Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ
Անվանափոխման առաջադրված հոդվածներ Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։
Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։ Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։ |
Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
|
![]() |
---|
![]() |
---|
Օգտագործման կաղապարԽմբագրել
== [[Հոդված]] == :{{la|Հոդված}} [[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]] Ձեր պատճառաբանությունը։ ~~~~
Պունիկյան պատերազմներԽմբագրել
Առաջին Պունիկյան պատերազմ → Պունիկյան առաջին պատերազմ
Երկրորդ Պունիկյան պատերազմ → Պունիկյան երկրորդ պատերազմ
Պունիկյան Երրորդ պատերազմ → Պունիկյան երրորդ պատերազմ
Քանի որ սաղ իրար հետ ամեն մեկում մի սխալ կար, որոշեցի իրար հետ առաջադրել։ Առաջին երկուսում կարծում եմ շարդասական սխալ կա, իսկ երրորդում անիմաստ մեծատառ։ Ի՞նչ է կարծում համայնքը։--Նուբեռելլա 💬 16:28, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Իսկ մենք ասում ենք Առաջին համաշխարհային պատերազմ, թե՞ Համաշխարհային առաջին պատերազմ։ Խոսքը նրա մասին է, որ Պունիկյան մի քանի պատերազմ է եղել, հետևաբար առաջինը, երկրորդը, երրորդը պետք է սկզբում լինեն։--Լիլիթ (քննարկում) 20:07, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Մեկնաբանություն՝ Ի դեպ, մասնագիտական գրականության մեջ ո՞ր տարբերակն է օգտագործվում, նայե՞լ ես, @Nooberella ջան։ --ջեօ (✡) 20:25, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, չնայած Սովետական հանրագիտարանում սկզբում թվականն է օգտագործվում՝ Երրորդ պունիկյան պատերազմ, բայց մի շարք գիտական աղբյուրներում (1, 2) սկզբում օգտագործվում է տեղանունը։ Բացի այդ, ակադեմիական մի շարք աշխատություններում, որոնց առցանց տարբերակները չեմ գտնում, նույնպես սկզբում գրվում է տեղանունը։ Բոլոր նշածս դեպքերում խոսքը Պունիկյան պատերազմների մասին է։ Բացի այդ, համաձայն եմ նաև Լիլիթի բերած փաստարկի հետ։--Armen (քննարկում) 20:34, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Բա հիմա ի՞նչ անենք :) --Լիլիթ (քննարկում) 20:43, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Լիլիթ, բոլորը ջնջենք :) Իրականում, առաջինը գրենք Պունիկյան, երկրորդը՝ թիվը, քանի որ Պունիկը, տվյալ դեպքում փյունիկացիների երկիրը, Կարթագենը մի հատ է... Ուստի դարձնել Պունիկյան առաջին, երրորդ և այլն: --Valen1988 (քննարկում) 21:15, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Բա հիմա ի՞նչ անենք :) --Լիլիթ (քննարկում) 20:43, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Կողմ եմ, քանի որ կարծում եմ՝ չնայած՝ «պունիկյանը» ածական է, այնուամենայնիվ նախընտրելի է՝ առաջինը լինի տեղանունը, հեթո՝ թիվը, ի միջի այլոց ՀՍՀ-ում այդ ձևն էլ կա։ Նաև համեմատելը «Համաշխարհային»ի հետ համարում եմ ոչ այդքան ճիշտ, քանի որ դա տեղանուն չէ ու գոյականից էլ չի ստեղծվել, այսինքն «համաշխարհային»ի դեպքում թիվը կարելի է դնել և՛ սկզբից, և՛ հետո, ինչը իմաստային որևէ աղավաղման չի հանգեցնի։ — Սերգեյ Սաֆարյան (քննարկում) 23:31, 22 Հուլիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, Արմենը մի քանի նման օրինակ բերեց, մի քանի գրքեր էլ օրվա ընթացքում կնայեմ, կփորձեմ հասկանալ ավելի տարածված ձևը։ Ածականի մասով երևի Լիլիթն ու Վալենը ինձանից ավելի փորձառու կլինեն, բայց որպես իմ տեսակետի պաշտպանություն բերեմ Խաչակրաց պատերազմների մասին հոդվածների անունները` Խաչակրաց առաջին արշավանք, Խաչակրաց երկրորդ արշավանք, Խաչակրաց երրորդ արշավանք և այլն․․․--Նուբեռելլա 💬 10:16, 23 Հուլիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, այս քննարկման մեջ հնչած փաստերից հետո չեմ կարող միանշանակ ասել, թե որ տարբերակն է ճիշտ։ Խորհուրդ կտամ մի անգամ էլ ուսումնասիրես հայերեն աղբյուրները՝ կոնկրետ Պունիկյան պատերազմների վերաբերյալ ու ըստ դրանց առաջնորդվես, թե որն է ավելի տարածված։--Լիլիթ (քննարկում) 13:51, 23 Հուլիսի 2020 (UTC)
- Լավ Կփորձեմ հայալեզու աղբյուրներ գտնել և ներկայացնել այստեղ։ Շնորհակալ եմ կարծիքների համար։--Նուբեռելլա 💬 14:03, 23 Հուլիսի 2020 (UTC)
- ՀԳ․ ժողովուրդ ջան, չէի նկատել, առաջին հոդվածը արդեն անվանափոխված է, բայց այնուամենայնիվ ընդհանուր մի որոշում կայացնենք բոլորի համար։--Նուբեռելլա 💬 14:07, 23 Հուլիսի 2020 (UTC)
- «Եթե որոշյալն ունի ածականներով և թվականներով արտահայտված որոշիչներ, ապա նախ դրվում է թվականով, հետո՝ ածականով արտահայտվածները: Իսկ եթե թվական որոշիչն է անմիջապես վերաբերում որոշյալին, այն էլ ավելի մոտ է դրվում նրան»,- Արտաշես Պապոյան «Ժամանակակից Հայոց լեզվի շարահյուսություն», էջ 127: Մեր պարագայում Պունիկյան երրորդ պատերազմ, թե Երրորդ պունիկյան, երկուսն էլ ճիշտ է, բայց քանի որ հոդվածում խոսվում է զուտ երրորդի մասին, ավելի ճիշտ է՝ Պունիկյան երրորդ պատերազմ, կարծում եմ: Պատմագիտական գրականության մեջ էլ այդպես է գրվում: Բայց, եթե կարծում եք, որ պետք է փոխվի, կփոխենք:--GhevondHay (քննարկում) 19:22, 23 Հուլիսի 2020 (UTC)
- GhevondHay ջան, քո գրած հոդվածի դեպքում պատրաստվում են միայն Երրորդը գրել փոքրատառ, մնացածների դեպքում սկզբում գրել «Պունիկյան»-ը, ապա նոր թվականը։--Նուբեռելլա 💬 12:02, 24 Հուլիսի 2020 (UTC)
- «Եթե որոշյալն ունի ածականներով և թվականներով արտահայտված որոշիչներ, ապա նախ դրվում է թվականով, հետո՝ ածականով արտահայտվածները: Իսկ եթե թվական որոշիչն է անմիջապես վերաբերում որոշյալին, այն էլ ավելի մոտ է դրվում նրան»,- Արտաշես Պապոյան «Ժամանակակից Հայոց լեզվի շարահյուսություն», էջ 127: Մեր պարագայում Պունիկյան երրորդ պատերազմ, թե Երրորդ պունիկյան, երկուսն էլ ճիշտ է, բայց քանի որ հոդվածում խոսվում է զուտ երրորդի մասին, ավելի ճիշտ է՝ Պունիկյան երրորդ պատերազմ, կարծում եմ: Պատմագիտական գրականության մեջ էլ այդպես է գրվում: Բայց, եթե կարծում եք, որ պետք է փոխվի, կփոխենք:--GhevondHay (քննարկում) 19:22, 23 Հուլիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, այս քննարկման մեջ հնչած փաստերից հետո չեմ կարող միանշանակ ասել, թե որ տարբերակն է ճիշտ։ Խորհուրդ կտամ մի անգամ էլ ուսումնասիրես հայերեն աղբյուրները՝ կոնկրետ Պունիկյան պատերազմների վերաբերյալ ու ըստ դրանց առաջնորդվես, թե որն է ավելի տարածված։--Լիլիթ (քննարկում) 13:51, 23 Հուլիսի 2020 (UTC)
- ջեօ ջան, Արմենը մի քանի նման օրինակ բերեց, մի քանի գրքեր էլ օրվա ընթացքում կնայեմ, կփորձեմ հասկանալ ավելի տարածված ձևը։ Ածականի մասով երևի Լիլիթն ու Վալենը ինձանից ավելի փորձառու կլինեն, բայց որպես իմ տեսակետի պաշտպանություն բերեմ Խաչակրաց պատերազմների մասին հոդվածների անունները` Խաչակրաց առաջին արշավանք, Խաչակրաց երկրորդ արշավանք, Խաչակրաց երրորդ արշավանք և այլն․․․--Նուբեռելլա 💬 10:16, 23 Հուլիսի 2020 (UTC)
Տուն_կամ_բնակարանԽմբագրել
- Տուն_կամ_բնակարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Տուն_կամ_բնակարան → Տուն → Բնակարան
Չեմ կարծում, որ կամ-ով տարբերակը վերնագրում ընդունելի է, կարելի է վերահղում տալ։ Անվանափոխման տարբերակներն ուղղակի եմ նշել։--A.arpi.a (քննարկում) 20:11, 30 Հուլիսի 2020 (UTC)
Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. ՊատմություններԽմբագրել
