Դոմինիկ Կուպեր
Դոմինիկ Էդվարդ Կուպեր (անգլ.՝ Dominic Edward Cooper, հունիսի 2, 1978[1][2][3], Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։
![]() անգլ.՝ Dominic Cooper | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1978[1][2][3] (44 տարեկան) |
Ծննդավայր | Գրինվիչ, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա (2000)[4], John Ball Primary School? և Thomas Tallis School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Համատեղ ապրող(ներ) | Ամանդա Սայֆրիդ, ՕութՆեգգա և Ջեմմա Չան[5] |
ԿենսագրությունԽմբագրել
Դոմինիկ ծնվել է լոնդոնյան Գրինվիչ թաղամասում[6][7] 1978 թվականի հունիսի 2-ին մանկապարտեզի դաստիարակչուհի Ջուլիի (օրիորդական ազգանունը՝ Հերոն) և աճուրդի մասնագետ Բրայան Կուպերի ընտանքում[8][9][10]։ Նա սովորել է Թոմաս Թալլիսի դպրոցում, ինչպես նաև Լոնդոնի Երաժշտության և դրամատիկ արվեստի ակադեմիայում, որն ավարտել է 2000 թվականին։ 2000-ական թվականների սկզբին Դոմինիկը նկարահանվել է Durex պահպանակների գովազդային հոլովակներում։ Այդ հոլովակներից մի քանիսի ցուցադրությունը հեռուստատեսությամբ արգելվել է, մասնավորապես «Banned Commercial Durex Condom Ad» կոչվող հոլովակը։
Սկզբում Դոմինիկն աշխատում էր հեռուստատեսությունում և նկարահանվում էպիզոդիկ դերերում, իսկ 2001 թվականին կայացավ առաջնելույթը Լոնդոնի Ազգային թատրոնի բեմում։ Շուտով նրան առաջարկեցին Դաքիսի դերը "Պատմության երկրպագուները" պիեսում, որի հյուրախաղերով նա հանդես է եկել Բրոդվեյում, Սիդնեյում, Վելինգտոնում և Հոնկոնգում։ Այդ դերը նա նաև կատարել է պիեսի ռադիոտարբերակում և 2006 թվականի էկրանավորման մեջ։
Դոմինիկը նաև ուշագրավ դերեր ունեցավ «Հայտնվել տասնյակում» (2006), «Դքսուհի» (2008) և «Դևիդ Կոպերֆիլդ» (2008) ֆիլմերում։ Բայց ամենամեծ ժողովրդականությունը նրան բերեց Սքայի՝ Սոֆիի փեսացուի (Ամանդա Սեյֆրիդի դերակատարմամբ) դերը 2008 թվականի «Մամա Միա» ֆիլմում։
Անձնական կյանքԽմբագրել
2010 թվականից հանդիպում է իռլանդիացի դերասանուհի Ռութ Նեգգայի հետ, որի հետ ապրում է Լոնդոնում[11][12]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ https://www.msn.com/en-my/entertainment/celebrity/gemma-chan-and-dominic-cooper-are-really-cute-together-and-we-need-to-address-it/ss-BBUAnir
- ↑ Mottram James (2013-10-14)։ «Interview: Dominic Cooper - 'I nearly broke Ronnie Wood’s shoulder'»։ The Independent։ Վերցված է 2014-05-09
- ↑ findmypast.co.uk
- ↑ Das Lina (հոկտեմբերի 8, 2009)։ «Super Cooper: Dominic Cooper's Hollywood education»։ London Evening Standard։ Վերցված է 2014-02-23։ «There are few 31-year-old actors who can claim...»
- ↑ Hardy Rebecca (հունվարի 11, 2008)։ «Secrets of the new Mr Darcy: Rising star Dominic Cooper»։ Daily Mail (UK)։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 4, 2008-ին։ Վերցված է հուլիսի 20, 2008։ «...the 29-year-old...»
- ↑ Riegel publisher= Broadway.com Katie (սեպտեմբերի 26, 2007)։ «Dominic Cooper, Fresh Face: Broadway.com Buzz»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 26, 2007-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2006։ «Age: 27»
- ↑ Notaro Vicki (մայիսի 23, 2016)։ «How Oscar-tipped Ruth Negga's star has finally ascended...»։ Irish Independent։ Վերցված է մայիսի 23, 2016
- ↑ McBride Caitlin (հունիսի 8, 2016)։ «Irish actress Ruth Negga and Dominic Cooper make rare public appearance at Warcraft premiere»։ Irish Independent։ Վերցված է հունիսի 9, 2016
Արտաքին հղումներԽմբագրել
- Դոմինիկ Կուպեր Internet Movie Database կայքում
- Դոմինիկ Կուպեր (անգլ.) Internet Broadway Database կայքում