Դոնալդ Սաթերլենդ
Դոնալդ Սաթերլենդ (անգլ.՝ Donald McNichol Sutherland [1], հուլիսի 17, 1935[2][3][4][…], Սենտ Ջոն, Նյու Բրանսուիկ, Կանադա[5]), կանադացի դերասան, ում դերասանական կարիերան տևում է ավելի քան հինգ տասնամյակ[6]։
Դոնալդ Սաթերլենդ Donald Sutherland | |
---|---|
![]() Սաթերլենդը 2014 թվականի Նոյեմբերին | |
Ի ծնե անուն՝ | Դոնալդ Մակ-Նիկոլ Սաթերլենդ |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 17, 1935 (88 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սենթ-Ջոն, ![]() |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | Դերասան |
Կարիերա՝ | 1962-ից |
Պարգևներ՝ |
|
IMDb։ | ID 0000661 |
Սաթերլենդը մեծ համբավ է ստացել նկարահանվելով մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կեղտոտ դյուժինը» (1967), «M*A*S*H» (1970), «Քելլիի հերոսները» (1970), «Կլյուտ» (1971), «Մի նայիր հիմա» (1973), «Ֆելլինիի Կազանովան» (1976), «1900» (1976), «Գազանանոց» (1978), «Մարմիններ առևանգողների ներխուժումը» (1978), «Սովորական մարդիկ» (1980) և «Ասեղի աչքը» (1981)։ Ինչց հետո նա ճանաչվել է Կանադայի ամենատաղանդավոր, հարգված և ունիվերսալ դերասաններից մեկը[7][8]։
Ավելի ուշ նա նկարահանվել է մի շարք այլ հաջողված ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չոր, սպիտակ եղանակ» (1989), «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (1991), «Համաճարակ» (1995), «Սպանելու ժամը» (1996), «Առանց սահմանափակումների» (1998), «Գողություն՝ իտալական ձևով» (2003), «Ցուրտ լեռը» (2003), «Հպարտություն և նախապաշարմունք» (2005), «Փայլ» (2006) և «Քաղցած խաղեր» (2012–2015) ֆիլմերը, որտեղ հիմնականում զբաղեցրել է գլխավոր կամ այլ նշանավոր դերեր։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1935 թվականի հուլիսի 17-ին Սենթ-Ջոնում (Նյու Բրանսուիկ)[9][10]։ Առևտրականի և տնային տնտեսուհու ընտանիքից է[10]։ Պատրաստվում էր դառնալ ինժեներ, սակայն ձգտումը դեպի թատրոն ավելի ուժեղ էր։ Ստացել է դերասանական վարպետության և ճարտարագետի դիպլոմներ։ 1956 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ սովորել է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում։ Բազմիցս խաղացել է անգլիական թատրոնների բեմերում։ Նրա առաջին դերերը սարսափ ֆիլմերում էին։
Ֆիլմագրություն խմբագրել
Գեղարվեստական ֆիլմեր
Year | Title |
---|---|
1963 | Աշխարհը 10 անգամ ավելի մեծ |
1964 | Կենդանի ննջեցյալների դղյակը |
1965 | Բժիշկ Թերրորի սարսափի տունը |
1966 | Խոստացիր նրան որևէ բան |
1974 | Խորթ որոտ |
1975 | Մորեխների օրը |
1976 | 1900 |
Արծիվը վայրէջք է կատարել | |
1977 | Տապակած Կենտուկի |
Անհետացումը | |
1978 | Մարմիններ առևանգողների ներխուժումը |
1979 | Տղամարդ, կին և բանկ |
Գնացքի խոշոր կողոպուտը | |
Արջի կղզին | |
1980 | Հասարակ մարդիկ |
Անձնական ոչինչ | |
1981 | Շեմ |
Ասեղի աչքը | |
1984 | Կրեկերներ |
1985 | Հեղափոխություն |
Երկինքը մեզ օգնում է | |
1986 | Դռան մոտ նստած գայլը |
1987 | Խնդիր լրտեսների հետ |
1995 | Ախտորոշում |
1996 | Սպանելու ժամանակը |
1997 | Ստվերների դավադրություն |
1998 | Անվճար գումար |
Առանց սահմանափակումների | |
1999 | Վիրուս |
2000 | |
Տիեզերական կովբոյներ | |
Հույսի թելեր | |
2003 | Գողություն՝ իտալական ձևով |
Ցուրտ լեռը | |
2005 | Դաժան մարդիկ |
Հպարտություն և նախապաշարմունք | |
Ամերիկյան ատրճանակ | |
Զինագործական բարոն | |
2006 | Հարցրու փոշուց |
Գարեջրի փառատոն | |
Կույրերի երկիր | |
2008 | Հիմարների ոսկին |
2009 | Աստրոբոյ |
2011 | Մեխանիկ |
Արծիվը | |
Անտանելի տնօրենները | |
Ջոկ | |
2012 | Քաղցած խաղեր |
2013 | Լավագույն առաջարկ |
Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | |
2014 | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 |
2015 | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 |
2016 | Միլթոնի գաղտնիքը |
2018 | Մարդու չափը |
2019 | Դեպի աստղեր |
2019 | Այրված նարնջագույն հերետիկոսություն |
Պարգևներ և անվանակարգեր խմբագրել
Ներկայումս ունի 16 պարգևներ և 26 անվանակարգեր։
Ստորև ներկայացված են հիմնական պարգևներն ու անվանակարգերը
Պարգևներ
- Karlovy Vary International Film Festival- 1982 թվական
- Էմմի մրցանակ - 1995 թվական
- Ոսկե գլոբուս - 1996 և 2003 թվականներ
Անվանակարգեր
- 1971 — Տղամարդու լավագույն դեր «MASH» ֆիլմում
- 1981 — Տղամարդու լավագույն դեր (դրամա) «Հասարակ մարդիկ» ֆիլմում
- 1999 — Տղամարդու լավագույն դեր «Առանց սահմանափակումների» ֆիլմում
- 2006 — «Կենդանի ապրանք» մինի սերիալի լավագույն դերասան
- 2008 — «Կեղտոտ փողերը» մինի սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան
Արտաքին հղումներ խմբագրել
- Սաթերլենդ, Դոնալդ (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Chase, W.D.R., Chase, H.M. (1994)։ Chase's Annual Events։ Contemporary Books։ ISSN 0740-5286։ Վերցված է դեկտեմբերի 6, 2014
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=16753
- ↑ «Donald Sutherland Biography at»։ filmreference։ 2008։ Վերցված է ապրիլի 4, 2008
- ↑ Cannes profile page
- ↑ Britannica biography of Donald Sutherland
- ↑ Biographie Donald Sutherland
- ↑ 10,0 10,1 День в истории: расстрел семьи последнего российского царя, открытие первого в мире Диснейленда и юбилей Дональда Сазерленда