- Վտարանդին-մեկ: Աստղային պատերազմներ. Պատմություններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Տարբերակ չեմ առաջարկում դեռ, բայց վերնագիրը մի քանի խնդիր ունի։ Նախ այստեղ գծիկը հավանաբար անիմաստ է, հետո երեք վերնագիր իրար հետևից ունենալը լավ միտք չէ։ Վերնագիրը թարգմանվել է ռուսերենից, բայց ֆիլմը ամերիկյան է ու այս դեպքում երևի կարող ենք օգտվել անգլերենից։ Ես առաջարկում եմ «Խաբեբա մեկ» կամ «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն» տարբերակները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:56, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Կողմ եմ «Խաբեբա մեկ» տարբերակին (ինչպես բնօրինակում)։ --TheBabushka 🐙 13:12, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Ֆիլմի պաշտոնական կայքում անվանումը “Rogue One: A Star Wars Story” է, հետևաբար՝ «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն»։ TheBabushka-ին կխնդրեմ նշել, թե այդ ինչ բնօրինակում է գրված «Խաբեբա մեկ»։--Լիլիթ (քննարկում) 13:26, 4 Օգոստոսի 2020 (UTC)
- Բնօրինակ ասելով՝ նկատի ունեի անգլերեն հոդվածը, որտեղ օգտագործվել է ավելի պարզ և կարճ ձևը։ Սակայն պետք է ստուգել, արդյո՞ք ֆիլմը հայտնվել է հայկական վարձույթում, թե՝ ոչ, քանի որ այստեղ, օրինակ, օգտագործվել է լիովին այլ՝ «Ոմն վտարանդին. Աստղային պատերազմներ. պատմություն» անվանումը։ --TheBabushka 🐙 13:33, 4 Օգոստոսի 2020 (UTC)
ՄթնշաղԽմբագրել
- Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 → Մթնշաղ։ Լուսաբաց (մաս 1)
- Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 → Մթնշաղ։ Լուսաբաց (մաս 2)
Փակագծով տարբերակը չեմ պնդում, բայց այս դեպքում բութը անիմաստ է։ Անգլերենում «The Twilight Saga: Breaking Dawn – Part 2» է։ (վերնագիրը հավանաբար էլի խնդիրներ ունի, կարող եք ուրիշ տարբերակ առաջարկել :ճ) --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:00, 4 Օգոստոսի 2020 (UTC)
Արմեն_Պետրոսյան_(Մենչ)Խմբագրել
Արմեն_Պետրոսյան_(Մենչ) → Արմեն Պետրոսյան (դերասան)
Համաձայն եմ նաև Մենչ տարբերակին, բայց երկուսն էլ միաժամանակ ունենալը սխալ է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:00, 17 Օգոստոսի 2020 (UTC)
Հայ-ադրբեջանական_ռազմական_բախում_(հուլիս,_2020)Խմբագրել
- Հայ-ադրբեջանական_ռազմական_բախում_(հուլիս,_2020) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայ-ադրբեջանական_ռազմական_բախում_(հուլիս,_2020) → Հուլիսյան մարտեր
Իրադարձությունն արդեն ավելի հայտնի է այս ձևով․ գուգլի որոնումները բերում են մոտ 178 000 արդյունք։--Նուբեռելլա 💬 04:27, 10 Հոկտեմբերի 2020 (UTC)
ՋիմինԽմբագրել
- Ջիմին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ջիմին → Չիմին/Փաք Չիմին/Փաք Չի Մին
Երգչի անունը Ջիմին չէ։ Կորեերենում անվան առաջին տառը ջ, ց, չ տառերի խառնուրդն է ու ավելի շատ արտասանում են Չիմին։ Հոդվածի անվանումը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների չնշելով պատճառը։ --SilViePink 🐍 19:30, 1 Նոյեմբերի 2020 (UTC)
ՔաշունիքԽմբագրել
- Քաշունիք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Առավել ճանաչված անվանում։ --ջեօ (✡) 19:19, 25 Նոյեմբերի 2020 (UTC) Դեմ, պաշտոնական անվանումը Քաշունիք է։--Օmıcrօn 23:07, 29 Նոյեմբերի 2020 (UTC)
9 վաշտԽմբագրել
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ֆիլմը համար 9 վաշտի մասին է, այլ ոչ 9 վաշտերի։ Ռուսերեն օրգինալ անունը առանց й-ի է, բայց այնտեղ հասկացվում է, որ խոսքը մեկ վաշտի մասին է, իսկ մեր մոտ հասկացվում է, որ 9 վաշտերի մասին է։ Անգլերենում էլ 9th է։ ԲեքոՔննարկում 16:25, 16 Հունվարի 2021 (UTC)