Օրլանդո Բլումը (անգլ.՝ Orlando Bloom, հունվարի 13, 1977(1977-01-13)[2][3][4][…], Քենթերբերի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), Օրլանդո Ջոնաթան Բլանչարդ Բլում բնագիր անունով (անգլ.՝ Orlando Jonathan Blanchard Bloom) բրիտանական դերասան է։ Ճանաչում է ստացել «Մատանիների տիրակալը» (2001, 2002, 2003) եռագրության, «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» (2003), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» (2006) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» (2007) արկածային ֆիլմերի դերերով։

Օրլանդո Բլում
անգլ.՝ Orlando Bloom
Հասակը179 սմ[1]
Ծնվել էհունվարի 13, 1977(1977-01-13)[2][3][4][…] (47 տարեկան)
ԾննդավայրՔենթերբերի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց, Fine Arts College?, Սուրբ Էդմունդի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնNichiren Buddhism? և Soka Gakkai International?
Այլ անուն(ներ)Օրլանդո Ջոնաթան Բլանչարդ Բլում
Մասնագիտությունկինոդերասան, մոդել, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ակտիվ շրջան1984 – այժմ[1]
ԺանրերՖենտեզի,
Արկածային[1]
Ընտրանի"Երկնային արքայություն",
"Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն",
"Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը"
Ամուսին(ներ)Միրանդա Քեր
Համատեղ ապրող(ներ)Քեյթի Փերրի[6], Նորա Անեզեդեր[7] և Քեյթ Բոսուորթ
Երեխա(ներ)Ֆլինն Քրիստոֆեր Բլենչարդ Կոուպլենդ Բլում (2011 թվական)
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պատանեկություն խմբագրել

Օրլանդո Բլումը ծնվել է 1977 թվականի հունվարի 13-ին Քենթերբերիում, Քենթ կոմսություն, Մեծ Բրիտանիա։ Անունը ստացել է ի պատիվ XVII դարի անգլիացի երգահան Օրլանդո Գիբսոնի։ Նրա մայր Սոնյան (Կալկաթայի ծնունդ) զբաղվում էր բիզնեսով, ղէեկավարում էր արտասահմանյան ուսանողների համար լեզվային դպրոցով, ինչպես նաև հրապուրված էր գրական աշխատանքով։ Նրա հայրը՝ Հարրի Բլումը (Harry Saul Bloom, 1913—1981 թթ.), ՀԱՀ-ից էր, գրող և լրագրող, աշխատում էր իրավունքի պրոֆեսոր Քենթի Համալսարանում։ Նախկինում նա պայքար էր վարում ՀԱՀ-ում ցեղային խտրականության դեմ, Նելսոն Մանդելայի փաստաբաններից մեկն էր։ Հետագայում Հարրի Բլումը գրում է մի քանի գրքեր ՀԱՀ-ում ռասային խտրականության մասին, որի համար հետապնդվում էր հարավաֆրիկյան կառավարության կողմից և 1963 թվականին ստիպված էր գաղթել Մեծ Բրիտանիա։ Խորթ եղբայրը՝ լուսանկարիչ Սթիվեն Բլում (Stephan Bloom, ծնվել է 1953 թվականին), խորթ քույրը՝ լուսանկարչուհի Սյուզեն Ստորմ Բլում (Susan Storm Bloom, ծնվել է 1948 թ.), հարազատ քույրը՝ դերասանուհի Սամանթա Բլում (Samantha Bloom, ծնվել է 1975 թ.)։

Չորս տարեկան հասակում Օրլանդոն զրկվում է հորից և տղայի ու նրա ավագ քրոջ դաստիարակությունը ընկնում է մոր և Բլումների ընտանիքի մտերիմ բարեկամ Քոլին Սթոունի ուսերի վրա, ով նշանակվում է նրանց խնամակալ։ Ավելի ուշ, երբ Օրլանդոն տասներեք տարեկան էր, մայրը խոստովանում է նրան, որ հենց Սթոունն է, իրականում, հանդիսանում նրա կենսաբանական հայրը։ Սոնյան վաղ տարիներից երեխաներին ներարկում էր սեր դեպի մշակույթը և այդ պատճառով Օրլանդոն վաղաժամ ցուցաբերում է հակում դեպի լեզուները, լուսանկարչությունը և թատրոնը։ Բացի այդ, պատանի ժամանակ նա հրապուրվում էր ձիերով և լավ ձիավարող էր, ինչը հետագայում հարկավոր եղավ նրա կինոկարիերայում։

