Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարան
Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'arte moderna di Bologna, կրճատ՝ MAMbo), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Իտալիայի Բոլոնիա քաղաքում[5]։
Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, industrial building?, պատմական շենք, թանգարանի շենք և ժամանակակից արվեստի թանգարան |
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Բոլոնիա |
Մասն է | Istituzione Bologna Musei? |
Հասցե | Via Don Giovanni Minzoni, 14 - 40121 Bologna (BO) և via Don Giovanni Minzoni 14 ‒ Bologna (BO)[2]40121[3] |
Հիմնադրվել է | մայիսի 5, 2007 և 20-րդ դար[2] |
Այցելուներ | 88 623 մարդ (2011)[4] |
Կայք | mambo-bologna.org(իտալ.)(անգլ.) |
Թանգարանում հավաքված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից միչև այժմ իտալական արվեստի նմուշներ։ Նրա տարածքում աշխատում են ինչպես մշտական էքսպոզիցիան, այնպես էլ ժամանակավոր ցուցահանդեսներ, անցկացվում են թատերական ներկայացումներ, համերգներ և կինոցուցադրություններ։
Պատմություն և գործունեություն
խմբագրելԲոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարանը որպես ինքնուրույն օբյեկտ սկսել է գործել 1990-ական թվականների երկրորդ կեսին, երբ Բոլոնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահի հավաքածուն դարձել է այնքան մեծ, որ պահանջվել է նոր տարածք սեփական հավաքածուի և ժամանակակից արվեստի ցուցահանդեսների համար։
Իտալացի ձեռնարկատեր և մեկենաս, կելեկցիոների համբավ ունեցող Լորենցո Սասոլի դը Բյանկին 1995 թվականին նշանակվել է Բոլոնիայի ժամանակակից արվեստի պատկերասրահի նախագահ։ 2009 թվականին նա հաստատվել է այդ պաշտոնում ևս հինգ տարի։ Սասոլի դը Բյանկին մշակել է նախագիծ, որի համաձայն նոր թանգարանը պիտի փոխեր իր մշակութային դերը ոչ միայն Բոլոնիայում, այլև ամբողջ Իտալիայում։ 2005 թվականին մունիցիպիալիտետը իտալական արվեստի պատմաբան Ջանֆրանկո Մարանելոյին նշանակել է ստեղծվող թանգարանի տնօրեն։ Թանգարանի առաքելությունը ոչ միայն էքսպոզիցիոն տարածքն էր, այլ նաև ժամանակակից նկարիչների համար նախատեսված փորձարարական հրապարակը (շնորհիվ Contemporary Art Network միջազգային կազմակերպության)։
Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարանը մեծ շուքով բացվել է 2007 թվականի մայիսին և գտնվում է նախկին Forno del pane քաղաքային հացատան[6] վերակառուցված շենքում, որը 1915 թվականին կառուցվել էր քաղաքապետ Ֆրանչեսկո Զանարդիի հրամանով և հետագայում ընդլայնվել է 1928-1929 թվականներին։ Շենքի վերականգնման և վերակառուցման ծրագիրը սկսել է իրականացվել 1990-ական թվականների կեսին ճարտարապետ Ալդո Ռոսսիի նախագծով։ Finanziaria Bologna Metropolitana ընկերության և Studio Arassociati միլանական ստուդիայի համագործակցությամբ վերակառուցված շենքի 9500 մ² տարածքում տեղավորված են 20-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբն ընդգրկող ավելի քան 3500 ստեղծագործություն։ Էքսպոզիցիան բաժանվում է ինը թեմատիկ մասի։ 2012 թվականին թանգարան է տեղափոխվել Ջորջո Մորանդիի աշխատանքների հավաքածուն, որը կազմված էր ավելի վաղ Մորանդիի թանգարանում գտնվող հայտնի իտալացի նկարչի 200 կտավից։
2016 թվականի հուլիսի 14-ից նոյեմբերի 16-ը Բոլոնիայի թանգարանում անցկացվել է Դեյվիդ Բոուիի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի կազմակերպած ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը՝ նվիրված հայտնի բրիտանացի երաժշտին։ Այն դարձել է 2016 թվականին Իտալիայի ամենաայցելվող ցուցահանդեսներից մեկը․ այն այցելել են ավելի քան 130 000 մարդ[7]։
Թանգարանը բաց է երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթից կիրակի ժամը 10։ 00-ից մինչև 18։ 00, իսկ հինգշաբթի՝ 10։ 00-ից մինչև 22։ 00։ Այն ունի գրադարան, կոնֆերանսների դահլիճ, ուսումնական տարածքներ, գրախանութ և սրճարան-ռեստորան[8]։
Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարանը Եվրոպական միության մշակութային ծրագրի (EU Culture Programme) աջակցությամբ իրականացվող Didart art teaching project նախագծի առաջատար գործընկերն է[9]։
Մշտական հավաքածու
խմբագրելՄշտական էքսպոզիցիան ունի ինը թեմատիկ բաժին՝
- Arte e ideologia
- 1977 − Arte e Azione
- 1968. 1 Nuove Prospettive
- 1968. 2 Arte Povera
- Forma 1
- L'Informale
- Arcangeli: L'ultimo Naturalismo
- Focus on Contemporary Italian Art
- Nuove acquisizioni
Այն պարունակում է ժամանակակից նկարիչներ Ռենատո Գուտտուզոյի, Վանեսա Բիկրոֆտի, Սալվատորե Գարաուի, Լուչո Ֆոնտանայի, Մարինա Աբրամովիչի, Ուգո Ատարդիի, Ջուզեպե Պենոնեի, Մաուրիցիո Կատելանայի, Մարիո Մերցայի, Զորանա Մուզիչայի, Լուիջի Օնտանիի, Ջինա Պանի, Միմո Ռոտելայի, Անտոնի Տապիեսայի և այլոց աշխատանքները[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Tourer.it
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Marchesoni M. A., Pirrelli M. Gianfranco Maraniello, direttore artistico del MAMbo - Museo d'Arte Moderna di Bologna (իտալ.) — Milano: Gruppo 24 ORE, 2016. — ISSN 0391-786X; 1593-0270; 1827-4757; 2499-202X
- ↑ «МАМбо - Музей современного искусства (Болонья)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ Forno del Pane
- ↑ Mostre: le più visitate del 2016 e le più attese del 2017
- ↑ Музей современного искусства Болоньи
- ↑ Didart Partners presented on Didart Website
- ↑ La collezione permanente MAMbo - Museo d'arte moderna di Bologna Bologna
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոնիայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |