Օզզի Օսբորն
Oզզի Oսբորն (անգլ. Ozzy Osbourne, իրական անունը. Ջոն Մայքլ Օսբորն (John Michael Osbourne), դեկտեմբերի 3, 1948[1][2], Marston Green, Բիրմինգհեմ[3]) անգլիացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը։
Օզզի Օսբորն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ozzy Osbourne |
Ի ծնե անուն | Ջոն Մայքլ Օսբորն |
Նաև հայտնի է որպես | Ozzy Osbourne |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1948[1][2] (74 տարեկան) Marston Green, Բիրմինգհեմ[3] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հևի մետալ, Գլեմ-մետալ, Հարդ ռոք, Ռոք |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, պրոդյուսեր, նկարիչ, լրագրող |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Վոկալ, ստեղնաշարային, շրթհարմոն |
Գործունեություն | 1989– ներկա ժամանակ |
Լեյբլ | Epic Records |
Անդամակցություն | Բլեք Սաբաթ |
Ամուսին | Շերոն Օսբորն |
Պարգևներ | |
Կայք | ozzy.com |
Ստորագրություն | |
![]() |
Black SabbathԽմբագրել
Բիլլ Ուորդը հիշում էր Օզզիի հետ իր հանդիպման մասին. «Նա քայլում էր թոկով կոշիկներով… այո, այո, կոշիկներով։ Ես մտածեցի, որ նա խելագար է (ծիծաղում է)»։
Խմբի առաջին սեփական երգը դարձավ «Black Sabbath»-ը, որը գրվել է 1963 թվականի համանուն սարսափ ֆիլմի ազդեցության տակ։ Դա պրոգրեսիվ-բլյուզ էր, գրված կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտի «Մարս»-ի մոտիվներով։ Մինչ այդ երգում էին այլ կատարողների երգերի քավր-տարբերակները։
1969-1970Խմբագրել
1969-1970 թվականներին խումբը նվագում էր տարբեր ակումբներում, միաժամանակ աշխատելով սեփական նյութերի վրա։ Մի անգամ, ինչ-որ մեկը ուշադրություն դարձրեց բիրմինհեմյան քառյակի սեփական երգի՝ «Black Sabbath»-ի վրա, միտք արթնացնելով կատարել առաջին ձայնագրությունը։ Նույն կերպ երիտասարդները պարզեցին, որ գոյություն ունի խումբ՝ «Earth» անունով։ Այդ պատճառով խումբը վերանվանեցին «Black Sabbath»՝ իրենց առաջին երգի անունով։ 1970 թվականի հունվարին խմբին հաջողվում է ձայնագրել իրենց առաջին ալբոմը, որը վատ տեղեր չի զբաղեցնում անգլիական ու ամերիկյան հիթ-շքերթներում։
1971Խմբագրել
1971 թվականին Օզզին առաջին անգամ ամուսնանում է Թելմա Ռայլիի հետ։
1975Խմբագրել
1975 թվականին խումբը որոշում է փոխել մենեջերին։ «Black Sabbath»-ի նոր մենեջեր դարձավ Դոն Արդենը, Օզզի Օսբորնի ապագա կնոջ՝ Շերոն Օսբորնի հայրը։
1977Խմբագրել
1977 թվականին Օզզին հեռանում է Black Sabbath-ից, նրան փոխարինում է Դեյվ Ուոկերը։ Խումբը սկսում է «Never Say Die» ալբոմի ձայնագրությունը, սակայն 1978 թվականի սկզբում Օսբորնը վերադառնում է։ Այդ ժամանակ Օզզին ցավում էր հոր մահը, ակտիվորեն չարաշահելով ալկոհոլն ու թմրադեղերը։ Համաձայն այլ տվյալների, Օզզիի հարբեցողությունը սկսել է դրանից շատ ավելի շուտ։ Այոմին հավաստիացնում էր, որ այդ պահից մի քանի տարի առաջվանից Օզզիին սթափ չէր տեսել։ Ալբոմի ձայնագրությունները մեծ դժվարություններով էին ընթանում, մասնավորապես, Օզզին պահանջում է վերաձայնագրել բոլոր երգերը, ներառյալ Junior’s Eyes երգը, որը Օսբորնը նվիրել էր հորը։ Ալբոմին հաջորդեց ճանապարհորդություն, որից հետո Օզզին վերջնականապես դուրս եկավ խմբից։
Այոմին արդեն ուներ հաջորդ ալբոմի նախագիծը՝ «Heaven and Hell», բացի այդ նա հասցրել էր ծանոթանալ Ռոննի Ջեյմս Դիոյի հետ, ով նոր էր լքել Rainbow խումբը և դեռ չուներ սեփական կոլեկտիվը։
Այնպիսի իրավիճակի ստեղծումը, որ խումբն արդեն հրաժարվեց աշխատել Օզզի Օսբորնի հետ, Բիլլ Ուորդի գործն էր։ Ինչպես Օզզին, այնպես էլ Այոմին հաջորդ հարցազրույցում խոստովանում էին, որ դա հենց վռնդում էր։ Ընդ որում, Օսբորնը խոստովանում էր, որ Black Sabbath-ից բաժանումը նրա համար իսկական թեթևացում էր։
ԽումբըԽմբագրել
- Ռոբ Նիկոլսոն - բաս-կիթառ (2003, 2006– մեր օրեր)
- Ադամ Ուեյկման - ստեղնաշարյիններ, ռիթմ-կիթառ (2004–մեր օրեր)
- Gus G - առաջնորդող կիթառ (2009–մեր օրեր)
- Թոմմի Կլայֆթոս - հարվածային (2010–մեր օրեր)
ՍկավառակագրությունԽմբագրել
Բլեք ՍաբաթԽմբագրել
Ստուդիո ալբոմներԽմբագրել
Համերգային ալբոմներԽմբագրել
ՀավաքածուներԽմբագրել
Սոլո կարիերանԽմբագրելՍտուդիո ալբոմներԽմբագրել
|