Ուսումը դպրոցում Օրլանդոյին տրվում էր դժվարությամբ։ Նա տառապում էր դիսգրաֆիայով և այդ պատճառով հաճախ դառնում էր հասակակիցների ծաղրուծանակի առարկա։

Կարիերայի սկիզբը խմբագրել

Բլումի նորամուտը բեմ կայացել էր դեռևս մանկությունում, երբ նա մասնակցություն էր ունենում մի շարք դպրոցական բեմադրություններում։ 1993 թ., տասնվեց տարեկան հասակում, նա ուղևորվում է Լոնդոն և անց է կացնում երկու սեզոն, խաղալով Ազգային երիտասարդական թատրոնի բեմում, որից հետո մեկ տարվա ուսման գրանտ է ստանում Բրիտանա-ամերիկյան դրամատիկական մշակույթի ակադեմիայում, որի շրջանավարտներն են եղել Ջենիֆեր Էլը, Օլիվեր Պլատը և Դևիդ Շվիմերը։ Ուսման ժամանակ նա մասնակցություն է ունենում «Զբոսանք վիեննական անտառում» ներկայացման մեջ, ինչպես նաև, ձառք է բերում սեփական գործակալ։

1996 թ. Բլումը հեռուստատեսությունում իր նորամուտը նշում է «Դժբախտ պատահար» սերիալի մի քանի դրվագներում, իսկ 1997 թ. տեղի է ունենում նրա առաջին հայտնվելը էկրաններին՝ «Ուայլդ» («Wilde») կենսագրական դրամայում, Սթիվեն Ֆրայի և Ջուդ Լոուի հետ գլխավոր դերերում։ Այդ կնոնկարում Բլումը հայտնվում է պատանի-անբարոյականի էպիզոդիկ դերում։

Հետագայում Բլումը, երեք տարիների ընթացքում, շարունակում է կատարելագործել դերասանական վարպետությունը Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում, որտեղ Շեքսպիրի, Միլթոնի և Չեխովի պիեսների խնամքով ուսումնասիրումը օգնում է նրան ազատվելու դիսլեքսիայից, հիվանդություն, որով նա տառապում էր մանուկ հասակից։ Նույն ժամանակաշրջանում Բլումը մասնակցություն է ունենում մի քանի թատերական բեմադրություններում. «Տասներկուերորդ գիշեր»՝ ըստ Շեքսպիրի պիեսի, «Տրոյական կանայք», «Ճայ»՝ ըստ Չեխովի պիեսի, «Մեֆիստո» և այլն։

Ճանաչում խմբագրել

Ուսման երրորդ տարվա ավարտին Բլումը մասանակցություն է ունենում Ֆարամիրի դերի քասթինգին, Նոր Զելանդացի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի մեծամասշտաբ նախագծում, Տոլկինի «Մատանիների տիրակալը» («The Lord of the Rings») վեպի էկրանավորումում։ Շուտով նա ստանում է պատասխան, որում Ջեքսոնը հայտնում է, ու Ֆարամիրի դերը արդյունքում բաժին է հասել ավստրալիացի դերասան Դևիդ Վենհեմին, սակայն դրա փոխարեն Բլումին առաջարկում է ավելի գրավիչ դեր՝ էլֆ Լեգոլասի, էլֆերի Անտառային թագավորության արքայազնի։ Օրլանդոն, բնականաբար, համաձայնվում է և 2000 թվականին մասնակցություն ունենալով «Մաքուր անգլիական սպանություններ» («Midsomer Murders») հեռուստասերիալի դրվագում, 18 ամսով ուղևորվում է Նոր Զելանդիա, որտեղ անց էին կացվում եռագրության առաջին մասի՝ «Մատանու եղբայրություն» («The Fellowship of the Ring»), նկարահանումները։

