • 2011-2015   Սեմ Էլարդայս
  • 2015-ներկա   Սլավեն Բիլիչ

Հայտնի երկրպագուներԽմբագրել

Հետաքրքրիր փաստերԽմբագրել

  • «Ընկերություն»(1988), «Կանաչ փողոցի խուլիգանները», «Կանաչ փողոցի խուլիգանները 2», «Կանաչ փողոցի խուլիգանները 3» և «Կաս» ֆիլմերում ներկայացված է ակումբի երկրպագուների կյանքը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ««Звездная болезнь»: самые известные болельщики европейских команд»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 17 
  2. «Guitar style from «West Ham United»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-30-ին 

Արտաքին հղումներԽմբագրել