Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Շանհայան կեսօր

Արդյունք

@Hayk.arabaget, քանի որ դու այստեղ հետաքրքված կողմ ես, խնդրում եմ չեղարկել որոշումը, որպեսզի այլ մասնակից ամփոփի քննարկումը։ Իմ դիտարկմամբ՝ այստեղ հնչել են բավականին փաստարկված կողմեր, որոնք, անհասկանալի է, թե ինչու հաշվի չես առել։ --ջեօ (✡) 19:32, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Չեղարկվեց: Քննարկումը կարող են շարունակել այս քննարկման տակից:--∑ίγμα (քնն.) 20:19, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Կարող եք ծանոթանալ նաև այս քննարկմանը և լեզվաբանի հիմնավորված կարծիքին։--A.arpi.a (քննարկում) 14:42, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Արդյունք

Ես Հրաչ Մարտիրոսյանի պատասխանից տպավորություն ստացա, որ նա ավելի հակված է «շանհայական» տարբերակին։ Առաջարկում եմ որպես ոչ վիճելի տարբերակ ընտրել դա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:06, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Մատրիցը ֆիլմաշարի ֆիլմեր

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Օսկար լավագույն անչափահաս դերասանի համարԱկադեմիայի պատանեկան մրցանակ

Մրցանակի բնօրինակ անվանումն է՝ Academy Juvenile Award։ Կարծում եմ, ավելի ճիշտ է անվանափոխել Ակադեմիայի պատանեկան (կամ երկտասարդական) մրցանակ։ --TheBabushka 🐙 23:43, 28 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

«Academy» Օսկարին են ասում։ Սխալ է ակադեմիա թարգմանելը։--Լիլիթ (քննարկում) 22:15, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այդ դեպքում՝ «Օսկար պատանեկան մրցանակ» կամ «Օսկարի պատանեկան մրցանակ»։ --TheBabushka 🐙 22:16, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Միգուցե Օսկար լավագույն պատանի դերասանի համա՞ր։--Լիլիթ (քննարկում) 22:26, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ճիշտն ասած սկզբում ես էլ էի կարծում, որ դա ամենաճիշտ տարբերակն է, սակայն սա պատվավոր առանձին մրցանակ էր «Academy Juvenile Award» անվանմամբ։ Այլ մրցանակների դեպքում բացատրվում է պարգևի բնույթը, օրինակ՝ «Academy Award for Best Supporting Actress», «Academy Award for Best Picture» և այլն, և դրանք այդպես թարգմանելը ճիշտ է։ Իսկ այստեղ, կարծում եմ, ավելի ճիշտ է թարգմանել մրցանակի անվանումը, ոչ թե ձևափոխելով ավելի ճիշտ կամ հասկանալի դարձնել։ Համաձայն չե՞ք։ --TheBabushka 🐙 22:30, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մրցանակի մասին ասվում է հետևյալը՝ «․․․to specifically recognize juvenile performers under the age of eighteen for their "outstanding contributions to screen entertainment"»։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ոչ միայն դերասաններին է տրվում այս մրցանակը, սակայն հաջորդիվ կարդում ենք՝ «The Award continued to be presented intermittently over the next 26 years to 12 child actors and actresses.»։ Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ պարզ է։--Լիլիթ (քննարկում) 22:38, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հասկանում եմ, ինչ նկատի ունեք և համաձայն եմ, որ ձեր տարբերակը սխալ չէ։ Սակայն, սա հատուկ պատվավոր մրցանակ ("was a Special Honorary Academy Award") է իր հատուկ անվանմամբ: Եվ մենք պետք է թարգմանենք մրցանակի անվանումը, ոչ թե բացահայտենք բնույթը, քանի որ այս դեպքում այն ունի իր անվանումը։ Թեև ռուսերեն Վիքիպեդիան չեմ համարում վստահելի աղբյուր, այնտեղ էլ գրեթե բոլոր այլ անվանակարգերը կոչվել են ըստ իրենց բնույթի (Премия «Оскар» за лучший звук և այլն), իսկ այս մեկը՝ Молодёжная награда Академии։ --TheBabushka 🐙 22:51, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այստեղ հատուկը դեր չի խաղում։ Մրցանակը տրվում է պատանիներին՝ լավագույն դերակատարման համար, այդպես էլ պետք է թարգմանել՝ Օսկար լավագույն պատանի դերասանի համար։--Լիլիթ (քննարկում) 22:55, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այն անգամ Օսկար արձանիկ չէ, այլ դրա մինի-տարբերակը։ Եվ կարծում եմ, որ այն կարելի է առանձին մրցանակ անվանել։ Ամեն դեպքում, դեռևս մնում եմ իմ կարծիքին։ Սպասենք այլ խմբագիրների արձագանքին։ Շնորհակալություն կառուցողական քննարկման համար։ --TheBabushka 🐙 23:00, 2 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի Հայկ, կամ ես սխալ հասկացա, կամ ադմինիստրատորն առաջարկել է անվանափոխել «Օսկար լավագույն պատանի դերասանի համար», իսկ անվանումն այլ է։ --TheBabushka 🐙 13:26, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

P. S. Էլ չեմ ասում, որ վերջնական համաձայնության չենք եկել և սպասում էինք այլ մասնակիցների արձագանքին, քանի որ իմ կարծիքով բերված փաստարկները բավարար չեն հոդվածը տվյալ անվանմամբ թողնելու համար։

P. S. համար երկու :) ՝ ես մնում եմ այն կարծիքի, որ մրցանակը (և հոդվածը) պետք է անվանափոխվի, քանի որ մենք պետք է ներկայացնենք դրա ճիշտ անվանումը (Academy Juvenile Award), այլ ոչ թե բացահայտենք բնույթը (այս ինչ մրցանակ այս ինչի համար)։ Այս մրցանակն ունի իր անվանումը՝ ի տարբերություն Օսկարի մնացած հիմնական անվանակարգերի։ Եվ ի տարբերություն դրանց, տարբերվում է նաև դրա համար շնորհվող մրցանակը՝ այն հասարակ Օսկար արձանիկ չէ, այլ դրա փոքր (մինի) տարբերակը։ Այնպես որ ես պատճառ չեմ տեսնում նույն անվանմամբ թողնելու հոդվածը միայն այն պատճառով, որ այն այդպես է ստեղծվել։ Եթե հոդվածն արդեն ստեղծված չլիներ, և ես ստեղծեի «Ակադեմիայի պատանեկան մրցանակ» կամ, ինչպես վերևում նշվեց, «Օսկարի պատանեկան մրցանակ», դժվար թե (իմ կարծիքով) մեկն առաջարկեր վերանվանել այն, քանի որ բավարար փաստարկներ չէր ունենա։ --TheBabushka 🐙 13:36, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

TheBabushka, կարծես թե քննարկումն այսպես փակելու միակ դեպքը չէ, կարող եք ավելացնել այստեղ:--A.arpi.a (քննարկում) 14:02, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի ադմիններ, կարծում եմ կարիք կա վերաբացել այս քննարկումը։ --TheBabushka 🐙 12:42, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Արեն ջան, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչի հիման վրա ես ամփոփել քննարկումը։ Քննարկմանը մասնակցել է երկու խմբագիր, որոնք տարբեր կարծիքներ են հայտնել։--Լիլիթ (քննարկում) 12:02, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
@Lilitik22 ջան, հոդվածն արդեն անվանափոխել էր Hayk.arabaget մասնակիցը (հավանաբար ըստ քննարկման) ու քննարկումը բացելուց շուրջ 1 ամիս անց այն դեռևս բաց էր: Եթե սխալվել եմ, ներողություն եմ խնդրում: --Արեն (քննարկում) 13:42, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ պարզաբանման համար, Արեն ջան։ TheBabushka, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչո՞ւ եք հոդվածը վերանվանել ըստ Ձեր առաջարկած տարբերակի և ոչ թե դրել հոդվածի նախնական տարբերակը, քանի որ քննարկումն ընթացքի մեջ է։--Լիլիթ (քննարկում) 13:46, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Լիլիթ, ես առաջարկել էի անվանափոխել հոդվածը «Ակադեմիայի պատանեկան մրցանակ», և երբ քննարկումը փակվել է «Անվանափոխել» մեկնաբանությամբ, անվանափոխեցի իմ առաջադրած տարբերակի վրա, քանի որ մտածեցի, որ «վերջնական որոշումը» դա է նշանակում։ --TheBabushka 🐙 13:52, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
TheBabushka, խնդրում եմ հոդվածը վերանվանել նախնական տարբերակի, քննարկումը վերաբացել եմ։--Լիլիթ (քննարկում) 14:02, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Քանի որ, ինչպես նկատել եմ, քննարկող կողմերը միայն ես եմ և Դուք, կխնդրեի ընթերցեք անգլերեն հոդվածի Honorary Academy Awards վերնագիրը, որտեղ մի քանի անգամ նշվում է, որ այս մրցանակը հատուկ պատվավոր մրցանակ է, այն տարբերվում է Օսկարի հիմնական անվանակարգերից, այն սեփական անվանում ունի և այլն։ Եթե դրանից հետո էլ համաձայն չլինեք անվանափոխմանը, վերանվանեմ առաջին տարբերակին և քննարկենք։ --TheBabushka 🐙 14:07, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Հոդվածը վերանվանված է նախնական տարբերակին, քննարկումը շարունակվում է։--Լիլիթ (քննարկում) 14:41, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Լավ, այդ դեպքում ես բոլոր փաստարկներս հավաքեմ միասին և ներկայացնեմ տեսակետս․

