«Մատրիցա 4» (անգլ.՝ The Matrix 4), 2022 թվականի սպասվելիք ամերիկյան գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ և «Մատրիցա» ֆիլմաշարի չորրորդ մաս։ Դրա համահեղինակը և ռեժիսորը Լանա Վաչովսկին է՝ երկու Վաչովսկի քույրերից մեկը, որոնք եղել են նախորդ երեք ֆիլմերի ռեժիսորները։ Կիանու Ռիվզը, Քերի Էն Մոսը, Ջադա Փինքեթ Սմիթը և Լամբեր Վիլսոնը կերտելու են շարքի նախորդ ֆիլմերից իրենց դերերը։ Ֆիլմը լինելու է Warner Bros. Pictures-ի և Village Roadshow Pictures-ի համատեղ արտադրությունը, որի թողարկումը նախատեսված է 2022 թվականի ապրիլի 1-ին։

Մատրիցա։ Հարություն
անգլ.՝ The Matrix Resurrections
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԳիտաֆանտաստիկ մարտաֆիլմ
Թեմաdream and reality?[1], մարդու և մեքենայի փոխհարաբերությունները[1], մարդու բնույթ[1], սեր[1], Կամքի ազատություն[1], ինքնավարություն[1], Վիրտուալ իրականություն[1] և actuality?[1]
Թվական2021
ՊրեմիերաԴեկտեմբերի 22, 2021 (2021-12-22) (Միացյալ Նահանգեր)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԼանա Վաչովսկի
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋոննի Կլայմեկ և Տոմ Տիկվեր
ՄոնտաժԱլեքսանդր Բերներ
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
Կինոընկերություն
  • Village Roadshow Pictures
  • The Wachowskis
Տևողություն148 րոպե[2]
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
ՆախորդՄատրիցա։ Հեղափոխություն
IMDbID 10838180
ԿինոՊոիսկID 1294123
Պաշտոնական կայքէջ
 The Matrix Resurrections Վիքիպահեստում

Դերասանական կազմ խմբագրել

Բացի այդ՝ Յահյա Աբդուլ-Մաթին II-ը, Նիլ Պատրիկ Հարիսը, Պրիանկա Չոպրան, Ջեսիկա Հենուիքը, Ջոնաթան Գրոֆը, Թոբի Օնվումերեն, Մաքս Ռիմելթը, Էրենդիրա Իբալան, Էնդրյու Քալդուելը, Բրայան Ջ․ Սմիթը և Էլեն Հոլմանը նույնպես ընդգրկվել են ֆիլմի դերասանական կազմում, սակայն նրանց դերերը դեռ չեն բացահայտվել։

Օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Լոուրենս Ֆիշբորնը չի նկարահանվելու ֆիլմում[5]։

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

«Մատրիցա» ֆիլմերի նկարահանումների ժամանակ Վաչովսկին իր մտերիմ գործընկերներին ասել է, որ այդ ժամանակ նրանք չէին պատրաստվում «Մատրիցա։ Հեղափոխություն» մասից հետո ևս մեկ ֆիլմ նկարահանել[6][7][8][9]։ 2015 թվականի փետրվարին՝ Jupiter Ascending-ին տված հարցազրույցում, Լիլի Վաչովսկին անվանել է «Մատրիցա»-ի վերադարձը «մեր ժամանակներում հատկապես վանող գաղափար»՝ նշելով կանաչ սիքվելների, վերարձակումների և ադապտացիաների նկատմամբ ստուդիաների միտումը օրիգինալ նյութի համեմատ[10], Իսկ Լանա Վաչովսկին՝ անդրադառնալով պոտենցիալ վերարձակման մասին լուրերին, ասել է, որ ոչինչ չի լսել, բայց կարծում էր, որ ստուդիան կարող է փոխարինել նրանց[11]։

