Սայմոն Վուդս (անգլ.՝ Simon Woods, հունվարի 7, 1980(1980-01-07), Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան, դրամատուրգ և սցենարիստ։ Դերասանական կարիերայում ավելի մեծ հաջողություն է ձեռք բերել «Հպարտություն և նախապաշարմունք» 2005 թվականի էկրանավորման մեջ վարպետ Բինգլի դերով և Օկտավիանոսի դերով՝ անգլո-ամերիակյան «Հռոմ» սերիալում։

Սայմոն Վուդս
Ծնվել էհունվարի 7, 1980(1980-01-07) (44 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Իթըն քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Քրիստոֆեր Բեյլի

Կենսագրություն խմբագրել

Վուդսը հաճախել է Իթըն քոլեջ, որից հետո անգլերեն է սովորել Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջում[1]։ Օքսֆորդն ավարտելուց հետո նա մինչև դերասան դառնալը որոշ ժամանակ աշխատել է The Guardian-ում[2]։

Օքսֆորդում սովորելիս նա երկու տարի հանդիպել է դերասանուհի Ռոզամունդ Փայկի հետ[3]։ Հետագայում նրանք «Հպարտություն և նախապաշարմունք»-ում խաղացել են որպես սիրահար զույգ։

Վուդսի դերասանական կերիերան ավարտվել է 2008 թվականին։ Որոշ ժամանակ ապրել է Ամերիկայում և որպես կամավոր աշխատել է Հիլարի Քլինթոնի շտաբում՝ Օքսֆորդում ուսանելու և նրա դստեր հետ հանդիպման արդյունքում։ 2009 թվականից ի վեր Վուդսը ապրել է մասնավոր կյանքով՝ դաստիարակելով իր և Burberry-ի առաջատար դիզայներ Քրիստոֆեր Բեյլիի երկու դստրերին։ Այդ ժամանակ նա սկսել է գրել[4]։

2019 թվականին Սայմոն Վուդսի «Օրվա խորհուրդ» առաջին պիեսը Ազգային արքունական թատրոնի բեմում հայտնվել է հայտնի դերասաններ Ալեքս Ջենինգսի և Լինդսի Դանքանի մասնակցությամբ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2003 Վերջին թագավորը կապիտան Չերչիլ 1 էպիզոդ
Քեմբրիջի լրտեսները Չարլի Ջիվենս 1 էպիզոդ
2004 Ֆոյլի պատերազմը Գրևիլ Վուդս 1 էպիզոդ
2005 Թագուհու քույրը Ռոդի Լևելին
Էլիզավետա I Գիֆորդ 1 էպիզոդ
Հպարտություն և նախապաշարմունք Չարլզ Բինգլ
Շրջված հեքիաթներ Զաք
2006 Տեսիլքներ Ռոուեն 2 էպիզոդ
Մտեք լավագույն տասնյակ Ջոշ
Պենելոպե Էդվարդ Վանդերման
2007 Կրենֆորդ բժիշկ Ֆրենկ Հարիսոն 5 էպիզոդ
Հռոմ Օկտավիանոս Օգոստոս 7 էպիզոդ
Հրեշտակ Քլայվ Ֆենելի
Կոնֆետ եմ ուզում դերասան ֆիլմում
2008 Սանին և փիղը Նիկոլաս
Հին ժամադրություններ Թայլեր

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Oxford University Gazette, 26 October 2000: Colleges». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  2. Woods, Simon. «Simon Woods». Huffington Post.
  3. Barber, Lynn (2009 թ․ մայիսի 24). «I don't sleep around, if that's what you mean ... Would you like some more cake?». The Guardian. London.
  4. 4,0 4,1 SARAH CROMPTON (2019 թ․ օգոստոսի 21). «Simon Woods's Celebrated Play Hansard Arrives in London». www.vogue.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.