Հայ-ադրբեջանական ռազմական բախում (սեպտեմբեր, 2010)
Բախումներ Մարտակերտի շրջանում, ռազմական բախում Ադրբեջանի և ԼՂՀ Զինված ուժերի միջև: Այն տեղի է ունեցել 2010 թվականի սպետեմբերի 4-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում:
Զինված բախում Մարտակերտում (2010 թվականի սեպտեմբերի 4) | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն | |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Կորուստներ | |||||||
չկա | 2 սպա |
ՆախապատմությունԽմբագրել
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանը Արցախյան ազատամարտի տարիներին եղել է ռազմական գործողությունների գոտում, որի ավարտից հետո (1994 թվականի մայիսի 12) այն դարձավ Ադրբեջանի և ԼՂՀ Զինված ուժերի շփման գծի սահմանային շրջաններից մեկը: «Հրադադարի» ստորագրումից հետո շրջանում ավարտվեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, որից հետո տարածաշրջանի կարգավիճակի հարցը որոշվում է բանակցությունների միջոցով: Հայկական կողմը «դե յուրե» Արցախի Հանրապետության ճանաչման իր պահանջները կապում է Կոսովոյի նախադեպի հետ: Ադրբեջանը ցանականում է տարածքները վերցնել իր ենթակայության տակ և այդ նպատակով մեծացնում է իր ռազմական բյուջեն, ըստ որոշ վերլուծաբանների սա է պատճառը, որ «ադրբեջանցիների մեծ մասը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով»[1]: Մինչ այս բախումներ էին տեղի ունեցել Մարտակերտի շրջանի Գետաշեն (Չայլու) գյուղի մոտ (Ռազմական բախում Չայլու գյուղի մոտ)
Մարտական գործողություններԽմբագրել
Միջազգային դիտորդները պարբերական վերահսկողություն են սահմանել հակամարտ զորքերի շփման գծում: Շփման գծում մոնիտորինգի բացակայության հետևանքով կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր վարկածը:
Ադրբեջանական տարբերակԽմբագրել
Համաձայն ադրբեջանական կողմի ՊԲ-ն ստորաբաժանումները ցանկանալով օգոստոսի 31-ին կրած կորուստների համար վրեժխնդիր լինել Թերթերի շրջանի Չիլեբերթ գյուղի ուղղությամբ անցել են գրոհի[2]: Սկսվել է մարտ, որի արդյունքում ադրբեջանական բանակը ունեցել է մեկ զոհ: Նշվում է, որ ևս մեկ ադրբեջանցի զինվոր ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Այս կերպ ըստ ադրբեջանական տվյալների ադրբեջանի բանակը հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով ունեցել է երկու զոհ[3]:
Մինչդեռ մի քանի ադրբեջանական ԶԼՄ-ներ հայտնում են հակասական տեղեկություններ: Մասնավորապես ANS-PRESS լրտավական գործակալությունը հայտնում է, որ հայակական դիվերսիոն խումբը հարձակվել է Թերթերի շրջանի Հասանլայա գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա: Նաև նշվում է, որ այդ ամենի արդյունքում զոհվել է երկու ադրբեջանցի զինծառածող, իսկ մեկ զինծառայող վիավորվել է: Ինչպես հայտնում է ANS TV բյուրոն
Երկու զոհվածները եղել են սպաներ, իսկ գրոհը ճնշելու ժամանակ սպաներից մեկի դիակը մնացել է սահմանի մյուս կողմում |
- Իր հերթին ԱՊԱ գործակալությունը հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին հայտնում է, որ հայերը Թերթերի շրջանի Չիլբերդ գյուղի մոտ տեղակայաված դիրքերի ուղղությամբ անցել են գրոհի: Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է
Փոխհրաձգության ընթացքում մեր զինվորներից մեկը զոհվել է հայկական դիրքերին մոտ, ահավանականություն կա, որ դիակը գտնվում է հայակական կողմի մետ: Մեկ զինծառայող վիրավորվել է: - [3]
|
Հայկական տարբերակԽմբագրել
Համաձայն ԼՂՀ ՊԲ-ի մամլո ծառայության սեպտեմբերի 4-ին ժամը 06:50 արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: Սկսվել է մարտ, որի արդյունքում ադրբեջնական դիվերսիոն խումբը թողնելով մեկ զինծառայողի դիակ և կորուստներ կրելով նահանջել է: Հայտարարության մեջ ասվում է՝
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում սկսվել է մարտ, որի արդյունքում էլ մեկ դի թողնելով դիվերսիոն խումբը ետ է շպրտվել: Խմբի անդամները փախուստի ժամանակ կանգնել են ականի վրա, կան վիրավորներ: Հետախուզական տվյալներին հղում անելով ԼՂՀ ՊԲ-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ զոհվածներից մեկը ադրբեջնական բանակի հետախուզական վաշտերից մեկի հրամանատարն է, իսկ մյուսը եղել է դիպուկահար վաշտի հրամանատար: Արցախյան կողմը կուրուստներ չունի - [5]:
|
Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական կառույցները, ադրբեջանցու դիակի մոտ հայտնաբերվել է խլացուցիչով ատրճանակ և ձեռնաշղթաներ, որը վկայում է այն մասին, որ հակառակորդը նպատակ է ունեցել ներխուժել Արցախ, կատարել դիվերսիոն գործողություններ և գերի վերցնել հայ զինվորների[5][6]:
ՀետևանքներըԽմբագրել
- 2010 թվականի սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով հարձակման ժամանակ վճռական գործողությունների դիմելու և պարտականությունների ճիշտ կատարման համար դիրքի զինծառայողները և հրամանատարները պարգևատրվել են «Արիության համար» շքանշանով, մասնավորապես՝ գնդացրորդ, ԼՂՀ ՊԲ շարքային Խաչատուր Բաղդասարյանը և ԼՂՀ ՊԲ շարքային, նռնականետորդ Արմեն Մանուկյանը[7]։
ԱրձագանքԽմբագրել
Պաշտոնական Երևանը տեղի ունեցածի վերաբերյալ կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին, որոնք, ինչպես կարծում են Հայաստանում, ուղղված են բանակցությունների ձախողմանը: Մասնավորապես ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է՝
Ժամանակն է համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի սադրիչ գործողությւոններին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի ձախողմանը[6]: |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Thomas de Waal // A Forever Smoldering Conflict in the Caucasus
- ↑ Министерство обороны Азербайджана: «Враг перешел в неожиданное наступление, один солдат стал шехидом, один ранен»(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 ИА REGNUM // Азербайджан признал гибель двух своих военных в зоне карабахского конфликта
- ↑ News24.Az //Армяне перешли в атаку на тертерском направлении
- ↑ 5,0 5,1 ИА REGNUM // Минобороны Азербайджана предлагает свою версию событий в зоне карабахского конфликта
- ↑ 6,0 6,1 Версия Азербайджана: армяне напали и убили двоих военнослужащих
- ↑ Բակո Սահակյանը «Արիության համար» մեդալով պարգևատրել է ԼՂՀ ՊԲ զինվորականներին