Ռիչարդ Ուոլի Էնթոնի Քրթիս (անգլ.՝ Richard Whalley Anthony Curtis, նոյեմբերի 8, 1956(1956-11-08)[1][2], Վելինգտոն, Նոր Զելանդիա[3]), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և գրող, ով ստացել է բրիտանական կայսրության շքանշան, պարգևատրվել է BAFTA և Էմմիի մրցանակներով[4][5]։ Որպես սցենարիստ և գործադիր պրոդյուսեր, նա առավել հայտնի է ռոմանտիկ կատակերգություն «Չորս հարսանիք և մեկ թաղում» ռոմատիկ կատակերգություններով և «Նոթինգ Հիլ» և «Միստր Բին» հեռուստասերիալներով.[6]։ Որպես սցենարիստ հատնի է «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմով և «Միսթր Բին» հեռուստասերիալներով, որպես ռեժիսոր՝ «Ռոք ալիք», «Իրական սեր», «Ընկերն ապագայից» ֆիլմերով (վերջին երկուսը նրա միաժամանակ և՛ ռեժիսորական, և՛ սցենարիստական աշխատանքներն են)[7]։

Ռիչարդ Քրթիս
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 8, 1956(1956-11-08)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր՝Վելինգտոն, Նոր Զելանդիա[3]
Քաղաքացիություն՝ Նոր Զելանդիա
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող և կատակերգու
Պարգևներ՝
IMDb։ID 0193485

Կենսագրություն խմբագրել

Կյորթիսը ծնվել է Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում[8]։ Ռիչարդն իր մանկության տարիները անցկացրել է մի քանի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան և Ֆիլիպինները[9]։ Անգամ հիմա ընտանիքի մի մասը ապրում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Ինքը՝ Կյորթիսը, 11 տարեկանից ապրում է Մեծ Բրիտանիայում[10]։

Կարիերա խմբագրել

Ռիչարդ Կյորթիսի առաջին մեծ հաջողությունը 1994 թվականի «Չորս հարսանիք և մեկ թաղում» ռոմանտիկ կատակերգությունն էր։ Դերերում խաղում էին Հյու Գրանտը և Էնդի Մաքդաուելը։ Ֆիլմը մեծ մասսայականություն է վայելել, և այդ ֆիլով Կյորթիսը առաջադրվել է Օսկարի՝ «լավագույն պատմություն» անվանակարգում[11]։

Կյորթիսի հաջորդ ֆիլմը՝ «Նոթինգ Հիլը», թողարկվել է 1999 թվականին։ Ֆիլմում խաղում են Հյու Գրանտը և Ջուլիա Ռոբերթսը։ Դա ճանապարհորդական ուղեցույցների խանութի սեփականատիրոջ մասին էր, ով սիրահարված էր կինոդերասանուհու[12]։

Դրան հաջորդել են «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմի սցենարի աշխատանքները, որը թողարկվել է 2001 թվականին։ Դա Հելեն Ֆիլդինգի պատմվածքի ադապտացիան էր։ Քանի որ Կյորթիսը ճանաչում էր նրան, համահեղինակեց նրա պատվածքը[13][14]։

Երկու տարի անց մեկնարկել է սուրբխննդյան «Իրական սեր» ռոմանտիկ կատակերգությունը։ Այս ֆիլմում նա հանդիսանում էր և՛ սցենարիստ, և՛ ռեժիսոր։ Դա նրա ռեժիսորական դեբյուտն էր։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են բազմաթիվ հայտնի դերասաններ, ինչպիսիք են Հյու Գրանտը, Քիրա Նայթլին, Ալան Ռիքմանը, Էմմա Թոմփսոնը, Լորա Լինին, Քոլին Ֆերթ, Լիամ Նիսոնը, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդ դերասան Թոմաս Սանգստերը։ Ֆիլմի առանձնահատկություններից մեկը 9 սյուժետային գծեր են, որոնք զարմանալիորեն միահյուսվում են միմյանց[15][16]։