Լարված նկարահանումներից հետո դերասանն ընկերների հետ ուղևորվում է Հնդկաստանև այնտեղ դիմավորում 2001 թվականի Ամանորը, չկասկածելով «Մատանու եղբայրության», խլացուցիչ հաջողության մասին։ Վերադառնալով ուղևորությունից, նա հայտնաբերում է, որ մի ակնթաթում դարձել է աշխարհահռչակ, իսկ նրա անունը մտել է Համացանցի փնտրողական ամենահայտնի հարցումների քսանյակի մեջ։ Լեգոլասի դերը Բլումի համար անցաթուղթ է դառնում դեպի կինո և նրան բերում է «Իմպերիա» մրցանակ լավագույն նորամուտի համար։

Նույն թվականին Բլումը նկարահանվում է նորակոչիկ Թոդ Բլեքբերնի դերում Ռիդլի Սքոթի «Սև բազե» («Black Hawk Down») ռազմական դրամայում։ Կինոնկարը առատ էր ողբերգական ճշմարտացիությամբ մարտերի տեսարանների նկարահանումներով և հիմնված էր իրական դեպքերի վրա՝ 1993 թվականի հոկտեմբերի 3-ին Սոմալիում ամերիկյան խաղաղապահ ուժերի գործողությունների։

2002 և 2003 թթ. Բլումը շարունակում է նկարահանումները Ջեքսոնի մոտ, եռագրության եզրափակիչ մասերում՝ «Մատանիների տիրակալը. Երկու ամրոց» («The Lord of the Rings։ The Two Towers») և «Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը» («The Lord of the Rings։ The Return of the King»), իսկ այնուհետև նկարահանվում է կողոպտիչ Ջոզեֆ Բիրնի դերում «Քելլիի ավազակախումբը» («Ned Kelly») կենսագրական դրամայում, ֆիլմ Ավստրալիայի ազգային հերոս, ավազակ Նեդ Քելլիի մասին, ով ձեռք է բերել ավստրալիական Ռոբին Հուդի փառքը։ Բիրնի դերի համար Օրլանդոն անվանակարգվում է Ավստրալիայի կինոյի ինստիտուտի մրցանակին տիրելու համար՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

Այնուհետև, 2003 թվականին, հետևում է ևս մեկ կարևոր աշխատանք Օրլանդոյի կարիերայում՝ Ուիլլ Թերների դերը Գոռ Վերբինսկու «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean։ The Curse of the Black Pearl») արկածային ֆիլմում։ Նկարահանման հրապարակում Բլումի խաղընկերներն էին Ջոնի Դեփը, որը խաղում էր ծովահեն-ավազակ Ջեք Ճնճղուկին, Քիրա Նայթլին և Ջեֆրի Ռաշը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում կինոթատրոններում և համաշխարհային վարձույթում հավաքում է ավելի քան 650 միլիոն դոլար[9]։

Կարիերայի շարունակություն խմբագրել

2004 թվականին հայտնվելով բրիտանական «Կալցիումից տղան» («The Calcium Kid») կատակերգությունում, կաթնագործ Ջիմի Կոնելիի դերում, ով անսպասելիորեն հայտնվում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի թեկնածուի կարգավիճակում, Բլումը մասնակցություն է ունենում հերթական հոլիվուդյան խոշորաբյուջետային կինոնկարում՝ «Տրոյա» («Troy») պատմական դրամայում, Հոմերոսի «Իլիական» պոեմի հիման վրա։ Աքիլլեսի դերը կատարում է Բրեդ Փիթը, իսկ Բլումը խաղում է սիրունիկ Պարիսին։ Չնայած պատմական անճշտությունների առատությանը և սկզբնաղբյուրի բավականին ազատ մեկնաբանությանը, ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքում է համարյա 500 միլիոն դոլար[10]։ Բլումի համար 2004 թվականի երրորդ ֆիլմը դառնում է «Նավահանգիստ» («Haven») քրեական դրաման, որի սկզբնախաղը կայանում է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

2005 թվականին դերասանի կարիերան շարունակում է զարգանալ, նա ներգրավված էր երկու բավականին հաջողակ նախագծերում։ Սկզբում նա նկարահանվում է Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven») պատմական ֆիլմում, կատարելով դարբին Բալիանի դերը, ով, իմանալով, որ հանդիսանում է բարոն Գոտֆրիդ Իբելինացու ապօրինածին որդին, ընդունվում է նրա խաչակիրների ջոկատը և ուղևորվում է մարտնչելու մուսուլմանների դեմ, Սուրբ Երկիր։

