Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոմինո (այլ կիրառումներ)

«Դոմինո» (անգլ.՝ Domino), ռեժիսոր Թոնի Սքոթը ֆիլմը, որը հիմնված է բրիտանացի գլուխների որսորդ Դոմինո Հարվիի պատմության վրա։

Դոմինո
անգլ.՝ Domino
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրմարտաֆիլմ, կենսագրական ֆիլմ, քրեական թրիլլեր, ֆլեշբեք ֆիլմ և դրամա
Թվական2005 և դեկտեմբերի 29, 2005[1]
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորԹոնի Սքոթ
ՊրոդյուսերՍամուել Հադիդան և Թոնի Սքոթ
Սցենարի հեղինակՌիչարդ Քելլի
ԴերակատարներՔիրա Նայթլի, Միքի Ռուրկ, Էդգար Ռամիրես, Լյուսի Լյու, Քրիստոֆեր Ուոքեն, Դելրոյ Լինդո, Մո'Նիք, Մինա Սուվարի, Մեյսի Գրեյ, Ժաքլին Բիսեթ, Շոնդրելլա Էվերի, Դեբնի Քոուլմեն, Էշլի Մոնիք Քլարք, Բրայան Օսթին Գրին, Դեյլ Դիքի, Իեն Զիրինգ, Ջեք ՄաքԳի, Jerry Springer?, Լյու Թեմփլ, Փիթեր Ջեյկոբսոն, Սթենլի Քեմել, Թ. Ք. Քարթեեր, Թոմ Ուեյթս, Դոննա Վ. Սքոթ, Էնդի Միլդեր[2], Լիզա Լապիրա[2], Ֆրեդերիկ Քոլեր[2], Մայքլ Պապաջոն[2], Սելեսթա Հոջ[2], Չարլզ Պերավենտի[2] և Լիլի Միրոժնիկ[2]
ՕպերատորԴանիել Մինդել
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
Պատմվածքի վայրՆևադա[3], Լոս Անջելես[3], Անգլիա[3], Բևերլի Հիլզ[3], Հուվերի ամբարտակ[3], The STRAT Hotel, Casino & SkyPod[3], Նիդլզ[3], Լաս Վեգաս[3] և Աֆղանստան[3]
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես, Ամբասադոր հյուրանոց, Ալեքսանդրիա հյուրանոց, Ուիլշայր Գրանդ Սենթըր, Valley of Fire State Park?, Հուվերի ամբարտակ, Նիդլզ, The STRAT Hotel, Casino & SkyPod, Bonnie Springs Ranch? և Stardust Resort and Casino?
ԿինոընկերությունNew Line Cinema, Scott Free Productions և Davis Films
Տևողություն122 րոպե

Սյուժե

խմբագրել

Դոմինո Հարվին գլուխների որսորդ է, որը ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից՝ հետաքննելով զրահապատ վագոնից առևանգված 10 միլիոն դոլարի գործը։ Դոմինոյի հարցաքննությունը վարում է քրեական հոգեբան Թարին Միլսը, և Դոմինոն համաձայնվում է պատմել այն ամենի մասին, ինչ ինքը գիտի այս պատմության մասին։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Քիրա Նայթլի Դոմինո Հարվի
Միքի Ռուրկ Էդ
Էդգար Ռամիրես Չոկո
Լյուսի Լյու Տարին Մայլզ
Ժակլին Բիսեթ Սոֆի
Դելրոյ Լինդո Ուիլյամս
Ադամ Կլարկ Գործակալ Էրիկ Կոսգրուոն
Քրիստոֆեր Ուոկեն Մարկ
Թոմ Ուեյթս թափառող քարոզիչ

