Daily Mail (թարմանաբար՝ «Օրական փոստ»), բրիտանական օրաթերթ[2][3], հրատարակվում է Լոնդոնում, ունի տաբլոիդ ֆորմատ։ Թերթը հիմնվել է 1896 թվականին, այն Մեծ Բրիտանիայի վաճառքներով երրորդ թերթն է The Sun-ից և Metro-ից հետո[4]։ Նրա քույր թերթ The Mail on Sunday-ը սկսել է հրապարակվել 1982 թվականից, իսկ թերթի շոտլանդական և իռլանդական տարբերակները սկսել են տպագրվել համապատասխանաբար 1947 և 2006 թվականներին։ Օրաթերթի պարունակությունը նաև տեղադրվում է MailOnline կայքում, սակայն այս կայքի կառավարումը թերթից անկախ է, և այն ունի սեփական խմբագիր[5]։

Daily Mail
անգլ.՝ Daily Mail[1], անգլ.՝ The Daily Mail և արաբ․՝ الديلي ميل‎‎
Изображение логотипа
Տեսակօրաթերթ, թերթ, tabloid?, banned work? և պարբերական
Լեզուանգլերեն
Հիմնադրվել էմայիսի 4, 1896
ՀիմնադիրAlfred Harmsworth, 1st Viscount Northcliffe? և Harold Harmsworth, 1st Viscount Rothermere?
ՀրատարակիչDMG Media?
ՍեփականատերDaily Mail and General Trust? և Jonathan Harmsworth, 4th Viscount Rothermere?
Երկիր Միացյալ Թագավորություն
ԳրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ISSN0307-7578
OCLC16310567
Կայքdailymail.co.uk(անգլ.)
 Daily Mail Վիքիպահեստում

Օրաթերթը պատկանում է «Daily Mail and General Trust»-ին[6], որի նախագահն ու կառավարող մասնաբաժնի տերն է Ջոնաթան Հարմսվորտ 4-րդը, ով հանդիսանում է թերթի հիմնադիր Հարոլդ Սիդնի Հարմսֆորտի ծոռը։ Թերթի խմբագիրն է Ջորջ Գրեյգը, ով այս պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի սեպտեմբերին[7]։

2014 թվականին անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ թերթի ընթերցողների միջին տարիքը կազմում է 58 տարեկանը, և Բրիտանական տաբլոիդ թերթերի միջև այն ունի ամենացածր ընթերցողների թիվը 15-44 տարեկանների շրջանում[8]։ Այն միակն է բրիտանական թերթերից, որի ընթերցողների մեծամասնությունը կազմում են կանայք, մոտ 52–55%[9]: Միջինում տպագրվում է օրական 1 222 611 օրինակ (2018 թվականի նոյեմբերի տվյալներով)[10]։ 2013 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Daily Mail-ը ուներ միջին օրական ընթերցողների մոտ 3,951 միլիոն ցուցանիշ[11]։ Թերթի վեբ կայքը ունի ավելին քան 100 միլիոն այցելուներ մեկ ամսում[12]։

Daily Mail թերթը բազմիցս քննադատվել է իր անվստահելիության համար, այն բազմիցս տպագրել է ոչ ճշգրիտ տեղեկություններ գիտական և բժշկական հետազոտությունների մասին[13][14][15][15][16][17], ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտումների համար[18]։

Daily Mail-ը ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից է Տարվա ազգային թերթ մրցանակը, որը նրան շնորհվել է 1995 թվականից անընդմեջ յոթ տարի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0307-7578
  2. John Pilger Hidden Agendas Արխիվացված 30 Ապրիլ 2016 Wayback Machine, London: Vintage, 1998, p. 440
  3. Peter Wilby "Paul Dacre of the Daily Mail: The man who hates liberal Britain" Արխիվացված 2 Ապրիլ 2016 Wayback Machine, New Statesman, 19 December 2013 (online version: 2 January 2014)
  4. Twitter, Freddy Mayhew (2019 թ․ փետրվարի 14). «National newspaper ABCs: Mail titles see slower year-on-year circulation decline as bulk sales distortion ends». Press Gazette. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. Lowe, Josh. «Print vs. Online: Even Britain's Daily Mail Has Issues with Its Website». Newsweek. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Daily Mail». Mediauk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  7. Waterson, Jim (2018 թ․ սեպտեմբերի 6). «'A friend to Middle Britain': Geordie Greig begins reign as Daily Mail editor». The Guardian. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Taylor, Henry (2014 թ․ օգոստոսի 14). «How old are you again? UK newspaper age demographics in 4 charts». The Media Briefing. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  9. Hannah Fearn (2017 թ․ մարտի 28). «The Daily Mail has a mainly female readership – so why do women enjoy those 'who won Legs-it' headlines?». The Independent. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. Mayhew, Freddy (2018 թ․ դեկտեմբերի 13). «National newspaper + online ABCs: Web figures in double-digit drop as print circulation falls across the board». Press Gazette. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. «Daily Mail – readership data». News Works. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին. «C2 Adults = 0.764 million, plus DE Adults = 0.684 million»
  12. «Correction: Daily Mail website». The Economist. 2013 թ․ հունվարի 5. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  13. Jackson, Jasper (2017 թ․ փետրվարի 9). «Wikipedia bans Daily Mail as 'unreliable' source». The Guardian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  14. Collins, Lauren (2012 թ․ ապրիլ). «Mail Supremacy». The New Yorker. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  15. 15,0 15,1 Goldacre, Ben. «The Daily Mail cancer story that torpedoes itself in paragraph 19». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  16. Trevor Butterworth (2012 թ․ փետրվարի 21). «Will Drinking Diet Soda Increase Your Risk for a Heart Attack?». Forbes. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին. «"Research" has also revealed the risk of the Daily Mail misreporting a study's findings, especially when there's an opportunity to write an alarming headline. As Dorothy Bishop, a Professor of Neurodevelopmental Psychology at Oxford University, noted in giving the paper her "Orwellian Award for Journalistic Misrepresentation" the Mail sets the standards for inaccurate reporting of academic research.»
  17. Goldacre, Ben (2008). Bad science. London: Fourth Estate. ISBN 9780007240197.
  18. Fletcher, Martin (2016 թ․ ապրիլի 29). «What it's like to fall victim to the Mail Online's aggregation machine». New Statesman. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Daily Mail» հոդվածին։