Հետագայում, նույն տարում, հետևում է կոշիկի անհաջողակ դիզայներ Դրյու Բայլորի դերը Քեմերոն Քրոուի «Էլիզաբեթթաուն» («Elizabethtown») սենտիմենտալ մելոդրամայում, որտեղ Բլումի խաղընկերուհին է դառնում Քիրստեն Դանստը։

2006 թվականին մասնակցություն ունենալով նավապետ Ջեք Ճնճղուկի և նրա ընկերների արկածների մասին առաջին ֆիլմի ոչ պակաս հաջողակ շարունակությունում՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» («Pirates of the Caribbean։ Dead Man's Chest»), Բլումը նկարահանվում է էպիզոդիկ դերում Ալեք Քեշիշյանի «Սեր և ուրիշ աղետներ» («Love and Other Disasters») ռոմանտիկ կատակերգությունում, Բրիտանի Մերֆիի հետ գլխավոր դերում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2006 թվականի սեպտեմբերին և կայանում է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ 2014 թվականի ապրիլի 2-ին Օրլանդո Բլումը արժանանում է Աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղիում, կինոարտադրության զարգացման գործում ավանդի համար։

Անձնական կյանք խմբագրել

 
Բլումն ինքնագրեր է բաժանում, 2005 թվական

Բլումն ասում է, որ նա փորձում է «չկտրել իրեն իրական կյանքից այնքան, որքան դա հնարավոր է»։ Նա երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և ապրում է Լոնդոնում։ «Երկնային արքայություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Մարոկկոյում, Օրլանդո Բլումը փրկում և իրեն մոտ է վերցում Սիդի շանը (բակապահ շան և սալյուկի ցեղատեսակի խառնուրդ՝ սև և կրծքին սպիտակ պուտերով)։ Բլումը բուդդայական է։ 2004 թվականին դառնում է Սոկա Գակայ կազմակերպության անդամ։ Նաև հանդիսանում է կազմակերպության անդամ, որը պայքարում է բնապահպանության համար։ Կազմակերպության աջակցության համար Լոնդոնի իր տունը ձևափոխում է արևային մարտկոցների, դասավորելով աղբը վերամշակման համար և օգտահանելով օգտագործված լամպերը։ Մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին, լինելով կազմակերպության միջազգային դեսպան։

Բլումը հանդիպում էր ամերիկացի դերասանուհի Քեյթ Բոսուորտի հետ։ Նրանք հանդիպել էին սրճարանի մոտ, 2002 թվականին, որտեղ նա ներկայացվել էր Քեյթին իրենց ընդհանուր ընկերոջ կողմից։ Շուտով Բլումը նորից հանդիպում է Քեյթին «Մատանիների տիրակալը. Երկու ամրոց» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Երկուսա էլ գտնվում էին ժամանակավոր կապի մեջ 2002 թվականից մինչև 2006 թվականի սեպտեմբերին բաժանումը։

Օրլանդոյի անունը, նաև, հաճախ կապում են դերասանուհիներ Ումա Թուրմանի, Քիրստեն Դանստի, Սիեննա Միլլերի, Ջեսիկա Բիլի, Պենելոպե Կրուսի, Նաոմի Հարիսի հետ։ Բացի այդ, լուրեր էին պտտվում Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրավեպի մասին, նրանից հետո, երբ նրանց միասին տեսնում են Մեքսիկայում հանգստանալու ժամանակ։

2010 թվականի հուլիսին նա ամուսնանում է ավստրալուհի մոդել Միրանդա Քերի հետ։ 2011 թվականի հունվարի 6-ին զույգի մոտ ծնվում է որդի՝ Ֆլինն Քրիստոֆեր Բլենչարդ Կոուպլենդ Բլում[11]։ Դա երկուսի համար էլ առաջնեկն էր։ 2013 թվականին զույգը հայտարարում է բաժանման մասին, սակայն պաշտոնական ամուսնալուծության մասին խոսք առայժմ չկա։