  1. Գոյություն ունեն Օսկարի անվանակարգեր, որոնց համար մրցանակ է շնորհվում ամեն (կամ գրեթե ամեն) տարի։ Դրանք հայերեն վիքիպեդիայում ստեղծվել են, օրինակ, «Օսկար լավագույն դերասանի համար» անվամբ՝ անգլերենում կրելով «Academy Award for Best Actor» անվանումը։ Այս մեկն էլ կրում է «Academy Juvenile Award» անվանումը, այսինքն, թարգմանաբար՝ «Ակադեմիայի պատանեկան մրցանակ» կամ «Օսկար պատանեկան մրցանակ»։ Այս մրցանակը շնորհվում էր, երբ, կոպիտ ասած կար դրա անհրաժեշտությունը, այն ամենամյա չէ, այլ հատուկ։
  2. Ձեր արտահայտությունը՝ Մրցանակը տրվում է պատանիներին՝ լավագույն դերակատարման համար, այդպես էլ պետք է թարգմանել՝ Օսկար լավագույն պատանի դերասանի համար, այդ դեպքում երևի ավելի ճիշտ է անվանել «Օսկար պատանի դերասանի լավագույն դերակատարման համար», ինչը շատ երկար է հնչում, բայց ավելի ճիշտ է, քանի որ «Օսկար լավագույն դիմահարդարման համար» է, այլ ոչ թե, «Օսկար լավագույն դիմահարդարի համար», օրինակ։ Բայց անգամ այս տարբերակն է սխալ լինելու, քանի որ
  3. Սա հատուկ և պատվավոր մրցանակ է, որն ունի իր սեփական անվանումը՝ Academy Juvenile Award, այլ ոչ Academy Award for Best Juvenile Actor կամ նման մի բան։
  4. Եվ, ի վերջո, դրա համար շնորհվող մրցանակն էլ տարբերվում է Օսկարի հասարակ մրցանակներից՝ արձանիկներից։ Այս մրցանակն իրենից այդ արձանակի փոքր/մինի (այսինքն՝ այլ) տարբերակն է ներկայացնում։

Ամբողջ հարգանքով ձեր նկատմամբ, ես իսկապես նույն անվամբ թողնելու մեկ պատճառ անգամ չեմ տեսնում։ -- TheBabushka 🐙 15:07, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Նման օրինակ՝ Grammy Legend Award, չեմ կարծում, որ ավելի ճիշտ է օգտագործել «Գրեմմի լավագույն լեգենդի համար» անվանումը, քանի որ սա ևս պատվավոր հատուկ մրցանակ է։
Ախր հատուկն ու պատվավորը, արձանիկի մեծ ու փոքր լինելն այստեղ կապ չունեն։ Լավ, ենթադրենք գրեցինք պատանեկան մրցանակ, բա Ակադեմիան ո՞րն է։ Հայերեն Օսկար ենք ասում, անգլախոս երկրներում են ակադեմիա օգտագործում։--Լիլիթ (քննարկում) 15:30, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Այս հարցում համաձայն եմ, եթե հայերենում ընդունված է Ակադեմիայի փոխարեն Օսկար ասել, ապա կարելի է անվանել Օսկարի պատանեկան մրցանակ։ --TheBabushka 🐙 15:39, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Ծխել

COVID-19 պանդեմիա

Միշտ (ֆիլմ)

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկՀայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ և բազմաթիվ այլ հոդվածներ/կատեգորիաներ/կաղապարներ

Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի վերաբերյալ հոդվածների վերնագրերում, կատեգորիաներում և կաղապարներում բացակայում է մեկ ընդհանուր սկզբունք, առաջարկում եմ առաջնորդվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում օգտագործվող ձևաչափը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ («հ» տառը մեծատառ, առանց «օբյեկտներ» բառի)։ Սա կիգնի հստակեցում մտցնել գոնե այս թեմատիկայի հոդվածներում։ --ջեօ (✡) 11:00, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Հարց. ինչու՞ մեծատառ հ --Հայկ (արաբագետ) 11:07, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ենթադրում եմ, որ Համաշխարհային ժառանգությունը հատուկ անուն է արդեն։ --ջեօ (✡) 11:14, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ես կասկածում եմ: 23artashes ջան, ժամանակ ունենալու դեպքում կարո՞ղ ես տեսնել ուղեցույցում: --Հայկ (արաբագետ) 11:16, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, կոնկրետ այս օրինակը տեղեկատուում չգտա։ Համապատասխան որոշումը գրքի 286-294 էջերում է, աչքի անցկացրու, գուցե կետերից մեկը բավարարի այս օրինակին։ --23artashes (քննարկում) 19:05, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, 23artashes ջան: Ես ենթադրում եմ, որ 290-291 էջերում Ե և Զ կետերով նշված բացատրությունը համապատասխանում է նաև այս հարցին: ջեօն ճիշտ է, ես   Կողմ եմ «Հ» մեծատառին: Բայց արդյո՞ք օբյեկտներն այստեղ ավելորդ բառ է:--Հայկ (արաբագետ) 17:11, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության պաշտոնական կայքում այդ տարբերակն է կիրառվում։ Եթե «օբյեկտներ» բառը կիրառելն անհրաժեշտություն լիներ, երևի այդպես էլ կանեին։ Չգիտեմ։ Ամեն դեպքում՝ կողմնակից եմ այն տարբերակին, որն իրենք պաշտոնապես օգտագործում են։ --ջեօ (✡) 17:17, 11 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ջեօ ջան, ես իհարկե դեմ չեմ կարճությանը, և առհասարակ բոլոր հոդվածների վերնագրերում կարելի է օբյեկտները հանել: Բայց կոնկրետ այստեղ հայերեն բարեհունչ չէ, եթե ցանկ է՝ պետք է լինի ինչ-որ բաների. ժառանգությա՞ն ցանկ, թե՞ ժառանգության օբյեկտների: Չէ՞ որ ասում ենք Մայքլ Ջեքսոնի ալբոմների սկավառակագրություն, Մայքլ Ջեքսոնի սինգլների սկավառակագրություն, բայց Մայքլ Ջեքսոնի ձայնագրած երգերի ցանկ (ոչ թե ձայնագրության ցանկ): Եթե նույնիսկ ամենալավ տարբերակը չէ, այդուհանդերձ պետք է լինի որևէ բանի ցանկ: --Հայկ (արաբագետ) 16:35, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Միտք: ժամանակին ունեցել ենք այս քննարկումը:--∑ίγμα (քնն.) 20:11, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
@Sigma'am ջան, շնորհակալ եմ հղման համար։ Եթե երկիրն առաջ ենք բերում, իմաստային սխալմունք չի ստացվում և համապատասխանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում օգտագործվող տարբերակին։ --ջեօ (✡) 20:17, 10 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Թողնել, հայերենի տեսանկյունից խորթ է հնչում առանց օբյեկտներ բառի, բացի այդ, նույն բառը կա ռուսերենում, իսկ անգլերենում, չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում նշված է World Heritage List, բայց Անգլերեն Վիքիպեդիայի հոդվաների վերնագրերում կա Sites բառը։--Voskanyan (քննարկում) 11:42, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ @Voskanyan ջան, վերևում արդեն նշել եմ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքում առանց «օբյեկտներ» բառի է, ռուսերեն և անգլերեն լեզուներում օգտագործված տարբերակը չի կարող հիմք լինել, քանի որ մենք ունենք հայալեզու առաջնային աղբյուր։ Բացի այդ, չեմ կարծում, որ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցիները սխալվեին նման պարագայում։ --ջեօ (✡) 19:48, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Գեյ շքերթ

