Ռուփերթ Ֆրենդ
Ռուփերթ Ֆրենդ (անգլ.՝ Rupert Friend, հոկտեմբերի 1, 1981[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հպարտություն և նախապաշարմունք», «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Երիտասարդ Վիկտորիան», «Հեթմեն» ֆիլմերում և «Հայրենիք» հեռուստասերիալում խաղացած դերերով («Էմմի» մրցանակի առաջադրում)։
![]() անգլ.՝ Rupert Friend | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Marlborough School?, The Cherwell School? և d'Overbroeck's? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոդերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Էյմի Մալինզ |
Համատեղ ապրող(ներ) | Քիրա Նայթլի |
Կենսագրություն
խմբագրելՌուփերթ Ֆրենդը ծնվել և մեծացել է Օքսֆորդշիր կոմսության Սթոունսֆիլդ գյուղում։ Սովորել է Վուդստոկի «Marlborough» դպրոցում, բայց ավելի ուշ տեղափոխվել է Օքսֆորդ, որպեսզի հաճախի հեղինակավոր «Cherwell» դպրոց և «d’Overbroeck’s» քոլեջ։ Դերասանական կրթություն Ֆրենդն ստացել է Լոնդոնում` Ուեբեր Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիայում, որտեղ իր ժամանակ ուսանել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Անջելա Լենսբերին, Հյու Բոնևիլը և Նատալի Դորմերը։
Սկզբնական շրջանում Ֆրենդը ցանկացել է դառնալ հնագետ և ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ նայելով «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմը։ Բայց հրաժարվել է գաղափարից՝ գիտակցելով մասնագիտության անշահավետությունը։ Դրա հետ մեկտեղ նա զբաղվել է դերասանական վարպետությամբ՝ ոգեշնչելով Հարիսոն Ֆորդի և Մառլոն Բրանդոյի աշխատանքներով։ Ռուփերթը առաջնելույթել է 2004 թվականին՝ նկարահանվելով «Ազատամիտը» կինոնկարում։ Այս ֆիլմում դերի համար նա առաջադրվել Է «British Independent Film Awards» մրցանակի՝ «Ամենախոստումնալից առաջնելույթող» անվանակարգում և, որպես «Նշանավոր նոր տաղանդ», ստացել է «Satellite Award» մրցանակը[2]։ Մի քանի ֆիլմերում հանդես գալուց հետո, որտեղ հիմնականում խաղացել է երկրորդական պլանի դերեր, դերասանը հայտնվել է այնպիսի նշանավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Զոլավոր գիշերազգեստով տղան», «Շերին» (Միշել Պֆայֆերի հետ) և «Երիտասարդ Վիկտորիան» (Էմիլի Բլանտի հետ)[3]։
2008 թվականին Ֆրենդը դերասան Թոմ Միսոնի հետ նկարահանել է կարճամետրաժ ֆիլմ՝ «Երկար ու տխուր սագա ինքնասպան եղած եղբայրների մասին», որի համար նրանք համատեղ գրել են սցենար, ինչպես նաև խաղացել են գլխավոր դերերը։ 2010 թվականի հունվարին Ֆրենդն առաջնելույթել է որպես թատրոնի դերասան՝ Դուգլաս Կարտեր Բինի «The Little Dog Laughed» պիեսում խաղալով Միտչելի դերը[4]։
2010 թվականին Ֆրենդը բեմադրել և ստեղծել է ևս մեկ կարճամետրաժ ֆիլմ՝ «Սթիվ» անվանումով, որի համար նա արդեն ինքնուրույն է գրել սցենարը։ Ֆիլմում նկարահանվել են Քոլին Ֆերթը, Քիրա Նայթլին և Թոմ Միսոնը։ Կինոնկարի պրեմիերան կայացել է Լոնդոնի կինոփառատոնի շրջանակներում[5]։
2012 թվականից սկսել է աշխատել նաև հեռուստատեսությունում՝ ստանալով դեր ամերիկյան «Հայրենիք» հեռուստասերիալում։ Սերիալում մասնակցելու համար Ֆրենդն առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
2015 թվականին դերասանին գլխավոր դերով կարելի է տեսնել «Հիթմեն» ֆիլմում, որը «Hitman» վիդեոխաղերի շարքի էկրանավորումն է։ 2017 թվականին Ֆրենդն Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» սատիրական կատակերգությունում խաղացել է Իոսիֆ Ստալինի որդու՝ Վասիլիի դերը։
2018 թվականին թողարկվել է «Պարզ խնդրանք» ֆիլմը, որտեղ Ֆրենդը խաղացել է Բլեյկ Լայվլիի և Աննա Քենդրիկի հետ։ Միաժամանակ նույն տարում՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնի պաշտոնական մրցույթի ժամանակ, կայացել է «Հավերժության շեմին» ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարում Ռուփերթ Ֆրենդը կերտել է Վինսենթ վան Գոգի եղբոր՝ Թեոդորուսի կերպարը։
