![]() |
---|
![]() Արխիվ |
---|
Նախկին քննարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ |
ԱդրիանաԽմբագրել
Հարգելի Գևորգ, Շնորհակալ եմ արձագանքի համար: Հոդվածը թարգմանել եմ անգլերենից: Եթե կարելի է,խնդրում եմ նշել, թե հատկապես որ հատվածներն ունեն խմբագրման կարիք և որ կետերը չեն համապատասխանում հայերեն վիքիպեդիայի կանոններին: Ուրախ կլինեմ դրանք հնարավորինս շուտ շտկելու համար: Սիրով,Անդրիանա– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անդրիանա (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- @Ադրիանա ջան, ողջույն: Ինչպես հասկացա նոր խմբագիր եք Վիքիպեդիայում, մասնակիցների քննարկման էջերում քննարկում բացելու համար անհրաժեշտ է վերևի մասում սեղմել Ավելացնել քննարկում կոճակի վրա, որից հետո ընտրել քննարկման վերնագիրը և հետո միայն գրել բուն տեքստը: Նաև վերջացնելուց հետո հարկավոր է ստորագրել՝ սեղմելով հատուկ կոճակի վրա: Քննարկումների մասին ավելին իմանալու համար կարող եք կարդալ այս կարճ նյութը՝ սա: Եթե հոդվածը թարգմանում եք ինչ-որ լեզվից՝ անգլերենից, ռուսերենից կամ մեկ այլ լեզվից, ապա հարկավոր է հոդվածի ձախ մասում գտնվող միջլեզվային հղումների վահանակում սեղմել այն լեզվի կողքի հիերոգլիֆի վրա, որից օգտվելով դուք թարգմանել եք ձեր հոդվածը: Հոդվածը փորձեցի միքիչ տեսքի բերել, կխնդրեի ծանոթանալ հետևյալ փոփոխություններին և հետագա խմբագրումներն անել դրանց համաձայն՝ փոփոխություններ: Նաև կարող եք օգտվել Հայերեն Վիքիպեդիայում գտնվող տարբեր դասընթացներից, որոնք Ձեզ կօգնեն հոդվածի ստեղծման և այլ հարցերում: Դասընթացի մենյու: Հարցերի դեպքում կարող եք ազատ դիմել:--Գևորգ💬 14:47, 4 Նոյեմբերի 2020 (UTC)
MherbarsԽմբագրել
Բարև, Գևորգ։ Ինչպե՞ս կարող եմ ուղղել հոդվածս ու դարձնել հայկական վիկիպեդիային բավարարող։ Կանխավ շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Mherbars (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
ՇնորհակալությունԽմբագրել
Հարգելի Գևորգ, անչափ շնորհակալ եմ խորհրդատվության համար: Հոդվածը կրկին խմբագրել եմ, ավելացրել նոր աղբյուրներ և ծանոթագրություններ: Հնարավորության դեպքում խնդրում եմ վերանայել փոփոխություններս և հայտնել խնդիրների մասին՝ եթե այդպիսիք կլինեն:Սիրով՝ --Անդրիանա (քննարկում) 19:24, 4 Նոյեմբերի 2020 (UTC)
Տարվա հոդվածԽմբագրել
Ողջույն, Գևորգ ջան։ Տարվա հոդվածների թեկնածուների մեջ <Կենտավրոսի ալֆա> հոդվածի <կողմ> ձայների թիվը դարձրել եք 3։ Եթե դա նշանակում է, որ կողմ եք, խնդրում եմ դրեք նաև համապատասխան կաղապարը։ Շնորհակալ եմ։ --Avagyanasya (քննարկում) 18:46, 9 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Avagyanasya ջան, թիվը դարձրել եմ 3, քանի որ ERJANIK-ը քվեարկել էր հոդվածի օգտին և չէր փոխել կողմ քվեարկածների թիվը, եթե կողմ քվեարկելու մտադրություն ունենամ անպայման Ձեզ կտեղեկացնեմ դրա մասին: Սիրով՝ --Գևորգ💬 21:29, 9 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Տեղեկացնել պետք չէ, Գևորգ ջան, ամեն ինչ այսպես թե այնպես երևալու է։ Պարզաբանման համար շնորհակալ եմ։ --Avagyanasya (քննարկում) 11:08, 10 Դեկտեմբերի 2020 (UTC)
Հոդվածների տեղափոխումԽմբագրել
Հարգելի՛ Gevorg Ghazaryan, մի շարք հոդվածներ պիտակվել էին և տեղափոխվել սևագիր, այսօր այդ հոդվածները տեղափոխվել են հիմնական անվանատարածք, սակայն իմ նայած մի քանի հոդվածներում աղբյուրները, որոնք պիտակող մասնակիցը համարել էր կեղծ, ոչ մի փոփոխության չեն ենթարկվել։ Ինչպե՞ս է բացատրվում հոդվածների տեղափոխումը։ Արդյո՞ք հոդվածներն անհիմն էին պիտակվել։ Օրինակ՝ Պլովդիվ (մարզադաշտ) հոդվածի երկրորդ ծանոթագրության կայքում որտե՞ղ է նշված այն մասին, որ 1991 թվականին մարզադաշտում անցկացվել է երիտասարդների միջև թեթև ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Voskanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Աշոտ ջան, խնդրում եմ անդրադառնալ այս խնդրին։ --Voskanyan (քննարկում) 15:13, 25 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Մի քանի հոդվածներում (Սիրտը չի ներում (ֆիլմ), Ճայը (ֆիլմ, 2005)) աղբյուրները հնարավոր է ստուգել, բայց Ալեքսանդր Բոժինով հոդվածի աղբյուրը ուղղակի գրքի վերնագիրը ներքևից վերցված է ու դրված որպես ծանոթագրությունը, Ժեկո Սպիրիդոնով հոդվածի ծանոթագրությունները վերցված են բուլղարերեն հոդվածից, երկուսում էլ երրորդը դրված է անձի մահվանը վերաբերող նախադասության վերջում, իսկ մյուս երեքը բնօրինակում այլ տեղեկությունների մասին պատմող հատվածներին են վերագրված։--Voskanyan (քննարկում) 15:25, 25 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Բորիս Միտով հոդվածի ծանոթագրությունը վերցված է բուլղարերենից, բայց տվյալ կայքում մանկավարժ բառը կարծես թե չկա։--Voskanyan (քննարկում) 15:28, 25 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Voskanyan ջան, այդ մի շարք հոդվածները չէին պիտակվել, այն տեղափոխվել էին սևագիր, քանի որ ռուսերենում աղբյուր չկար, իսկ հայերենում աղբյուր կար: Դեռ շատ հոդվածներ կան որ չեն տեղափոխվել, և շատ հոդվածներ կան, որոնք արդեն ստուգվել են ամբողջությամբ և տեղափոխվել են: Ձեր նշած հոդվածները այսօր եմ տեղափոխել, և ասյօր պետք է ևս մեկ անգամ բոլորը ստուգեի, եթե ստուգելուց հետո ինչ-որ սխալներ նկատեք ծանոթագրությունների հետ կապված, ապա կարող ենք միասին քննարկել և կատարել համապատասխան փոփոխությունները: Շնորհակալ եմ հետևելու համար: --Գևորգ💬 15:29, 25 Դեկտեմբերի 2020 (UTC)
Հարգելի Voskanyan, կարելի է իմանալ, թե ինչու է ջնջվել այս հոդվածը:--Գևորգ💬 16:01, 25 Դեկտեմբերի 2020 (UTC)