Բլումը բազմաթիվ վնասվածքներ ունի. ձաք ձեռքի կոտրվածք, ծառից ընկնելու հետևանքով գանգի վնասվածք, ռեգբի խաղալու արդյունքում քթի կոտրվածք, Շվեյցարիայում դահուկներով սահելու ժամանակ աջ ոտքի կոտրվածք, ձախ ոտքի կոտրվածք (մոտոցիկլով զբոսնելու ժամանակ), սնոուբորդի ժամանակ աջ դաստակի կոտրվածք։ 1998 թվականին, դեռևս դպրոցում ուսանելու ժամանակ, Օրլանդոն ստանւմ է ծանր վնասվածք, երբ իր ընկերոջը օգնում էր վերանորոգելու պատշգամբի տանիքը։ «ես կոտրեցի մեջքս։ Ես ցած ընկա պատուհանից… ընկերոջս մոտ բնակարանի տակի հարթակում ապակեպատ տանիք էր և ես սահեցի ջրահորդանի վրա։ Այն չդիմացավ և ես թռա երեք հարկ։ Ինձ ասացին, որ ես, հնարավոր է, չեմ կարողանա նորից քայլել։ Իսկ այնուհետև ինձ վիրահատության ենթարկեցին և ես դուրս եկա հիվանդանոցից մոտավորապես 12 օր անց»։ Վիրաբույժների ջանքերով նա կարողացավ բավականին կարճ ժամկետում վերադառնալու լիարժեք կյանքի։