Արտադրություն

խմբագրել

1994 թվականին Թոնի Սքոթի բիզնես-մենեջերը` Նևիլ Շուլմանը ռեժիսորին հանձնել է բրիտանական «The Mail on Sunday» թերթի հոդվածը։ Հոդվածը, որը գրել է Սաշա Գերվասին, կոչվել է Իմ վարձու թնդանոթը։ Ինչու՞ է կինոյի աստղի ապստամբ դուստրը դարձել գլուխների որսորդ և նվիրված էր անգլիացի Դոմինո Հարվին, ով աշխատում էր որպես գլուխների որսորդ[4]։ Հարվին այս մասնագիտության մեջ մի քանի կանանցից մեկն էր, որը գրավել է Շուլմանի և Սքոթի ուշադրությունը, բացի այդ, նա հայտնի դերասան Լոուրենս Հարվիի դուստրն էր։

Թոնի Սքոթը Դոմինոյին գտավ Բեվերլի Հիլզում, որտեղ նա ապրում էր մոր ՝ Պոլին Սթոունի և խորթ հոր` Պիտեր Մորտոնի հետ։ Նա Դոմինոյին հրավիրել է իր գրասենյակ, որտեղ առաջարկել է ֆիլմ նկարահանել իր կյանքի մասին։ Հարվին համաձայնել և վաճառել է իր կյանքը էկրանավորելու իրավունքը։ Ըստ Los Angeles Times թերթի նրան վճարել են 360 հազար դոլար[5]։ Թոնի Սքոթը հարցազրույց է վերցրել Հարվիից, նրա հրամանատար Էդ Մարտինեսից և Չոկոյից, ովքեր աշխատել են նրա հետ։ Թոնին հանդիպել է նաև երաշխավոր Քլերմոն Ուիլյամ III- ի հետ, ով նրանց աշխատանք է տալիս։

20th Century Fox կինոընկերությունը, որը սկզբում հետաքրքրված էր նախագծով, այնուհետև դադարեցրել է ֆինանսավորումը, և արդյունքում ֆիլմը անցել է New Line Cinema-ին[6]։

Սքոթը մերժել է երկու սցենար, այդ թվում Սթիվ Բարանսիկի հեղինակածը, նկարագրելով դրանք որպես սովորական կենսագրություններ, որոնք այն չէին, ինչ ուզում էր տեսնել ֆիլմում։ Վերջնական տարբերակի հեղինակը` Ռիչարդ Քելին վարձվել էր այն բանից հետո, երբ Սքոթը կարդացել էր նրա սցենարը «Հարավի հեքիաթները» ֆիլմի համար։

Թողարկում

խմբագրել

Ֆիլմի թողարկման ամսաթիվը հետաձգվել է մի քանի անգամ։ Ֆիլմն ի սկզբանե նախատեսվում էր թողարկվել 2005 թվականի օգոստոսի 19-ին։ Ամսաթիվը հաջորդաբար փոխվեց մինչև նոյեմբերի 4-ը, այնուհետև նույն տարվա նոյեմբերի 23-ը։ Արդյունքում, ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 11-ին, Լոս Անջելեսում։

Ֆիլմը թողարկվել է ամերիկյան 2223 կինոթատրոններում, իսկ առաջին շաբաթվա ընթացքում այն հավաքել է 4 670 120 դոլար։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը վարձույթում մնացել է 4 շաբաթ և վաստակել 10 169 202 դոլար։ Այլ երկրներում ֆիլմը հավաքել է 12 775 300 դոլար։ Այսպիսով ֆիլմը չկարողացավ վերականգնել իր բյուջեն` $ 50,000,000[7]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.kinokalender.com/film249_domino.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Domino — 2005.
  4. Summers, Chris When hunting people is a career, BBC News Online, October 12, 2005, Retrieved May 21, 2007
  5. Lee, Chris, The Fall of a Thrill Hunter, The Los Angeles Times, July 22, 2005, Retrieved May 24, 2007
  6. Hart, Hugh, A rich, beautiful bounty hunter, sfgate.com, October 9, 2005, retrieved June 9, 2008
  7. Box office/business for Domino Internet Movie Database.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Քիրա Նայթլիի կայքը(անգլ.)
  • «Դոմինո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Независимая рецензия на фильм «Домино»». ZEITGEIST. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)