Մայքլ Գոֆ
Մայքլ Գոֆ կամ Գաֆ[7][8] (անգլ.՝ Michael Gough, [ɡɔːf][9], նոյեմբերի 23, 1916[1][2], Կուալա Լումպուր, Մալայզիա - մարտի 17, 2011[3][4][1][…], Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][10]), բրիտանացի դերասան։
Մայքլ Գոֆ անգլ.՝ Michael Gough | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1916[1][2] |
Ծննդավայր | Կուալա Լումպուր, Մալայզիա |
Մահացել է | մարտի 17, 2011[3][4][1][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Կրթություն | Դարհեմ դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Ֆրանսիս Բերկլի Գոֆ[6] |
Ամուսին(ներ) | Աննեկե Ուիլս, Էնն Էլիզաբեթ Լեոն, Դիանա Գրեյվզ և Հենրիետա Լոուրենս |
Երեխա(ներ) | Յասպեր Գոֆ[6], Սայմոն Փիթեր Գոֆ[6] և Էմմա Ֆրենսիս Գոֆ[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԿինոյում դեբյուտը եղել է 1948 թվականին։ Նկարահանվել է հիմնականում բրիտանական հեռուստաֆիլմերում։ Խաղացել է ավելի քան 150 դեր հեռուստատեսությամբ և կինոնկարներում։
Լայն հանրությանն առավել հայտնի է Բեթմենի մասին «Բեթմեն», «Բեթմենը վերադառնում է», «Հավերժ Բեթմենը» և «Բեթմեն և Ռոբին» չորս ֆիլմերում ծառայապետ Ալֆրեդի իր դերակատարմամաբ։
Նկարահանվել է երկար ժամանակ ցուցադրվող բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալում, իսկ ամենանշանակալիցը «Երկնային տիկնիկագործ» դրվագների շարքում չարագործի դերն է։ «Անսահմանության կամարը» ցիկլում նա խաղում էր Խեդինի խորհրդականի դերը։ Երեք անգամ ամուսնացած է եղել, այդ թվում՝ Աննեկե Ուիլսի հետ, ով այս սերիալում խաղում էր բժշկի օգնական Փոլլիին։
«Համմեր» ստուդիայի սարսափ ֆիլմերում խաղացած դերերը, որոնցում Գոֆը հաճախ էր նկարահանվում վաթսունական թվականներին՝ «Դրակուլա» (1958 թվական) ,«Օպերայի ուրվականը» (1962 թվական), «Սև թանգարանի սարսափները» (1960 թվական), նրան դարձնում է սարսափ ժանրի երկրպագուների շրջանում կուռք։ Ամերիկյան ռեժիսոր Թիմ Բարթոնի «Նիրհած հովիտը», «Հարսնացուի դիակը» ֆիլմերում Գոֆի հետագա դերերը շատերը համարում են նրա կարիերայի այդ շրջանի յուրօրինակ կրկնությունը։
Ռուսաստանի հետ Մայքլ Գոֆին կապում են մի քանի դերեր։ Նա խաղացել է ռուս գրականության ստեղծագործությունների էկրանացումներում՝ հոր դերը Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մաշենկա» ֆիլմում, Ֆիրսին՝ Անտոն Պավլովիչ Չեխովի «Բալենու այգի» պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում և Նիկոլային՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում, ինչպես նաև հենց Լև Նիկոլաևիչին «Երտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը․ Ճանապարհորդություն հոր հետ» հեռուստաֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերեր | |
---|---|---|---|---|
1948 | ֆիլմ | Աննա Կարենինա | Anna Karenina | Նիկոլայ |
1955 | ֆիլմ | Ռիչարդ III | Richard III | Դայթոն, առաջին մարդասպան |
1958 | ֆիլմ | Դրակուլա | Dracula | Արթուր Հոլմվուդ |
1962 | ֆիլմ | Օպերայի ուրվականը | The Phantom of the Opera | Լորդ Ամբրոզ Դը Արսի |
1965 | ֆիլմ | Բժիշկ Տերորի սարսափների տունը | Dr. Terror's House of Horrors | Էրիկի Լենդոր |
1966 | սերիալ | Դոկտոր Ով | Doctor Who | Երկնային տիկնիկագործ |
1967 | ֆիլմ | Հպարտություն և նախապաշարմունքներ | Pride and Prejudice | Պարոն Բենեթ |
1978 | ֆիլմ | Տղաները Բրազիլիայից | The Boys from Brazil | Պարոն Հարինգտոն |
1975 | ֆիլմ | Գալիլեո | Galileo | Սագրեդո |
1984 | ֆիլմ | Խիստ գաղտնի | Top Secret | Բժիշկ Ֆլեմենդ |
1985 | ֆիլմ | Աֆրիկայից | Out of Africa | Լորդ Դելամեր |
1986 | ֆիլմ | Կարավաջո | Caravaggio | Կարդինալ Դել Մոնտե |
1987 | ֆիլմ | Մաշենկա | Maschenka | Հայր |
1987 | ֆիլմ | Չորրորդ արձանագրություն | The Fourth Protocol | Պարոն Բերնարդ Հեմմինգս |
1989 | ֆիլմ | Առանց լարերի | Strapless | Դուգլաս Բրոուդի |
1989 | ֆիլմ | Բեթմեն | Batman | Ալֆրեդ |
1992 | ֆիլմ | Բեթմենը վերադառնում է | Batman returns | Ալֆրեդ |
1993 | ֆիլմ | Անմեղության դարաշրջան | The Age of Innocence | Հենրի վան դեր Լյուդեն |
1993 | ֆիլմ | Վիթգենշտեյն | Wittgenstein | Բերթրան Ռասսել |
1994 | ֆիլմ | Նոստրադամուս | Nostradamus | Ժան դե Ռեմի |
1994 | ֆիլմ | Ֆլամանդական տախտակ | Uncovered | դոն Մանուել |
1995 | ֆիլմ | Հավերժ Բեթմենը | Batman Forever | Ալֆրեդ |
1996 | ֆիլմ | Երիտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը․Ճանապարհորդություն հոր հետ | The Young Indiana Jones Chronicles: Travels with Father | Լև Տոլստոյ |
1997 | ֆիլմ | Բեթմեն և Ռոբին | Batman & Robin | Ալֆրեդ |
1999 | ֆիլմ | Բալենու այգի | The Cherry Orchard | Ֆիրս |
1999 | ֆիլմ | Նիրհած հովիտը | Sleepy Hollow | Նոտար Ջեյմս Հարդենբուրգ |
2005 | մուլտֆիլմ | Հարսնացուի դիակը | Corpse Bride | Երեց Գութնեխթը |
2010 | ֆիլմ | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | Թռչուն Դոդո,ձայնը |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Michael Gough — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.guardian.co.uk/film/2011/mar/17/michael-gough-obituary
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #120503069 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
- ↑ произношение Gough: Как произносится Gough, язык: Английский
- ↑ Встречаются также ошибочные (не соответствующие фактическому произношению) варианты передачи фамилии, такие как Гоу, Гью, Гу или Гуг.
- ↑ How to pronounce Gough — inogolo, Say How? A Pronunciation Guide to Names of Public Figures — NLS/BPH (Библиотека Конгресса).
- ↑ Michael Gough, Alfred the butler in Batman, dies aged 94 Արխիվացված 2011-09-05 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Майкл Гоф (անգլ.) Internet Movie Database կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Գոֆ» հոդվածին։ |