Նրա հաջորդ ֆիլմը, որն արժանացել է հանրաճանաչության, եղել է «Աղջիկը սրճարանի»ց դրաման, որն Էկրան Է բարձրացել 2005 թվականին։ Գլխավոր դերերը խաղացել են Բիլ Նային և Քելլի Մաքդոնալդը։ Ֆիլմն արժանացել է երեք Էմմիի մրցանակի[17]։

2009 թվականին թողարկվել է Ռոք ալիք ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել են Բիլ Նայի, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, Ռիս Իֆանսը և Քեննեթ Բրանան[18]։

Ընկերություններ խմբագրել

Ռիչարդ Կյորթիսը հ Comic Relief և Make Poverty History ընկերությունների հիմնադիրներից մեկն է։ Նա նաև հանդիսանում է Live 8 ընկերության կազմակերպիչ (Բոբ Գելդոֆի հետ)[19]։

Անձնական կյանք խմբագրել

Քըրթիսն ապրում է Նոթինգ Հիլում՝ հեռուստառադիոհաղորդավարուհի, դերասանուհի Էմմա Ֆրոյդի՝ ով Զիգմունդ Ֆրոյդի ծոռնուհին է և դերասանուհու դստեր՝ Ջիլ Ֆրոյդի հետ[20][21]։ Ամուսիններն ունեն երեք երեխա՝ (դուստր՝ Ռեյչել, և որդիներ՝ Ջեյմս և Չառլի)։ Կյորթիսը Սաֆոլկի Վոլբերսվիկ գյուղում մի կալվածք ունի[22][22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121856836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. "Richard Curtis – Academy Fellow in 2007". Bafta.org. Retrieved 7 April 2013
  5. «Britannia Award Honorees – Awards & Events – Los Angeles – The BAFTA site». British Academy of Film and Television Arts (BAFTA). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  6. «The 100 most powerful people in British culture». Daily Telegraph. 2016 թ․ նոյեմբերի 9.
  7. «New faces on Sgt Pepper album cover for artist Peter Blake's 80th birthday». The Guardian. 2016.
  8. Richard Curtis Biography (1956–)
  9. «Emma Freud tells her Dad's refugee story». YouTube. 2014 թ․ հունիսի 11.
  10. «How Blackadder changed the history of television comedy». The Independent. 2016 թ․ հոկտեմբերի 5.
  11. «Richard Curtis: Screenwriting Lecture». BAFTA Guru. 2013 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Bat For Lashes' latest record is the soundtrack to an imaginary 1980s vampire movie». BBC. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  13. «The best Christmas movies on Netflix UK». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  14. Tapper, Jake; Berryman, Kim (2013 թ․ դեկտեմբերի 20). «Is 'Love Actually" a new Christmas classic?». CNN. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  15. Freer, Ian (December 2011), «Spielberg Special Part Two: War Horse» (PDF), Empire, էջեր 100–106, Արխիվացված է օրիգինալից (PDF) 31 March 2012-ին, Վերցված է 15 October 2012-ին
  16. Oliver Lyttelton (2012 թ․ հունվարի 19). «'Four Weddings' & 'Love Actually' Mastermind Richard Curtis – The Playlist». The Playlist. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  17. «It's 'About Time' For Rachel McAdams & Richard Curtis; Actress Lines Up Anton Corbijn's 'A Most Wanted Man' | The Playlist». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  18. «Esio Trot review – Dench sparkles, Hoffman is perfect; World's Strongest Man». The Guardian. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  19. «'Speech' stammer spoof under fire». Toronto Sun. 2011 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  20. «TV & Radio Presenter Emma Freud». BBC. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  21. [1] at the British Independent Film Awards site
  22. 22,0 22,1 Thorpe, Vanessa (2005 թ․ մարտի 27). «The producer». The Guardian. UK. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Քրթիս» հոդվածին։