2017 թվականի մարտին The Hollywood Reporter-ը գրել է, որ Warner Bros.-ը ֆիլմաշարի վերարձակման արտադրության վաղ փուլում է։ Վաչովսկիներից ոչ մեկը ներգրավված չէր այս փուլում[12]։ Վերարձակման կամ ռեմեյքի գաղափարը դատապարտվել է Փենի կողմից, արդեն ուսումնասիրված են եղել գաղափարներն այն պատմությունների համար, որոնք տեղի էին ունենում արդեն ստեղծված տիեզերքում, ներառյալ, ինչպես հաղորդվում է, երիտասարդ Մորֆեուսի մասին փրիքվել ֆիլմը[12][13][14]։ 2018 թվականի մարտին Փենը հայտարարել է, որ աշխատում է ֆիլմաշարի վերածննդի վրա և հայտնել է ընդլայնված տիեզերքի հնարավորության մասին[15]։ Փենը 2019 թվականի հոկտեմբերին պարզաբանել է, որ աշխատել է Warner Bros.-ի երկու «Մատրիցա» նախագծերից մեկի վրա, և որ նրա աշխատանքը առանձնացվել է ծրագրված ֆիլմից[16]։

2019 թվականի մայիսին հաղորդվել է, որ Չադ Ստահելսկին, որը հնարքների համակարգող է եղել նախորդ «Մատրիցա» ֆիլմերում, հաստատել է, որ քույրերից առնվազն մեկը ներգրավվել է նոր ֆիլմում, թեև նա վստահ չէր, թե արդյոք նրանք ռեժիսոր կլինեն[17]։ Դրանից կարճ ժամանակ անց Ստահելսկին վերադարձել է իր մեկնաբանություններին՝ ճշտելով, որ նա հիպոթետիկորեն է խոսել և չի պատրաստվել հաստատել նրանց մասնակցությունը[18]։

Նախարտադրություն խմբագրել

Ֆիլմի մասին պաշտոնապես հայտարարվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին։ Լանա Վաչովսկի վերադառնալու է որպես սոլո ռեժիսոր, իսկ Ռիվզը և Մոսը կատարելու են իրենց դերերը շարքի նախորդ ֆիլմերից։ Սցենարի հեղինակներն են Վաչովսկին, Ալեքսանդր Հեմոնը և Դևիդ Միթչելը, որոնք միասին աշխատել են «Sense8» հեռուստասերիալի եզրափակիչ մասի սցենարի վրա[19][20]։ Բացի այդ՝ Վաչովսկիները նաև եղել են Միթչելի «Ամպային ատլաս» վեպի ադապտացիայի ռեժիսորները։ Լիլի Վաչովսկին չի ներգրավվել ֆիլմում, քանի որ նա աշխատում էր Showtime-ի «Անավարտ աշխատանք» սերիալի վրա, բայց տվել է իր օրհնությունը նրանց, ովքեր ներգրավված են ստեղծել մի պատմություն, որը նույնիսկ ավելի լավը կլինի, քան բնօրինակը[21]։ Ջոն Թոլին վարձել են որպես օպերատոր նույն ամիս։ Թոլը մինչ այդ արդեն աշխատել է Վաչովսկիների հետ «Ամպային ատլաս»-ի, «Sense8»-ի և «Յուպիտերի վերելքը»-ի վրա[22]։ 2019 թվականի հոկտեմբերին Յահյա Աբդուլ-Մաթին II-ը միացել է դերասանական կազմին։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ նա կատարելու է երիտասարդ Մորֆեուսի դերը, իսկ Նիլ Պատրիկ Հարիսը միացել է անձնակազմին չբացահայտված դերի համար։ Ջադա Փինքեթ Սմիթ բանակցությունների մեջ է մտել նախորդ ֆիլմերում իր կողմից կերտված Նիոբիի դերը կատարելու, իսկ Ջեսիկա Հենուիքը՝ չբացահայտված դերի համար[23][24][25][26]։ Փինքեթ Սմիթի և Հենուիքի մասնակցությունը հաստատվելու է դեկտեմբերին՝ Ջոնաթան Գրոֆի և Թոբի Օնվումերեի հետ միասին[27][28]։