Կարլ Գուստավ Յունգ

Իսոսի ճակատամարտ (194 թվական)

Հունգարիայի_Եվրոպական_Միության_անդամակցության_հանրաքվե_(2003_թվական) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե (2003 թվական)Հունգարիայի Եվրոպական Միության անդամակցության հանրաքվե (2003)

Նույն նախորդ քննարկման պատճառով․ այստեղ կարող ենք տեսնել, որ «թվական)»-ով վերջացող հոդվածներ գրեթե չունենք (եղածներն էլ երևի արժի անվանափոխել)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:33, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ, բայց վերնագիրը նույնպես փոփոխության կարիք ունի, գուցե դարձնենք Հունգարիայի Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվե, Հունգարիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցության հանրաքվե կամ Եվրոպական Միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե։--Voskanyan (քննարկում) 04:56, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ես ավելի հակված եմ 1-ին և 3-րդ տարբերակներին։ Կարծում եմ՝ հնարավորության դեպքում պետք է խուսափել կետադրական նշաններից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:12, 12 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Կողմ, բայց վերնագրում էլ երևի Միությունը փոքրատառ դարձնենք։ Օրինակ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում այդպես՝ տես այստեղ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Armenmir (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
  Կողմ Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե տարբերակին: Միությունը պետք է գրվի փոքրատառով, այդպես է օրենքը՝ 290 էջ, Գ կետ: --Հայկ (արաբագետ) 16:27, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Voskanyan ջան, գրեցի՝ բայց դեռ մտածում եմ: Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք եթե վերնագիրը լինի Եվրոպական միությանը (կամ որ ավելի լավ է՝ Եվրամիությանը) Հունգարիայի անդամակցության հանրաքվե : Հարցն այն է, որ վերնագրից չի հասկացվում այդ ինչ հանրաքվե է և որտեղ է իրականցվել: Միգուցե Եվրախորհրդարանում պատգամավորները նստել և քվեարկել են՝ Հունգարիան մասնակցի թե ոչ: Դրա համար Եվրամիության անդամակցությունը պետք է գրվի իրար հետ: Կարծում եմ՝ ավելի լավ կլինի Հունգարիայի Եվրամիության անդամակցության հանրաքվե տարբերակը, առանց կետադրական նշանի: Չէ՞ որ ասում ենք Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (2015), ոչ թե Հայաստանի՝ սահմանադրական բարեփոխումների, կամ՝ Հայաստանի սահմանադրության բարեփոխումների: Աշոտ ջան, դու՞ ինչ կասես: --Հայկ (արաբագետ) 15:27, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հանրաքվեն անցկացվել է Հունգարիայում։ Ես տարբերակները նշել եմ լեզվական տեսանկյունից, բայց եթե իմաստային տարբերություններ կան, դեմ չեմ առաջարկված տարբերակին։--Voskanyan (քննարկում) 17:10, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ եմ «Եվրոպական միությանը Հունգարիայի անդամակցության հանրաքվե» կամ «Հունգարիայի Եվրամիության անդամակցության հանրաքվե» տարբերակին, բայց կոնկրետ ինձ համար առաջին տարբերակն առավել ճիշտ ու հասկանալի է: --Արեն (քննարկում) 21:09, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Թախիծ

Վիշտ

Էրիկ Գարների մահ

Էրիկ Գարների մահ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Էրիկ Գարների մահԷրիկ Գարների սպանություն

Անգլերեն հոդվածում օգտագործվել է Killing of Eric Garner տարբերակը։ Կարծում եմ այն ավելի ճիշտ է արտահայտում պատահարի բնույթը։ --TheBabushka 🐙 16:28, 13 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Արեն, որպես մահվան պատճառ նշվում է «suffocation» (անգլերեն տարբերակի տեղեկաքարտում կարող եք տեսնել դա, ինչպես նաև դրա վերաբերյալ աղբյուրը)։ Կարծում եմ այս փաստը բավարար է պատահարը սպանություն անվանելու համար։ Բացի այդ՝ ձեր նշած նույն ռուսերեն հոդվածի արտաքին հղումների մասում օգտագործվում է «Убийство» բառը։ Իսկ թե որտեղ է մահացել Գարները՝ հիվանդանոցում, թե հյուրանոցում, ոչ մի կապ չունի պատահարի՝ սպանություն կամ մահ համարվելու հետ։ --TheBabushka 🐙 23:25, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

SQL լեզու

Ռազմական բախու՞մ, թե՞ ընդհարումներ

Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գարդմանահայի խնդրանքով բացում եմ այս քննարկումը: Ինձ համար առանձնապես տարբերություն չկա՝ այդ երկու եզրույթից որ մեկը կընտրվի: Իսկ ինչու եմ անվանափոխել, որովհետև մենք ունեինք մի շարք այդպիսի հոդվածներ.

