Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Իսոսի ճակատամարտ, եղել է Սեպտիմիոս Սևերոս կայսեր ուժերի և նրա թշնամի Պեսցենիոս Նիգերի միջև տեղի ունեցած 3-րդ և վերջնական բախումը։ Տեղի է ունեցել 194 թվականին։ Կազմում է Հինգ կայսրերի տարվա մի մասը։

Իսոսի ճակատամարտ
Թվական194 թվական
Մասն էՀինգ կայսրերի տարի
ՎայրԻսոս, Փոքր Ասիա
ԱրդյունքՍեպտիմիոս Սևերոսի վերջնական հաղթանակ
Հակառակորդներ
Սեպտիմիոս Սևերոսի կողմնակիցներՊեսցենիոս Նիգերի կողմնակիցներ
Հրամանատարներ
Պուբլիոս Կոռնելիոս ԱնուլինոսՊեսցենիոս Նիգեր
Կողմերի ուժեր
30-40 հազար40-50 հազար
Ռազմական կորուստներ
անհայտ20 հազար (ըստ Դիոն Կասսիոսի)

Նախապատմություն խմբագրել

Պեսցենիոս Նիգերը Սիրիայի հռոմեական կառավարիչն էր, որը Պերտինաքսի սպանությունից հետո իր զորքերի կողմից հռչակվել էր կայսր, ինչպես տեղի էր ունեցել Սևերոսի դեպքում։

Կիզիկոսի և Նիկեայի ճակատամարտերում 193 թվականին պարտություն կրելուց հետո Նիգերի զորքը հաջողությամբ նահանջել է դեպի Տավրոսյան լեռնահամակարգ, որտեղ սկսել է պաշտպանել Կիլիկիայի դարպասները։ Այդ ժամանակ Սևերոսի զորքերի հրամանատար Տիբերիոս Կլաուդիոս Կանդիդոսին փոխարինեց Պուբլիոս Կոռնելիոս Անուլինոսը, քանի որ Տիբերիոսը չէր կարողացել թույլ չտալ հակառակորդի հաջող նահանջ[1]։

Ճակատամարտ խմբագրել

Ի վերջո Անուլինոսը մուտք է գործել Կիլիկիա և վճռական ճակատամարտի բռնվել Նիգերի զորքերի դեմ։ Այն տեղի է ունեցել 194 թվականին Իսոսի մոտ՝ այնտեղ, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին մ․թ․ա 332 թվականին պարտության էր մատնել Դարեհ III-ի զորքերին[1]։ Սևերոսը օգտագործեց այն իշխանությունը, որն ուներ Հռոմը լքած գավառային և տարածաշրջանի քաղաքների իշխանների երեխաների վրա, ինչի արդյունքում մի շարք կառավարիչներ անցան իր կողմը, իսկ մի քանի քաղաքներ ապստամբեցին ընդդեմ Նիգերի[1]։

Մինչև Նիգերի զորքերը քարանետ մեքենաների միջոցով հարվածներ էր հասցնում, Սևերոսի զորքերը նախահարձակ են լինում։ Ըստ Դիոն Կասսիոսի՝ Սևերոսի լեգեոնները օգտագործում էին «կրիա» ռազմավարությունը՝ վահանները միացնելով պաշտպանում էին և՛ իրենց[2], և՛ իրենց քարանետներին[3] (ամեն դեպքում, թվում է, որ դա իրական «կրիա» չէր, որն օգտագործվում էր պաշարումների ժամանակ)։ Նույն պահին Սևերոսի հեծելազորը թիկունքից հարվածում է հակառակորդին[3]։ Ճակատամարտը բարդ էր, սակայն այն ավարտվեց Սևերոսի հաղթանակով, Նիգերը փախավ Անտիոք։ Հանկարծակի սկսված ամպրոպը որոշակի դեր է ունեցել Նիգերի զինվորների մարտական ոգու անկման գործում, քանի որ այն վերագրվում էր աստվածային միջատությանը[4]։

Ճակատամարտի վայրում կանգնեցվել է հաղթական կամար, որը խորհրդանշում է Սևերոսի հաղթանակը[1]։

արդյունք խմբագրել

Եթե Արևելքի իշխանության համար պայքարող երկու հակառակորդների թշնամանքը ավարտվեց ռազմի դաշտում, ապա Բյուզանդիոն քաղաքը Սևերոսի ուժերի պաշարմանը դիմադրեց մինչև 196 թվականը` հույս ունենալով, որ Սևերոսի մյուս հակառակորդը՝ Բրիտանիայի, Գալլիայի ու Իսպանիայի կառավարիչը՝ Կլոդիոս Ալբինոսը, Արևմուտքում հաղթանակ կտանի ընդդեմ Սևերոսի։ Սակայն Լուգդունիումի ճակատամարտում տեղի է ունենում հակառակը։ արդյունքում Սևերոս Սեպտիմիոսը ավարտում է քաղաքացիական պատերազմները և դառնում միահեծան կայսր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Potter 2004, p. 104
  2. The Cambridge History of Greek and Roman Warfare: Rome from the Late Republic to the Late Empire, Cambridge University Press, 2007, pp. 130-31. 0-521-78274-0.
  3. 3,0 3,1 Erdcamp, Paul. A Companion to the Roman Army, John Wiley and Sons, 2010, p. 263. 1-444-33921-4.
  4. Campbell, J. B. War and Society in Imperial Rome, 31 BC-AD 284, Routledge, 2002, p. 60. 0-415-27881-3.


Աղբյուրներ խմբագրել

  • Դևիս Ս․ Փոթեր, «The Roman Empire at Bay AD 180-395», Routledge, 2004 թվական 0-415-10058-5.