Փաստեր դերասանի մասին խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1986 - ... Աղետ Casualty Նեոլ Հարիսոն սերիալ,
Դրամա
Մայքլ Օուեն Մորիս, ...
1997 Մաքուր անգլիական սպանություն Midsomer Murders ջուր խմող Փիթեր սերիալ Փիթեր Սմիթ, ...
1997 Ուայլդ Wilde վարձով տղան Կենսագրական Բրայան Գիլբերտ Ջուդ Լոու,
Վանեսա Ռեդգրեյվ
2001 Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն The Lord of the Rings։ The Fellowship of the Ring Լեգոլաս Ֆենտեզի Փիթեր Ջեքսոն Էլայջա Վուդ,
Յան Մաքկելեն,
Վիգո Մորտենսեն,
Լիվ Թայլեր,
Քեյթ Բլանշետ,
Ջոն Ռիս-Դևիս,
Շոն Բին
2001 Սև Բազե Black Hawk Down Սև Այրվածք Ռազմական Ռիդլի Սքոթ Ջոշ Հարթնեթ,
Էրիկ Բանա,
Էվան Մաքգրեգոր
2002 Մատանիների տիրակալը. Երկու ամրոց The Lord of the Rings։ The Two Towers Լեգոլաս Ֆենտեզի Փիթեր Ջեքսոն Էլայջա Վուդ,
Յան Մաքկելեն,
Վիգո Մորտենսեն,
Լիվ Թայլեր,
Քեյթ Բլանշետ,
Ջոն Ռիս-Դևիս,
Շոն Բին,
Դևիդ Ուենեմ,
Քրիստոֆեր Լի
2003 Քելլիի ավազակախումբը Ned Kelly Ժոզեֆ Բըրնե Վեստեռն,
Մարտական
Մրեգոր Ջորդան
2003 Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը Pirates of the Caribbean։ The Curse of the Black Pearl Ուիլ Թըրներ Ֆենտեզի,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Քիրա Նայթլի,
Ջեք Դևենպորտ,
Ջոնաթան Փրայս,
Զոի Սալդանա
2003 Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը The Lord of the Rings։ The Return of the King Լեգոլաս Ֆենտեզի Փիթեր Ջեքսոն Էլայջա Վուդ,
Յան Մաքկելեն,
Վիգո Մորտենսեն,
Լիվ Թայլեր,
Քեյթ Բլանշետ,
Ջոն Ռիս-Դևիս,
Շոն Բին,
Դևիդ Ուենեմ,
Քրիստոֆեր Լի
2004 Կալցիումից տղան The Calcium Kid Ջիմի Քոնելի Կատակերգություն Ալեքս դը Ռակոֆ
2004 Տրոյա Troy Պարիս Արկածային Վոլգգանգ Պետերսոն Բրեդ Փիթ,
Էրիկ Բանա,
Դայան Կրյուգեր,
Շոն Բին
2004 Նավահանգիստ Haven ամաչկոտը Դրամա,
Քրեական
Ֆրենկ Է. Ֆլաուերս Զոի Սալդանա
2005 Երկնային արքայություն Kingdom of Heaven Բալիան դը Իբելին Դրամա,
Արկածային,
Պատմական
Ռիդլի Սքոթ Ջերեմի Այրոնս,
Եվա Գրին,
Էդվարդ Նորթոն,
Լիամ Նիսոն
2005 Էլիզաբեթթաուն Elizabethtown Դրյու Բեյլոր Մելոդրամա Քեմերոն Կրոու Քիրստեն Դանստ,
Սյուզան Սարանդոն,
Ջեսիկա Բիլ
2006 Հայոց ցեղասպանություն Armenian Genocide Ագյուստին Բերնաու (հնչյունավորում) Փաստագրական Էնդրյու Դոլդբերգ
2006 Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը Pirates of the Caribbean։ Dead Man's Chest Ուիլ Թըրներ Ֆենտեզի,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Քիրա Նայթլի,
Ջեք Դևենպորտ,
Ջոնաթան Փրայս,
Բիլ Նայի,
Նաոմի Հարիս
2006 Սեր և ուրիշ աղետներ Love and Other Disasters Հոլիվուդ Պաոլո Մելոդրամա,
Կատակերգություն
Ալեք Քեշիշյան Բրիտանի Մերֆի
2007 Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին Pirates of the Caribbean։ At World's End Ուիլ Թըրներ Ֆենտեզի,
Արկածային
Գոռ Վերբինսկի Ջոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Քիրա Նայթլի,
Ջեք Դևենպորտ,
Ջոնաթան Փրայս,
Բիլ Նայի,
Նաոմի Հարիս,
Չոու Յուն Ֆատ
2007 Էվերեստ. Վերելք հանուն աշխարհի Everest։ A Climb for Peace պատմող Փաստագրական Լենս Թրամբալ
2008 Նյու Յորք, ես քեզ սիրում եմ New York, I Love You Դավիդ, (էպիզոդիկ) Մելոդրամա Նատալի Փորտման,
Ֆատիխ Ակին,
Բրետ Ռետներ
և ուրիշներ
Նատալի Փորտման,
Բրեդլի Կուպեր,
Էնդի Գարսիա,
Հեյդեն Քրիստենսեն,
Շայա Լաբաֆ,
Մեգի Քյու
2010 Ցավակցություն համեղի նկատմամբ Sympathy for Delicious Բիծ Դրամա Մարկ Ռուֆալո Մարկ Ռուֆալո,
Ջուլյետ Լյուիս
2010 Գլխավոր փողոց Main Street Հարիս Փարկեր Դրամա Ջոն Դոյլ Քոլին Ֆերթ
2011 ԼԱ Ֆիլի կյանքը LA Phil Live Ռոմեո սերիալ Մայքլ Բեյեր
2011 Մարտ սեփական իրավունքների պաշտպանման համար Fight for Your Right Revisited Ջոնի Ռիալ Կարճամետրաժ Ադամ Յաուխ Էլայջա Վուդ
2011 Լավ բժիշկը The Good Doctor դոկտոր Մարտին Բլեյք Դրամա Լենս Դեյլի
2011 Հրացանակիրները The Three Musketeers Բեքինգեմի դուքս Արկածային Փոլ Ու. Ս. Անդերսոն Միլա Յովովիչ,
Լոգան Լերման,
Մեթյու Մաքֆեյդեն,
Ռեյ Սթիվենսոն,
Լյուկ Էվանս,
Գաբրիելա Ուա
2013 Զուլու Zulu Բրիան Էպկին Դրամա
2014 Հոբիթ. Հինգ բանակների ճակատամարտը The Hobbit։ The Battle of the Five Armies Լեգոլաս Ֆենտեզի Փիթեր Ջեքսոն Յան Մաքկելեն,
Քեյթ Բլանշետ,
Էվանջելինա Լիլի
2014 Քաղաքներ Cities
- Գաղափար Ամերիկայում Idea in America

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2004 Նավահանգիստ Haven
2011 Լավ բժիշկը The Good Doctor