Ասեմ նաև, որ դրանցից մի քանիսն արդեն անվանափոխել եմ՝ ընդհանուր անուն ունենալու համար։ Խնդրում եմ ձեր կարծիքը՝ եզրույթ որոշելու համար, որպեսզի բոլոր հոդվածներն ունենան մեկ վերնագիր՝ մեր կանոններին համապատասխան: Դրանով շարժվել ենք և ստեղծել Խաչակրաց արշավանքները, Թուրք-պարսկական պատերազմները և շատ այլ հոդվածներ: --Հայկ (արաբագետ) 13:04, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Միանշանակ կողմ եմ միանման անվանում դնելուն։ «ընդհարումները» կարծես թե ավելի լայն հասկացություն է, իսկ այս հոդվածների դեպքում մենք գործ ունենք ավելի կոնկրետ՝ ռազմական բախման/ընդհարման հետ։ Ես կողմ եմ ռազմական բախում տարբերակին։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:09, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Մի բան ավելացնեմ, անգլերեն ասում են clashes (հոգնակի), ռուսերեն՝ Столкновение (եզակի)--Հայկ (արաբագետ) 13:48, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, շատ օգտակար կլիներ Ձեր կարծիքն իմանալ: Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին: --Հայկ (արաբագետ) 13:55, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Յարգելի՛ Hayk S։ Փորձելով օգտակար լինել Ձեզ բոլորիդ և մեր սիրելի Հայերեն Վիքիպեդիային, այստեղ դնում եմ իմ ստեղծած Ռազմական հակամարտություն յօդուածը։ Յօդուածում կարող էք տեսնել, որ ՙՌազմական բախումները՚ դասակարգւում են նաև ըստ մարդկային կորուստների՝ զոհուած զինեալ անձանց թուաքանակի։ Ըստ այդմ՝ ՙՄեծ պատերազմներ՚ (Major wars), համարւում են 10․000–ից աւելի մահերի հանգեցրած ՙռազմական բախումները՚, ՙսովորական Պատերազմներ՚ (wars) համարւում են 1․000–9․999 մահերի հանգեցրած ռազմական բախումները, ՙՓոքր ռազմական բախումներ՚ համարւում են 100–999 մահերի հանգեցրած ռազմական բախումները, իսկ ՙՓոխհրաձգութիւններ (skirmishes) և ընդհարումներ (clashes)՚ համարւում են 10–99 մահերի հանգեցրած ռազմական բախումները։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:15, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Argam.V ‎, քանի որ հոդվածները Դուք եք վերնագրել, օգտակար կլիներ Ձեր կարծիքւ նույնպես իմանալ: Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին: --Հայկ (արաբագետ) 15:35, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, շնորհակալ եմ քննարկումը բացելու համար, քանզի իմ կարծիքով այսպես վերջնական ավելի հիմնավորված վերնագիր կունենանք: Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020) հոդվածը գրելիս ինքս էլ էի մտածում ընդհարո՞ւմ, թե՞ բախում և ընդհարումնե՞ր, թե՞ բախումներ։ Իմ կարծիքով քանի որ մեկ կոնկրետ ընդհարում/բախում չէր, այլ միմյանցից առանձին կռիվներ, ընտրեցի հոգնակի ձևը։ Նայեցի Արդի հայերենի բացատրական բառարանը, որտեղ ընդհարում բառի բացատրության 2-րդ կետով գրված է թշնամական գործողություն երկու հակառակորդի միջև, կռիվ, մարտ։ Իսկ նույն բառարանում բախում բառի դիմաց 4-րդ կետով գրված էր վեճ, ընդհարում, կռիվ։ Ես դեմ եմ, որ հայ-ադրբեջանական բոլոր ընդհարումները նկարագրող հոդվածներն ունենան նույն ձևի վերնագրեր: Այդ ընդհարումները ռազմական առումով տարբեր բնույթի են և մեկնաբանվում ու հայտնի են դառնում տարբեր անուններով (տերմինաբանությամբ), հետևաբար նույն անուններով գրելը սխալ եմ համարում: Օրինակ դիվերսիոն խոշոր ներթափան փորձի մասին հոդվածի վերնագիրը պետք է հենց այդպես էլ լինի, իսկ սահմանային ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում տարբեր տեղեր և ընդհատումներով, պետք է կոչվեն զինված կամ ռազմական ընդհարումներ կամ պարզապես ընդհարումներ: Բացի այդ, նախքան Հայկի կողմից վերանվանվելը, հոդվածներ կային, որոնց վերնագրերում առկա էին նաև միջադեպի վայրի անվանումը, ինչը նույնպես ճիշտ եմ համարում: Օրինակ ... ընդհարումներ Տավուշում, ...ընդհարումներ Չինարիում և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 17:22, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Գարդմանահայ ջան, բայց արդար չի «ընդհարումը» «բախումի» հետ համեմատելը, որովհետև առջարկվող տարբերակը «բախումը» չէ, այլ «ռազմական բախումը»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:41, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ես հակված եմ «բախում» տարբերակին, քանի որ տվյալ պարագայում խոսվում է կոնտկրետ տարածքում երկու ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին:--Argam.V (քննարկում) 10:14, 16 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Ես առաջարկում եմ Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020) հոդցածից հանել անվանափոխման կաղապարը՝ միաժամանակ շարունակելով քննարկումը։ Հոդվածի հեղինակը և բոլոր հետաքրքրվող կողմերը ծանուցված են։ Այժմ այն վերջին օրերին նախագծի ամենաընթերցվող հոդվածն է, իսկ ոչ խմբագիրների համար ներքին մասնագիտական տերմիններ ենթադրող այդ կաղապարը վանող կարող է լինելը (բացվողի էջն ամբողջությամբ զգուշացման կաղապարներ են)։--Ավետիսյան91 (քննարկում) 05:50, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Անվանափոխման կաղապարը հանելուն դեմ չեմ։--Գարդմանահայ (քննարկում) 07:07, 18 Հուլիսի 2020 (UTC)--Գարդմանահայ (քննարկում) 07:07, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Մի գուցե այն դեպքերը, որոնց ժամանակ զոհեր չեն լինում, կարելի է բնութագրել որպես պարզապես ռազմական ընդհարումներ։ Սակայն որպես ընդհանուր անվանում «բախում»-ը ավելի դիպուկ եզրույթ է։ Ես նաև կուզենայի վիքիհամայնքի ուշադրությունը դարձնել նրա վրա որ Հայերեն վիքիպեդիայում բացակայում է 2014 թվականի օգոստոսյան հայ-ադրբեջանական ռազմական բախումների մասին հոդվածը՝ 2014 Armenian–Azerbaijani clashes։ Մինչ դեռ, կարելի է ասել, որ դրանք ամենալուրջ հայ-ադրբեջանական ռազմական բախումներն էին, որոնք տեղի էին ունեցել ապրիլյան պատերազմից առաջ։ --Hayk S (քննարկում) 08:37, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Եթե հնարավոր է, ապա կխնդրեմ «բախման» տարբերակին կողմ արտահայտված խմբագիրներն ինչ-որ հանրագիտարանի, բացատրական բառարանի միջոցով կամ այլ նմանատիպ ձևով էլ հիմնավորեն իրենց դիրքորոշումը։ Ես այդպես եմ արել՝ մեջբերումներով առաջարկելով ընդհարումներ տարբերակը։ Նաև կխնդրեմ հիմնավորել, թե ներկայացված հոդվածներից յուրաքանչյուրը ինչո՞ւ պետք է «բախում»-ով լինի, այլ ոչ թե նախկին անվանումներով․ յուրաքանչյուր հոդվածում ներկայացված են ռազմական առումով տարբեր իրադարձություններ։--Գարդմանահայ (քննարկում) 21:26, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Բոլոնյա կամ Բոլոնիա

Ողջույն հարգելի՛ համայնք: Հարց ունեմ: Ունենք այս պատկերը.

Բոլոնյա Բոլոնիա
Բոլոնյա

Բոլոնյա ՖԱ

Բոլոնյա (գավառ)

Կատեգորիա:Բոլոնյա գավառի բնակավայրեր

Բոլոնիայի համալսարան

Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարան

Բոլոնիայի ազգային պատկերասրահ

Բոլոնիայի հռչակագիր (էսպերանտո)

Բոլոնիայի հռչակագիր (այլ կիրառումներ)

Հիմա ի՞նչ ենք անելու: Որո՞նք ենք թողնելու, որո՞նք՝ անվանափոխելու: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 18:26, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ եմ Բոլոնիա տարբերակին, քանի որ այդպես է սովետական հանրագիտարանում։ —Սերգեյ Սաֆարյան (քնն.) 13:01, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ժամանակին անվանափոխել է Vahe մասնակիցը, գուցե նա ասի ինչու՞։--Սամվելքննարկում 13:06, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ եմ Բոլոնիա տարբերակին, տեղանունների դեպքում ճիշտ եմ համարում -իա-ով գրությունը: --Արեն (քննարկում) 21:22, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հավայան պիցցա, Հավայան տոստ

Հավայան_պիցցա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հավայան պիցցաՀավայական պիցցա

Հավայան_տոստ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հավայան տոստՀավայական տոստ

Հաշվի առնելով, որ քննարկումը փակվել է հաշվի առնելով մեկ մասնակցի մոտեցումները: «Հավայական» տարբերակը ավանդված է նաև ՀՍՀ-ով (հ.6), ինչը նաև ավելի ընդունելի է:--∑ίγμα (քնն.) 19:00, 15 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Միտք:@Սերգեյ Սաֆարյան, խնդրում եմ նայել այս քննարկումը:--∑ίγμα (քնն.) 19:11, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի ∑ίγμα, շնորհակալություն։ Կարդացի ու ես էլ հարցս տվի մեծարգո Հրաչ Մարտիրոսյանին, հուսով եմ՝ մի օր կպատասխանի։
Բացի դրանից, որոնեցի Արևակում երեք ձևն էլ (հավայան, հավայյան, հավայական) ու գտա, որ՝
  • Հավայան ձևն օգտագործվում է 50 տեքստում և 120 համատեքստում, չնայաց՝ որ մեծ մասը «կղզիների» կողքին, բայց ոչ միայն, այլև կա հավայան կիթառ, շապիկ, արքիպելագոս, լեռներ, ճնճղուկ, համալսարան, սիգար, հյուրանոց, ցիկլոն, հրաբուխ..։
  • Հավայական տարբերակն օգտագործվում է ընդամենը 6 տարբեր տեքստում, որից երեքը Ջեկ Լոնդոնում (թարգմանված նույն թարգմանչի կողմից), երկուսը՝ Վերդյան Բոգդանի պատմվածքներում, մեկնը՝ Սևան Գեղամի, մեկը՝ «Առաւօտ» թերթում ու մեկն էլ վերոհիշյալ ՀՍՀ «Հավայացիներ» հոդվածում՝ «հավայական լեզու»։
  • Հավայյականն ընդհանրապես ոչ մի արդյունք չտվեց։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 20:07, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Վերջին տարբերակով չէր տա, որովհետև ուղղագրական սխալ է:--∑ίγμα (քնն.) 20:10, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Սխալվեցի, կներեք, Հավայյանը չտվեց, դե «հավայյական»ն իհարկե չեր տա։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 20:26, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Բիլլի Այլիշ

