Շանհայյա՞ն, թե՞ շանհայան խմբագրել

Հարգելի Valen1988, արագ ջնջման եք ներկայացրել մեկ յ-ով տարբերակը: Ունե՞ք աղբյուր, որտեղ նշված լինի, որ Շանհայան բառը գրվում է երկու յ-ով: Կամ եթե ոչ հենց այդ բառը, ապա որևէ այլ հատուկ անվան, որն ավարտվում է այդ կերպ (ես օրինակ բերում եմ Հավայան բառը): Նշեմ, որ հոդվածը վերջին մեկ ժամում անվանափոխվել է երեք անգամ. սկզբում A.arpi.a-ն դարձրել է երկու յ, ես վերադարձրել եմ նույն տարբերակին, ապա Դուք վերականգնել եք իր գրածը: --Հայկ (արաբագետ) 21:55, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Աշոտ ջան, խնդրում եմ որպես ադմին վերականգնես մեկ յ-ի տարբերակը թե՛ հոդվածում, թե՛ վերնագրի վրա: Մասնակիցները դեռ պետք է ապացուցեն երկու յ-ի ճշտությունը: Ես դա չեմ կարող անել՝ խմբագրական պատերազմ չհրահրելու պատճառով: --Հայկ (արաբագետ) 22:04, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հայկ, Նոյյանը ինչու՞ ենք գրում երկու յ տառով: --Valen1988 (քննարկում) 22:05, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988, ըստ էության, դու չես պատասխանում իմ հարցին: Հստակ երևում է, որ այստեղ գործում է նույն կանոնը, ինչ Հավայան բառի պարագայում: Այդուհանդերձ, ես քեզ կբերեմ ևս մի քանի օրինակ՝ արդեն հենց այդ բառից՝ ԱԳՆ կայք, դատախազության կայք, ազատություն ռադիոկայան: --Հայկ (արաբագետ) 22:08, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, քանի որ հակասություն կա, խնդրում եմ քննարկում բացել Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում։ Խնդրում եմ քննարկումը այստեղ էլ չշարունակել, որ հետո կարիքի դեպքում քննարկումները մի տեղում հավաքված լինեն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:16, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Նույն հաջողությամբ ես եմ բերում օրինակներ, հենց ձեր բերած Ազատություն ռադիոկայանից և ոչ միայն... [1], [2], [3], [4] և այսպես շարունակ: Իսկ հիմա կխնդրեմ Նոյյան տապանի կամ ուղղակի Նոյյանի դեպքում ասես, թե ինչու է երկու յ-ով գրվում: Այդ նույն տրամաբանությամբ էլ Շանհայն է: --Valen1988 (քննարկում) 22:16, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի Valen1988, ես ամենևին կարիք ու անհրաժեշտություն չունեմ բացատրելու, թե ինչու է Նոյյան բառում Նոյ և յան ձևույթները գրվում կողք կողքի՝ առանց յ կիսաձայնի սղման: Իսկ դու, որպես անվանափոխող մասնակից, պարտավոր ես հիմնավոր քերականական բացատրություն տալ: Իմ համեմատության մեջ «Հավայ» տեղանունն էր, որը նույնականացրի «Շանհայ» տեղանվան հետ: Քո բերած համեմատության մեջ միանգամայն այլ օրինակ է, և դու նշում ես նախկինը «սխալ» [5]: Եթե նույնիսկ ես բացատրեմ քո ձևով՝ հարցին հարց տալով, կարող եմ ասել՝ ինչպե՞ս կբացատրես, որ Դայան ազգանունը գրվում է մեկ յ-ով: Որքանո՞վ է ճիշտ Նոյյան բառը համեմատել Շանհայան բառի հետ: Այլ բան ասեմ. Աճառյանը ամենևին համաձայն չէ քեզ հետ, որ ճիշտ տարբերակ է Նոյյանը: Սուքիասյանը նույնպես համաձայն է Աճառյանի հետ: Իսկ այ Աղայանը նշում է, որ Նոյյան բառը ճիշտ է միայն Նոյյան աղավնի բառակապակցության մեջ: Հիմա քո հերթն է բացատրես Շանհայան բառը փոխելուդ պատճառը: --Հայկ (արաբագետ) 22:36, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հայկ, ինչպես մեր հարգարժան ԱշոտՏՆՂ մասնակիցը նշեց, բացեք քննարկում. այստեղ չեմ պատրաստվում շարունակել: --Valen1988 (քննարկում) 22:44, 21 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Return to "Շանհայան կեսօր" page.