2020 թվականի հունվարին դերասանական խմբին է միացել Էրենդիրա Իբարան, իսկ Պրիանկա Չոպրան մտել է բանակցությունների եզրափակիչ փուլ[29][30]։ նույն ամիս Լամբեր Վիլսոն, որը կատարում է Մերովինգի դերը սիքվելներում, հայտարարել է, որ բանակցությունների մեջ է գտնվում վերադառնալու համար, իսկ Հյուգո Ուիվինգը, որը ֆիլմաշարում կատարել է Ագենտ Սմիթի դերը, հայտարարել է, որ չի վերադառնալու այդ դերի կատարմանը պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով[31][32]։ Չոպրայի և Վիլսոնի մասնակցությունը ֆիլմում հաստատվել է փետրվարին՝ Էնդրյու Քալդուելի, Բրայան Ջեյքոբ Սմիթի և Էլեն Հոլմանի հետ միասին[4][33][34][35]։

 
Կիանու Ռիվզը և Քերի Էն Մոսը նկարահանվում են Սան Ֆրանցիսկոյի ֆինանսական թաղամասում մոտոցիկլով տեսարանում՝ Լանա Վաչովսկու ղեկավարությամբ

Նկարահանումներ խմբագրել

«Project Ice Cream» (անգլ. թարգմանաբար՝ «Նախագիծ Պաղպաղակ») կոդային անվան ներքո, ֆիլմի արտադրությունը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում 2020 թվականի փետրվարի 4-ին[33][36][37]։ Նկարահանումները նախատեսվում են անցկացվել նաև Գերմանիայի Բաբելսբերգ ստուդիայում և Չիկագոյում[37][38]։ Սան Ֆրանցիսկոյում ֆիլմի նկարահանումները քաղաքացիների և քաղաքային աշխատողների մոտ դժգոհություն են առաջացրել այն բանից հետո, երբ վնաս է հասցվել շենքերին և փողոցային լապտերներին[39]։ Ի տարբերություն մյուս բեմադրությունների՝ դրվագների գործողության ժամանակ ոչ մի երկրորդ լրակազմ չի պահանջվել՝ Վաչովսկին ինքն էր ղեկավարում բոլոր տեսարանները[40]։