Բիլլի Այլիշ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բիլլի ԱյլիշԲիլի Այլիշ

Տեղյակ չեմ, թե արդյո՞ք հայերենում հստակ կանոն կա անգլերեն անձնանունների թարգմանության վերաբերյալ։ Բայց 1, 2, 3 աղբյուրներում նշված է «Բիլի Այլիշ» տարբերակը, և ես նույնպես կարծում եմ, որ այն ավելի ճիշտ է։ --TheBabushka 🐙 21:50, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ըստ կանոնի մեկ բաղաձայնով պետք է գրվի, եթե ժամանակի ընթացքում հաստատված ձև չէ։ Մեր Վիքիպեդիայի Բիլիների մեծ մասը երկու լ-ով են։--BekoՔննարկում 14:06, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Ճիշտն ասած շատ հետաքրքիր է ու զարմանալի, որ մեր վիքիպեդիայում շատ հոդվածներ ունենք ինչպես «Բիլի», այդպես էլ «Բիլլի» ձևերով։ Այնուամենայնիվ, կարծում եմ, պետք է կանգնել դրանցից մեկի վրա (ինչպես հասկացա, ըստ կանոնի ավելի ճիշտ է «Բիլի» տարբերակը), և անվանափոխել մնացածը, թեև այս ամենը շատ երկար և դժվար ընթացք է ունենալու։ --TheBabushka 🐙 23:16, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Աննա Մարի

Աննա Մարի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Աննա ՄարիԷն-Մարի կամ Էն Մարի

Այս (0:07-0:08) և այս տեսահոլովակներում հստակ լսվում է, որ մի դեպքում հաղորդավարը, մյուս դեպքում երգչուհին «Աննա Մարի» չեն արտասանում։ --TheBabushka 🐙 21:58, 17 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Գու՞ցե «Էն Մարի»:--TonJ (քննարկում) 09:16, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Վայ, հա, իհարկե։ Անուշադիր սխալ ։& (անգամ այստեղ օգտագործեցի ձեր առաջարկած տարբերակը) --TheBabushka 🐙 09:26, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Մարդ բանական

Մարդ բանականՄարդ

Բոլոր կենդանիների համար օգտագործում ենք հասարակ անվանումը այլ ոչ թե գիտական, և մարդը չպետք է բացառություն լինի։ Նաև բոլոր այլ լեզուները օգտագործում են հասարակ անունը իրենց լեզվով, այլ ոչ թե գիտականը։ Օրինակ՝ ։ --Սահակ (քննարկում) 21:49, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Միանշանակ:--TonJ (քննարկում) 13:42, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ես   Դեմ եմ անվանափոխմանը։ Կա «Մարդ» հասկացությունը, և կան դրա մի քանի տեսակներ (Բանական մարդ, Նեանդերթալյան մարդ և այլն․․․)։ Իմ կարծիքով շփոթմունքն առաջացել է, քանի որ էջը սխալ է կապված անգլերենի հետ։ Այն տանում է դեպի en:Human, բայց պետք է տանի դեպի en:Homo Sapiens։ Այսպիսով մենք չունենք Մարդ հոդվածը, որը նույն Մարդ բանականը չէ։ Եթե դեմ չեք, փոխեմ միջլեզվային հղումը։ --Նուբեռելլա 💬 15:57, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ Նուբեռելլայի հետ: --Արեն (քննարկում) 21:28, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Պատճառագիտություն

Էթիոլոգիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պատճառագիտություն + Էթիոլոգիա = Պատճառագիտություն

Կարծում եմ՝ պետք է ձուլել։

Ունենք երկու հոդված, որոնք միևնույն բանի մասին են։ Պետք է ձուլել «Պատճառագիտություն» անվան տակ, քանի որ այս եզրույթը հաստատված է ՀՍՀ-ով։ Բացի դրանից էլ ՀՍՀ-ում տրված երկրորդ անվանումը «Էտիոլոգիա» է, «Տ»-ով։ Ի դեպ, «էթիոլոգիա» հոդվածը միջլելվային հղումներով բացում է այս եզրույթի կիռառումը Փիլիսոփայության մեջ, այլ ոչ թե ախտաբանության։ --Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 13:26, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Իհարկե, միջլեզվայինն էլ սխալ է երկրորդի դեպքում:--TonJ (քննարկում) 13:41, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ժան Բյուրիդան

Ժան_Բյուրիդան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ժան ԲյուրիդանԺան Բուրիդան

Այս անձի անունից է գալիս «Բուրիդանի էշ/ավանակ» արտահայտությունը, ոչ մի աղբյուր, պատճառ չգտա «Բյուրիդան» կոչելու, իսկ վերոնշյալ ձևով կա նաև բառարաններում։--A.arpi.a (քննարկում) 16:21, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ եմ։ Նույնիսկ զարմանալի է Բյուրիդան ձևը։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 19:40, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ @A.arpi.a ջան, այդ աղբյուրներից մի քանիսը կնշե՞ս այստեղ։ Ֆրանսերենով ազգանունը «յու»-ով է կարդացվում։ --ջեօ (✡) 19:43, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Սրա մասին արդեն խոսել ենք, ու Բուրիդանի էշին էլ հիշել էի այդ ժամանակ։ Բուրիդան պետք է լինի, իմ կարծիքով։--BekoՔննարկում 19:55, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հա, իհարկե @GeoO ջան, Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան եւ Սերգեյ Աշոտի Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան։ @Beko ջան, եղե՞լ է քննարկում։--A.arpi.a (քննարկում) 20:02, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ աղբյուրների համար։   Կողմ անվանփոխմանը։ --ջեօ (✡) 20:07, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Կողմ, սա էլ իմ կողմից:--∑ίγμα (քնն.) 20:09, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Կողմ եմ: --Արեն (քննարկում) 21:30, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Լոգան (ֆիլմ, 2017)

Ստոմատոլոգիա

Ստոմատոլոգիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՍտոմատոլոգիաԱտամնաբուժություն

Մասնակիցներից մեկը ստեղծել էր «Ատամնաբուժություն‎» հոդվածը և պատճենել էր «Ստոմատոլոգիա» հոդվածի ամբողջ բովանդակությունը։ Նոր մասնակից էր և հավանաբար տեղյակ չէր անվանափոխման կարգի մասին։ Ես թույլ կողմ եմ «Ատամնաբուժություն‎» տարբերակին, քանի որ տարածված է ու հայերեն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:02, 21 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Նաև նշեմ Աննային։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:03, 21 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Պիֆագորեյա

Պիֆագորեյա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՊիֆագորեյաՊյութագորիո (՞՞՞)

Հունարեն ΠυθαγόρειοՊիֆագորեյա լինել չի կարող (ինչպես ΠυθαγόραςՊիֆագոր): Ստույգ տառադարձումը չգիտեմ, լավ կլինի հունարենին տիրապետողները կարծիք հայտնեն: Պյութագորիո տարբերակը կա միայն մեր Սամոս (կղզի) հոդվածում, որը, հասկանալի է, աղբյուր չէ:--23artashes (քննարկում) 14:11, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