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Մրցանակներ և անվանակարգումներ
Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք Ծանոթագրություն
2002
Սատուրն
Cinescape Genre Face of the Future Award Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն Առաջադրված
Իմպերիա/center>
Լավագույն նորամուտ Հաղթանակ
MTV Movie Awards
Տղամարդու տարվա լավագույն ճեղքում Հաղթանակ
Online Film & Television Association
Տղամարդու տարվա լավագույն ճեղքում Առաջադրված
Ֆինիքսի կինոքննադատների միություն
Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասաենների գիլդիա
Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում Առաջադրված
2003
Հոլիվուդի կինոփառատոն
Տղամարդու լավագույն ճեղքում Հաղթանակ
Australian Film Institute
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Քելլիի ավազակախումբը Առաջադրված
DVD Exclusive Awards
Լավագույն աուդիո մեկնաբանություն (DVD-ի համար) Մատանիների տիրակալը. Երկու ամրոց Առաջադրված
ԱՄՆ կինոքննադատների խորհուրդ
Լավագույն դերասանական խումբ Հաղթանակ
Online Film Critics Society
Լավագույն դերասանական խումբ Հաղթանակ
Ֆինիքսի կինոքննադատների միություն
Լավագույն դերասանական խումբ Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա
Լավագույն դերասանական խումբ խաղարկային կինոյում Առաջադրված
MTV Movie Awards
Լավագույն օտարերկրյա դերասան/դերասանուհի Առաջադրված
2004
Broadcast Film Critics Association
Լավագույն դերասանական խումբ Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը Հաղթանակ
Իմպերիա
Լավագույն բրիտանացի դերասան Առաջադրված
Ֆինիքսի կինոքննադատների միություն
Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա
Լավագույն դերասանական կազմ խաղարկային կինոյում Հաղթանակ
MTV Movie Awards
Լավագույն դերասանական թիմ Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը Առաջադրված Ջոնի Դեփի հետ միասին
Լավագույն հերոս Առաջադրված
MTV Movie Awards Mexico
Ամենասեքսուալ հերոս Հաղթանակ
Teen Choice Awards
Լավագույն համբույր Հաղթանակ Քիրա Նայթլիի հետ
Լավագույն էկրանային զույգ Հաղթանակ Քիրա Նայթլիի հետ
Լավագույն կռիվ Հաղթանակ Ջոնի Դեփի հետ
Էքշնի լավագույն դերասան Առաջադրված
2005
Եվրոպական կինոակադեմիա
Լավագույն դերասան (հանդիսատեսի ընտրություն) Երկնային արքայություն Հաղթանակ
Teen Choice Awards
Էքշնի լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն սիրային տեսարան Առաջադրված Եվա Գրինի հետ
Լավագույն համբույր Առաջադրված Եվա Գրինի հետ
2006
Teen Choice Awards
Էքշնի լավագույն դերասան Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը Առաջադրված
Լավագույն կռիվ Հաղթանակ Ջեք Դևենպորտի հետ
2007
National Movie Awards
Տղամարդու լավագույն դեր Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին Առաջադրված
Teen Choice Awards
Էքշնի լավագույն դերասան Առաջադրված
Լավագույն համբույր Հաղթանակ Քիրա Նայթլիի հետ
Լավագույն կռիվ Հաղթանակ
2008
Ոսկե ազնվամորի
Երկրորդ պլանի տղամարդու վատագույն դեր Առաջադրված
2012
Jupiter Award
Լավագույն միջազգային արտիստ Հրացանակիրները Առաջադրված
Միլանի կինոփառատոն
Լավագույն դերասան Լավ բժիշկ Առաջադրված
2014
MTV Movie Awards
Լավագույն կռիվ Հոբիթ. Սմաուգի պարապուտը Հաղթանակ Լիլի Էվանջելինիի հետ
Լավագույն էկրանային վերամարմնավորում Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 / «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #129505943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://www.glamour.com/story/katy-perry-orlando-bloom-relationship-timeline
  7. https://pagesix.com/2014/01/31/orlando-bloom-moves-on-with-french-actress-report/
  8. https://web.archive.org/web/20190720123917/https://www.europeanfilmacademy.org/2005.103.0.html
  9. Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl — Box Office Mojo
  10. Troy — Box Office Mojo
  11. «У Миранды Керр и Орландо Блума родился сын». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Orlando Bloom

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրլանդո Բլում» հոդվածին։