Անձնական կյանք
խմբագրել2005 թվականից հանդիպել է Քիրա Նայթլիի հետ, որի հետ ծանոթացել է «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ[6][7]։ Զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին, ինչը «The Sun» լրագրի հարցազրույցում հաստատել է Քիրա Նայթլիի հայրը[8]։
2013 թվականից հանդիպել է Էյմի Մալինզի հետ[9]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 1-ին[10]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | «Ազատամիտը» | The Libertine | Բիլլի Դաունս |
2005 | ֆ | «Հպարտություն և նախապաշարմունք» | Pride and Prejudice | Ջորջ Ուիքհեմ |
2005 | ֆ | «Պարոն Պալֆրեյը Քլեյրմոնթում» | Mrs. Palfrey at the Claremont | Լյուդովիկ Մայեր |
2007 | ֆ | «Աստղերը լուսնի տակ» | The Moon and the Stars | Ռենցո Դավերիո/Սփոլետա |
2007 | ֆ | «Վերջին լեգեոն» | The Last Legion | Դեմետրի |
2007 | ֆ | «Կանոնից դուրս» | Outlaw | Սենդի Մարդել |
2007 | ֆ | «Կույսերի տարածքը» | Virgin Territory | Ալեսանդրո Ֆելիչե |
2008 | ֆ | «Ջոլին» | Jolene | Կոկո Լեժե |
2008 | ֆ | «Զոլավոր գիշերազգեստով տղան» | The Boy in the Striped Pyjamas | Քուրթ Քոթլեր |
2009 | ֆ | «Շերի» | Cheri | Ֆրեդ «Շերի» Պելու |
2009 | ֆ | «Երիտասարդ Վիկտորիան» | The Young Victoria | արքայզն Ալբերտ |
2009 | ֆ | «Երկար ու տխուր սագա ինքնասպան եղած եղբայրների մասին» | The Continuing and Lamentable Saga of the Suicide Brothers | Բուրբոն |
2010 | ֆ | «Օրոր Պիի համար» | Lullaby for Pi | Սեմ |
2010 | ֆ | «Մանուկ» | The Kid | Քևին Լյուիս |
2010 | ֆ | «Օգոստոսի 5 օր» | 5 Days of August | Թոմաս Անդերս |
2012-2017 | ս | «Հայրենիք» | Homeland | Փիթեր Քուին |
2012 | ֆ | «Ռենի» / «Նրա ձեռքերում գրել սեր» | Renee | Դևիդ ՄաքՔեննա |
2013 | ֆ | «Զանգից զանգ» | Starred Up | Օլիվեր |
2014 | ֆ | «Կհանդիպենք Չեռնոգորիայում» | Meet Me in Montenegro | Սթիվեն |
2015 | ֆ | «Հիթմեն. Գործակալ 47» | Hitman: Agent 47 | Գործակալ 47 |
2017 | ֆ | «Ստալինի մահը» | The Death of Stalin | Վասիլի Ստալին |
2018 | ֆ | «Պարզ խնդրանք» | A Simple Favor | Դենիս Նայլոն |
2018 | ֆ | «Հավերժության շեմին» | At Eternity's Gate | Թեոդորուս վան Գոգ |
2018-2019 | ս | «Տարօրինակ հրեշտակ» | Strange Angel | Էռնեստ Դոնովան |
2019 | ֆ | «Ապահարզան» | Separation | Ջեֆ |
2020 | ֆ | «Ֆրանսիացի դիսպետչեր» | The French Dispatch | |
ֆ | «Ուոլդո» | Waldo | Ուիլսոն Սիկորսկի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Awards for Rupert Friend» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «A Rupert Friend indeed» (անգլերեն). independent.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Friend & Greig Laugh in Little Dog's UK Premiere» (անգլերեն). whatsonstage.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Close Friends and Family Only» (անգլերեն). bfi.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Руперт Френд и Кира Найтли» (ռուսերեն). Glamour. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «'The horrifying moment I was abused by a thug,' by The Duchess star Keira Knightley» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Keira's Not Getting It Knightley: MOVIE beauty KEIRA KNIGHTLEY has split from her actor love RUPERT FRIEND after five years» (անգլերեն). The Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Radnor, Abigail (2014 թ․ փետրվարի 15). «What I've Learnt». London: The Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Petit, Stephanie. «Surprise! Rupert Friend and Aimee Mullins Secretly Got Married One Month Ago». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուփերթ Ֆրենդ» հոդվածին։ |