23artashes ջան, եթե զուտ տառադարձենք հունարենից, ստացվում է՝ Պիթագորիո, բայց չգիտեմ հայերեն աղբյուրներում միգուցե այլ տարբերակ է շրջանառվում՝ հաշվի առնելով, որ Պյութագորասը հունարեն Պիթագորաս է (Πυθαγόρας):--Լիլիթ (քննարկում) 14:14, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Կղզու մասին հոդվածում այսպիսի բան կա՝ «The name of new settlement was originally Tigani, a corruption to the Italian “Dogana” that means "customs", but in 1955 renamed to Pythagorio after the name of famous ancient Greek Mathematician and Philosopher from Samos Pythagoras», հետևաբար հայերեն պետք է լինի Պյութագորիո։--Լիլիթ (քննարկում) 14:20, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Նույնի մասին ես էի գրում, ընդհարում տեղի ունեցավ: Ամեն դեպքում պատճենում եմ, թեկուզ կրկնվում է:   Տեսեք սրա և Պյութագորասի միջև ինչ կապ կա (ռուվիքիի հոդվածների հիման վրա): Սա գտնվում է այն գյուղի մոտ (ru:Питагорион), որը կոչվել է ի պատիվ Պյութագորասի: Բայց հետաքրքիրն այն է, որ ռուսները գյուղը տառադարձել են Պիթագորիոն, իսկ փիլիսոփային` Պիֆագոր: --23artashes (քննարկում) 14:24, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Այստեղ հարցն այն է, թե ըստ հին հունարենի ենք տառադարձելու, թե նոր + հին հունարենից նո՞ր տառադարձմամբ, թե ավանդական, որովհետև չեմ հիշում, որ որևէ աղբյուրում տեսած լինեմ այս անունը։ Հնատիպ ձևով կլինի Պյութագորե(յ)ո։ Նոր ձևով կլինի Պյութագորիո (դե ει-ը նոր հունարենում «ի» է հնչում)։ Բայց եթե լրիվ-լրիվ նոր հունարենով նայենք, ուրեմն յու-ն էլ ի պիտի լինի՝ Պիթագորիո։ Վերոնշյալ կապը Պյութագորասի հետ հաշվի առնելով՝ կարծում եմ կարելի է կամ միքս անել տառադարձման՝ Պյութագորիո տարբերակով, կամ լրիվ հնատիպ Պյութագորե(յ)ո։--A.arpi.a (քննարկում) 16:34, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Քանի որ քաղաքը 1955 թվականին է վերանվանվել, կարծում եմ ճիշտ կլինի նոր ձևով տառադարձել և հաշվի առնելով նաև հայերենում Պյութագորասի փաստը՝ կստացվի Պյութագորիո։--Լիլիթ (քննարկում) 20:10, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Կոգնի, թե ոչ չգնտեմ, բայց վրացիք թարգմանել են Պիթագորեոն(ի) (პითაგორეონი), իսկ Պյութագորասին Պիթագորա են ասում։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 23:45, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

1955 թվականին վերանվանվելու փաստին չէի նայել, համամիտ եմ Լիլիթի հետ, կողմ՝ Պյութագորիո տարբերակին։--A.arpi.a (քննարկում) 16:24, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ եմ «Պյութագորիո» տարբերակին: --Արեն (քննարկում) 21:39, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Պունիկյան պատերազմներ

Առաջին Պունիկյան պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Առաջին Պունիկյան պատերազմՊունիկյան առաջին պատերազմ

Երկրորդ Պունիկյան պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Երկրորդ Պունիկյան պատերազմՊունիկյան երկրորդ պատերազմ

Պունիկյան Երրորդ պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պունիկյան Երրորդ պատերազմՊունիկյան երրորդ պատերազմ

Քանի որ սաղ իրար հետ ամեն մեկում մի սխալ կար, որոշեցի իրար հետ առաջադրել։ Առաջին երկուսում կարծում եմ շարդասական սխալ կա, իսկ երրորդում անիմաստ մեծատառ։ Ի՞նչ է կարծում համայնքը։--Նուբեռելլա 💬 16:28, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Իսկ մենք ասում ենք Առաջին համաշխարհային պատերազմ, թե՞ Համաշխարհային առաջին պատերազմ։ Խոսքը նրա մասին է, որ Պունիկյան մի քանի պատերազմ է եղել, հետևաբար առաջինը, երկրորդը, երրորդը պետք է սկզբում լինեն։--Լիլիթ (քննարկում) 20:07, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Մեկնաբանություն՝ Ի դեպ, մասնագիտական գրականության մեջ ո՞ր տարբերակն է օգտագործվում, նայե՞լ ես, @Nooberella ջան։ --ջեօ (✡) 20:25, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Նուբեռելլա ջան, չնայած Սովետական հանրագիտարանում սկզբում թվականն է օգտագործվում՝ Երրորդ պունիկյան պատերազմ, բայց մի շարք գիտական աղբյուրներում (1, 2) սկզբում օգտագործվում է տեղանունը։ Բացի այդ, ակադեմիական մի շարք աշխատություններում, որոնց առցանց տարբերակները չեմ գտնում, նույնպես սկզբում գրվում է տեղանունը։ Բոլոր նշածս դեպքերում խոսքը Պունիկյան պատերազմների մասին է։ Բացի այդ, համաձայն եմ նաև Լիլիթի բերած փաստարկի հետ։--Armen (քննարկում) 20:34, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Բա հիմա ի՞նչ անենք :) --Լիլիթ (քննարկում) 20:43, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Լիլիթ, բոլորը ջնջենք :) Իրականում, առաջինը գրենք Պունիկյան, երկրորդը՝ թիվը, քանի որ Պունիկը, տվյալ դեպքում փյունիկացիների երկիրը, Կարթագենը մի հատ է... Ուստի դարձնել Պունիկյան առաջին, երրորդ և այլն: --Valen1988 (քննարկում) 21:15, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Valen1988 ջան, քո ասած տրամաբանությունը կաշխատեր, եթե լիներ Փյունիկի առաջին պատերազմ, Փյունիկի երկրորդ պատերազմ, բայց մեզ մոտ ածականով է․ Պունիկյան պատերազմը մեկ ամբողջություն է իմ ընկալմամբ։--Լիլիթ (քննարկում) 21:53, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Դա էլ ես ճիշտ Լիլիթ ջան... Լավ, սպասենք այլ մասնակիցների կարծիքներին: --Valen1988 (քննարկում) 21:56, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Կողմ եմ, քանի որ կարծում եմ՝ չնայած՝ «պունիկյանը» ածական է, այնուամենայնիվ նախընտրելի է՝ առաջինը լինի տեղանունը, հեթո՝ թիվը, ի միջի այլոց ՀՍՀ-ում այդ ձևն էլ կա։ Նաև համեմատելը «Համաշխարհային»ի հետ համարում եմ ոչ այդքան ճիշտ, քանի որ դա տեղանուն չէ ու գոյականից էլ չի ստեղծվել, այսինքն «համաշխարհային»ի դեպքում թիվը կարելի է դնել և՛ սկզբից, և՛ հետո, ինչը իմաստային որևէ աղավաղման չի հանգեցնի։ — Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 23:31, 22 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, Արմենը մի քանի նման օրինակ բերեց, մի քանի գրքեր էլ օրվա ընթացքում կնայեմ, կփորձեմ հասկանալ ավելի տարածված ձևը։ Ածականի մասով երևի Լիլիթն ու Վալենը ինձանից ավելի փորձառու կլինեն, բայց որպես իմ տեսակետի պաշտպանություն բերեմ Խաչակրաց պատերազմների մասին հոդվածների անունները` Խաչակրաց առաջին արշավանք, Խաչակրաց երկրորդ արշավանք, Խաչակրաց երրորդ արշավանք և այլն․․․--Նուբեռելլա 💬 10:16, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Նուբեռելլա ջան, այս քննարկման մեջ հնչած փաստերից հետո չեմ կարող միանշանակ ասել, թե որ տարբերակն է ճիշտ։ Խորհուրդ կտամ մի անգամ էլ ուսումնասիրես հայերեն աղբյուրները՝ կոնկրետ Պունիկյան պատերազմների վերաբերյալ ու ըստ դրանց առաջնորդվես, թե որն է ավելի տարածված։--Լիլիթ (քննարկում) 13:51, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Լավ   Կփորձեմ հայալեզու աղբյուրներ գտնել և ներկայացնել այստեղ։ Շնորհակալ եմ կարծիքների համար։--Նուբեռելլա 💬 14:03, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
ՀԳ․ ժողովուրդ ջան, չէի նկատել, առաջին հոդվածը արդեն անվանափոխված է, բայց այնուամենայնիվ ընդհանուր մի որոշում կայացնենք բոլորի համար։--Նուբեռելլա 💬 14:07, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
«Եթե որոշյալն ունի ածականներով և թվականներով արտահայտված որոշիչներ, ապա նախ դրվում է թվականով, հետո՝ ածականով արտահայտվածները: Իսկ եթե թվական որոշիչն է անմիջապես վերաբերում որոշյալին, այն էլ ավելի մոտ է դրվում նրան»,- Արտաշես Պապոյան «Ժամանակակից Հայոց լեզվի շարահյուսություն», էջ 127: Մեր պարագայում Պունիկյան երրորդ պատերազմ, թե Երրորդ պունիկյան, երկուսն էլ ճիշտ է, բայց քանի որ հոդվածում խոսվում է զուտ երրորդի մասին, ավելի ճիշտ է՝ Պունիկյան երրորդ պատերազմ, կարծում եմ: Պատմագիտական գրականության մեջ էլ այդպես է գրվում: Բայց, եթե կարծում եք, որ պետք է փոխվի, կփոխենք:--GhevondHay (քննարկում) 19:22, 23 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
GhevondHay ջան, քո գրած հոդվածի դեպքում պատրաստվում են միայն Երրորդը գրել փոքրատառ, մնացածների դեպքում սկզբում գրել «Պունիկյան»-ը, ապա նոր թվականը։--Նուբեռելլա 💬 12:02, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Օբելիուս_(բաժանման_նշան)

