Գաբրիել Անվար (անգլ.՝ Gabrielle Anwar, փետրվարի 4, 1970(1970-02-04)[1], Լեյլհեմ, Սպելթորն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Հայտնի դերերից են Մարգարետ Թյուդորը «Թյուդորներ», Ալ Պաչինոյի հետ տանգոյի տեսարանը «Կնոջ բույրը» ֆիլմում, ինչպես նաև Ֆիոնա Գլենանի դերը «Սև նշան» սերիալում։

Գաբրիել Անվար
Ծնվել էփետրվարի 4, 1970(1970-02-04)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԼեյլհեմ, Սպելթորն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[2] և  ԱՄՆ[2]
Կրոնհուդայականություն, իսլամ և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Թարիք Անվար

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Անվարը ծնվել է Սուրրեյ կոմսությունում՝ Լեյլխեմեում, դերասանուհի Շիրլի Հիլլսի և կինոմոնտաժող Տարիկ Անվարի ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է Դելիում՝ Հնդկաստանում, ավստրիացի հրեուհու և ինդուսի ընտանիքում[3]։ Նրա մայրը անգլիացի է։ Գաբրիելը սովորել է Լեյխեմի տարրական դպրոցում (անգլ.՝ Laleham C of E Primary) և 1995 թվականից մինչև 1982 թվականները միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո 1982 թվականին կայացած համերգի ժամանակ Գաբրիելը հայտնվել է կարճ բեմում, որտեղ առաջին անգամ դրսևորվեց իր ոգևորությունը դերասանական արվեստում։ Նա դերասանական վարպետություն և պար է սովորել Իտալիայի Կոնտի թատերական արվեստի ակադեմիայում (անգլ.՝ Italia Conti Academy of Theatre Arts)[4]։

Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Կնոջ բույրը» (1992 թվական) ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո, որում նա նկարահանվել է տանգոյի կատարման դրվագում «Por una cabeza» Ալ Պաչինոյի հետ միասին։

Առաջին անգամ հանդես է եկել 15 տարեկան հասակում բրիտանական հեռուստաընկերությունում, հետո տեղափոխվել է Հոլիվուդ, դերասանական կարիերայի գագաթնակետը եղել է 1992-1995 թվականներին։

2008 թվականին դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի[5]։

Ներկայումս նկարահանվում է ամերիկյան մի շարք հեռուստատեսային սերիալներում, որոնց թվում են «Հրատապ ծանուցում» և այլ նախագծերում։

Անձնական կյանք խմբագրել

1988-1995 թվականներին Գաբրիելը քաղացիական ամուսնության մեջ է եղել դերասան Կրեյգ Շեֆֆերի հետ։ Նախկին զույգը ունի աղջիկ՝ Ուիլլոու Էկսիլիյա Անվարը (ծնվ.08.11.1993)

Շեֆֆերի հետ բաժանումից հետո Գաբրիելը ամուսնացած է եղել դերասան Ջոն Վերիի հետ։ Նախկին ամուսինները ունեն երկու երեխա՝ տղան Հրյուգո Վերին (ծնվ. 2001) և աղջիկը Պեյսլի Վերին (ծնվ. 2004)։

2015 թվականի օգոստոսի 30-ից Գաբրիելն ամուսնացել է երկրորդ անգամ ռեստորանատեր Շարիֆ Մալնիկի հետ, որի հետ նա սկսել էր հանդիպել իրենց հարսանիքից 5 տարի առաջ[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1988 Պերվենեց First Born
1988 Summer’s Lease
1989 Արքայազն Կասպիանը և լողը «Արշալույսի նվաճողի» վրա» Prince Caspian and the Voyage of the Dawn Treader
1990 Սեղված գանգ Press Gang
1991 Մութ ջունգլիների գաղտնիքները Mysteries of the dark jungle
1991 Եթե գեղեցկությունը սպաներ (Եթե գեղեցկությունը կարողանար սպանել) If Looks Could Kill
1991 Խիզախները չեն վհատվում (Վայրի սրտերը երբեք չե հանձնվում) Wild Hearts Can’t Be Broken
1992 Բեվերլի Հիլս, 90210 Beverly Hills, 90210
1992 Կնոջ բույրը Scent of a Woman
1993 Մարմիններ առևանգողները Body Snatchers
1993 Սիրո կամ փողի համար (Դռնապան ) For Love or Money
1993 Երեք հրացանակիրները The Three Musketeers
1995 Պատվի հարցը In Pursuit of Honor
1995 Ինչ անի մահացածը Դենվերում Things to Do in Denver When You’re Dead
1995 Անմեղ սուտ Innocent Lies
1996 Գանձ The Grave
1997 Աղետ Sub Down
1999 Daddy Who?
1999 The Manor
1999 My Little Assassin
2000 Եթե դու իմանայիր If You Only Knew
2000 Մեղավորը The Guilty
2001 Մրրկայնություն3 Turbulence 3: Heavy Metal
2001 Թռչող վարակ Flying Virus
2002 Շերլոկ Sherlock
2002 Ջոն Դոու John Doe
2003 Оставь на потом Save It for Later
2003 Water Under the Bridge
2004 Փորձել հիշել Try to Remember
2005 Գաղտնի կղզի Mysterious Island
2006 Ճահճուտ The Marsh
2006 Long Lost Son
2006 Գրադարանավարը 2, Սողոմոն Իմաստունի վերադարձը The Librarian: Return to King Solomon’s Mines
2006 Հանցագործության հետքերը Crazy Eights
2006 Ինը տասներորդ 9/Tenths
2007 Թյուդորներ The Tudors
2007 Շտապ ծանուցում Burn Notice
2008 Law & Order: Special Victims Unit
2017 Մի անգամ հեքիաթում Once upon a time

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Anwar's Citizenship Anguishcontactmusic.com.
  3. Ansari, Shabana (2011 թ․ մարտի 10). «Oscar-nominated film editor Tariq Anwar has Mumbai link». DNA Daily News & Analysis. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  4. «Italia Conti Prospectus» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Anwar’s Citizenship Anguish
  6. Gabrielle Anwar Marries Restauranteur Shareef Malnick in a 'Wild West' Montana Wedding
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Անվար» հոդվածին։