2020 թվականի մարտի 16-ին ֆիլմի արտադրությունը սառեցվել է COVID-19 համավարակի պատճառով[41]։ Այն նախատեսվում է շարունակել 2020 թվականի հուլիսի 6-ին[42]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 The Matrix Resurrections — 2021.
  2. film distribution certificate database
  3. 3,0 3,1 Kroll, Justin (2019 թ․ օգոստոսի 20). «'Matrix 4' Officially a Go With Keanu Reeves, Carrie-Anne Moss and Lana Wachowski». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  4. 4,0 4,1 «C'est officiel : le Mérovingien sera de retour dans Matrix 4». Konbini. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Լոուրենս Ֆիշբորնը «Մատրիցա 4»-ում նկարահանվելու հրավեր չի ստացել | ԿինոՊրես». 2020 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Don Davis - Interview». Soundtrack.Net. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  7. «Love bug bites the new Matrix». The Sydney Morning Herald. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  8. «Next Neo Thing». Entertainment Weekly. 2003 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  9. «New Matrix Games On The Way». Daily Haggis. 2003 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  10. Lang, Derrik J. «Wachowskis unfazed by negativity ahead of 'Jupiter Ascending' launch». Times Colonist. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  11. «The Wachowskis Talk JUPITER ASCENDING, Creating the Chicago Sequence, SENSE8, and More». Collider. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  12. 12,0 12,1 «'The Matrix' Reboot in the Works at Warner Bros. (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  13. «'The Matrix' Reboot Writer Says It May Not Be a Reboot After All». Collider. 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  14. Wampler, Scott (2017 թ․ մարտի 17). «The New MATRIX May Be A Young Morpheus Movie». BirthMoviesDeath. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  15. Paur, Joey (2018 թ․ մարտի 19). «The Writer of THE MATRIX Revival Offers an Update and Teases an Expanded Universe». GeekTyrant. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  16. Bullard, Benjamin (2019 թ․ հոկտեմբերի 5). «The Matrix: Writer Zak Penn Says Wachowski Sequel Just One Of Two Matrix Projects At WB». Syfy. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  17. Ashurst, Sam (2019 թ․ մայիսի 10). «Wachowskis working on fourth 'Matrix' film, claims 'John Wick 3' director Chad Stahelski (exclusive)». Yahoo. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  18. Bui, Hoai-Tran (2019 թ․ մայիսի 10). «No, the Wachowskis Are Still Not Involved With 'The Matrix' Reboot». Slash Film. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  19. Kroll, Justin (2019 թ․ օգոստոսի 20). «'Matrix 4' Officially a Go With Keanu Reeves, Carrie-Anne Moss and Lana Wachowski». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  20. Kit, Borys (2019 թ․ օգոստոսի 20). «'Matrix 4' in the Works With Keanu Reeves and Lana Wachowski». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  21. Topel, Fred (2019 թ․ օգոստոսի 2). «Lilly Wachowski Hopes WB's New 'Matrix' Movie is "Better Than The Original"». Slash Film. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  22. 'Braveheart' Cinematographer John Toll Boarding 'Matrix 4'
  23. ‘Matrix 4’ Adds ‘Aquaman’s Yahya Abdul-Mateen II
  24. ‘Matrix 4’: Neil Patrick Harris Lands Role in Latest Installment (EXCLUSIVE)
  25. ‘The Matrix 4’: Jada Pinkett Smith In Negotiations To Return To Franchise
  26. ‘Matrix 4’: ‘Iron Fist’ Actress Jessica Henwick In Talks To Board
  27. Exclusive: ‘Matrix 4’ Adds ‘Mindhunter’ and ‘Frozen’ Star Jonathan Groff
  28. ‘The Matrix 4’: ‘Sense8’ & ‘Empire’ Actor Toby Onwumere Joins Sequel
  29. ‘Matrix 4’: ‘Sense8’ Actress Eréndira Ibarra Reteams With Lana Wachowski On Warner Bros.-Village Roadshow Sequel
  30. Priyanka Chopra Jonas In Final Negotiations to Join ‘Matrix 4’ (EXCLUSIVE)
  31. The Matrix 4 May See The Return of Lambert Wilson's Merovingian
  32. ‘The Matrix 4’ Won’t Bring Back Hugo Weaving as Agent Smith, But It Sounds Like That Was the Original Plan
  33. 33,0 33,1 ‘Matrix 4’ Adds ‘iZombie’ Actor Andrew Caldwell
  34. ‘Matrix 4’: ‘Sense8’ Alum Brian J. Smith Joins Lana Wachowski Sequel
  35. ‘The Matrix 4’ Adds ‘Spartacus’ Alum Ellen Hollman to Cast (Exclusive)
  36. «Major movie to film in downtown SF for three weeks in February». SFGate. 2020 թ․ հունվարի 22.
  37. 37,0 37,1 Megan Peters (2019 թ․ սեպտեմբերի 8). «The Matrix 4 Working Title Revealed». Comicbook.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  38. «Coup für das Filmstudio: „Matrix 4" wird in Babelsberg gedreht». MAZ - Märkische Allgemeine (German).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. 'The Matrix 4' filming causes building damage
  40. Sharf, Zack (2020 թ․ ապրիլի 29). «Lana Wachowski Directing Matrix 4 Action Herself, No Second Unit Needed». IndieWire. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  41. Kroll, Justin (2020 թ․ մարտի 16). «'Matrix 4' Halts Production as Coronavirus Pandemic Grows». Variety. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  42. D'Alessandro, Anthony (2020 թ․ մայիսի 13). «'The Matrix 4' Hoping For Early July Return To Production». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատրիցա 4» հոդվածին։