Բելառուսերեն

Բելառուսերեն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԲելառուսերենԲելոռուսերեն

Այլ քննարկում չգտա, բայց հանդիպած աղբյուրներում լեզուն ո-ով է՝ [4], [5]:--A.arpi.a (քննարկում) 15:46, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ, դրան գումարած նաև ՀՍՀ-ն։ --ջեօ (✡) 15:58, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Valen1988, խնդրում եմ ծանոթանալ նաև այս քննարկմանը:--A.arpi.a (քննարկում) 18:31, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ A.arpi.a, այդ քննարկման մեջ լրիվ այլ օրինակներ են... Այս պարագայում մենք պետք է վերցնենք որպես աղբյուր հենց բելառուսերենից, որոնք իրենց լեզուն ա-ով են գրում, ոչ թե ո-ով... --Valen1988 (քննարկում) 18:37, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Valen1988, բերածս քննարկումը նրա համար էր, որ իրար չշփոթենք պետության ու լեզվի անվանումները, դրանք տարբեր կատեգորիաներ են։ Իսկ լեզվից ևս ուղիղ չենք կարող վերցնել, որովհետև ընդունված այլ փոխառություններ կան, որոնք չեն արտացոլում ոչ գրության, ոչ արտասանության ձևը։ Խոսում ենք հայերենի մասին, հայերենի հեղինակավոր աղբյուրները մեզ հրամցնում են բելոռուսերեն ձևը։--A.arpi.a (քննարկում) 18:48, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
A.arpi.a, ընդամենը ռուսաբանություն է: Ձեր ասած հեղինակավոր աղբյուրներում Կզըլ Իրմակ է, մինչդեռ հիմա Քըզըլըրմաք: Պետք է թոթափել և ուղենիշ վերցնել բնագիր լեզուն: Օրինակը ճիշտ է լեզուներին չի՛ վերաբերում, բայց հիմք ենք վերցրել նրանց մայրենին: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 18:56, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Շատ բարդ է ասել՝ որն է ռուսաբանություն, միգուցե «բելԱռուսերեն» տարբերակի ա-ն է հենց ռուսաբանություն, և կամ ո՞վ է ասել, որ հենց բնօրինակից ենք պարտադիր վերցրել ու վերցնելու։ Մեզնից «հեռու» գտնվող բազմաթիվ լեզուների համար ունեցել ենք միջնորդ լեզուներ, որոնց տեղը, բնույթը, գոյությունը մենք չենք որոշում (հիշենք, որ լեզուն ինքնակա երևույթ է, ոչ թե որևէ մեկի նախասիրությամբ ու ցանկությամբ)։--A.arpi.a (քննարկում) 19:03, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
A.arpi.a, համաձայն եմ, բայց վրացերեն, սանսկրիտ, եբրայերեն և այլ անվանումները պատմականորեն, հազարավոր տարիներ առաջ են մեզ եկել ու հասել, բելառուսերենն այլ է, կոնկրետ ռուսաբանության կարկառուն ապացույց, վերջին 100-150 տարվա վաղեմությամբ ըստ էության, հիմա ժամանակն է օգտվենք նրանց մայրենիից՝ որպես սկզբնաղբյուր ւ թոթափենք այդ բեռը՝ վերոնշյալ օրինակը՝ լավի ու ճշտի օրինակ: --Valen1988 (քննարկում) 19:12, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Բելոռուսերենը մեղք չունի, որ միջնադարում է ինքնուրույն ձևավորվել ու չի կարող «հպարտանալ» հնատիպությամբ :) Ուղղակի իմաստը չեմ հասկանում՝ գիծ քաշել այսքան վկայված, հեղինակավոր աղբյուրների վրա ու գնալ չտրորված ճանապարհով։ Այդ դեպքում պատրա՞ստ եք այդ ֆոնին գլոբալ այլ փոփոխությունների։--A.arpi.a (քննարկում) 19:18, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Եթե ճիշտը դա է, ապա իհարկե: Տեսեք, թե ինչքա՜ն թուրքական տեղանուններ կան, որոնց վրա գիծ քաշեցինք և գրեցինքն իրենց լեզվով...Բնավ չնսեմացան մեր հեղինակավոր աղբյուրները, ուղղակի նրանք հեռու գնացին, քանի որ աշխարհը առաջ է գնում, իսկ բառարանում բառը լռում է, որովհետև առաջ ենք շարժվում...--Valen1988 (քննարկում) 19:28, 25 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
Հոդվածներն իրար հետ խառնելու կարիք չկա, յուրաքանչյուր հոդվածի վերնագիր պետք է քննարկել առանձին-առանձին՝ առանց խառնելու իրար։ Հոդվածի վերնագիրն էլ պետք է հիմնված լինի բացառապես հայերեն աղբյուրների վրա։ Այն, թե ինչ է օգտագործվում Բելոռուսերեն Վիքիպեդիայում, մեզ չպետք է հուզի, ինչպես և չի հուզում Ֆիններեն Վիքիպեդիայում իրենց երկրի «Սուոմի» անվանումը։ --ջեօ (✡) 12:41, 26 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Այս դեպքում պետք է վերանվանել նաև Բելառուս հոդվածը, քանի որ թե՛ ՀՍՀ-ում, թե՛ այլ աղբյուրներում գրվում է միայն «ո»-ով, [6], [7]։ Չնայած՝ համամիտ եմ, որ «ո»-վ գրելը մաքուր ռուսաբանություն է։ Բելառուսներն իրենց ուղղագրութան երկու ձևով էլ գրում են միայն «ա»-ով։ Բացի դրանից էլ միևնույն արմատ ունեցող բառերն ինչպե՞ս կարելի է գրել մեկ «ա»-ով, մեկ՝ «ո»-ով։ Կամ գրենք Բելոռուս, բելոռուսերեն, կամ Բելառուս և բելաառուսերեն։ —Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 13:13, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ես կարծում եմ, որ ՀՍՀ-ին «կպչել» այստեղ ճիշտ չէ: Ես մնում եմ «բելԱռուսերեն» տարբերակին, թեև բառարանները ո-ի կողմն են տանում:--TonJ (քննարկում) 13:39, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ջաննի_Վերսաչե

Թվի_քառակուսի_(հանրահաշիվ)

Թվի_քառակուսի_(հանրահաշիվ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Թվի_քառակուսի_(հանրահաշիվ)Թվի քառակուսի

Անգլերենում կամ ռուսերենում փակագիծը կա, քանի որ Square-ը կամ Квадрат-ը ուրիշ իմաստ էլ ունեն, բայց «Թվի քառակուսին» ուրիշ իմաստ չունի մեր դեպքում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:29, 27 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ, պետք է հնարավորինս խուսափել վերնագրում հավելյալ բառերի օգտագործումից։--Voskanyan (քննարկում) 12:50, 29 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Կողմ, քանի որ «թվի» բառն օգտագործված է: Կարելի է նաև անվանափոխել Քառակուսի (հանրահաշիվ), ինչպես շատ լեզուներում է արված: --23artashes (քննարկում) 17:40, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Իսկ չենք կարո՞ղ դիտարկել «Քառակուսի (հանրահաշիվ)» տարբերակը։ --TheBabushka 🐙 23:29, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ինձ որ մնար «Քառակուսի բարձրացնել» կդնեինք, բայց Արտաշեսը վերևում ասաց, որ դա դխալ է :'(։ Այս պահին հոդվածը հենց թվի քառակուսու պասին է ու առանձնապես տարբերություն չկա, բայց երևի «Քառակուսի (հանրահաշիվ)» տարբերակը ավելի հեռանկարային է, քանի որ հետագայում հոդվածում կարող է գրվել մաթեմատիկական այլ օբյեկտների քառակուսու մասին (օրինակ՝ մատրիցի քառակուսի)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:01, 1 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Ավստրալիայի_մշակույթ

Շիֆիելդ_Ինգալս

Շիֆիելդ_Ինգալս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Շիֆիելդ_ԻնգալսՇեֆիլդ Ինգոլս

Եթե չեմ սխալվում, Sheffield Ingalls-ը անգլերենից պետք է տառադարձվի Շեֆիլդ Ինգոլս:--23artashes (քննարկում) 17:36, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ճիշտ ես, 23artashes ջան։--Լիլիթ (քննարկում) 20:33, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել
  Կողմ ճիշտ՝ Շեֆիլդ Ինգոլս տառադարձմանը։--A.arpi.a (քննարկում) 14:56, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Տուն_կամ_բնակարան

Տուն_կամ_բնակարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Տուն_կամ_բնակարանՏունԲնակարան

Չեմ կարծում, որ կամ-ով տարբերակը վերնագրում ընդունելի է, կարելի է վերահղում տալ։ Անվանափոխման տարբերակներն ուղղակի եմ նշել։--A.arpi.a (քննարկում) 20:11, 30 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Ես կողմ եմ տուն տարբերակին, քանի որ ավելի ընդհանրական է, թեև բառարաններում դիտարկվում են որպես հոմանիշներ։--Լիլիթ (քննարկում) 21:41, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Արցախի վերաբերյալ կատեգորիաների շարք

Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կատեգորիա:Արցախի Հանրապետության լեռներԿատեգորիա:Արցախի լեռներ

Հստակեցումը չէր խանգարի։ Ունենք ուղղակի «Արցախի X-եր» և ունենք «Արցախի Հանրապետության X-եր։ Ի՞նչն է խանգարում կատեգորիաները դարձնել առանց «Հանրապետության»։ --ջեօ (✡) 12:20, 31 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ։ Իմաստը կարծես թե չի փոխվում, եթե կատեգորիան Արցախին հենց որպես Հանրապետության չի վերաբերում։ — Սերգեյ Սաֆարյան 08:30, 1 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Գծային_հանրահաշվական_հավասարումների_համակարգ

Գծային_հանրահաշվական_հավասարումների_համակարգ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գծային_հանրահաշվական_հավասարումների_համակարգԳծային հավասարումների համակարգ

Այս հոդվածում խոսվում է գծային հավասարումների համակարգի մասին։ Հանրահաշվական բառը տվյալ դեպքում ավելորդ է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:54, 2 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Գոռգոնձոլա

Գոռգոնձոլա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԳոռգոնձոլաԳորգոնձոլա

Վստահ չեմ, բայց կարծում եմ այս տարբերակն ավելի ճիշտ է, եթե չէ, ապա պետք է անվանափոխել «Գորգոնձոլա (պանիր)» հոդվածը, քանի որ դրա անվանումը քաղաքի անվանումից է առաջացել։ --TheBabushka 🐙 12:31, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Հա, պետք է ր լինի։--Լիլիթ (քննարկում) 21:37, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ

Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Տարբերակ չեմ առաջարկում դեռ, բայց վերնագիրը մի քանի խնդիր ունի։ Նախ այստեղ գծիկը հավանաբար անիմաստ է, հետո երեք վերնագիր իրար հետևից ունենալը լավ միտք չէ։ Վերնագիրը թարգմանվել է ռուսերենից, բայց ֆիլմը ամերիկյան է ու այս դեպքում երևի կարող ենք օգտվել անգլերենից։ Ես առաջարկում եմ «Խաբեբա մեկ» կամ «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն» տարբերակները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:56, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

  Կողմ եմ «Խաբեբա մեկ» տարբերակին (ինչպես բնօրինակում)։ --TheBabushka 🐙 13:12, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Ֆիլմի պաշտոնական կայքում անվանումը “Rogue One: A Star Wars Story” է, հետևաբար՝ «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն»։ TheBabushka-ին կխնդրեմ նշել, թե այդ ինչ բնօրինակում է գրված «Խաբեբա մեկ»։--Լիլիթ (քննարկում) 13:26, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Բնօրինակ ասելով՝ նկատի ունեի անգլերեն հոդվածը, որտեղ օգտագործվել է ավելի պարզ և կարճ ձևը։ Սակայն պետք է ստուգել, արդյո՞ք ֆիլմը հայտնվել է հայկական վարձույթում, թե՝ ոչ, քանի որ այստեղ, օրինակ, օգտագործվել է լիովին այլ՝ «Ոմն վտարանդին. Աստղային պատերազմներ. պատմություն» անվանումը։ --TheBabushka 🐙 13:33, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Մթնշաղ

Փակագծով տարբերակը չեմ պնդում, բայց այս դեպքում բութը անիմաստ է։ Անգլերենում «The Twilight Saga: Breaking Dawn – Part 2» է։ (վերնագիրը հավանաբար էլի խնդիրներ ունի, կարող եք ուրիշ տարբերակ առաջարկել :ճ) --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:00, 4 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Նախադպրոցական

Նախադպրոցական (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՆախադպրոցականՆախադպրոցական ինչ-որ բան

Անվանումը կարծես հանրագիտարանային ու առարկայական չէ, անհրաժեշտ է կոնկրետացնել, թե նախադպրոցական ինչի մասին է խոսքը։--A.arpi.a (քննարկում) 20:43, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Այստեղ նշեմ նաև հոդվածն ստեղծող խմբագրին՝ @Mery127։--A.arpi.a (քննարկում) 20:53, 6 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Ես առաջարկում եմ ուղղակի նախադպրոց կամ նախակրթարան տարբերակը։--Լիլիթ (քննարկում) 21:32, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Պատվավոր_Լեգեոնի_շքանշան

Պատվավոր_Լեգեոնի_շքանշան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պատվավոր_Լեգեոնի_շքանշանՊատվավոր լեգեոնի շքանշան

Լեգեոն բառը եթե հատուկ չէ, ապա ի՞նչ կարիք կա մեծատառ գրելու։--A.arpi.a (քննարկում) 18:58, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Հա, ուղղագրական առումով պետք է փոքրատառ լինի։--Լիլիթ (քննարկում) 21:08, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Մանկաբարձուհի

Մանկաբարձուհի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄանկաբարձուհիՄանկաբարձ

Հենց այսօր հոդվածին հղում տվեցի ոչ այնքան կին (նույն ինքը տղամարդ) մանկաբարձի համար, որպես մասնագիտացում միգուցե ժամանակին ունեցել է սեռային սահմանափակում, այժմ իմաստը չեմ տեսնում։ Կոնկրետ հոդվածում սեռային տարբերակման մասին խոսք չկա։--A.arpi.a (քննարկում) 20:28, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Բժշկական համալսարանի «Մանկաբարձություն» դասագրքում մանկաբարձուհի է օգտագործվում, իսկ «Էրեբունի պետական բժշկական քոլեջ»-ի կայքում «Մանկաբարձական գործ» մասնագիտության նկարագրության տակ հավասարապես օգտագործված է մանկաբարձ և մանկաբարձուհի եզրերը։ 2005 թվականի ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանում երկու տարբերակն էլ օգտագործված է, բայց մանկաբարձուհին գերակշռում է։--Լիլիթ (քննարկում) 21:26, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Իսկ Աղայանի բառարանում եթե նայենք, մանկաբարձը բժիշկն է, իսկ մանկաբարձուհին միջնակարգ բժշկական կրթությամբ կինը, որն օգնում է ծննդկանին։ Մեր հոդվածն այս վերջինի մասին է։--Լիլիթ (քննարկում) 21:30, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Իրոք վստահ եմ, որ աղբյուրների մեծ մասում ֊ուհի֊ով տարբերակն է, բայց հիմա դրա իմաստը էլ չեմ տեսնում. ստացվում է, որ միջնակարգ բժշկական կրթությամբ ոչ կին չի՞ կարող լինի, որն օգնի ծննդկանին։ --A.arpi.a (քննարկում) 21:34, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել
Դե օրենքի մեջ երկուսն էլ կար գրած, մնացածը չգիտեմ :) --Լիլիթ (քննարկում) 21:50, 7 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել